Նախագահների ուսմունքները
Գլուխ 26: Կիրակին պահելը. որ քո ուրախությունը լիակատար լինի


Գլուխ 26

Կիրակին պահելը. որ քո ուրախությունը լիակատար լինի

Կիրակին սահմանվել է Աստծո կողմից, որպեսզի մենք երկրպագենք, աղոթենք և մեր տուրքը մատուցենք Բարձրյալին:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ընդունում և ուսուցանում էր, որ Վերջին Օրերի Սրբերի մեծ պատասխանատվությունն է՝ պատվել Կիրակին: Նա Սրբերին ուսուցանում էր՝ երկրպագել Տիրոջը և այդ ժամանակն օգտագործել իրենց ընտանիքները ուսուցանելու և օրհնելու նպատակով: Նա ասել է. «Կիրակի օրերին, եթե խոսենք իմ մասին, ծառայության ժամերից զատ, ես երազում էի այն արտոնության մասին, որ կարող էի նստել տանը՝ իմ ընտանիքի հետ, զրուցել նրանց հետ, այցելել նրանց և ավելի շատ մտերմանալ նրանց: Ես երազում էի այն արտոնության մասին, որ կիրակի օրն այդ նպատակի համար տրամադրեի այնքան ժամանակ, որքան կարող էի, որպեսզի ավելի լավ ծանոթանայի իմ երեխաներին, կապ պահպանեի նրանց հետ, որպեսզի նրանք կապ պահպանեին սուրբ գրքերի հետ և ուրախությունից, կատակներից, ծիծաղից, զվարճանքներից ու նման այլ բաներից բացի մտածեին այլ բաների մասին ևս»:1

Նա նաև ուսուցանել է Տիրոջ կողմից սրբագործված օրը պղծելու հետևանքների մասին: 1898թ. հունիսի 12-ին, կիրակի օրը, Սոլթ Լեյք Սիթիի Թաբերնաքլում նա ասաց. «Երբ գալիս էի այս հանդիպմանը, ես հասա մի եղբոր, որը նշեց այն փաստը, որ կայարանի մոտով անցնելիս մարդկանց մի հոծ բազմություն էր տեսել, որոնք պատրաստվում էին մեկնել ինչ-որ հաճելի հանգստյան վայր: … Եթե նրանցից որևէ մեկն իրեն Վերջին Օրերի Սուրբ է համարում, ապա այն ուղին, որով նա գնում է այսօր, հակասում է Աստծո օրենքին, հակասում է այն ուխտերին, որ նա կապել է մկրտության ջրերում և հակասում է այն ուխտերին, որոնք նա կապել է, գտնվելով այն վայրերում, ուր Վերջին Օրերի Սրբերին է թույլատրվում լինել: Նրանք խախտում են Կիրակի օրը, չեն պատվում Տիրոջ պատվիրանը, ցույց են տալիս, որ չեն հնազանդվում օրենքին և կատարում են այն, ինչը հաճելի չէ Աստծո աչքում, որն էլ, ի վերջո, կվնասի իրենց, իհարկե, եթե չտանի ուրացության»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Տերը սահմանել և սրբագործել է յոթ օրերից մեկը:

Աստված ստեղծել կամ նախատեսել է կիրակի օրը որպես հանգստյան, երկրպագության օր, բարի գործերի, խոնարհության ու ապաշխարության, Ամենազորին հոգով ու ճշմարտությամբ երկրպագելու օր:3

Ամբողջ աշխարհում աճող միտում է նկատվում՝ անտեսել Կիրակին պահելը: «Հիշիր հանգստության օրը սուրբ պահելու համար» պատվիրանը նույնքան օրենք է հանդիսանում այսօր, որքան երբ այն տրվեց Իսրայելին Սինա սարի վրա [Ելից Ի.8]:4

Կիրակին հանգստության և երկրպագության օր է, որը նախատեսվել և հաստատվել է Տիրոջ հատուկ պատվիրանով, որը տրվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, և մենք պետք է պատվենք և սուրբ պահենք այն: Սենք նաև պետք է սովորեցնենք այս սկզբունքը մեր երեխաներին:5

Յոթ օրերից մեկը հաստատվել և սրբագործվել է որպես երկրպագության օր, լուրջ մտքերի օր, աղոթքի և գոհաբանության օր, և Տիրոջ Սնթրիքը ճաշակելու օր՝ ի հիշատակ Նրա և Նրա կատարած անզուգական Քավության: Եկեք սովորեցնենք մեր երեխաներին, որ նրանք պետք է սուրբ պահեն Կիրակին, և նաև սիրով անեն դա, քանի որ Աստված է պատվիրել: Այդ ժամանակ մյուս օրերին նրանք օրինական ձևով կթարմանան ու կհանգստանան, փոփոխություն ու հաճույք կզգան: … Եկեք չպղծենք Կիրակին: …6

Ի՞նչ պետք է մենք անենք Կիրակի օրը:

Պատվեք Կիրակին, և այն սուրբ պահեք: Կիրակի օրը երկրպագեք Տիրոջը: Սի աշխատեք: Կիրակի օրը մի փնտրեք սին հաճույքներ: Հանգստացեք և թարմացրեք ձեր միտքը կյանքի և փրկության սկզբունքների մասին աղոթելով, սովորելով և խորհելով: Սրանք են Կիրակի օրվա օրինավոր գործերը: …

Թող որ մարդիկ այստեղից տուն գնան և տանեն այս ուղերձն իրենց հետ և հաղորդեն այն այստեղ բացակա գտնվող իրենց ընտանիքի անդամներին: Ասացեք նրանց, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահությունը դեմ է Կիրակի օրը խախտելուն:7

Կիրակին պատշաճ ձևով պահելը յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի ուղղակի պարտականությունն է, և այն վերաբերում է նաև երիտասարդ տղամարդկանց ու կանանց, տղաներին ու աղջիկներին: Հնարավոր է, տարօրինակ կթվա այն, որ անհրաժեշտություն է առաջանում կրկնել այսքան հաճախակի հաստատվող փաստը: Սակայն կարծես դեռևս կան ոմանք, իսկ երբեմն ամբողջ համայնքներ, որոնք արհամարում են այս պարտականությունը և այդ իսկ պատճառով նման հորդորի կարիքն ունեն:

Ի՞նչ պետք է մենք անենք Կիրակի օրը: Մարգարե Ջոզեֆին տրված Տիրոջ հայտնությունները շատ հստակ են այդ առումով և պետք է կառավարեն մեզ, քանզի դրանք խիստ ներդաշնակության մեջ են գտնվում Փրկչի ուսմունքների հետ: Ահա այդ պարզ պահանջներից մի քանիսը.

Կիրակին արված է ճեզ, որ ճեր գործերից հանգստանաք:

Կիրակին հատուկ օր է ճեզ համար, որ երկրպագեք, աղոթեք և ջանք ու եռանդ ներդնեք ճեր կրոնական հավատքի ու պարտականության մեջ՝ տուրք մատուցեք Բարճրյալին:

Կիրակին մի օր է, երբ ճեզանից պահանջվում է ճեր ժամանակն ու ուշադրությունը նվիրել Տիրոջը, լինի դա ժողովի ժամանակ, տանը, կամ ուր էլ որ լիննք: Դա պետք է միշտ պահեք ճեր մտքում:

Կիրակին մի օր է, երբ դուք պետք է ձեր եղբայրների և քույրերի հետ հաճախեք Սրբերի ժողովներին, պատրաստ լինելով ընդուննլու Տիրոջ ընթրիքի հաղորդությունից. նախ զղջաք ճեր կատարած մեղքերի համար Տիրոջ և ձեր եղբայրների ու քույրերի առաջ, և ներեք ձեր մերձավորներին, եթե ցանկանում եք, որ Տերը ների ճնզ:

Կիրակի օրը դուք ուրիշ բաներ չպետք է անեք, միայն թող ձեր ուտելիքը պատրաստվի սրտի պարզությամբ, որ ձեր ծոմապահությունը լինի կատարյալ, իսկ ճնր ուրախությունը՝ լիակատար: Ահա, թե ինչն է Տերը կոչում ծոմապահություն և աղոթք [տես ՎևՈւ 59.13–14]:

Կիրակին պետք է այդպես անցկացնել նաև այն պատճառով, որ այդ մասին հստակ նշված է հայտնությունննրում: Որպեսգի դուք կարողանաք էլ ավելի անբիծ պահել ձեզ աշխարհից, և այդ նպատակով նաև Սրբերից պահանջվում է գնալ աղոթքի տուն և իրենց հաղորդությունները մատուցել Կիրակի օրը [տես ՎևՈւ 59 9]: …

Տիրոջը հաճնլի չեն այն մարդիկ, որոնք գիտեն այս ամենը և չեն կատարում:

Մարդիկ չեն հանգստանում իրենց գործերից, եթե նրանք ցանում են ու տնկում, փորում են ու հողից հանում: Նրանք չեն հանգստանում, երբ ամբողջ կիրակի օրն անցկացնում են տանը՝ հասարակ տնային գործեր կատարելով, քանի որ մյուս օրերին զբաղված լինելու պատճառով չեն կարողացել աննլ:

Մարդիկ ջանք ու նռանդ չեն գործադրում իրենց կրոնական հավատքի ու պարտականության մեջ, երբ կիրակի առավոտյան շտապում են … դեպի կիրճերը, հանգստյան վայրերը, այցելում են ընկերներին կամ իրենց կանանց ու երեխաների հետ գնում են զվարճանքի վայրեր: Այդպիսով, նրանք իրենց տուրքը չեն մատուցում Բարճրյալին:

Հաճույք ու զվարճանք փնտրելով նրանք իրենց ժամանակն ու ուշադրությունը չեն նվիրաբերում Տիրոջը նրկրպագելուն: Ոչ էլ այսպիսով նրանք կարող են ցնծալ թողության և Երկրպագության ոգով, որը գալիս է սուրբ հաղորդությունն ընդունԵլու հետ:

Տղաներն ու երիտասարդ տղամարդիկ ծոմ չեն պահում սրտի պարզությամբ, որ իրենց ուրախությունը կատարյալ լինի, երբ նրանք Կիրակին անցկացնում են գյուղի պաղպաղակի կրպակի կամ ռեստորանի մոտակայքում թրև գալով, խաղեր խաղալով կամ անվաչմուշկներով սահելով, ձկնորսությամբ, որսորդությամբ կամ սպորտով զբաղվելով, շրջագայություններ կատարելով կամ զբոսնելով: Նման պահվածքը նրանց աշխարհից անբիծ չի թողնի, այլ նրանց ետ կպահի Տիրոջ հարուստ խոստումներից՝ուրախության փոխարեն նրանց բերելով վիշտ, խաղաղության փոխարեն՝ անհանգստություն ու տագնապ, խաղաղություն, որը գալիս է արդար գործերի հետ:8

Սենք կարող ենք կամ կկարողանայինք օգուտ քաղել, եթե կիրակի օրվա բոլոր ժամերը նվիրեինք միայն ինչ-որ գործի, զբաղմունքի կամ ուսումնասիրության, որը կզարգացներ մեր միտքը և ամբողջովին կծանոթացներ Եկեղեցում մեր պարտականություններին, Եկեղեցու օրենքներին, Աստծո պատվիրաններին, և Հիսուս Քրիստոսի ավետարանի կանոններին: …

Ես համոզված եմ, որ Վերջին Օրերի Սրբերի պարտականությունն է՝ պատվել Կիրակին և այն սուրբ պահել, ինչպես Տերն է պատվիրել մեզ: Գնացեք աղոթքի տուն: Լսեք հրահանգները: Բերեք ձեր վկայությունը ճշմարտության մասին: Խմեք գիտելիքի ու ուսուցման աղբյուրից, որը կարող են մեզ համար բացել նրանք, ովքեր ոգեշնչված են մեզ հրահանգելու: Տուն գնալով եկեք հավաքենք ընտանիքը, երգենք մի քանի երգ: եկեք Աստվածաշնչից, Մորմոնի Գրքից կամ Վարդապետություն և Ուխտերից մեկ կամ երկու գլուխ կարդանք: Եկեք քննարկենք ավետարանի սկզբունքները, որոնք վերաբերում են աստվածային գիտելիքի դպրոցում առաջընթացին, և այս ձևով անցկացնենք յոթ օրերից մեկը: …

Ես կարծում եմ, որ լավ կլինի մեզ համար, եթե առնվազն շաբաթը մեկ անգամ, վերցնենք մեր երեխաներին մեր թևերի տակ, ուսուցանենք նրանց, թե ինչ է պատիվն ու ազնվությունը, արդարի ու աստվածայինի հանդեպ ակնածանք ցուցաբերելը, ուսուցանել նրանց հարգել տարիքով և հաշմանդամ մարդկանց, լինել բարի օտարականների եանդեպ: … Մենք պետք է ուսուցանենք նրանց քաղաքավարի լինել: Մենք պետք է մեր տղաներին սովորեցնենք ջենտլմեն լինել, իսկ աղջիկներին՝ օրիորդներ լինել: Իսկ երբ ես խոսում եմ օրիորդի կամ ջենտլմենի մասին, ես ի նկատի ունեմ տղա կամ աղջիկ, տղամարդ կամ կին, որն անկեղծորեն համեստ, հեզ, մեղմ, համբերատար, սիրով և բարությամբ է վերաբերվում մարդկանց զավակներին: …

Շատ բաներ կան, որ կարող ենք կատարել Կիրակի օրը, որը կզբաղեցնի, կհետաքրքրի և կհրահանգի մեր երեխաներին տանը, ծառայությունից ազատ ժամերին: … Թող որ նրանք զվարճանան հարմար պահերին, սակայն թող կիրակի օրերին նրանց լավ բաներ ուսուցանվեն:9

Իմաստուն կլինի, որ շաբաթ երեկոն լինի Տիրոջ օրվա նախաբանը:

Եկեղեցու անդամները պետք է այնպես ծրագրեն իրենց աշխատանքը, որպեսզի չարդարանան, որ կողոպտել են Տիրոջ օրվա սրբությունը: Դրա համար թող որ տղաներն ու աղջիկները շաբաթվա ընթացքում [ժամանակ] տրամադրեն օգտակար զվարճանքին ու հանգստին, կիրակին նվիրելով միայն հոգևոր մշակույթին և երկրպագությանը: Ինչպես նաև անհրաժեշտ է այնպես ծրագրել մեր զվարճանքները, որ դրանք խորչընդոտ չհանդիսանան մեր երկրպագությանը:10

Շաբաթ երեկոն կարելի է խելամտորեն նվիրել խորիմաստ բովանդակալից զրույցին կամ օգտակար ընթերցանությանը, որը կարող է հանդիսանալ կիրակի օրվա նախաբան:11

ժամանակակից լավ … պատվիրանը կարող է հնչել հետևյալ կերպ. Չափից շատ մի աշխատեք կամ մի տանջվեք շաբաթ օրը, որպեսզի զրկեք ձեզ կիրակի օրվա աստվածապաշտությունից և երկրպագությունից, որը պատկանում է այդ հանգստության օրվան:

Տանը անցկացված շաբաթ օրը նախատեսված է տունը մաքրելու, եփելու, կարելու և ամեն տեսակի վերանորոգումներ կատարելու համար, որոնք անհրաժեշտ են Կիրակի օրը պահելու համար: Ինչ վերաբերում է աշխատանքին, շաբաթ օրը նախատեսված է շաբաթվա ընթացքում թողնված անավարտ գործերը կատարելու, ավարտին հասցնելու համար:

Հետևանքներն այն բանի, թե ինչպես ենք մենք անցկացնում շաբաթ օրը, շատ դեպքերում հանդիսանում են ծուլությունն ու դատարկ անտարբերությունը, որոնք համակում են մեր զգացմունքները, ու եռանդի պակասը, որոնք գրեթե անհամատեղելի են երկրպագության ոգու հետ: Շաբաթ առավոտից մինչև երեկո տքնաջան աշխատանքից հյուծված տղամարդը կամ կինը չի կարող հոգով ու ճշմարտությամբ պատշաճ ձևով Երկրպագել Աստծուն:12

Մարդիկ, ովքեր սովորություն ունեն պղծելու Տիրոջ օրը, կկորցնեն Տիրոջ Հոգին:

Պատվիր Կիրակին և այն սուրբ պահիր: Արդյո՞ք մենք այդպես ենք վարվում: Անհրաժե՞շտ է արդյոք դա: Անշուշտ, անհրաժեշտ է այդպես վարվելը, որպեսզի Աստծո օրենքի և պատվիրանների հետ ներդաշնակության մեջ գտնվենք. և ամեն անգամ, երբ խախտում ենք այդ օրենքը կամ այդ պատվիրանը, մենք մեղավոր ենք լինում Աստծո օրենքը զանց առնելու մեջ: Եվ ինչ հետևանք կունենա այն, եթե մենք այդ ձևով շարունակենք: Սեր երեխաները կհետևեն մեր քայլերին, նրանք կանարգեն յոթ օրերից մեկը սուրբ պահելու Աստծո պատվիրանը և կկորցնեն Աստծո օրենքներին և նրա պահանջներին հնազանդվելու հոգին, ճիշտ ինչպես հայրը կկորցնի այն, եթե շարունակի խախտել պատվիրանները:13

Այն մարդիկ, ովքեր սովորություն են դարձրել պղծել Տիրոջ օրը, որոնք արհամարում են հրապարակային երկրպագությունը, Հաղորդությունն ընդունելը և չեն հիշում Կիրակին սուրբ պահելը, չեն կարող մնալ Եկեղեցու ընկերակցության և անդամության մեջ: Նրանք կթուլանան հավատքի մեջ և կդառնան հոգով հիվանդ, կկորցնեն Հոգին, Աստծո բարեհաճությունը, և, ի վերջո, կզրկվեն Եկեղեցում ունեցած իրենց դիրքից և հնազանդների ու հավատարիմների հետ իրենց վեհացումից:14

Տերն ասել է. «Հիշիր հանգստության օրը սուրբ պահելու համար»: Սա Աստծո օրենքն է, ոչ միայն այս ժողովրդի համար, այլ ողջ մարդկության համար: Եկեղեցու անդամը, որը չի պատվում Կիրակին և այն սուրբ չի պահում, օրինազանցություն է գործում. նա չի շարունակում մնալ ճշմարտության խոսքում. իրականում նա Քրիստոսի աշակերտը չէ. նա չի իմանա ճշմարտությունը, և ճշմարտությունը չի ազատի նրան, եթե նա իրոք չիմանա այն և չապրի դրանով:15

Սեր օրերում թատերական ներկայացումներն ու տարբեր հասարակական զվարճանքները տեղի են ունենում կիրակի օրերին, որոնք հակասում են Տիրոջ հայտնություններին, և դրանք հավատքը կործանող հզոր գործոն են հանդիսանում նրանց համար, ովքեր մասնակցում են դրանց: Սիոնի երիտասարդության ծնողները պետք է պաշտպանեն իրենց երեխաներին դրանից և ամեն չարից, քանի որ նրանք պատասխանատու են այն բանի համար, որ իրենց զավակները ճանապարհից չշեղվեն ծնողական իրենց անուշադրության պատճառով:16

Վերջին Օրերի Սրբերի պատասխանատվությունն է՝ պատվել Կիրակին, կատարել այն պարտականությունները, որոնք դրված են իրենց վրա այդ օրը, ինչպես նաև, լինել ազնիվ իրենց մերձավորների հանդեպ և արդարակյաց կյանք վարել ամեն տեսակետից … Ծնողների պարտականությունն է նաև, օրինակ լինել իրենց երեխաների համար՝ կիրակին պատվելով, ընտանիքում աղոթելով և որպես Վերջին Օրերի Սրբեր, բոլոր պարտականությունները կատարելով … Այն հայրերն ու մայրերը, ովքեր չեն սովորեցնում իրենց զավակներին և չեն քաջալերում նրանց կատարել իրենց պարտականությունները, կապրեն մինչև այն օրը, որ կզղջան իրենց իսկ անմտության համար:17

Նրանք, ովքեր պատվում են Կիրակին, վայելում են աշխարհիկ ու հոգևոր մեծ օրհնությունները:

Կիրակին ոչ միայն հանգստյան, շաբաթվա առօրյա սովորական գործերից շեղվելու օր է, այն ավելին է: Դա երկրպագության օր է, երբ մարդու հոգևոր կյանքը կարող է հարստանալ: Անբանության, ֆիզիկական ուժերը վերականգնելու օրը շատ հաճախ տարբհրվում է Աստծո կողմից սահմանված հանգստյան օրից: Ֆիզիկապես հյուծված լինելը և անբանությունը անհամատեղելի են երկրպագության ոգու հհտ: Պատշաճ ձևով պարտականությունների կատարումն ու Կիրակի օրվա բարեպաշտությունը պահելը, որը բնորոշ է այդ օրվան, կպարգևեն լավագույն հանգիստը, որը կարող են վայելել մարդիկ Կիրակի օրը:18

Ես անկեղծորեն ցանկանում եմ … որ մենք ամրանանք մեր հավատքում, դառնանք ավելի լավ Վերջին Օրերի Սրբեր, քան եղել ենք նախկինում: Սա է հիմնական նպատակներից մեկը, որ մենք ունենք, երբ միասին հավաքվում ենք Կիրակի օրը … Ես համոզված եմ, որ մենք սովորություն ենք ձեռք բերել գալու հավաքին առանց սրտի հատուկ ապաշխարության: Հնարավոր է, կոպիտ եմ արտահայտվում, և սա չի վերաբերում մեզ բոլորիս, սակայն հավաստիացել եմ, որ շատերը գալիս են ժողովներին անտարբեր, առանց հատուկ նպատակ ունենալու: Կարծում եմ, որ մենք պետք է գանք, որպեսզի հավաստիացնենք Տիրոջը, որ հիշում ենք Կիրակին և նպատակ ունենք սովորել Նրա ճանապարհները …

Կարծում եմ, բոլորը պեաք է տոգորվեն այն մտքով, որ այս աշխատանքի մի մասը կախված է յուրաքանչյուրից: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ կհնձի այն, ինչ կցանի: Ուստի, յուրաքանչյուրը պետք է վճռականորեն աշխատի, և երբ հավաքվում ենք միասին, յուրաքանչյուրը պետք է ունենա աղոթքով լի հոգի և դուրս թափի իր հոգին ոչ միայն իր, այլ ողջ եկեղեցու համար: Եթե այդպես լինի, ոչ ոք չի հեռանա երկրպագության տնից առանց Աստծո հոգին զգալու:19

Արդ, որն է Սրբերին տրված խոստումը, որոնք պահում են Կիրակին: Տերը հայտարարում է, որ որքանով որ նրանք կանեն այս բաները ուրախ սրտերով ու դեմքերով, երկրի լիությունը իրենցը կլինի. «դաշտի գազաններն ու երկնքի թռչունները, և այն, ինչ մագլցում է ծառերի վրա և քայլում երկրի վրա. այո՛, և բուսականությունը, և ամեն լավ բան, որ բխում է երկրից, թե՛ սնունդ և թե՛ հագուստ, թե՛ տներ, թե՛ ամբարներ, թե՛ պտղատու այգիներ, թե՛ պարտեզներ և թե՛ խաղողի այգիներ» [տես ՎևՈւ 59.16–17]:

Այս ամենն արարվել է մարդու օգտի և գործածության համար՝ աչքը շոյելու և սիրտն ուրախացնելու, մարմինն ամրացնելու և հոգու կենարարության համար: Այս ամենը խոստացվել է նրանց, ովքեր պահում են պատվիրանները, որոնց մեջ կարևոր պատվիրան է համարվում Կիրակին պատշաճ պահելը …

Կարող ենք ուրախանալ և զվարճանալ, բավարարելով սրտի ցանկությունները շաբաթվա այլ օրերին, իսկ Կիրակի օրը եկեք հանգստանանք, երկրպագենք, գնանք աղոթքի տուն, ընդունենք հաղորդությունը, ուտենք մեր կերակուրը սրտի պարզությամբ և մեր տուրքը մատուցենք Աստծուն, որպեսզի երկրի լիությունը մերը լինի, և մենք ունենանք խաղաղություն՝ այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում:20

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ նպատակներով է Տերը «սահմանել և սրբագործել Կիրակին»: Ինչպիսի՞ օրհնություններ է բերում հանգստության և երկրպագության օրը:

  • Ի՞նչ է նշանակում Կիրակի օրը հանգստանալ մեր գործերից: Որո՞նք են «Կիրակի օրվա օրինավոր գործերը»: Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել մեր ընտանիքի անդամներին պատվել Կիրակին:

  • Ի՞նչ է նշանակում «անբիծ մնալ աշխարհից»: Ինչպե՞ս է Կիրակին պահելը օգնում մեզ դրանում:

  • Ինչպե՞ս է ուրախությունն ու ցնծությունը Կիրակին պահելու մի մասը հանդիսանում: (Տես նաև ՎևՈւ 59.13–14:) Ինչպե՞ս է Կիրակին չհարգելը հանգեցնում տխրության, Հոգին կորցնելուն և ուրացության:

  • Որո՞նթ են մեր ընտանեկան պարտականությունները Կիրակի օրը: Կիրակի օրը ինչպե՞ս կարող ենթ ուսուցանել մեր երեխաներին «արդարի ու աստվածայինի հանդեպ ակնածանք ցուցաբերել»:

  • Ինչպե՞ս կարող են կիրակնօրյա մեր գործերը օգնել կամ խանգարել մեր Կիրակի օրվա երկրպագությանը:

  • Ո՞րն է մեր պարտականությունը, երբ գնում ենթ Կիրակի օրվա ժողովին: Ինչպիսի՞ օրհնություններ ենթ ստանում, երբ մեր ժողովներին երկրպագության ճշմարիտ հոգի ենթ ունենում:

  • Ինչպիսի՞ հոգևոր օրհնություններ ենթ ունենում, երբ պատվում ենթ Կիրակին: Ինչպիսի՞ աշխարհիկ օրհնություններ են խոստացվել մեզ (Տես նաև ՎևՈւ 59.9–23):

Հղումներ

  1. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:17–18.

  2. Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1.

  3. In Conference Report, Apr. 1915, 10.

  4. In Messages of the First Presidency, 4:210.

  5. Gospel Doctrine, 5th ed. (1939), 242.

  6. Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1.

  7. Deseret News: Semi-Weekly, 5 July 1898, 1.

  8. Gospel Doctrine, 244–46.

  9. In Messages of the First Presidency, 5:17–18, 20–21.

  10. Gospel Doctrine, 247.

  11. Gospel Doctrine, 242.

  12. Gospel Doctrine, 241–42.

  13. Gospel Doctrine, 402.

  14. In Messages of the First Presidency, 3:123.

  15. Deseret News: Semi-Weekly, 21 Jan. 1896, 1.

  16. In Messages of the First Presidency, 4:210.

  17. Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1.

  18. Gospel Doctrine, 242.

  19. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 2:364–65; paragraphing added.

  20. Gospel Doctrine, 245–46.

Նկար
Salt Lake 20th Ward choir

Սոլթ Լեյքի 20-րդ Ծխի երգչախումբը 1900-ականների սկզբին: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը բարձր էր գնահատում երաժշտությունը, որը կատարվում էր «Սրբերի երգչախմբերի» կողմից, որպես «Աստծո բարեպաշտ գոհաբանություն», որը կարևոր է կիրակնօրյա մեր երկրպագության համար (Gospel Doctrine, 259):