Նախագահների ուսմունքները
Գլուխ 17: Կյանքի և փրկության մեծ ծրագիրը


Գլուխ 17

Կյանքի և փրկության մեծ ծրագիրը

Սեր Երկնային, Հայրն Իր որդիներին և դուստրերին ծրագիր է տվել, որպեսզի նրանք դաոնան Հիսուս Քրիստոսի նման և վայելեն վեհացումը:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1874թ. Եվրոպական Միսիայում նախագահելու նպատակով Անգլիա ժամանելուց մի փոքր անց և իր 36-ամյակի կապակցությամբ Ջոզեֆ Ֆ. Սմիթն իր օրագրում գրել է.

«Ցուրտ, սառը ու մռայլ օր էր, խավար ու ծանր, իմ ծննդյան օրվա տարեդարձին հարմար և համապատասխան եղանակ, երբ հայրս [Հայրումը] և նրա եղբայրը [Ջոզեֆը] գցվել էին բանտախուցը՝ ավետարանի համար, և անողոք ամբոխը սրբերին քշում էր Միսուրիի իրենց տներից: Իմ հոգու վառ լույսը այդպես էլ ամբողջովին չցրեց այն մռայլ իրադարձություններով լի ժամանակաշրջանի մութ ստվերները:

Չնայած Աստծո ողորմած ձեռքը և նրա բարյացակամ նախախնամությունը միշտ տեսանելի կերպով հասնում է ինձ, իմ մանկությունից ի վեր և իմ օրերն էլ ավելի են լավանում համեստության միջոցով, հետամուտ լինելով իմաստությանը և Աստծո արքայության մեջ երջանկություն ունենալուն: ժամանակի և փորձ ձեռք բերելու հետ միասին իմ կյանքի նպատակներն ավելի ակնհայտ են դառնում: Այդ նպատակներն են՝ ավետարանի հռչակումը կամ Աստծո արքայության հաստատումը երկրի վրա, հոգիների փրկությունը և ինձ համար ամենակարևորը՝ իմ և իմ ընտանիքի փրկությունը»:1

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը գիտելիքով և համոզումով էր ուսուցանում և վկայում մեր Երկնային Հոր փրկության հավերժական ծրագրի մասին: «Երկնքի տակ չկա ոչինչ այնքան կարևոր ինձ համար կամ մարդկանց զավակների համար, որքան կյանքի և փրկության մեծ ծրագիրը»,- հայտարարել է նա:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մեր Երկնային Հայրը նախատեսել է փրկության ծրագիր, որպեսզի մենք կարողանանք վեհացում ստանալ:

Ամենազոր Տերն ապրում է, նա է արարել երկինքներն ու երկիրը, և ջրերի աղբյուրները, և մենք նրա զավակներն ենք, նրա սերունդը, և մենք պատահական չենք այստեղ: Տերը նախատեսել է մեր գալն ու մեր գոյության նպատակը: Նա նախատեսել է, որ մենք կկատարենք մեր առաքելությունը, որպեսզի համապատասխանենք Հիսուս Քրիստոսի պատկերին ու նմանությանը որպեսզի կարողանանք նրա պես առանց մեղքերի գնալ դեպի փրկություն, կարողանանք նրա պես լցվել մաքուր բանականությամբ, կարողանանք նրա պես համբարձվել Հոր աջ կողմում, որպեսզի նստենք գահերի վրա և ունենանք տիրապետություն ու զորություն այն բնագավառում, որտեղ կկանչվենք գործելու: Ես վկայում եմ այս վարդապետության մասին, քանզի Տերն ինձ հայտնի է դարձրել և հնարավորություն տվել զգալու դրա ճշմարտացիությունը մազերիս ծայրից մինչև ոտքերիս մատերը:3

Մարդը գալիք կյանքում պատասխանատվության կենթարկվի այս կյանքում կատարած գործերի համար և պատասխան կտա այստեղ իր հոգածությանը վստահված ոլորտների համար՝ կենդանիների և մահացածների Դատավորի, մեր հոգիների Հոր և մեր Տիրոջ ու Վարդապետի առաջ: Սա է Աստծո ծրագիրը, նրա մեծ նպատակի մի մասը: Մենք այստեղ չենք, որպեսզի ապրենք մի քանի ամիս կամ տարի՝ ուտենք, խմենք և քնենք, իսկ հետո մահանանք, հեռանանք ու կորչենք: Ամենազոր Տերը երբեք չի նախատեսել, որ մարդն այդքան անցողիկ, անօգտակար և անկատար լինի:4

Եթե նախքան մեր [աշխարհ] գալը մենք չիմանայինք մեր գալու անհրաժեշտության, խորաններ ձեռք բերելու կարևորության մասին, այն փառքի մասին, որ պետք է ձեռք բերվի ժառանգներով, այն մեծ նպատակի մասին, որ պետք է ձեռք բերվի փորձության և փորձվելու, այսինքն՝ կշեռքով կշռվելու միջոցով՝ աստվածային հատկանիշները, աստվածանման զորությունները և մեզ շնորհված կամքի ազատությունը գործադրելիս, որի միջոցով Քրիստոսի պես իջնելով բոլոր բաներից ցած, մենք կարող էինք բարձրանալ բոլոր բաներից վեր [տես ՎևՈւ 88.6] և դառնալ մեր Հոր, Մոր և Ամենազոր ու Հավերժական Ավագ Եղբոր պես, մենք երբեք չէինք գա այստեղ:5

Երկնքի տակ ոչինչ այդքան կարևոր չէ ինձ համար կամ մարդկանց զավակների համար, որքան կյանքի և փրկության մեծ ծրագիրը, որը նախագծվել է Երկնքում սկզբում և, որը ժամանակ առ ժամանակ ներքև է հաղորդվել Աստծո կողմից կանչված սուրբ մարդկանց ոգեշնչման միջոցով, մինչև Մարդու Որդու գալու օրը, քանզի այս ավետարանը և փրկության այս ծրագիրը հայտնվել էր դեռևս մեր առաջին ծնողներին: Աստծո հրեշտակը հաղորդել էր նրանց փրկագնման և մահից ու մեղքից փրկվելու ծրագիրը, որը ժամանակ առ ժամանակ աստվածային իշխանությամբ հայտնվել էր մարդկանց զավակներին և այն ոչ մի փոփոխության չէր ենթարկվել: Ւ սկզբանե նրանում չկար ոչ մի ավելորդ կամ անկարևոր բան. չկար ոչինչ, առանց որի կարելի էր դիմանալ, դա ավարտված ծրագիր էր, սկզբից ևեթ նախագծված Հոր և սրբերի իմաստությամբ՝ մարդկային ցեղի փրկագնման և նրանց փրկության ու Աստծո ներկայության մեջ վեհացման համար: … Բոլոր ժամանակների սերունդների ընթացքում, կյանքի և փրկության նույն ծրագիրը, նույն արարողությունները, որոնք արտացոլում են Քրիստոսի հետ թաղվելը, մեծ զոհաբերության հիշատակը, որը մատուցվեց աշխարհի մեղքերի և մարդու փրկագնման համար, տրվել են ժամանակ առ ժամանակ, արարման ժամանակից ի վեր:6

Դա կյանքի ծրագիրն է, որն Ամենազորը վերադարձրել է մարդուն վերջին օրերին՝ մարդկանց հոգիների փրկության համար, ոչ միայն գալիք աշխարհում, այլ մեր ներկայիս կյանքում, քանզի Տերը հաստատել է իր աշխատանքը, որպեսզի իր ժողովուրդը վայելի այս կյանքի օրհնություններն ամբողջությամբ, որպեսզի նրանք փրկվեն այս ներկա կյանքում, ինչպես նաև գալիք կյանքում, որպեսզի նրանք այստեղ դնեն մեղքից և դրա բոլոր ազդեցություններից ու հետևանքներից պաշտպանված լինելու հիմքը, որպեսզի նրանք ժառանգություն ձեռք բերեն Աստծո արքայության մեջ՝ այս վշտի հովտից հեռու: Հիսուս Քրիստոսի ավետարանը դեպի փրկություն տանող Աստծո զորությունն է:7

Աստված խոսեց Իր ծառա Ջոզեֆ Սմիթի հետ և հայտնվեց Նրան՝ ոչ միայն Հայրը, այլև Որդին: Նրանք հայտնվեցին նրան և տվեցին նրան պատվիրաններ և իրենց օրենքը, իրենց Ավետարանը և հավերժական կյանքի իրենց ծրագիրը: … Այս ծրագիրը նախատեսում էր ոչ միայն մեղքից փրկություն այստեղ և հետագայում, այլև վեհացում, փառք, զորություն և տիրապետություն, որոնք կգան Աստծո զավակներին ավետարանի օրենքներին և սկզբունքներին հնազանդվելու միջոցով:8

Մենք գալիս ենք աշխարհ, որպեսզի պատրաստվենք հավերժական կյանքին:

Սեր Երկրային գոյության նպատակը լիակատար ուրախություն ունենալն է և, որպեսզի կարողանանք Աստծո որդիներն ու դուստրերը դառնալ բառի լրիվ իմաստով, որպեսզի լինենք Աստծո ժառանգներ և ժառանգակիցներ Հիսուս Քրիստոսի հետ [տե՛ս Հռովմայեցիս Ը.14–17], լինենք թագավորներ և քահանաներ Աստծո համար, ժառանգենք փառք, տիրապետություն, վեհացում, գահեր և ամեն զորություն ու հատկանիշ, որ զարգացրել և ձեռք է բերել մեր Երկնային Հայրը: Սա է երկրի վրա մեր լինելու նպատակը: Որպեսզի հասնենք այս վեհացած վիճակին, անհրաժեշտ է, որ անցնենք այս մահկանացու կյանքը կամ փորձնական ժամանակահատվածը, որով, մեր ավագ եղբոր Հիսուսի օգնությամբ, մենք կարող ենթ ապացուցել մեր արժանիությունը:9

Սեր գոյության նպատակն է՝ կատարել Հոր կամքը, ինչպես երկնքում է, արդարություն գործել երկրի վրա, հպատակեցնել և ոտքի տակ գցել ամբարշտությունը, հաղթել մեղքին և մեր հոգիների հակառակորդին, բարձրանալ խեղճ, ընկած մարդկության անկատարություններից ու թուլություններից վեր, Ամենազոր Աստծո ոգեշնչմամբ ու նրա հայտնած զորությամբ, և այդպիսով երկրի վրա իսկապես դառնալ սրբեր և Տիրոջ ծառաներ: 10

Սենք բոլորս մահանալու ենք: Բայց արդյո՞ք դա է մեր գոյության վերջը: Եթե մենք գոյություն ենք ունեցել մինչև այստեղ գալը, մենք անշուշտ պետք է շարունակենք այդ գոյությունը, երբ հեռանանք այստեղից: Հոգին կշարունակի գոյություն ունենալ, ինչպես նախկինում, լրացուցիչ արտոնություններով, որոնք ձեռք են բերվել այդ փորձնական ժամանակով անցնելիս: Շատ կարևոր է, որ մենք երկիր գանք և խորաններ հագնենք, քանի որ եթե չունենանք խորաններ, մենք չենք լինի Աստծո կամ Հիսուս Քրիստոսի նման: … Սեզ վիճակված է գերեզմանից դուրս գալ, ինչպես Հիսուսը, և ձեռք բերել անմահ մարմին, ինչպես նա, այսինքն՝ որպեսզի մեր խորանները անմահ դառնան, ինչպես նրանը դարձավ անմահ, որպեսզի հոգին ու մարմինը միանան իրար և դառնան մեկ կենդանի էություն, անբաժանելի, անանջատելի, հավերժական:11

Ես անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կանցնեմ գոյության այս փուլից դեպի այնտեղ, որտեղ ինձ կթույլատրվի ավելի լիարժեքորեն վայելել ամեն մի պարգևը և օրհնությունը, որը ինձ երջանկություն է բերել այս կյանքում, ամեն բան: Ես չեմ հավատում, որ կա մի բան, որը նախատեսված է եղել կամ նպատակ է ունեցել ինձ ուրախություն կամ երջանկություն պարգևել և որից ես կգրկվեմ այս կյանքից հետո, միայն եթե շարունակեմ հավատարիմ մնալ, այլապես իմ ուրախությունը չի կարող լիարժեք լինել: … Ես ի նկատի ունեմ երջանկությունը, որը գգում ես, երբ ձգտում ես կատարել Աստծո կամքը երկրի վրա, ինչպես որ այն երկնքում է: Մենք ակնկալում ենք, որ մեր կանայք և ամուսինները մեգ հետ կլինեն հավերժության մեջ: Սենք ակնկալում ենք, որ մեր գավակները հավերժության մեջ կընդունեն մեգ ինչպես իրենց հայրեր և մայրեր: Ես ակնկալում եմ սա: Ես ուրիշ ոչինչ չեմ փնտրում: Առանց դրա, ես չեմ կարող երջանիկ լինել:12

Ավետարանի սկգբունքները, որոնք Տերը հայտնել է այս օրերին, կառաջնորդեն մեգ դեպի հավերժական կյանք: Դրանք այն մասին են, թե ինչպիսին կլինենք հետագայում, ինչի համար ենք մենք ստեղծվել, ինչի համար է երկիրն արարվել: Այստեղ մեր գտնվելու իմաստը կայանում է նրանում, որ կարողանանք հաղթահարել ամեն մի անմտություն և պատրաստվենք գալիք հավերժական կյանքին: …

Ուրեմն, եկեք հավատարիմ և խոնարհ լինենք, եկեք ապրենք ըստ Քրիստոսի ավետարանի, մի կողմ թողնենք անմտությունները, մեղքերը և մարմնական թուլությունները, և հարենք Աստծուն ու նրա ճշմարտությանը՝ նվիրված սրտով և վճռականությամբ լի պատերագմելու հավատքի բարի պատերագմը և հաստատակամորեն շարունակելու մինչև վերջ:13

Մեր գոյության գլխավոր նպատակներից մեկն է՝ համապատասխանել Հիսուս Քրիստոսի պատկերին ու նմանությանը:

Ես հավատում եմ, որ մեր Փրկիչը միշտ կենդանի օրինակ է բոլոր մարմինների համար: … Սեգ պատվիրվել է կատարել այն գործերը, որոնք նա կատարեց: Սեգ պատվիրվել է հետևել նրան, ինչպես Նա հետևեց Իր Գլխին, որպեսզի մենք էլ կարողանանք լինել այնտեղ, որտեղ Ինքն է, և լինելով նրա հետ, լինենք նրա նման:14

Կարևոր չէ, թե որքան կապրենք, այլ որքան լավ կկարողանանք սերտել կյանքի դասը և կատարել Աստծո և միմյանց հանդեպ մեր պարտականություններն ու պարտավորությունները: Մեր գոյության հիմնական նպատակներից մեկն այն է, որ կարողանանք համապատասխանել պատկերին ու նմանությանը Նրա, որը մարմնի մեջ ապրեց անթերի՝ անարատ, մաքուր ու անբիծ կյանք: Քրիստոսը եկավ ոչ միայն քավելու աշխարհի մեղքերը, այլ օրինակ հանդիսանալու բոլոր մարդկանց համար և հաստատելու Աստվածային կատարելության, Աստծո օրենքի և Հորը հնազանդվելու չափանիշը:15

Ոչ մի վարդապետություն այնքան կատարյալ չի եղել, որքան Հիսուսի վարդապետությունը: … Նա հայտնել է մեզ փրկության ճանապարհը՝ սկզբից և այս կյանքի բոլոր ոլորապտույտների միջով մինչև երբևէ չվերջացող վեհացում ու փառք՝ իր արքայությունում և նոր կյանք՝ այնտեղ: …

Իրոք, երջանիկ է այն մարդը, ով կարող է ստանալ այս հոգեպարար վկայությունը, հանգիստ լինել և միայն Հիսուս Քրիստոսի վարդապետությունների միջոցով փնտրել դեպի խաղաղություն տանող ճանապարհը: Նրա ավետարանն ուսուցանում է մեզ՝ սիրել մեր մերձավորներին, վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես որ կամենում ենք մեզ հետ վարվեն, լինենք արդար, ողորմած, ներողամիտ և կատարենք ամեն լավ գործ, որը կփառավորի մարդու հոգին: …

…«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ», [Աատթէոս ԺԱ.28] այսպես է կանչում նա մարդկանց բոլոր որդիներին ու դուստրերին:16

Քրիստոսը մեծ օրինակ է ողջ մարդկության համար, և ես հավատում եմ՝ որքանով կանխորոշված էր, որ մարդկությունը նմանվի նրան, նույնքանով էլ կանխորոշված էր, որ նա պետք է դառնար մարդու Քավիչը: … Մենք … Աստծո կազմվածքով ենք ֆիզիկապես և կարող ենք նմանվել նրան հոգեպես, և Նրա պես ունենալ գիտելիք, բանականություն, իմաստություն և զորություն:

Մեր այս աշխարհ գալու մեծ նպատակն այն է, որ կարողանանք դառնալ Քրիստոսի պես, քանի որ եթե մենք նրա նման չենք, ապա չենք կարող դառնալ Աստծո որդիներ և Քրիստոսի հետ ժառանգակիցներ:17

Եկեք հետևենք Աստծո Որդուն: Նրան դարձնենք մեզ համար օրինակ և մեզ առաջնորդ: Նմանվենք նրան: Կատարենք նրա գործը: Նմանվենք նրան այնքանով, որքանով կների մեր ուժը՝ նմանվել մեկին, որը կատարյալ էր և առանց մեղքի:18

Մենք ունենք հավերժական կյանքի հույս միայն Քրիստոսի և Նրա ավետարանին հնազանդվելու միջոցով:

Չկա ոչ մի անուն՝ տրված Երկնքի տակ, որով մարդ կարողանա փրկվել Աստծո Արքայությունում:19

Մարդը, որը անցնում է այս փորձնական շրջանը և մնում է հավատարիմ՝ Քրիստոսի արյունով փրկագնված լինելով մեղքից, ավետարանի արարողությունների միջոցով և ձեռք է բերում վեհացում Աստծո արքայության մեջ, ոչ թե ցածր, այլ բարձր է հրեշտակներից:20

Մենք մտել ենք այդ նոր և հավերժական ուխտի պարտավորության մեջ՝ համաձայնվելով, որ կհնազանդվենք Աստծո պատվիրաններին բոլոր բաներում, ինչ էլ որ նա պատվիրի մեզ: Դա հավիտենական ուխտ է նույնիսկ մինչև մեր օրերի վերջը: … Մենք երբեք չենք տեսնի այնպիսի օր ժամանակի կամ հավերժության մեջ, երբ մեր՝ որպես նրա զավակների համար, չլինի ինչպես անհրաժեշտություն և հաճույք, այնպես էլ պարտականություն՝ հնազանդվելու Տիրոջ բոլոր պատվիրաններին հավերժության անվերջ դարերի ընթացքում: Այդ սկզբունքով է, որ մենք կապ ենք պահում Աստծո հետ և ներդաշնակության մեջ ենք մնում նրա նպատակների հետ: Միայն այս ձևով մենք կարող ենք ավարտել մեր առաքելությունը և ձեռք բերել մեր թագը և հավերժական կյանքի պարգևը, որն Աստծո մեծագույն պարգևն է: Կարո՞ղ եք պատկերացնել մեկ այլ ճանապարհ:21

Միայն Աստծո նշած ճանապարհով կլինի փրկություն: Հավիտենական կյանքի հույս կլինի միայն հնազանդվելով օրենքին, որը կյանքի Հայրն է սահմանել. «որի մեջ բնավ փոփոխում կամ դարձուածքի շուք չկա» [Հակոբոս Ա.17], և չկա մեկ այլ ճանապարհ, որով մենք կարող ենք ձեռք բերել այդ լույսն ու վեհացումը: Այդ հարցերը ինձ մոտ կասկած չեն հարուցում. ես գիտեմ, որ դրանք ճշմարիտ են:22

Ամեն մի օրհնություն, արտոնություն, փառք կամ վեհացում ձեռք է բերվում միայն օրենքին հնազանդվելու շնորհիվ, որով այն որոշվում է: Եթե մենք պահենք օրենքը, ապա վարձք կստանանք, սակայն մենք չենք կարող ստանալ այն ոչ մի այլ հիմքով:23

Նույնիսկ Քրիստոսն ինքը սկզբում կատարյալ չէր. նա սկզբից չստացավ լրիվությունը, այլ ստացավ շնորհ շնորհի վրա, և նա շարունակեց ստանալ ավելի ու ավելի շատ, մինչև որ ստացավ լրիվությունը [տես ՎևՈւ 93.11–13]: Արդյո՞ք դա այդպես չպետք է լինի մարդկանց զավակների հետ: Արդո՞ք որևէ մեկը կատարյալ է: Արդյո՞ք որևէ մեկը ստացել է լրիվությունն անմիջապես: Հասե՞լ ենք արդյոք մենք այն կետին, երբ կարող ենք ստանալ Աստծո, նրա փառքի և նրա բանականության լրիվությունը: Ոչ, և եթե Հիսուսը՝ Աստծո Որդին, Հայրը Երկնքի և երկրի, որտեղ մենք ապրում ենք, սկզբից չստացավ լրիվությունը, այլ զորացրեց հավատը, ավելացրեց գիտելիքը, հասկացողությունը և շնորհը, մինչև որ ստացավ լրիվությունը, արդյոք հնարավո՞ր չէ, որ բոլոր մարդիկ, ովքեր ծնվել են կանանցից, ստանան քիչ-քիչ, տող առ տող, ցուցում առ ցուցում, մինչև որ կստանան ամբողջությունը, ինչպես նա ստացավ ամբողջությունը, և վեհացում կստանան նրա հետ Հոր ներկայության մեջ:24

Ես ապրում եմ իմ փրկության համար այժմ և այսուհետև. իմ անձնական փրկությունից հետո գալիս է իմ երեխաների, նրանց սիրելիների և թանկագին մայրերի փրկությունը: Այն ամենը, ինչ կարող եմ անել այս աշխարհում ապահովելու համար այս փառահեղ ավարտը, չի կարող կոչվել զոհաբերություն: Դա սիրո գործ է, նպատակ՝ հավերժական կյանք և ուրախության լիություն ձեռք բերելու համար: «Նա, ով ունի հավերժական կյանք, հարուստ է» [տես ՎեՈւ 6.7]:25

Ուսումնական առաջարկություններ

  • Ո՞վ է փրկության ծրագրի հեղինակը: Ինչպե՞ս կարող է այս գիտելիքը օգնել մեզ մեր մահկանացու կյանքի ընթացքում:

  • Որո՞նք են այս աշխարհում մեր կյանքի նպատակները: Ինչպե՞ս է ձեր կյանքն արտացոլում այդ գիտելիքը:

  • Ինչո՞ւ է այդ նույն ծրագիրը Տիրոջ կողմից հայտնվում բոլոր ժամանակաշրջաններում: Ինչպե՞ս է ավետարանի ծրագիրը գործում մեր փրկության համար «ոչ միայն գալիք աշխարհում, այլ մեր ներկայիս կյանքում»:

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ մեզանից յուրաքանչյուրիս համար մարմին ստանալը: (Տես նաև ՎևՈւ 93.33–34:) Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր մարմինը Աստծո կամքը կատարելու համար:

  • Ինչո՞ւ ենք ասում, որ Փրկիչը մեր «մեծ օրինակն է»: Ի՞նչ պետք է մենք կատարենք, որպեսզի համապատասխանենք Քրիստոսի «պատկերին ու նմանությանը» և ի վերջո դառնանք Նրա պես:

  • Ինչո՞ւ Աստծո պատվիրանները պահելը անհրաժեշտ է ժամանակի և հավերժության համար: Ինչպե՞ս կարող է Տիրոջը հնազանդվելը լինել «ինչպես հաճույք, այնպես էլ պարտականություն»:

  • Ի՞նչ է նշանակում ստանալ «շնորհ շնորհի վրա» (տես նաև ՎևՈւ 93.12:) Ինչպե՞ս եք դուք աճում Փրկչի պես «քիչ-քիչ, տող առ տող, ցուցում առ ցուցում»:

  • Ինչո՞ւ ոչինչ չի կարելի զոհաբերություն կոչել, եթե այն կատարվում է մեր անձնական կամ ուրիշների փրկության համար:

Հղումներ

  1. Joseph F. Smith’s diary, 13 Nov. 1874, quoted in Francis M. Gibbons, Joseph F. Smith: Patriarch and Preacher, Prophet of God (1984), 98.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 11.

  3. Gospel Doctrine, 6.

  4. Gospel Doctrine, 21–22.

  5. Gospel Doctrine, 13.

  6. Gospel Doctrine, 11.

  7. Gospel Doctrine, 72–73.

  8. In Conference Report, Oct. 1909, 3.

  9. Gospel Doctrine, 439.

  10. Gospel Doctrine, 249.

  11. Gospel Doctrine, 32–33.

  12. Gospel Doctrine, 65.

  13. Gospel Doctrine, 85.

  14. Gospel Doctrine, 13.

  15. Gospel Doctrine, 270.

  16. Gospel Doctrine, 127–28.

  17. Gospel Doctrine, 18.

  18. Gospel Doctrine, 180.

  19. Gospel Doctrine, 3.

  20. Gospel Doctrine, 18.

  21. Gospel Doctrine, 210.

  22. Gospel Doctrine, 503.

  23. Gospel Doctrine, 441.

  24. Gospel Doctrine, 68.

  25. Joseph F. Smith to one of his sons, 1907, quoted in Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 454.

Նկար
Christ and the Samaritan Woman

Քրիստոսը և Սամարացի Կինը, Կառլ Բլոխ: Հակոբի ջրհորի մոտ Փրկիչն ասաց Սամարացի կնոջը, որ Ինքն է աշխարհի Փրկիչը (տե՛ս Հովհաննես Դ.5–30):