Նախագահների ուսմունքները
Գլուխ 18: Մաքրաբարոյություն և մաքրություն


Գլուխ 18

Մաքրաբարոյություն և մաքրություն

Տերը պատվիրում է մեզ լինել մաքուր և պատվել ամուսնական, ուխտի սրբությունը:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տխրել էր, երբ որպես Եվրոպական Միսիայի նախագահ 1875թ. ստիպված էր ազաաԵլ իր կոչումից մի միսիոների, որը խախտել էր մաքրաբարոյության օրենքը: Խորհելով այդ միսիոների ունեցած զղջման զգացմունքի և սրտի ցավի մասին նա գրել է. «Մարդն այսպես կարող է պատվով ու հավատով գրեթե ավարտել միսիան կամ ապրել կյանքը, և վերջին պահին, այսպես ասած, մեկ գործողությամբ կամ հանցանքով, անմտությամբ կամ սխալմամբ, տապալել և կործանել այդ ամենը մեկ վայրկյանում, կյանքի բաժակում եղած քաղցրությունը վերածելով լեղու և դառնության»:

Նախագահ Սմիթն այնուհետև շարունակել է խորհել, թե որքան երախտապարտ է ինքը Տիրոջ պաշտպանող ձեռքի համար, որն օգնում է իրեն հավատարիմ մնալ իր ուխտերին: «Օ՜, որքան երախտապարտ եմ իմ Աստծուն Իր պաշտպանող, հսկող հոգածության համար, … որը պաշտպանում է ինձ աշխարհի մահացու մեղքերից և բյուրավոր անգամներ իմ իսկ թուլություններից ու սխալ գործելու հակումներից»: Նա լի էր վճռականությամբ լինել այնպիսի մարդ, որը կարող է «նայել իր ընկերների երեսին և Աստծո առաջ մաքուր խղճով գլուխը բարձր կանգնել՝ ճշմարտության ազնիվ հպարտությամբ, բարոյապես և ֆիզիկապես մաքուր»: Նա ուրախ էր, որ ապրել է իր ընտանիքի «մաքուր, անարատ սիրո» մեջ և ասել է. «Ես ոչ մի դեպքում չեմ չարաշահի նրանց սերն ու վստահությունը»:1

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մաքրաբարոյությունը ամրապնդում և զորացնում է երկրի վրա ապրող մարդկանց:

Մենք հավատում ենք, որ Աստված ապրում է, և որ նա է մահացածների և կենդանիների դատավորը: Մենք հավատում ենք, որ նրա աչքն աշխարհի վրա է, և որ նա հետևում է այս աշխարհի վրա ապրող ստորություններ, սխալներ գործող և թուլություններ ունեցող իր զավակներին: Մենք հավատում ենք, որ այստեղ ենք նրա նախագծով … որ այստեղ ենք իրականացնելու ճակատագիրը, և ոչ երկրային կյանքի տենչանքների քմայքներն ու հաճույքները:2

Անձնական մաքրությունն ու պատշաճ մտքերը … բոլոր պատշաճ գործերի հիմքն են: Ես ցանկանում եմ, որ բոլոր երիտասարդները գնահատեին նման կյանք վարելու և իրենց երիտասարդության օրերը Տիրոջը ծառայելուն նվիրելու արժեքը: Բնական է, որ երիտասարդության տարիներին բռնած նման ուղուն հետևում է աճը, զարգացումը, առաջընթացը, ինքնահարգանքը, մարդկանց գնահատելն ու նրանցով հիանալը: Փրկիչն ապշեցուցիչ օրինակ է հանդիսացել այս առումով և դեռ մանկուց իր Հոր գործն էր կատարում: … Սամուել մարգարեն այնպես էր պատրաստվել մաքուր, արժանապատվությամբ լի մանկությամբ, որ լիովին համահունչ էր Աստծո հուշումներին:3

Թվում է, գոյություն ունեն մարդկային գիտակցության համար անըմբռնելի պատճառներ, թե ինչու է մաքրաբարոյությունը ուժ ու զորություն տալիս երկրի վրա ապրող մարդկանց, և դա այդպես է:4

Սենք հավատում ենք տղամարդկանց և կանանց համար բարոյականության մեկ չափանիշին: Եթե կյանքի մաքրությունն անտեսվի, մյուս բոլոր վտանգները գետերի ջրերի պես կհոսեն մեզ վրա, երբ շլյուզները բացվում են:5

Սենք ցանկանում ենք սրբազան եռանդով նշել սեռական մեղրի նողկալիությունը: Թեև դրանք հաճախ են թերագնահատվում նրանց կողմից, ովքեր չգիտեն Աստծո կամքը, սակայն դա զզվելի է Նրա աչքում, և եթե մենք ցանկանում ենք մնալ Նրա արտոնյալ ժողովուրդը, դրանցից պետք է հեռու մնալ, ինչպես դժոխքի դարբասներից: Այդ մեղքերի կործանարար հետևանքներն այնքան ակնհայտ են արատների, հանցանքների, թշվառության և հիվանդությունների առումով, որ թվում է բոլորը, երիտասարդ, թե ծեր, պետք է հասկանան և զգան դա: Դրանք կործանում են աշխարհը: Եթե մենք ցանկանում ենք պաշտպանվել, ապա պետք է գարշենք, հեռու մնանք դրանցից, փոքրագույն չափով իսկ թույլ չտանք, որ դրանք մտնեն մեր կյանք, քանզի դրանք թուլացնում և ջլատում են, հոգեպես սպանում են մարդուն, դարձնում են նրան ոչ պիտանի արդար մարդկանց ընկերակցությանն ու Աստծո ներկայությանը:6

Մենք գտնում ենք, որ սեռական մեղքը անձնական հանցանքների շարքում երկրորդ տեղն է գրավում անմեղ արյուն թափելուց հետո: … Մենք հայտարարում ենք, ինչպես Տիրոջ խոսքն է ասում. «Շնություն մի անիր»: [Ելից Ի.14:] «Նա, ով նայում է մի կնոջ վրա ցանկանալով նրան, կամ, եթե մարդիկ շնություն գործեն իրենց սրտում, նրանք չեն ունենա Հոգին, այլ կուրանան հավատքը»: [տես ՎևՈւ 63.16:]7

Մարմնական շատ հիվանդությունների նման, սեռական զանցանքը իր ետևից բերում է մի շարք այլ չարիքներ: Ինչպես հար-բեցոդության ֆիզիկական հետևանքներն են հանգեցնում հյուսվածքների քայքայման և կենսական ֆունկցիաների խանգարման, այդպիսով մարմինը դարձնելով զգայուն ցանկացած տկարության համար, որի զոհը կարոդ է այն դառնալ և միևնույն ժամանակ անգամ ամենացածր աստիճանի հասցնելով դիմադրոդականությունից, և թե կազդուրվելու կարոդությունից: Քրիստոսի ժամանակներում շնացող սերունդը խուլ էր ճշմարտության ձայնի հանդեպ և չնայած իրենց մտքի և սրտի հիվանդագին վիճակին, նշաններ էին փնտրում և անիմաստ առակները գերադասում էին փրկության ուդերձից: [տե՛ս Մատթէոս ԺԶ.4]:8

Ավելին, անառակությունը ոչ միայն պատժի է ենթարկում նրան, ով զանցանք է կատարում, այլ անբեկանելի պատիժ է բերում երրորդ և չորրորդ սերնդի գլխին, խորտակելով ոչ միայն մեղանչողին, այլ շատերին, որոնց հետ նա ուղղակի առնչությություն է ունեցել, որի հետևանքով քայքայվում են ընտանեկան կապերը, կոտրվում են ծնողների սրտերը և առաջ է գալիս վշտի սև հոսանք, որը կարոդ է կործանել նրանց կյանքը:9

Մաքրաբարոյության օրենքը կենսական նշանակություն ունի տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Մաքրաբարոյության օրենքը ամենակենսական կարևորություն ունեցող օրենքն է, թե երեխաների, և թե տղամարդկանց ու կանանց համար: Այն կենսական կարևորություն ունեցող սկզբունք է Աստծո զավակների համար՝ նրանց ողջ կյանքի ընթացքում՝ օրորոցից մինչև գնրնզման: Աստված սոսկայի պատիժներ է սահմաննլ մաքրաբարոյության, առաքինության, մաքրության վնրաբնրյալ Իր օրենքը զանց առնելու դեպքում: Երբ Աստծո օրենքը ուժ կունենա մարդկանց մեջ, նրանք, ովքեր բացարձակապես մաքուր, անարատ և անբիծ չեն, թե տղամարդիկ և թե կանայք, կվտարվնն: Մենք ակնկալում ենք, որ կանայք լինեն մաքուր, անբիծ ու անբասիր և նույնքան անհրաժեշտ և կարևոր է, որ տղամարդիկ լինեն մաքուր ու առաքինի, ինչպես կանայք:10

Հետաձգել Տիրոջը ծառայելը, մինչև որ երիտասարդության անմիտ արարքները կատարվեն, պարսավանքի է արժանի: … Ավելի լավ է մարդը ուշ երես դարձնի չարիքից, քան շարունակի մեղքի մեջ մնալ իր կյանքի ողջ ընթացքում, սակայն … անմտությունննրից և երիտասարդության տարիների մեղքերից կյանքում ուշ ապաշխարելիս ներկա է զղջումն ու սրտի ցավը:11

Ցավալի փաստ է, որ սեռական մեղսագործության առումով հասարակության մեջ շարունակվում է պահպանվել մեծ խստություն կանանց հանդեպ, քան տղամարդկանց: Ներման ոչ մի նշույլ, էլ չենք խոսում արդարացման մասին, չի կարեփ գտնել նման անպատիվ և ստոր խտրականության համար: …

Քանի դեռ կինը մեղանչում է, նա անպայմանորեն կտառապի, քանի որ հատուցումն անխուսափելի է, լինի դա անհապաղ, թե հնտաձգված: Ու եթե տղամարդու անարդարության հետևանքով նրա մեղսագործությունների համար պետք է պատասխան տա կինը, ապա տղամարդը շատ ավելի է մնղավոր: Եվ տղամարդը մեծապես պատասխանատու է անպարկեշտ ու անառակ մեղքնրի համար, որի ծանրությունը շատ հաճախ ընկնում է զանցանքի մեջ ավելի թույլ մասնակցի վրա …

Մենք առանց վերապահության կամ առանց պայմանի ընդունում ենք Աստվածության հաստատումը՝ Նեփիացի հին մարգարնի կողմից ասված արտահայտությամբ. «Քանզի ես՝ Տեր Աստված, հիանում եմ կանանց մաքրաբարոյությամբ: Եվ պոռնկությունննրը պղծություն են իմ առաջ. այսպես է ասում Զորաց Տնրը»: (Հակոբ 2.28:)12

Սենք մեր ձայնն ենք բարձրացնում մարմնավաճառության և անբարոյականության բոլոր ձևերի դեմ: Մենք այստեղ չենք, որ ինչ-որ տեսակի անբարոյականությամբ զբաղվենք: Նախ և առաջ, սեռական անբարոյականությունը ամենանողկալին է Աստծո աչքում: … Հետևաբար, մենք մեր ձայնն ենք բարձրացնում սեռական անբարոյականության և ամեն տեսակի անպարկեշտության դեմ:13

Մեր ամուսնական երդումներն ամենասրբազանն են:

Սեռերի օրինական միությունը կարգված է Աստծո կողմից, ոչ միայն որպես լոկ ցեղի շարունակության միջոց, այլ մարդկային բնության ավելի բարձր ընդունակությունների և ազնվական գծերի զարգացման համար, որը կարող է ապահովվել միայն տղամարդու և կնոջ սիրով ոգեշնչված միությամբ: Սուրբ Գրքում պարզորոշ խոսվում է Աստվածային այդ նպատակի և սեռերին վերաբերող համապատասխան պատվիրանի մասին: Լավ չէ որ մարդը մենակ լինի. հետևաբար սահմանվել է, որ «մարդը կթողէ իր հայրը և իր մայրը, և կհարի իր կնոջը. և մեկ մարմին կլինին»: [Տե՛ս Ծննդոց Բ.18, 24:]

Ուսմունքն այն մասին, որ ամուսնությունը պատվելի է, այնքան ճշմարիտ է այսօր, որքան այն ժամանակ, երբ արտասանվեց հին Առաքյալի կողմից [տե՛ս Եբրայեցիս ԺԳ.4]: …

Ամուսնության շրջանակներում սեռական միությունն օրինական է, և եթե դրանում ներգրավվում են ճիշտ մտադրությամբ, ապա այն պատվարժան է և սրբագործող: Սակայն առանց ամուսնական կապերի սեռական հարաբերությունը ստոր մեղք է, պղծություն՝ Աստվածության աչթում:14

Այսօր անօրինության հոսանքը ողողել է քաղաքակիրթ աշխարհը: Դրա ամենամեծ պատճառը՝ ամուսնությանը կարևորություն չտալն է: Սեծամասնության աչքում այն կորցրել է իր սրբազան լինելը: Լավագույն դեպքում դա քաղաքացիական պայմանագիր է, իսկ շատ հաճախ պատահականություն կամ քմահաճույք, կամ էլ կրքերը բավարարելու միջոց: Իսկ երբ այդ ուխտի սրբազանությունն անտեսվում է կամ տեսադաշտից կորում է, այդ դեպքում ամուսնական երդումներն անտեսելը, եթե նայենք մեծամասնության այժմյան բարոյական մակարդակով, ուղղակի չնչին բան է, անխոհեմ արարք:15

Ամուսնական երդմանն անհավատրիմ մնալը պատճառ է հանդիսանում շատ բաժանությունների համար, իր հետ բերելով շատ չարիքներ, որոնցից փոքրագույն չարիք չի կարելի համարել՝ թեև անմեղ սակայն դժբախտ երեխաներին պատճառված ամոթն ու անպատվությունը: Շնության սոսկալի ազդեցությունները չեն կարող սահմանափակվել մեղանչող կողմերով: Լինի բացահայտ, թե մասամբ քողարկված՝ մեղսավոր քարտուղարուհուն մեղադրելով, այնուամենայնիվ դրա հետևանքները լի են չար ազդեցությամբ: Անմահ հոգիները, որոնք գալիս են երկիր, որպեսզի ապրեն մարմնի մեջ, իրավունք ունեն արժանիորեն ծնվելու այն ծնողներից, որոնք ազատ են սեռական չարիքի ապականությունից:16

Մաքրաբարոյության դեմ մեղքը խորանում է սրբազան ուխտերը խախտելու հետևանքով:

Մենք հավատում ենք, որ ինչպես որ տրված է օրենքը, այն մեկ է բոլոր Սրբերի համար: Սակայն անկասկած, երբ իրականում մաքրաբարոյության օրենքները խախտելու հետ միասին խախտվում են նաև ուխտերը, ապա կրկնակի զանցանքի համար պատիժը համապատասխանաբար կլինի ավելի մեծ և ավելի սոսկալի:17

Ասում են, կանաչ գույնի ավելի շատ երանգներ կան, քան մեկ այլ գույնի, մենք ևս այն կարծիքին ենք, որ մեր իմացած մեղքերից սեռական անպարկեշտ հարաբերությունների հետ կապված մեղքի շատ ավելի աստիճաններ և գնահատականներ կան: Մաքրաբարոյության դեմ մեղքերը բոլորն էլ ծանր զանցանքներ են, սակայն շատ դեպքերում սրբազան ուխտերը դրժելով այդ մեղքը շատ ավելի է ծանրանում, որին շատ հաճախ միանում է խաբեությունը, ահաբեկումը կամ բռնությունը:

Թեև այդ բոլոր մեղքերը պախարակման ու դատապարտման են արժանի, մենք ինքներս կարող ենք տեսնել միտումի և հետևանքի միջև տարբերությունը, երիտասարդ զույգի, որը նշանված լինելով, ոչ դիտավորյալ մեղանչում է, և այն մարդու, որը լինելով սուրբ վայրերում և սրբազան ուխտեր կնքած լինելով, խորամանկությամբ կամ էլ ուժով դավադրում է զրկել հարևանուհուն իր առաքինությունից, և իրականացնել իր գարշելի մտադրությունը:

Այդ սխալ արարքների միջև տարբերություն գոյություն ունի ոչ միայն միտումի, այլ նաև հետևանքների առումով … Այդ [մարդու դեպքում, որը ուխտեր է կապել], աղետալի վիճակում են հայտնվում ուրիշները, ընտանիքներ են կործանվում, անմեղ մարդիկ են դժբախտանում, հասարակությունն է տուժում … այդ ամենի հետ միասին, չարիք է գործվում թե ապրողների և թե մահացածների հանդեպ, ինչպես նաև դեռևս չծնված էակների հանդեպ, իսկ մեղավորների ուժից վեր է ինչ-որ բան փոխելը կամ շտկելը:18

Ավետարանը հույս է տալիս նրանց, ովքեր լի են մաքուր լինելու վճռականությամբ:

Միայն անառակ և իսկապես ամբարիշտ մարդիկ են, որ չեն ձգտում մարքրության. նրանք չեն սիրում մաքրությունն ու ճշմարտությունը: Ես չգիտեմ հնարավոր է արդյոք, որ որևէ մեկի հոգին դառնա այնքան փչացած, որ կորցնի հարգանքն այն ամենի հանդեպ, ինչը մաքուր է ու բարոյական, լավ, ճշմարիտ ու աստվածային: Ես հավատում եմ, որ ամենաապականվածների և անբարոյականների սրտում դեռևս, համենայն դեպս երբեմն, մնում է այն աստվածության մի կայծ, որը դրվել է Աստծո բոլոր որդիների հոգիներում: Մարդիկ կարող են դառնալ այնքան ապականված, որ նրանց մեջ մնան այդ աստվածային ոգեշնչման լոկ առկայծումներ, որը ձգտում է տանել նրանց դեպի բարին և նրանց մեջ արթնացնում է սեր դեպի բարին: Սակայն ես չեմ հավատում, որ աշխարհի վրա կա մի հոգի, որը լիովին կորցրել է բարու, մաքրության և շիտակության ըմբռնումը և տեսնելիս չի հիանում դրանցով: Դժվար է պատկերացնել, որ մարդկային էակը կարող է դառնալ այնքան անբարոյական, որպեսզի լիովին կորցնի հնարավորության դեպքում ևս բարի ու մաքուր դառնալու իր ցանկությունը, սակայն շատ մարդիկ անձնատուր են եղել չարին և եկել են այն եզրակացության, որ իրենց համար այլևս ելք չկա: Քանի դեռ ապրում ենք, հույս կա, և քանի դեռ գոյություն ունի ապաշխարություն, ներվելու հնարավորություն կա:19

Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստվածային ձևով կարգված դարմանող միջոց է մարդկությանը կեղեքող չարիքներից, և հատկապես սեռական մեղքի սարսափելի հետևանքներից:20

Այդ ժամանակ մենք ասում ենք ձեզ. նրանք, ովքեր ապաշխարել են իրենց մեղքերից, ովքեր թաղվել են Քրիստոսի հետ մկրտության ժամանակ, ովքեր ջրի գերեզմանից դուրս են եկել դեպի նորոգված կյանք, ծնվել են ջրից և Հոգուց, և ովքեր դարձել են Հոր զավակները, Աստծո ժառանգները և ժառանգակիցները Հիսուս Քրիստոսի հետ, մենք ասում ենք ձեզ, եթե պահեք Աստծո օրենքները և դադարեք չարիք գործելուց, անպարկեշտ, անբարոյական, անօրեն, անհավատարիմ լինելուց, և հավատաք Աստծուն, հավատաք ճշմարտությանը և ընդունեք այն, լինեք ազնիվ Աստծո և մարդու հանդեպ, այն ժամանակ դուք կհաստատվեք վերևում և Աստված կդնի ձեզ գլխավերևում, և այնքան հաստատ, որքան կպահեք այդ պատվիրանները: Ովքեր, որ կպահեն Աստծո պատվիրանները, լինեք դուք, թե ուրիշները, նրանք կբարձրանան և չեն ընկնի, կառաջնորդեն և չեն հետևի, կգնան վեր և ոչ թե՝ վար: Աստված կբարձրացնի և կմեծարի նրանց երկրի ազգերի առաջ, և նա իր հավանության կնիքը կդնի նրանց վրա՝ իրենը կոչելով նրանց: Սա է իմ վկայությունը ձեզ:21

Ուսումնական առաջարկություններ

  • Ո՞րն է Տիրոջ մաքրաբարոյության օրենքը: Ինչպե՞ս է մաքրաբարոյությունը «ամրապնդում և զորացնում» մարդկանց:

  • Ինչպե՞ս կարող ենք «անձնական մաքրություն և պատշաճ մտքեր» սերմանել մեր մեջ: Ինչպե՞ս կարող է անձնական մաքրությունն օրհնություն լինել մեր, մեր ընտանիքների և աշխարհի համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մաքրաբարոյության օրենքի խախտումը «անմեղ արյուն թափելուց հետո երկրորդ» տեղում համարվում (Տե՛ս նաև Ալմա 39.5:)

  • Որո՞նք են «այլ չարիքները», որոնք իր հետ բերում է մաքրաբարոյության օրենքը խախտելը: Ինչպե՞ս է մաքրաբարոյության օրենքի խախտումը ազդում ոչ միայն զանցանք գործողների, այլ ուրիշ մարդկանց վրա:

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի «մեր ձայնը բարձրացնենք սեռական անբարոյականության և ամեն տեսակի անպարկեշտության դեմ»:

  • Ինչո՞ւ է ամուսնական սրբությունը անտեսելը «ամենամեծ պատճառը» հանդիսանում, որպեսզի «անօրինության հոսանքը ողողի քաղաքակիրթ աշխարհը»:

  • Ինչպե՞ս է մաքրաբարոյության օրենքը խախտելը «կրկնակի զանցանք» հանդիսանում նրանց համար, ովքեր սրբազան ուխտեր են կապել Աստծո հետ: Ինչպիսի՞ն են այդ կրկնակի զանցանքի հետևանքները:

  • Ի՞նչ հույս է տալիս Հիսուս Քրիստոսի ավետարանը նրանց, ովքեր լի են մաքրվելու և մաքրաբարոյության օրենքը պահելու վճռականությամբ:

Հղումներ

  1. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 450–51.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 312.

  3. Gospel Doctrine, 334.

  4. Gospel Doctrine, 274.

  5. Gospel Doctrine, 313.

  6. Gospel Doctrine, 275–76.

  7. Gospel Doctrine, 310; paragraphing altered.

  8. Gospel Doctrine, 309–10.

  9. Gospel Doctrine, 335.

  10. Gospel Doctrine, 273–74.

  11. Gospel Doctrine, 335.

  12. Gospel Doctrine, 309–10.

  13. Gospel Doctrine, 312.

  14. “Unchastity the Dominant Evil of the Age,” Improvement Era, June 1917, 739.

  15. Gospel Doctrine, 274.

  16. Gospel Doctrine, 309.

  17. Gospel Doctrine, 311.

  18. Gospel Doctrine, 310–11.

  19. Gospel Doctrine, 27–28.

  20. “Unchastity the Dominant Evil of the Age,” 743.

  21. Gospel Doctrine, 312.