Նախագահների ուսմունքները
Գլուխ 5: Սուրբ Գրքերի ոգեշնչումն ու աստվածայնությունը
նախորդ հաջորդ

Գլուխ 5

Սուրբ Գրքերի ոգեշնչումն ու աստվածայնությունը

Եկեղեցու անդամները պետք է հավատարմորեն ուսումնասիրեն սուրբ գրքերը և ջանասիրաբար ապրեն ըստ սուրբ գրքերում ուսուցանված սկգբուեքեերի:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1848թ. դեպի Սոլթ Լեյքի Հովիտ գաղթի ժամանակ, Մերի Ֆիլդինգ Սմիթը նստում էր իր որդի Ջոզեֆի և ընտանիքի մյուս անդամների հետ և լամպի ու կրակի լույսի տակ ուսումնասիրում էր սուրբ գրքերը: Այդ օրերին Զոզեֆը ստացավ իր սկզբնական հոգևոր կրթությունը, կրթություն, որը ձեռք բերեց իր մորից վրանի տակ, ճամբարում և տափաստանում:1 Հետագայում, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հիշում է. «Երեխա ժամանակ ինձ վրա խորը տպավորություն էր թողել այն միտքը և հաստատուն համոզվածությունը, որ հայտնությունները, որոնք տրվել էին Մարգարե Ջոզեֆին և նրա միջոցով …Աստծո խոսքն է, ինչպես հին աշակերտների խոսքերը, երբ նրանք վկայում էին Հոր և Որդու մասին: Մանուկ հասակում ստացած այդ տպավորությունը մնաց ինձ հետ աշխարհի տարբեր ազգերի մեջ անցկացրած իրական և գործնական փորձառություններով լի իմ միսիայի բնագավառում անցկացրած ավելի քան վաթսուն տարիների լավ և դժվարին ժամանակներում, ինչպես նաև տանը, երբ Աստծո լիազորված ծառաների կազմում էի ընդգրկված»:2

1880թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած գերագույն համաժողովին, Եկեղեցու Առաջին Նախագահությունը՝ Նախագահ Ջոն Թեյլորը և նրա Խորհրդականներ Ջորջ Գ. Քանոնը և Ջոզեֆ Ֆ. Սմիթը, Եկեղեցուն ներկայացրեցին Մեծագին Մարգարիտը և Վարդապետություն և Ուխտերի որոշ լրացուցիչ բաժինները «որպես հայտնություններ Աստծուց՝ տրված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն և ողջ աշխարհին»:3 Միաձայն քվեարկությամը Եկեղեցու անդամները ընդունեցին այս հայտնությունները, որով ընդլայնեցին Եկեղեցու սուրը գրքերի կազմը: Նախագահ Սմիթի համար սուրը գրքերը մնում էին «հոգևոր հարստության» հաստատուն աղբյուր:4 Նա դարձրեց սուրը գրքերը իր ուսմունքների մասը, և սուրը գրությունների շուրջ խորհելիս էր, որ նա մեծ հայտնություն ստացավ, որն այժմ հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտերի 138-րդ ըաժին:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Սուրբ գրքերը հայտնում են սիրո և հոգևոր արժեքների խոսքերը:

Նրանց, ովքեր խճճվել են և չգիտեն, թե ինչ անեն հայտնվելով այժմ աշխարհում գոյություն ունեցող տարբեր տեսակի ուսմունքների մեջ, ես կասեի. Քննեք Սուրը Գրքերը, աղոթքով փնտրեք Աստծուն, իսկ հետո կարդացեք վարդապետությունները, որոնք Քրիստոսը հայտնեց իր Լեռան քարոզի ժամանակ, որը գրված է Մատթեոսում, և ինչպես դրանք կրկնվել են հին սրըերի համար այս (Ամերիկյան) մայրցամաքում (3 Նեփի): Ուսումնասիրելով այս հոյակապ չափանիշները, և խորապես քննելով այս անզուգական վկայությունները, դուք կարող եք մարտակոչ նետել աշխարհի փիլիսոփայություններին, կամ աշխարհի բարոյական սկզբունքներից որևէ մեկին, որ ներկայացնեն դրան համարժեք որևէ ըան: Մարդկանց իմաստությունը չի կարող համեմատվել դրա հետ: Դրանք առաջնորդում են դեպի Քրիստոսի խաղաղարար մյուս հետևորդները, և հնարավորություն են ընձեռում մարդկությանը՝ դառնալու կատարյալ, ինչպես Նա է կատարյալ: Ոչ մի փիլիսոփա երբեք չի ասել, ինչպես Հիսուսն է ասել. «Ինձ մոտ եկեք»: ԱշխարհԻ սկզբից մինչև մեր ժամանակները ոչ մի ուրիշ փիլիսոփա երբեք չի աղաղակել մարդկանց ասելով սիրո նման խոսքեր, ոչ էլ երաշխավորել և հայտարարել, որ իրենում զորություն ունի փրկելու: «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»,- սա է նրա կոչը մարդկանց բոլոր որդիներին և դուստրերին [Մատթեոս ԺԱ.28]:

Վերջին Օրերի Սրբերը արձագանքել են այդ կոչին, և այդպիսով հազարավորներ հանգստություն և խաղաղություն են գտել, որ ամեն մտքից վեր է. և սա չնայած կրակով չարչարանքներին, իրարանցմանը և պայքարին, որոնց միջով նրանք անցել են: Նրանք մնացել են այն գիտելիքին, որ ոչ մի մարդ չի կարող հայտարարելկամ ուսուցանել նման վարդապետություն. դա Աստծո ճշմարտությունն է:5

Սուրբ գրքերի ոգեշնչումն ու աստվածայնությունը ամենից առավել բնութագրում է հոգին, ըստ որի գրված է այն, և հոգևոր հարստությունը, որը դրանք փոխանցում են հավատարմորեն և մշտապես կարդացողներին: Ոստի, Սուրբ գրքերի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը պետք է ներդաշնակության մեջ լինի այն նպատակների հետ, որի համար դրանք գրվել են: Դրանք նպատակ ունեն ընդլայնելու մարդու հոգևոր պարգևները և բացահայտելու ու ամրապնդելու նրա ու իր Աստծո միջև եղած կապը: Աստվածաշունչը, ինչպես նաև այլ Սուրբ Գրվածքներ, որպեսզի գնահատվեն, պետք է ուսումնասիրեն նրանք, ովքեր հոգևոր հակվածություն ունեն և հոգևոր ճշմարտությունների որոնումների մեջ են:6

Ամենամեծ նվաճումը, որ կարող է մարդկությունն ունենալ այս աշխարհում դա՝ ծանոթանալ աստվածային ճշմարտությանն այնքան խորապես, այնքան կատարելապես, որ աշխարհում ապրող ոչ մի կենդանի էակի օրինակ կամ վարք չհեռացնի նրանց իրենց ձեռք բերած գիտելիքից: «Գնալ Վարդապետի հետքերով», ամենամեծ ուսուցչի, որ երբևէ այս աշխարհն ունեցել է, իմ գիտեցած ամենաապահով և ամենավստահ ուղղությունն է, որով կարելի է գնալ աշխարհում: Մենք կարող ենք յուրացնել Վարդապետի ցուցումները, վարդապետությունները և աստվածային խոսքը, առանց որևէ երկյուղի, որ Նա, ով տվել է դրանք, չի կարողանա կատարել և իրագործել իր ցուցումները և իրականացնել իր իսկ վարդապետություններն ու պահանջները:7

ժամանակակից սուրբ գրքերը ուսուցանում են մեզ Աստծո խոսքը և վկայում, որ Հիսուսը Քրիստոսն է:

Աստծուց Սուրբ Հոգու միջոցով ինձ տրված հայտնությամբ ես գիտեմ, որ այս գիրքը, Վարդապետություն և Ուխտերի Գիրքը, որը ես ունեմ իմ ձեռքում, Աստծո խոսքն է, որը հայտնվել է Զոզեֆ Սմիթի միջոցով աշխարհին և հատկապես աշխարհով մեկ սփռված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին, և գիտեմ, որ Աստծո պարգևով և զորությամբ է այս գիրքը (Մորմոնի Գիրքը) նա թարգմանել սկզբնաղբյուր հանդիսացող լեզվից, և ոսկե թիթեղների փորագրություններից այն լեզվով, որով մենք կարդում ենք այժմ այս գրքի կազմի վրա, և այն պարունակում է հավիտենական Ավետարանի լրիվությունը: Այն կառաջնորդի մարդկանց ստանալու ճշմարտության գիտելիքը, որով նրանք կարող են փրկվել և կրկին ետ բերվել Աստծո ներկայություն և ճաշակել Նրա փառքից ու ստանալ անվերջ կյանքեր:8

Քրիստոսն ինքը խորտակեց գերեզմանի արգելապատերը, հաղթեց մահվանը և գերեզմանին և եղավ «ննջածների առաջնեկ» [Ա Կորնթացիս ԺԵ.20:] … Նրա աշակերտները տեսան և վկայեցին հարությունը, և նրանց վկայությունը չի կարելի կասկածի ենթարկել: Հետևաբար, այն հուսալի է, ճշմարիտ և վստահության արժանի:

Սակայն, արդյո՞ք սա է միակ ապացույցը, որ ունենք: Արդյո՞ք միայն հնագույն աշակերտների վկայության վրա պետք է մեր հույսը դնենք: Փառք Աստծուն, մենք ավելին ունենք: Եվ լրացուցիչ վկայությունը, որ ունենք, հնարավորություն է տալիս դառնալու վկաներն այն բանի, որ հնագույն աշակերտների վկայությունները ճշմարիտ են: Դառնանք Մորմոնի Գրքին: Այն պարզ և անսխալ տերմիններով վկայում է Հիսուս Քրիստոսի մահվան և հարության մասին, կարող ենք նայել Վարդապետություն և Ուխտեր գրքին, որը պարունակում է այս ժամանակաշրջանի հայտնությունները, և մենք կգտնենք պարզ և որոշակի վկայություն այնտեղ: Մենք ունենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը, Օլիվեր Քաուդերիի վկայությունը, և Սիդնի Ռիգդոնի վկայությունը, որ նրանք տեսել են Տեր Հիսուսին, այն նույնին, որը խաչվեց Երուսաղեմում, և որ Նա հայտնվեց իրենց [տես ՎևՈւ 76.22–24]:9

Մորմոնի Գիրքը սուրբ գիրք է, որը թարգմանվել է Աստծո պարգեով և զորությամբ, քանզի Աստծո ձայնը հայտնի դարճրեց երեք վկաներին, որ այն թարգմանվել էր Աստծո պարգևով և զորությամբ, և այն ճշմարիտ է: Երեք վկաները հայտարարեցին և վկայեցին դրա ճշմարտացիության մասին, և ութ այլ վկաներ, բացի Մարգարե Զոզեֆից, հայտարարեցին, որ իրենք տեսել են թիթեղները, իրենց ձեռքում պահել են դրանք և տեսել են դրանց վրայի փորագրությունները, և իրենք գիտեն, որ Ջոզեֆ Սմիթը ունի թիթեղները, որոնցից թարգմանվել է Մորմոնի Գիրքը:10

Մորմոնի Գիրքը, որն այս սերնդի համար ի հայտ բերելիս Ջոզեֆ Սմիթը Աստծո ձեռքում գործիք էր, թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, դանիերեն, շվեդերեն, ուելսերեն, հավայիի լեզվով, հինդուերեն, իսպաներեն և հոլանդերեն լեզուներով: Եվ այս գիրքը կթարգմանվի այլ լեզուներով ևս, համաձայն դրանում գրված կանխատեսումների, և համաձայն Ջոզեֆ Սմիթի միջոցով Տիրոջ տված խոստումների, որ այն պետք է գնա դեպի երկնքի ներքո գոյություն ունեցող ամեն ազգ, ցեղ և ժողովուրդ, մինչև որ Ադամի բոլոր որդիներն ու դուստրերը արտոնություն կունենան լսելու ավետարանը, ինչպես այն վերականգնվել է երկրի վրա ժամանակների լրության ժամանակաշրջանում:11

Այն, որ Աստված կհայտնի իր նպատակները Լամանացիներին իր իսկ ժամանակին և իր ձևով, չի կարող կասկած հարուցել նրանց մոտ, ովքեր հավատում են Մորմոնի Գրքի աստվածային ծագմանը, քանզի այդ գրքում այդ փաստը անսխալ ձևով պարզ ներկայացված է, սակայն թե ինչպես այն կգործի յուրաքանչյուր դեպքում և հատկապես ինչպիսի միջոցներ Նա կօգտագործի Իր նպատակներն իրականացնելու համար, այս առումով դա կարող է լինել ենթադրության առարկա, որը դուրս կգա շրջանակներից այն բանի, ինչը իրականում հայտնվել է: Այդ միջոցներից մեկը, ինչպես մենք գիտենք, կլինի հենց Մորմոնի Գիրքը:12

Ես ասում եմ իմ եղբայրներին, որ Վարդապետություն և Ուխտեր գիրքը պարունակում է երբևէ աշխարհին հայտնված ամենափառահեղ սկզբունքներից մի քանիսը, որոնք հայտնվել են ավելի լիովին, քան երբևէ հայտնվել էին նախկինում աշխարհին. և դա ի կատարումն այն խոստման, որը տրվել էր հին մարգարեներին, որ վերջին օրերին Տերը կհայտնի աշխարհին բաներ, որոնք թաքցվել էին աշխարհի հիմնադրումից ի վեր: Եվ Տերը հայտնեց դրանք Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:13

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի աստվածայնությանը, քանի որ ավելի, քան երբևէ, ես ավելի եմ մոտեցել ստանալու այն գիտելիքը, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, և դա այս գրքում, Վարդապետություն և Ուխտերում Ջոզեֆ Սմիթի վկայության միջոջով, որ նա տեսել է Նրան, որ լսել է Նրան, ստացել է հրահանգներ Նրանից, որ հնազանդվել է այդ հրահանգներին, և այսօր կանգնած է աշխարհի առաջ որպես վերջին մեծ, իրական, կենդանի վկա, վկայելով Քրիստոսի առաքելության աստվածայնության և մարդուն ժամանակավոր մահից և երկրորդ մահից փրկագնելու Նրա զորության մասին, երկրորդ մահ, որը գալիս է մարդու անձնական մեղքերի արդյունքում, երբ նա չի հնազանդվում Հիսուս Քրիստոսի ավետարանի արարողություններին:14

Ուսումնասիրեք կանոնիկ գրքերը, որպնսգի Աստծո խոսքի մասին գիտելիք ճեռք բնրնք:

Ես շատ հաճախ նկատել եմ, որ սուրբ գրքերից հատվածներ կարդալիս Հոգին նոր լուլս է սփռում իմ մտքում, և իմ հասկացողություն է բերում մտքեր և տեսակետներ, որոնք թվացել է, նորություն են ինձ համար, չնայած ես ծանոթ էի եղել այդ սուրբ գրություններին և շատ անգամներ էի կարդացել դրանք: Իրականում, գոյություն ունի ինչ-որ օրինաչափություն, որը, ինչպես ես նկատել եմ, ուղեկցում է Աստծո խոսքը կարդալիս. յուրաքանչյուր նոր ընթերցում ենթադրում է հոգու նորացում, մարդու հոգու վերածնում և, որքան հնարավոր է, մոտեցում լույսի, ճշմարտության, իմաստության, սիրո և գիտելիքի աղբյուրին: Այդ պատճառով, լավ է, երբ Վերջին Օրերի Սրբերը շատ հաճախ են կարդում Աստծո խոսքը, ինչպես որ այն գրված է Աստվածաշնչում, Մորմոնի Գրքում և Վարդապետություն և Ուխտերում, և ինչպես որ այն քննարկվել է նաև Եկեղեցու Ղեկավար Երեցների կողմից, նպատակ ունենալով պարզ դարձնել Աստծո օրենքները մարդկանց զավակների հասկացողության համար:

Եվ կարդալով Տիրոջ խոսքը, մենք պետք է հաշվի առնենք, թե ինչպես կարող ենք կիրառել այն մեր պայմաններում և իրավիճակում, և մենք պետք է խորհենք, թե արդյոք մենք կատարո՞ւմ ենք Աստվածաշնչի պահանջները, թե ոչ, և արդյոք ունե՞նք Հոգին մեր սրտերում, որն ուղեկցում է Տիրոջ աշխատանքին ու խոսքին: Մենք չպետք է կարդանք լոկ կարդալու համար, այլ պետք է կարդանք հոգով և հասկացողությամբ, որպեսզի օգուտ քաղենք և ճշմարտությունը հայտնվի մեր հասկացողությանը, և հնարավոր է այնքան տպավորվի մեր մտքում, որ երբեք չհեռանա մեզանից, այլ լինի մեզանում, ինչպես դեպի հավիտենական կյանք բխող կենդանի ջրի աղբյուր, և որը մեր սրտում մշտապես կլինի ճշմարտության, լույսի, ուրախության և խաղաղության անսպառ աղբյուր:15

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամները պետք է հնարավորինս ծանոթ լինեն Նոր Կտակարանում գրված խոսքերին, հատկապես այն բաներին, որ խոսվել են Իր՝ Փրկչի կողմից և արձանագրվել Նրա Առաքյալների կողմից: Վերջին Օրերի Սրբերը պետք է ուշադիր կարդան Մորմոնի Գիրքը, ինչպես նաև Վարդապետություն և Ուխտերը: Սրանք Եկեղեցու կանոնիկ գրքերն են և պարունակում են ճշմարտություն, ոչ թե սուտ, դրանք պարզապես խոսքեր և մարդկանց կարծիքներ, վեպեր կամ վիպակներ և ենթադրություններ չեն, այլ ճշմարտությունը, Աստծո խոսքը, քանզի Աստծո խոսքը ճշմարտություն է, և սրանք են այն բաները, որ մեր դուստրերը և մեր որդիները, մեր հայրերն ու մայրերը պետք է խորապես հասկանան: Եկեք իմանանք ճշմարտությունը, քանդի ճշմարտությունը կազատի մեզ սխալից, սնահավատությունից, սխալ ավանդույթներից, կեղծ զիտությունից կամ այսպես կոչված զիտությունից, մարդկանց անհեթեթ մտքերից և աշխարհի սին փիլիսոփայություններից: Եթե կարողանանք իմանալ ճշմարտությունը, ապա ազատ կլինենք այն սխալներից ու սխալի զորությունից, որն այնքան զորավոր է աշխարհում:

… Մենք ցանկանում ենք, որ մեր որդիներն ու դուստրերն իմանան Աստծո ճշմարտությունը և և ոչ թե՝ աշխարհի անհեթեթ զաղափարները, և մենք ցանկանում ենք, որ դուք ուսումնասիրեք այն զրքերը, որտեղից ձեռք կբերեք մեզ ուղղված Աստծո խոսքի զիտելքը:

Մեր լավ մարդկանցից ոմանք կարդում են այսօր տպազրվող շատ զրքեր, հայտնի այսպես կոչված արկածային գրականություն, բայց նրանք ժամանակ չունեն կարդալու Տիրոջ Խոսքը: Այդ զրքերից շատերը հրաշալի զրքեր են, բայց հաճախ շատ արտահայտված մտքեր լոկ զեղեցիկ խոսքեր են, լավ կազմված նախադասություններ կամ զզացումների դրսևորումներ, որոնք նման են առանց արմատի ցողունի վրա ծաղկող ծաղիկների: Իսկական ճշմարտությունը դուք կարող եք իմանալ այն զրքերից, որոնք ընդունվել են որպես Եկեղեցու կանոնիկ զրքեր: Ես տեսնում եմ, որ մեր մարդկանցից շատերը ավելի զերադասում են կարդալ հանրաճանաչ հեղինակների զրքերը, քան Աստծո բաները: Նրանք Հիսուս Քրիստոսի Ավետարանի իրական էության մասին չզիտեն մեկ բան, նրանք մեկ բան չզիտեն կամ չեն ըմբռնում Քահանայության ծեսերի և կառավարման սկզբունքների մասին, որ Աստված հայտնել է մարդկանց զավակներին՝ հաստատելու համար Աստծո արքայությունը երկրի վրա: Նրանք ավելին զիտեն, այո, շատ ավելին վեպերի, քան Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի և Վարդապետություն և Ուխտերի մասին:16

Ապշեցուցիչ է, երբ լսում ենք, թե բյուրավոր հարցեր են շարունակ ուղարկվում Եկեղեցու Նախազահություն, և ղեկավար դիրքերում զտնվող իմ մյուս եղբայրներին, տեղեկացվելու համար ամենահասարակ բաների մասին, որոնք պարունակվում են Ավետարանում: ժամանակ առ ժամանակ հարյուրավոր հարցեր, հաղորդազրություններ և նամակներ են ուղարկվում մեզ, որոնց հեղինակները ցանկանում են տեղեկացվել և հրահանզվել այնպիսի հարցերի շուրջ, որոնք պարզորեն գրված են Աստծո հայտնություններում, որոնք գտնվում են Մորմոնի Գրքում, Վարդապետություն և Ուխտերում, Մեծագին Մարգարիտում, և Աստվածաշնչում: Թվում է, թե ամեն ոք, որ կարդա, կհասկանա:17

Մենք ունենք ճշմարտությունը ավետարանում: Եթե այդպես է, և ես վկայում եմ, որ դա այդպես է, ապա արժե, որ մեր բոլոր ջանքերը գործադրենք հասկանալու համար ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր համար, և հաղորդել այն հոգով և ուսուցանել մեր զավակներին.… Սա պետք է կատարվի ամեն օր, և տանը, ցուցումով, ուսուցանելով և օրինակով.… Նախքան քնելը կամ առօրյա աշխատանքին գնալը տաս րոպե տրամադրեք Աստվածաշնչից, Մորմոնի Գրքից, Վարդապետություն և Ուխտերից մեկ գլուխ կարդալուն: Սնուցեք ձեզ հոգևորով ինչպես տանը, այնպես էլ հասարակական վայրերում:18

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչպե՞ս են սուրբ գրքերը «առաջնորդում դեպի Քրիստոսի խաղաղարար մյուս հետևորդները» և հնարավորություն տալիս մեզ դառնալ կատարյալ: Ինչպե՞ս են դրանք օգնում ձեզ դառնալու Քրիստոսի խաղաղարար հետևորդ:

  • Որո՞նք են այն «նպատակները, որի համար գրվել են [սուրբ գրությունները]»: Ինչպե՞ս են դրանք ամրապնդում մեր և Աստծո միջև կապը:

  • Ինչպե՞ս եք ձեզ զգում սուրբ գրքերն ուսումնասիրելիս: Մտքի ինչպիսի՞ տրամադրվածությամբ պետք է ուսումնասիրենք սուրբ գրքերը:

  • Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի, կամ Մեծագին Մարգարիտի ո՞ր հատվածներն են առավելագույնս զորացրել ձեր վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է: Ո՞ր հատվածներն են զորացրել Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կանչի մասին ձեր վկայությունը:

  • Ինչպե՞ս են Աստծո նպատակները հայտնվում այսօր Մորմոնի Գրքի ժողովուրդների հետնորդներին:

  • Որո՞նք են «երբևէ աշխարհին հայտնված ամենափառահեղ սկզբունքներից» մի քանիսը, որոնք գրված են Մորմոնի Գրքում, Վարդապետություն և Ուխտերում, և Մեծագին Մարգարիտում: Ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել այդ սկզբունքները ձեր կյանքում:

  • Ի՞նչ է նշանակում ուշադիր կարդալ սուրբ գրքերը: Ինչո՞ւ պետք է մենք ուշադիր կարդանք դրանք: Ինչպե՞ս եք դուք լավ արդյունքների հասնում դրանք կարդալիս և ուսումնասիրելիս:

  • Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մենք և մեր ընտանիքի անդամները թույլ չենք տալիս, որպեսզի ժողովրդականություն վայելող գրքերը, հեռուստատեսությունը և այլ զվարճանքի ձևերը դառնան ավելի կարևոր, քան սուրբ գրություններ ուսումնասիրելը:

  • Ինչպիսի՞ արժեք ունի ամենօրյա սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը: Ինչպե՞ս է ձեզ կամ մյուսներին հաջողվում սուրբ գրությունների ուսումնասիրությունը ընդգրկել հոգսերով լի անձնական և ընտանեկան կյանք:

Հղումներ

  1. See Edward H. Anderson, “A Biographical Sketch,” in Gospel Doctrine, 5th ed. (1939), 529.

  2. Gospel Doctrine, 493.

  3. “Fiftieth Semi-Annual Conference,” Millennial Star, 15 Nov. 1880, 724.

  4. Gospel Doctrine, 45.

  5. Gospel Doctrine, 128.

  6. Gospel Doctrine, 45–46.

  7. Gospel Doctrine, 3–4.

  8. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 5:29.

  9. Gospel Doctrine, 444–45; paragraphing altered.

  10. Gospel Doctrine, 466.

  11. Gospel Doctrine, 481.

  12. Gospel Doctrine, 378.

  13. Gospel Doctrine, 45.

  14. Gospel Doctrine, 495.

  15. Deseret News: Semi-Weekly, 6 Feb. 1893, 2; paragraphing added.

  16. “Reading,” Young Woman’s Journal, Aug. 1917, 412–13.

  17. In Conference Report, Apr. 1915, 138.

  18. Gospel Doctrine, 301–2.

Smith, Joseph F. Memorabilia

Նախագահ Զոզեֆ Ֆ. Սմիթի Հավայիի լեզվով Մորմոնի Գրքի առաջին խմբագրման օրինակը, 1905թ.: Իսկ 1915թ. Հավայիի Տաճարի հողատարածքի նվիրագործման ժամանակ նրան ներկայացվեց Վարդապետություն և Ուխտերի, Մեծագին Մարգարիտի թարգմանությունը: