Նախագահների ուսմունքները
Գլուխ 42: Եկեք հաղթենք ինքներս մեզ


Գլուխ 42

Եկեք հաղթենք ինքներս մեզ

Հարատև երջանկությունը բխում է ոչ մեր ֆիզիկական ցանկությունների բավարարումից, ոչ էլ աշխարհիկ հաճույքներից, այլ առաքինությունից, կյանքի մաքրությունից և Աստծո օրենքներին հնազանդվելուց:

Զոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1901–1918թթ. իր վարչական ծառայության ընթացքում, Նախագահ Զոզեֆ Ֆ. Սմիթին ավելի ու ավելի շատ էր անհանգստացնում աշխարհիկ ազդեցությունների ներխուժումը Վերջին Օրերի Սրբերի կյանք: Նա կույր չէր իր շրջապատի աշխարհիկ կենսակերպի հանդեպ: Նա տեսնում էր անհամեստությունը, նա լսում էր գռեհիկ լեզուն և ցավում էր հասարակության մեջ տարածում գտած շատ սովորությունների համար: Նա հորդորում էր Սրբերին՝ ինքնատիրապետում դրսևորել նման ազդեցությունների հանդիպելիս և ապրել բարոյական, առաքինի և մաքուր կյանքով:

Նա խոսում էր այն մասին, թե որքան կարևոր է Սրբերի համար լինել զուսպ իրենց զվարճանքների և ժամանցների մեջ, հեռու մնալ գռեհիկ լեզվից, մոլեխաղից, չարախոսությունից և անհամեստությունից: 1916թ. սեպտեմբերն Առաջին Նախագահությունը նամակ հղեց Եկեղեցու օժանդակ կազմակերպություններին, որտեղ ասվում էր, որ «բարելավման և վերափոխման անհետաձգելի կարիք կա մեր երիտասարդների մեջ, հատկապես հագուստի, հասարակական սովորությունների և վարքի առումով» և այդ կազմակերպություններին հրահանգներ տրվեցին միջոցներ ձեռք առնել այդ վերափոխումներին նպաստելու համար:1

Հրահանգներ տալով այդ կազմակերպություններին նա նաև ընդունում էր, որ «ընտանիքը … առավել քան մյուսները, պետք է ուղղություն տա բարոյական, սոցիալական վերափոխման և հագուստի հարցերում: Ընտանիքը պետք է առաջատար դեր խաղա կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքում, որտեղ այդ կազմակերպությունները լոկ օժանդակում են ընտանիքին»:2

Նա զգուշացնում էր. «Մեր առաջին թշնամին գտնվում է մեր մեջ: Լավ կլինի, որ նախ այդ թշնամուն հաղթենք, ենթարկենք մեզ Հոր կամքին, և խստորեն հնազանդվենք կյանքի և փրկության սկզբունքներին, որոնք նա տվել է աշխարհին՝ մարդկանց փրկության համար»:3

Զոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Եկեք հետևենք Փրկչին մեզ տիրապետելիս:

Ինձ թվում է, որ այն օրինակը, որը տվել է մեզ մեր Փրկիչը, այն օրինակն է, որին մենք պետք է ձգտենք հետևել: Արդյո՞ք Նա [չարաշահում էր] Իր բանականությունը մարմնի տենչանքները բավարարելու համար: Թե՞ ման էր գալիս բարիք գործելով՝ բուժելով հիվանդներին, բացելով կույրերի աչքերը, լեզու տալով համրին, մաքրելով բորոտներին, ներելով մեդքը, սփոփելով տառապյալներին: Արդյո՞ք դա չէր աշխարհին ցույց տված Նրա օրինակը: Արդյո՞ք այդ ուղին չէ, որ Նա պատվիրեց Իր աշակերտներին հետևել: Կարծում եմ, դա է: Նման ուղու մեջ կա ինչ-որ բան, որը գովասանքի արժանի է և ազնվազարմ: Այն կպարգևի ճշմարիտ ու տևական հաճույք, մինչ աշխարհի հաճույքները միայն ժամանակավոր և անցողիկ են:4

Ոչ ոք ապահով չէ, եթե ինքը չի տիրապետում իրեն, և չկա ավելի անողոք կամ ավելի սոսկալի բռնակալ, քան անկառավարելի ցանկությունը կամ կիրքը: Մենք կնկատենք, որ եթե տեղիք ենք տալիս մարմնի նվաստ ցանկություններին և հետևում ենք դրանց, ապա արդյունքը հաստատապես կլինի դառը, կործանող և ցավալի, թե՛ անհատի և թե՛ հասարակության համար: Դա վնասակար է որպես օրինակ, թե՛ ուրիշների և թե՛ անհատի համար, վտանգավոր և վնասակար է անզգույշների համար, մինչդեռ հրաժարվելով այդ ցանկություններից … ձգտեք ինչ-որ ազնվազարմ բանի, հնարավորության դեպքում բարիք գործելով մեր մերձավորների համար, հույս ունենալով ապագայի համար, գանձեր կուտակելով երկնքում, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող ապականել, և որտեղ գողերը չեն կարող ներս սողոսկել և կողոպտել [տես Մատթեոս Զ. 19–20], այս ամենը կպարգևի հարատև երջանկություն, երջանկություն այս աշխարհում և գալիք աշխարհում:5

Ինչ վերաբերում է ինձ, ես չեմ վախենում դրսի թշնամիների ազդեցությունից անքան, որքան ներսի թշնամու ազդեցությունից: Բացահայտ թշնամին, որին մենք կարող ենք տեսնել և հանդիպել կռվի դաշտում, շատ ավելի քիչ վտանգավոր է, քան դարանակալած, խաբեբա, դավաճան ու նենգ թշնամին, որը թաքնված է մեր ներսում, որոնցից են մեր ընկած մարդկային բնույթի թուլությունները, որոնց շատ հաճախ է թույլատրվում առանց խոչընդոտների ի հայտ գալ, մթագնելով մեր միտքը, Աստծուց ու Նրա ճշմարտությունից հեռացնելով մեր սերը, մինչև որ կքանդի մեր հավատքի հիմքը և կցածրացնի մեզ՝ կտրելով մեր փրկագնման հույսը, թե այս և թե գալիք աշխարհում: Այդպիսին են այն թշնամիները, որոնց դեմ մենք բոլորս պետք է մարտնչենք, դրանք ամենագլխավորն են, որոնց դեմ պետք է պայքարենք աշխարհում, և որոնց հաղթելը ամենադժվարն է: Դրանք տգիտության պտուղներն են, որոնք հիմնականում առաջ են գալիս չհանդիմանված մեղքից ու մեր սրտի չարությունից: Մեզ վրա դրված աշխատանքն է՝ խեղդել մեր կրքերը, հաղթել մեր ներսի թշնամիներին, և հավաստիանալ, որ մեր սրտերը ուղիղ են Տիրոջ առաջ, որ մեր մեջ չկա ոչինչ, որը կվշտացնի Նրա Հոգին և կհեռացնի մեզ մեր պարտականությունը կատարելու ճանապարհից:6

Շատերն են սիրում հաճույքն ու կիրքն ավելի, քան Աստծուն: Նրանք ուրախանում են մարմնական տարփանքներով, իրենց ցանկությունների բավարարումով, ունենալով վտանգավոր ցանկություններ, ապրելով անբարոյական, անժուժկալ, խրախճանքներով և ամեն տեսակի ամբարշտությամբ լի կյանքով: Շատերը չեն իմանում ինչպես լինեն երջանիկ, չիմանալով ինչպես օգտագործել օրհնությունները, որոնք Աստված տվել է իրենց: Եթե նրանք ամբողջ աշխարհն ունենային, այն կօգտագործեին իրենց կրքերն ու ցանկությունները բավարարելու համար, ի կործանումն իրենց: Սակայն, եթե նրանք ունենային շիտակ հոգի, ապա կձգտեին օժանդակել մարդկության խաղաղությանն ու երջանկությանը և տարածել Ավետարանի լույսի ու ճշմարտության ազդեցությունը ամբողջ աշխարհում: Նրանք կսիրեին մաքրությունը, առաքինությունը, ազնվությունը, չափավորությունը և արդարակեցությունը:7

Զվարճանքը կյանքի նպատակ չէ, այլ միայն զանազանություն է բերում կյանք:

Ասացեք ինձ, թե ինչպիսի՞ զվարճանքներ եք սիրում ամենաշատը և արդյո՞ք ձեր զվարճանքները դարձել են ձեր կյանքի կառավարող տենչանքները, և ես կասեմ, թե ով եք դուք:8

Մեր զվարճանքների համար պետք է բնորոշ լինեն բարենպաստ և առողջ հասարակական մթնոլորտը: Մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք այն բանին, թե ում հետ ենք ընկերակցում զվարճանքի վայրերում, և մենք պետք է առաջնորդվենք մեր ծնողների, ընկերների և Եկեղեցու հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով: Մենք պետք է վստահ լինենք, որ հաճույքները, որոնց մենք տրվում ենք, կրում են աստվածային հավանության կնիքը … Պետք է խույս տալ այն զվարճանքներին մասնակցելուց, որոնք թեպետ ինքնին, իրենց հասարարակական միջավայրով պատշաճ են և օգտակար, սակայն դրանք անցկացնելու վայրերը բարի համբավ չունեն, իսկ մասնակիցները կասկածելի մարդիկ են և չեն առաջնորդվում պատշաճ զսպվածությամբ:

Գոյություն ունեն զվարճանքների սահմաններ, որոնք անցնելու դեպքում մենք չենք կարող ապահով լինել: Անհրաժեշտ է վերահսկել զվարճանքների բնույթը և կրճատել դրանց հաճախականությունը, որպեսզի խուսափենք ավելորդությունից: Դրանք չպետք է զբաղեցնեն մեր ամբողջ ժամանակը, կամ թեկուզ ժամանակի մեծ մասը: Իրականում դրանք պետք է ոչ էական լինեն կյանքի պարտականությունների և պարտավորությունների հետ համեմատած, և երբեք չպետք է դառնան որոշիչ շարժառիթ կամ գործոն մեր հույսերի և ձգտումների համար:9

Ցանկացած ավելորդություն վնասակար է: Չափավորություն պետք է լինի ամեն ինչում: Զվարճանքը կյանքի նպատակ չէ, դրան պետք է տրվել միայն կյանք զանազանություն բերելու համար: Երբ մարդիկ սովորում են մշտական կամ հաճախակի կրկնվող հաճույքներին, մարդկային գոյության իսկական նպատակները մոռացվում են և պարտականությունը դառնում է հոգնեցուցիչ և ոչ հաճելի:10

Եկեք ապրենք մաքուր կյանքով, խուսափենք ծայրահեղություններից և ազատվենք մեղքից:

Անպարկեշտ լեզուն և գոեհկությունը մեծ մեղքեր են Uuտծn աչքում:

Մենք պետք է վերացնենք անպարկեշտ լեզուն, գռեհկությունը և նման ամեն բան, ինչ գոյություն ունի մեր մեջ, քանզի բոլոր նման բաները անհամատեղելի են ավետարանի հետ և անհարիր Աստծո ժողովրդին:11

Լեզուն, մտքի նման, իր հետքն է թողնում և հաճախ վերակենդանանում հիշողության մեջ և այն կարող է լինել տհաճ, եթե ոչ վնասակար, նրանց համար, ովքեր ստիպված են լսել անպարկեշտ խոսքերը: Մտքերը, որոնք ինքնին անպարկեշտ են, կարելի է բարձրացնել կամ նվաստացնել այն լեզվով, որը օգտագործվում է դրանք արտահայտելու համար: Եթե անհրաժեշտ է խուսափել անվայել արտահայտություններից, ապա գռեհկության մասին խոսելն ավելնորդ է:12

Գռեհիկ և անպարկեշտ լեզու օգտագործելու սովորությունը, … որ ձեռք են բերում որոշ երիտասարդներ, … ոչ միայն վիրավորում է բոլոր լավ դաստիարակված մարդկանց, այլ մեծ մեղք է Աստծո աչքում, և չպետք է գոյություն ունենա Վերջին Օրերի Սրբերի երեխաների մեջ:13

Ես ասում եմ Իսրայելի հայրերին և մայրերին, և տղաներին, որոնք ծնվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում. Ես ասում եմ դա տղամարդկանց և տղաներին ամբողջ աշխարհում, որքան հեռու որ կհասնեն իմ խոսքերը. Ես աղաչում եմ ձեզ, ես աղերսում եմ ձեզ, գռեհիկ ձևով մի վիրավորեք Տիրոջը, ոչ էլ վիրավորեք պատվավոր տղամարդկանց և կանանց:14

Ոչ մի ջանք չգործադրելով ինչ-որ բան ստանալու ցանկությունը վնասակար է:

Աչ մի ջանք չգործադրելով կամ շատ քիչ բանի դիմաց ինչ-որ թանկարժեք բան ձեռք բերելու ցանկությունը վնասակար է: Եվ այնպիսի վարք, որը ուժեղացնում է այդ ցանկությունը, մեծապես նպաստում է մոլեխաղի ոգուն, որը և դառնում է իսկական կործանիչ դև հազարավորների համար: Կոպեկի դիմաց դոլար շահելու հույսը ցանկացած բախտախաղում մոլեխաղի տեսակ է հանդիսանում:15

Չարախոսությունը հակառակ է ավետարանի ոգուն:

Վերջերս ստացած մի նամակում հետևյալ խնդրանքն ու հարցն էր ուղղված ինձ. «Ես կցանկանայի, որ բնորոշեիք չարախոսությունը: Թվում է, տարբեր կարծիքներ կան այդ տերմինի իմաստի վերաբերյալ: Ոմանք հայտարարում են, թե քանի դեռ խոսում ես ճշմարտությունը տվյալ անձի մասին, դա չարախոսություն չէ, անկախ նրանից, թե ինչ ես ասում կամ ինչպես ես ասում: Ավելի լավ չէ՞ր լինի, երբ իմանում ենք, որ տվյալ մարդը սխալ է գործել, գնալ նրա մոտ և աշխատել նրա հետ, քան գնալ ուրիշների մոտ և խոսել նրա սխալների մասին»:

Ոչինչ չի կարող այնքան հեռու լինել հոգուց և ավետարանի էությունից, որքան ենթադրելը, որ մենք միշտ արդարացի ենք, երբ ճշմարտությունն ենք խոսում մարդու մասին, որքան էլ վնասակար լինի ճշմարտությունը նրա համար: Ավետարանը ուսուցանում է մեզ ապաշխարության հիմնական սկզբունքները, և մենք իրավունք չունենք վարկաբեկել մարդուն նրա մերձավորների աչքում, երբ նա իսկապես ապաշխարել է և Աստված ներել է նրան …

Որպես կանոն, անհրաժեշտություն չկա մշտապես խորհուրդներ տալու նրանց, ովքեր մեր կարծիքով ինչ-որ սխալներ են թույլ տալիս: Նախ, մեր դատողությունները կարող են սխալ լինել, երկրորդը, հնարավոր է գործ ունենք մեկի հետ, որը լի է ապաշխարության ոգով և, գիտակցելով իր թուլությունը, մշտապես պայքարում է հաղթահարել այն: Հետևաբար, անհրաժեշտ է ծայրաստիճան զգույշ լինել խոսքերում, որոնք հանդիմանում են ուրիշներին: Իսկ ընդհանուր առմամբ, ավելի լավ է ասել, որ չարախոսությունը բնորոշվում է ոչ թե խոսքերով, այլ ոգով և նպատակով, որոնք դրդում են մեզ խոսել ուրիշների սխալների մասին:

Տղամարդը կամ կինը, որն ունի Աստծո Հոգին, շուտով իր անձնական զգացմունքներում կհայտնաբերի չարախոսության ոգին, որը ներկա է ուրիշների հասցեին կատարված ակնարկների մեջ: Հետևաբար, չարախոսության հարցը, հավանաբար, լավագույնս բնորոշվում է հնագույն կանոնով, որն ասում է. «Որովհետև գիրն սպանում է, իսկ հոգին կենդանացնում է» [Բ Կորնթացիս Գ.6:]16

Անհամեստությունը պետք է դատապարտեն բոլոր մարդիկ:

Անհամեստությունը հագուստի մեջ պետք է դատապարտեն բոլոր ծնողներն ու պարկեշտ մարդիկ: Աարդու մարմնի անամոթ ցուցադրումը, որին միտումնավոր հետևում է ժամանակակից հագնվելու ոճը, կամ ավելի շուտ հանվելու ոճը, ցուցանիշն է այդ զգայական և ստորացնող հակվածության, որը բարոյական անկման և հասարակական բարոյալքման պատճառ է դառնում, իսկ վերջիններս էլ ազգերին տանում են դեպի անվերադարձ կործանում: Թող որ փառահեղ Հազարամյակի փայլուն հեռանկարները չծածկվեն այնպիսի ստվերներով, ինչպիսիք են ահաբեկող բարքերը, զգեստները և այս սանձարձակ օրերի զվարճանքները:17

Իմ տեսակետից, այսօրվա նորաձևությունը նողկալի է, չար մտքեր առաջացնող, հաշվարկված է ստոր կրքեր և տարփանք արթնացնելու համար, և հեշտասեր մտքեր հարուցելու նրանց սրտում, ովքեր հետևում են նորաձևությանը և ովքեր հանդուրժում են այն … Դա ամոթալի է, և ես հույս ունեմ, որ Սիոնի դուստրերը չեն ցածրանա մինչև այդ կործանարար մակարդակը՝ նման հագուստները և նորաձևությունը, քանի որ դրանք իրենց ազդեցությամբ բարոյալքող և նողկալի են:18

Մենք ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ ոմանք … աղճատում են իրենց տաճարային ներքնազգեստը, այն սուրբ ու անեղծ պահելու փոխարեն … Երբեմն մենք տեսնում ենք մեր լավ քույրերից ոմանք գալիս են այստեղ տաճար ամենավերջին և անհեթեթ նորաձևությամբ զարդարված, որը միշտ անարգել է մարդու աստվածային կազմվածքը: Կարծես թե նրանք չեն հասկանում, որ գալիս են Աստծո տուն:19

Մաքուր պարերը քույլատրվում են Սրբերի շրջանում:

Մենք կարծում ենք, ճիշտ ժամանակն է ուշադրությունը հրավիրել պարային երեկոների թեմային, որը զվարճանք է, թույլատրված Վերջին Օրերի Սրբերի շրջանում, սակայն պետք է որոշակի կանոններ խիստ պահպանվեն .… Ոչ մի դեպքում չպետք է ոգելից խմիչքներ թույլատրվեն: Այն պարերը, որոնք պահանջում են կամ թույլ են տալիս կիպ գրկախառնություն և անվայել մտքեր առաջացնող շարժումներ … պետք է խստորեն արգելվեն:20

Գրքերը ուղեկիցներ են դեպի յավը և դեպի վատը:

Գրքերն իրենց տեսակով ընկերակիցներն են դառնում նրանց, ովքեր կարդում են դրանք, և կարդացողների սրտում առաջացնում են բարի կամ չար զգացումներ: Երբեմն այնպես է պատահում, որ ծնողները շատ ուշադիր են իրենց երեխաների շրջապատի հարցում և շատ անտարբեր են գրքերի հարցում, որ նրանք կարդում են: Ի վերջո, վատ գրքի ընթերացնության արդյունքում վատ ընկերներ կհայտնվեն:

Եթե աղան կարդում է տարօրինակ, անսովոր և անբնական գրավիչ գրականություն և ընկնում է դրա ազդեցության տակ, ժամանակի ընթացքում նա սկսում է ազդել ուրիշների վրա ևս: Այդ գրականությունը դառնում է ամեն տեսակի անպարկեշտ մտքեր առաջացնող չարի աղբյուր, որն առաջ է բերում չար արարքներ և առաջացնում է անբնական և նվաստացնող զգացումներ, որոնք միշտ դուրս են մղում լավը մարդկային սրտից և տեղ են տալիս վատին … Երբ մեր երեխաները կարդում են գրքեր, որոնք տարօրինակ, անբնական ու անցանկալի մտքեր են առաջացնում, մենք չպետք է զարմանանք, եթե իմանանաք, որ նրանք ինչ-որ տարօրինակ, անբնական կամ անսովոր արարք են կատարել: Հատկապես մաքերն ու զգացումներն են այն դաշտը, որտեղ մենք պետք է մարտնչենք աշխարհի չարի և գայթակղությունների դեմ, և մեր մաքերի ու զգացումների մաքրագործման համար պետք է հատուկ ջանքեր գործադրի յուրաքանչյուր հայր և մայր…

Պատմություն են պատմում Հնդկաստանում մի անգլիացի սպայի մասին, որը մի անգամ մոտեցել էր գրապահարանին, որպեսզի գիրք վերցնի այնտեղից: Երբ ձեռքը դիպչել էր գրքին, թունավոր օձը կծել էր նրա մատը: Մի քանի ժամից մատը սկսել էր այտուցվել: Այնուհետև այտուցվել էր ձեռքը, իսկ հետո թույնը տարածվել էր ամբողջ մարմնով, և մի քանի օր անց այդ սպան մահացել էր: Շատ էժանագին ու ցածրորակ գրքերում թունավոր օձեր կան քողարկված … Մեր հոգիների վրա թողած իրենց ազդեցությամբ նրանք թունավոր են, և ժամանակի հետ դրանք կհանգեցնեն բարոյական ու հոգևոր մահվան … Թող որ Սրբերը զգուշանան այն գրքերից, որոնք մտնում են իրենց տուն, քանի որ իրենց ազդեցությամբ այդ գրքերը կարող են լինել նույնքան թունավոր, որքան Հնդկաստանում անգլիացի սպայի մահվան պատճառ դարձած օձը:21

Ինչպիսի՞ մարդիկ ենք մենք պարտավոր լինել:

Միայն Աստծո օրենքներին հնազանդվելու միջոցով է, որ մարդիկ կարող են վեր բարձրանալ մահկանացու կյանքի չնչին թուլություններից և զգալ այն մեծ կապվածությունը, այն գթությունն ու սերը, որոնք աշխուժացնում են մարդկանց զավակների սիրտն ու ձգտումները: Ավետարանը, ինչպես որ այն վերականգնվել է, նպատակ ունի ազատ դարձնելու [մարդկանց], ազատ՝ ընտրելու բարին և թողնելու չարը, ազատ՝ դրսևորելու համարձակու թյուն ընտրելով այն, ինչը բարի է, որի շնորհիվ նրանք համոզված են իրենց ճիշտ լինելու մեջ, չնայած մարդկանց մեծ մասը աշխարհում կարող են նրանց մատով ցույց տալ և արհամարանքով ու ծաղրանքով վերաբերվել: Չէ՞ որ աշխարհի մարդկանց, հոսանքով լողալու համար հատուկ քաջություն չի պահանջվում:22

Թող Տերն օրհնի՛ ճեզ իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր: Մենք հավանություն ենք տալիս ցանկացած ծրագրին, որը նպաստում է կյանքի մաքրությանը, առ Աստված հավատքին և Նրա օրենքներին հնազանդվելուն …

… Ինչպիսի՞ մարդ ենք մենք պարտավոր լինել, ինչպիսի՞ անհատներ պետք է մենք լինենք: Արդյո՞ք չպետք է մեր դավանանքին արժանի օրինակ հանդիսանանք: Արդյո՞ք չպետք է ապրենք մաքուր կյանքով: Արդյո՞ք չպետք է մեր հոգում լինենք շիտակ, առաքինի, ազնիվ, Աստվածավախ և Աստվածասեր մեր կյանքի յուրաքանչյուր օրը և յուրաքանչյուր պաշտոնում, ուր կկանչվենք գործելու, պարտավոր չե՞նք արդյոք լավ օրինակ ծառայել: Պարտավոր չե՞նք արդյոք լինել Քրիստոսանման, քաջարի, հավատարիմ Ավետարանի յուրաքանչյուր սկզբունքին և հարգանք վայելենք աշխարհում և տանը … ճշմարիտ, այդպիսի մարդիկ պետք է մենք լինենք: Թող Աստված օգնի՛ մեզ այդպիսին լինել, սա է իմ աղոթքը:23

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչո՞ւմ Փրկիչը մեզ համար ինքնատիրապետման օրինակ հանդիսացավ: Ո՞րն է այն «թշնամին, որը գտնվում է մեր մեջ»: (Տես նաևՄոսիա 3.19:) Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկչի օրինակին, այդ թշնամուն հաղթելու համար:

  • Երբ ինքներս մեզ չենք տիրապետում, ինչպե՞ս կարող ենք վնասել մեզ և ուրիշներին: Երբ տիրապետում ենք ինքներս մեզ, ինչպե՞ս կարող ենք օրհնել ուրիշներին:

  • Ինչպե՞ս կարող են զվարճանքները դառնալ «կառավարող տենչանքներ» մեր կյանքում: Ինչպե՞ս կարող են դրանք արտահայտել մեր բուն էությունը: Ի՞նչ դեր պետք է ունենան զվարճանքները մեր կյանքում:

  • Ինչո՞ւ են «անպարկեշտ լեզուն և գռեհկությունը … մեծ մեղք Աստծո աչքում»: Եթե Ճեր շրջապատում օգտագործում են անպարկեշտ լեզու, ինչպե՞ս կարող եք ցույց տալ նրանց, որ դա վիրավորում է Ճեզ:

  • Ինչո՞ւ է չարախոսությունը հակասում ավետարանի ոգուն: Ի՞նչ պետք է անենք ուրիշների սխալների մասին խոսելու փոխարեն:

  • Ինչպե՞ս է համեստ հագուստի ոճը քաջալերում արդարակյաց ապրելաոճ: Ինչպե՞ս կարող են այսօրվա նորաձևության որոշ ոճեր իրենց ազդեցությամբ լինել «չար մտքեր առաջացնող» և «բարոյալքող»:

  • Ինչպե՞ս կարող է գրքերի վերաբերյալ Նախագահ Սմիթի խորհուրդը վերաբերվել այսօրվա զվարճանքներին, ինչպիսին են՝ տեսաերիզները, երաժշտությունը, հեռուստատեսությունը, կինոնկարները, ամսագրերը և ինտերնետը: (Տես նաև ՎևՈւ 88.118): Ինչո՞ւմ է մեզանից համարձակություն պահանջվում, եթե մենք պետք է լողանք «աշխարհի մարդկանց հոսանքին» հակառակ:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք հարցին. «Ինչպիսի՞ մարդիկ ենք մենք պարտավոր լինել» (Տես նաև 3 Նեփի 27.27):

Հղումներ

  1. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:37.

  2. In Messages of the First Presidency, 5:40.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 253.

  4. Deseret Evening News, 8 Mar. 1884, 1.

  5. Gospel Doctrine, 247.

  6. Gospel Doctrine, 341.

  7. Deseret News: Semi-Weekly, 24 Apr. 1883, 1.

  8. Gospel Doctrine, 330.

  9. Gospel Doctrine, 320.

  10. In Messages of the First Presidency, 3:123.

  11. Gospel Doctrine, 241.

  12. Gospel Doctrine, 265.

  13. In Messages of the First Presidency, 3:112–13.

  14. “A Sermon on Purity,” Improvement Era, May 1903, 504.

  15. Gospel Doctrine, 326–27.

  16. Gospel Doctrine, 263–64; paragraphing added.

  17. In Messages of the First Presidency, 4:281.

  18. Gospel Doctrine, 332–33.

  19. Gospel Doctrine, 333.

  20. In Messages of the First Presidency, 4:280–81.

  21. Gospel Doctrine, 324–25.

  22. Gospel Doctrine, 211.

  23. In Messages of the First Presidency, 4:185–86.

Նկար
Ruth and Naomi

Ռութն m Նաոմին, Զուդիթ Մեհրի: Ռութը խաղաղություն և երջանկություն գտավ մաքուր կյանքով ապրելով և Աստծո օրենքներին հնազանդվելով: