Նախագահների ուսմունքները
Գլուխ 12: Քաջարիները Քրիստոսի գործում


Գլուխ 12

Քաջարիները Քրիստոսի գործում

Մենք պետք է քաջարի լինենք Քրիստոսի գործում և հավատարիմ մեր ուխտերին, մեր Աստծուն և Սիոնի գործին:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1857թ. աշնանը Ջոզեֆ Ֆ. Սմիթը՝ 19 տարեկան հասակում Հավայան կղզիներում ավարտելով իր միսիան տուն վերադարձավ: Տունդարձի ճանապարհն անցնում էր Սան Ֆրանցիսկոյով, Լոս Անջելեսով և Սան Բերնարդինոյով: Սայլակների խումբը Հարավային Կալիֆորնիայում մի որոշ տարածություն անցնելով դեռ նոր էր կանգառ կատարել և ճամբար խփել, երբ մի քանի հակամորմոնական տրամադրություն ունեցող ավազակներ ձիերով եկան ճամբարի վրա՝ անիծելով, հայհոյելով և սպառնալիքներ տեղալով, որ հաշվեհարդար կտեսնեն մորմոնների հետ: Ջոզեֆը մի փոքր հեռացել էր ճամբարից, որպեսզի փայտ հավաքեր, և տեսավ, որ իր խմբից մի քանի հոգի աննկատ անցան ծառերի ետևը՝ դեպի կիրճն ի վար: Տեսնելով դա, … նա մտածեց. «Արդյո՞ք պետք է փախչեմ: Իսկ ինչո՞ւ պետք է վախենամ նրանցից»: Այդպես մտածելով, փայտերի կույտը ձեռքին նա մոտեցավ խառույկին, որտեղ այդ խուլիգաններից մեկը հրացանը ձեռքին բղավելով և անիծելով մորմոններին, բարձրաձայն ասաց Ջոզեֆին.

«Դու մորմո՞ն ես»:

Պատասխանն ուղղակի դուրս թռավ. «Այո, պարոն, այն էլ ինչպիսին, մինչև ուղն ու ծուծը լիովին հավատարիմ»:

Այդ ժամանակ ավազակը բռնեց նրա ձեռքը և ասաց.

«Դու, ամենահաճելի մարդն ես, որին երբևէ հանդիպել եմ: Թույլ տուր սեղմեմ թո ձեռքը, երիտասա´րդ, ուրախ եմ տեսնել մի մարդու, որը պաշտպանում է իր համոզմունքները»:1

Նախագահ Սմիթն ապրել է՝ հավատարիմ մնալով Տիրոջը, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կամ դժվարություններ են հանդիպել: Ահա թե ինչ է ասում նրա մասին մտերիմ ընկեր և Նախագահող Եպիսկոպոս Չարլզ Վ. Նիբլին. «Ոչ մի սիրտ երբևէ չի եղել ավելի հավատարիմ քաջության և արդարակեցության, արդարության և որորմածության բոլոր սկզբունքներին, քան նրա սիրտը: Այդ մեծ սիրտը, գտնվելով հրաշալի մարմնում, նրան դարձնում էր իր ժամանակներում երկրի վրա քայլող բոլոր մարդկանցից ամենամեծ, ամենաքաջարի, ամենաքնքուշ, ամենամաքուր և ամենալավ մարդը»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք պետք է հավատարիմ մնանք մեր ուխտերին, մեր Աստծուն և Սիոնի գործին:

Մենք պետք է օրինակ լինենք, մենք պետք է հավատարիմ լինենք մեր հավատին: … Մենք պետք է հավատարիմ լինենք մեր ուխտերին, մեր Աստծուն, մեկս մյուսին և պետք է նվիրված լինենք Սիոնի գործին՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները և ինչպիսի արդյունքի կհանգեցնեն: … Մարդը, որը մնում է Աստծո արքայության հետ, որը հավատարիմ է այս ժողովրդին, որն իրեն աշխարհից մաքուր և անբիծ է պահում, այն մարդն է, որին կընդունի Աստված, որին Աստված կպաշտպանի և կօգնի, որը կբարգավաճի այս երկրի վրա՝ լինի նա ազատության մեջ, թե բանտի խցում, անկախ նրանից, թե որտեղ կգտնվի, ի վերջո ամեն ինչ լավ կլինի նրա համար:3

Մենք կարող ենք տեսնել, թե որ կողմ է շեղվել աշխարհը, ինչ վերաբերում է կրոնին: Եթե այն չնչին գնով է ձեռք բերվում, եթե ուժերի որևէ լարում չի պահանջում, նրանք դեմ չեն լինի մի փոքր ունենալ դրանից: Սակայն դա չի վերաբերում Վերջին Օրերի Սրբերին: Ոչ էլ դա այդպես է կենդանի կրոնի առումով: Քանզի ես ցանկանում եմ ասել ձեզ, որ Քրիստոսի կրոնը կիրակնօրյա կրոն չէ, մեկօրյա կրոն չէ, դա հարատև կրոն է, և այն իր նվիրյալներից պահանջում է պարտականությունների կատարում երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և շաբաթվա բոլոր օրերին, այնքան անկեղծորեն, այնքան հաստատակամորեն, որքան կիրակի օրը: Եվ ես մի քոռ կոպեկ անգամ չէի տա կիրակնօրյա կրոնի կամ այն կրոնի համար, որը ստեղծվել է մարդկանց կողմից՝ լինեն նրանք քահանաներ, թե աշխարհիկ մարդիկ:

Ւմ կրոնը Աստծո կրոնն է: Դա Հիսուս Քրիստոսի կրոնն է, այլապես այն բացարձակապես ինձ համար գին չէր ունենա և այն գին չէր ունենա մյուս բոլոր մարդկանց համար, ինչ վերաբերում է կրոնին: Եթե այն իմ հոգու մեջ չէ, եթե ես այն չեմ ընդունել իմ սրտի մեջ, կամ եթե ես չեմ հավատում դրան իմ ոդջ զորությամբ, մտքով և ուժով, և չեմ մարմնավորում այն, չեմ ապրում դրանով և չեմ պահում այն իմ սրտում իմ ողջ կյանքի ընթացքում՝ աշխատանքային օրերին և հանգստյան օրերին, թե գաղտնի և թե հրապարակայնորեն, տանը թե դրսում, ամենուր միևնույն ձևով, այդ դեպքում Քրիստոսի կրոնը, բարեգործության կրոնը, արդարակեցության կրոնը, մաքրության կրոնը, բարության, հավատի, աշխարհիկ մեղքերից փրկության, ինչպես նաև Աստծո արքայությունում փրկվելու և համբարձվելու կրոնը, ի´մ կրոնը ինձ համար չէր լինի Աստծո Որդու ավետարանը: Սա «մորմոնիզմ» է, և դա կրոնի այն տեսակն է, որը մենք ցականում ենք սովորեցնել մեր երեխաներին: Մենք պետք է այն ինքներս ընդունենք և սրտանց, ջերմորեն սովորեցնենք, որ այն դիպչի նրանց սրտերին, և այնժամ կարող ենք ոգեշնչել նրանց մեր հավատքի, եկեղեցու հանդեպ մեր հավատարմության և համոզմունքների շնորհիվ:4

Մեր պարտականությունն է անսասան կանգնել ընդդիմությանը դեմ առ դեմ:

ճշմարիտ ղեկավարության ամենաբարձր որակներից մեկը արիության բարձր մակարդակն է: Երբ խոսում ենք արիության և ղեկավարության մասին, մենք օգտագործում ենք կյանքի որակը ներկայացնող տերմիններ, որոնց օգնությամբ մարդիկ գիտակցում են, թե որն է ճշմարիտ ընթացքը, որպեսզի հետևեն դրան և հավատարմորեն պաշտպանեն իրենց համոզմունքները: Եկեղեցում երբեք չի եղել ժամանակ, երբ նրա ղեկավարներից չպահանջվեր լինել արիասիրտ, այսինքն՝ ոչ միայն ի վիճակի լինել ֆիզիկական վտանգներին դիմակայելու, այլ նաև լինելու հաստատակամ և հավատարիմ մաքուր ու շիտակ համոզմունքին:5

Ցավալի է, որ գոյություն ունեն Վերջին Օրերի Սրբեր, որոնք փորձում են սկզբունքը վտանգելով ժողովրդականացնել «մորմոնիզմը»: Նրանք ցանկանում են մեր կրոնը համապատասխանեցնել մյուս մարդկանց ուսմունքներին և ցանկություններին: Թվում է, նրանք ավելի են մտահոգված աշխարհի մարդկանց հետ ներդաշնակության մեջ լինելու, քան ավետարանի սկզբունքներով ապրելու համար: … Նման եղբայրները պետք է հիշեն, որ աշխարհիկ իմաստությունը չի կարող անխաթար ձևով ավետարանի սկզբունքների մի մասը դառնալ: …

… Վերջին Օրերի Սուրբ լինելու համար անհրաժեշտ է զոհաբերել աշխարհիկ նպատակներն ու հաճույքները. այն պահանջում է նվիրվածություն, ամուր կամք, սեր ճշմարտության հանդեպ, հավատարմություն սկզբունքներին և ուժգին ցանկություն տեսնելու ճշմարտության հաղթական առաջընթացը: Սա նշանակում է, որ հաճախ մենք ժողովրդականություն չենք վայելի: Սա նշանակում է անվերջ պատերազմ մղել մեղքի և աշխարհիկի դեմ: Սա հեշտ ճանապարհ չէ, … սակայն միայն այդպես մենք կարող ենք հաստատել ճշմարտությունը, կոփել բնավորությունը և մաքուր պահել մեզ վստահված ավետարանի սկզբունքները:6

Կան մարդիկ, որոնք քաջասրտորեն կատարում են այն ամենը, ինչ կարող են, որպեսզի որոշակի արդյունքների հասնեն: Նրանք կարող են մարտնչել չարի դեմ և դիմակայել անիրավություններին, որոնք թափվում են իրենց և ուրիշների վրա: Սակայն երբ իրենք պարտվում են, երբ տեսնում են, որ արդարությունը տուժում է, իսկ չարակամ մարդիկ հաղթում են, նրանք անձնատուր են լինում: Ւ՞նչ օգուտ: Այս հարցն է գրավում նրանց միտքը: Նրանք տեսնում են, որ անազնիվ մարդկանց ակնհայտ կերպով հաջողություններն են ուղեկցում: Նրանք տեսնում են, որ չար համբավ ունեցող մարդիկ վայելում են իրենց շրջապատի հարգանքը, այնպես որ իրենք գրեթե համոզվում են, որ ճակատագիրը վարձատրում է անիրավ գործերի համար: Դրա հետ մեկտեղ այն, ինչ նրանց համար թվում է կորած գործ, այլևս ոչ մի հույս չի ներշնչում: Կորած բան է, և մենք պետք է լավագույն ձևով գործենք, սակայն ոչինչ չձեռնարկենք: Նրանք մինչև սրտի խորքը հիասթափվում են: Ոմանք անգամ հարցականի տակ են դնում Նախախնամության նպատակները: Այդ մարդիկ ունեն քաջարի սիրտ, սակայն ոչ քաջարի հավատք:

Այլ կերպ էր Պողոսի մոտ: Նա աներկյուղ տքնում էր, նա հաղորդում էր աստվածային ուղերձը, նա դիմակայում էր թշնամիներին, իսկ նրանք կարծես թե հաղթում էին նրան: Նա բանտարկվեց և օրենքը գործադրողների կողմից նվաստացնող վերաբերմունքի արժանացավ: Նա շղթայված էր և մահ էր սպասում նրան, սակայն նա դեռևս խիզախում էր: Նա քաջարի հավատ ուներ: Կարդացեք այս հուզիչ խոսքերը ուղղված Եփեսացիներին, գրված Եփեսացիս Զ.13-ում, որոնք ուղարկվել էին այն ժամանակ, երբ շատերը կարող էին մտածել, որ իրենց գործը կորած է. «Սորա համար Աստուծոյ սպառազինությունն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարության օրումը, և ամենը կատարելով հաստատ կանգնել»:

Մեր ուժերի սահմաններում ճշմարտության գործի համար կատարելով ամեն ինչ և դիմակայելով չարին, որ շատ մարդիկ կարող են պատճառել մեզ, և մենք ճնշվելով նրանց չարագործություններից, այնուամենայնիվ մեր պարտքն է՝ դիմանալ: Մենք չպետք է անձնատուր լինենք, չպետք է ետ կանգնենք: Սեծ գործերը չեն հաղթանակում մեկ սերնդի ժամանակ: ճնշող ընդդիմության հանդեպ հաստատուն կանգնելու համար, երբ կատարել եք ձեր ուժերի սահմանում ամեն ինչ, անհրաժեշտ է հավատքի քաջությունը: Հավատի քաջությունը առաջընթացի քաջությունն է: Մարդիկ, ովքեր ունեն այդ աստվածային արժանիքը, առաջ են գնում: Նրանց թույլ չի տրվում կանգնել, եթե նույնիսկ իրենք ցանկանան: Նրանք ոչ միայն լոկ իրենց ուժի և իմաստության ստեղծողն են, այլ ավելի բարձր օրենքի և աստվածային նպատակի գործիքներն են:

Մյուսները կգերադասեին հեռանալ, միայն թե խուսափեին անհանգստություններից: … Նման մարդիկ, եթե անգամ կարդում են պատմություն, ապա միայն այն դեպքում, երբ իրենք են այն ստեղծում: Նրանք չեն կարող տեսնել Աստծո ձեռքը մարդկանց գործերի մեջ, քանի որ նրանք նայում են միայն մարդու աչքերով, ոչ թե հավատի աչքերով: Նրանք չեն դիմադրում, նրանք երես են թեքել Աստծուց: Նրանք չեն հագել Նրա ոդջ սպառազինությունը: Առանց դրա նրանց համակում է վախը, և նրանք սուզվում են: Նման մարդկանց այն, ինչ անհանգստություն է պատճառում, թվում է անխուսափելի: Որպես Աստծո Սրբեր, մեր պարտքն է «դիմակայել», անգամ երբ չարը հաղթում է:7

Երբ մարդը որոշում է թողնել աշխարհը, իր հիմարություններն ու մեղքերը, հարել Աստծո ժողովրդին, որոնց մասին ամենուր չարախոսում են, անհրաժեշտ է ունենալ քաջություն, տղամարդկություն, անկախ բնավորություն, գերագույն բանականություն և վճռականություն, որը սովորական բան չէ մարդկանց համար: Քանզի մարդիկ ընկրկում են այն ամենից, ինչը ժողովրդականություն չի վայելում, ինչը իրենց գովասանք և քծնանք չի բերում, ինչը որևէ կերպ վարկաբեկում է այն, ինչն իրենք պատիվ կամ լավ անուն են համարում:8

Թող որ այս ավետարանի ոգին այնպես դրոշմվի իմ հոգում, որ թեև ընկնեմ աղքատության, դժբախտության, հալածանքի մեջ կամ մահվան ենթարկվեմ, ես և իմ ընտանիքը ծառայենք Աստծուն և պահենք Նրա օրենքները: Ւնչևէ, խոստում գոյություն ունի, որ դուք պետք է օրհնվեք հնազանդվելով: Աստված կպատվի նրանց, ովքեր պատվում են Ւրեն, և կհիշի նրանց, ովքեր կհիշեն Ւրեն: Նա նեցուկ կլինի և կպաշտպանի բոլոր նրանց, ովքեր կպաշտպանեն ճշմարտությունը և հավատարիմ կլինեն դրան: Աստվա՛ծ, օգնի՛ր մեզ որ հավատարիմ լինենք ճշմարտությանը, այժմ և հավիտյան:9

Մենք կարող ենք լինել քաջարի զինվորներ Քրիստոսի գործում:

Այսօր կեսօրին լսելով եղբայրներին ես խորհեցի մեր ընկերներից մի քանիսի մասին, որոնք մահացել են: Երբ մենք ետ ենք նայում և մտածում Նախագահ Յանգի, Հեբեր Չ. Քիմբալի, միլարդ Ռիչարդսի, Ջորջ Ա. Սմիթի, Օրսոն Փրատի, Փարլի Փրատի, Նախագահ Ջոն Թեյլորի, էրաստուս Սնոուի և Աստծո հազարավոր հավատարիմ, քաջարի Սրբերի մասին, որոնք Սիսուրիի Օհայոյում և Ւլինոյսում անցել են հալածանքների միջով, քշվել են իրենց տներից շատ ու շատ անգամներ, և ի վերջո գնացել ամայի վայրեր, առանց գիտելիքի, ունենալով Սուրբ Հոգու խոստումներն իրենց սրտերում, որ միշտ կգտնեն իրենց հոգնած ոտքերը հանգստացնելու տեղ, հեռու իրենց տներից, իրենց հարազատներից և իրենց ընկերներից, ունենալով ամենաաղոտ հեռանկարներն աշխարհում, ինչ վերաբերում էր մարդկային գիտելիքին կամ կանխատեսմանը երբևէ հանգիստ ապաստանի հասնելու առումով, դժվարությամբ քարշ տալով ոտքերը հարթավայրերում, բայց և այնպես նրանք անխախտ հավատք ունեին առ Տերը և անսասան հավատք առ Նրա խոսքը: Երբ ետ ենք նայում և մտածում այդ պահերի մասին, մենք չենք կարող մոռանալ հավատարիմ տղամարդկանց և կանանց, որոնք անցել են այդ ամենով: Նրանք չթուլացան ճանապարհին, նրանք չուրացան, նրանք չհեռացան ճշմարտությունից: Որքան ծանր էր փորձությունը, որքան դժվարին էր ճանապարհը, որքան մեծ էին խոչընդոտները, այնքան ամուր ու վճռական էին նրանք:10

Ես ավելի քան վաթսուն տարի, սկսած իմ պատանեկության տարիներից, ծառայել եմ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին էին Բրիգամ Յանգը, Հեբեր Չ. Քիմբալը, Վիլարդ Ռիչարդսը, Ջորջ Ա. Սմիթը, Ջեդեդիա Մ. Գրանտը, Դանիել Հ. Վելսը, Ջոն Թեյլորը, Ջորջ Ք. Քենոնը և Վիլֆորդ Վուդրուֆն ու նրա ընկերները, Լորենզո Սնոուն ու նրա ընկերները, տասներկու առաքյալների անդամները, յոթանասունականները, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բարձրագույն քահանաները: Եվ ես ցանկանում եմ վկայել ձեզ, այնպես որ իմ խոսքը լսի իմ ձայնի սահմաններում գտնվող յուրաքանչյուր անծանոթ, որ ես չեմ ճանաչել նրանցից ավելի լավ մարդկանց: Ես այսքանով կարող եմ վկայել, որ ճանաչել եմ այդ մարդկանց, նրանց հետ մեծացել մանկուց, համագործակցել խորհուրդներում, միացել աղոթքում և աղերսներում, նրանց հետ ճամփորդել մեր երկրի բնակավայրերով և հարթավայրերով: Ես լսել եմ առանձին և հասարակության առջև ասված նրանց խոսքը, և ես բերում եմ իմ վկայությունը, որ նրանք Աստծո մարդիկ էին, ճշմարիտ, մաքուր, Աստծո ազնվազարմ մարդիկ:11

Ահա մեր քույրերն ընդգրկված են Սփոփող Միության աշխատանքում … Ահա քույրեր, որոնք նաև կապված են Փոխադարձ Բարելավման ընկերությունների, ինչպես նաև Երեխաների Միության և մեր Կիրակնօրյա դպրոցի աշխատանքի հետ: … Նրանք բոլորն ունեն մեր օրհնությունները, քանի որ մենք վստահում ենք նրանց: Մենք հավատում ենք, որ նրանք գիտեն ճշմարտությունը և կարիք չունեն մեկ ուրիշից լույս փոխ առնել: Մենք գիտենք, որ նրանք ազնիվ են: Մենք գիտենք, որ նրանք սիրում են Աստծուն ու ճշմարտությունը, և սիրում են այս գործն իրենց անձնական շահերից առավել: Մենք ճանաչում ենք նրանցից շատերին և գիտենք, որ այսպիսին են նրանց զգացումները: Մենք սիրում ենք նրանց, նրանք վայելում են մեր հարգանքը, մեր ողջ վստահությունը, Տիրոջ օրհնությունները կլինեն նրանց հետ:12

Սփոփող Սիության քույրերը միշտ ակտիվ են և պատրաստ օգնելու, նրանց կարելի է գտնել ամենուր, որտեղ օգնության կարիք կա: Նրանք օգնում են աղքատներին, մխիթարում են տառապյալներին, այցելում են այրիներին ու որբերին, և ճամփորդում են հեռավոր վայրեր՝ կարևոր հրահանգներ հաղորդելու համար:13

Նախագահ Հեբեր Չ. Քիմբալը Աստծո ազնվազարմ մարդկանցից մեկն էր: Նա պողպատի պես հուսալի էր և արժանի էր վստահության: Նա զտված ոսկու պես մաքուր էր: Նա չէր վախենում թշնամիներից և մահից: Խորաթափանց էր, մարգարեների ոգով լի, Աստծուց ոգեշնչված, անվեհեր էր Քրիստոսի վկայության մեջ, մինչև կյանքի վերջ Ջոզեֆ Սմիթի անդավաճան ընկերն էր և նրա աստվածային կոչման ու առաքելության վկան էր: Նա կանչվել էր Աստծո շնորհով, կարգվել կենդանի իշխանությամբ, ապրել և մահացել որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ:14

Ես հավատում եմ, որ Տասներկուսի եղբայրները, ովքեր զբաղեցնում են իրենց պաշտոնները, կատարում են իրենց պարտքը, հաստատուն կանգնած են Աստծո արքայությունը առաջ տանելու համար և միավորված են իրենց տեսակետներով և գործով՝ Սիոնը կառուցելու համար: … Նրանք արժանի են, որ Վերջին Օրերի Սրբերը վստահեն իրենց, քաջարի են ճշմարտության վերաբերյալ իրենց վկայության մեջ, լրջամիտ են ու աչալուրջ Սիոնի շահերը պաշտպանելիս:15

Արդ, թող Աստված օրհնի ձեզ: Թող խաղաղությունը բնակվի ձեր հոգում, և ճշմարտության հանդեպ սերն առատանա ձեզանում: Թող որ առաքինությունը զարդարի ձեր բոլոր ճանապարհները: Թող որ շիտակ ու ազնիվ ապրեք Տիրոջ առաջ, պահեք հավատն ու քաջարի լինեք Հիսուս Քրիստոսի մասին վկայության մեջ, քանզի նա, ով քաջարի է, կստանա իր վարձքը: Թող Աստված ձեզ օրհնի, սա է իմ աղոթքը Հիսուսի անունով, ամեն:16

Ուսումնական առաջարկություններ

  • Ւ՞նչ է նշանակում քաջարի լինել Քրիստոսի վկայության մեջ: Ւնչպե՞ս կարող ենք մեր առօրյա կյանքում պատրաստակամություն դրսևորել, որ հավատարիմ կլինենք մեր կրոնի և մեր Աստծո հանդեպ:

  • Ւնչո՞ւ Քրիստոսի կրոնը «կիրակնօրյա կրոն» չէ միայն: Ւնչպե՞ս կարող ենք ուսուցանել մեր կրոնը մեր զավակներին «սրտանց, ջերմորեն, որպեսզի այն դիպչի նրանց սրտին»:

  • Ւնչպե՞ս կարող ենք մենք՝ Եկեղեցու անդամներս, փորձել երբեմն «ժողովրդականացնել» ավետարանը՝ «սկզբունքը վտանգելով»:

  • Ւնչպե՞ս կարող ենք պատշաճ ձևով հանդուրժողականություն դրսևորել ուրիշների կարծիքի և ապրելակերպի հանդեպ, չզոհաբերելով սկզբունքի հանդեպ ազնվությունը:

  • Ւնչպե՞ս կարող ենք ուրիշներին, ինչպես նաև մեր երեխաներին, ուսուցանել այնպիսի սկզբունքները, ինչպիսին են՝ քաջությունը, սկզբունքի հանդեպ ազնվությունը և ըստ ավետարանի քաջարի ապրելակերպը:

  • Ւնչպե՞ս էին Եկեղեցու առաջին ղեկավարները քաջություն դրսևորում իրենց վկայություններում: Ւ՞նչ կարող ենք մենք սովորել այդ ղեկավարների կյանքից այն մասին, թե ինչ է նշանակում լինել խիզախ և քաջարի:

  • Ւ՞նչ է «քաջարի հավատքը»: Եր՞բ եք դրսևորել նման քաջություն ընդդիմության հանդիպելիս:

  • Ւնչպե՞ս կարող ենք քաջարի լինել մեր Եկեղեցու կոչումներում:

  • Ւ՞նչ օրհնություններ են գալիս մեզ և մեր ընտանիքներին, երբ մենք խիզախորեն ապրում ենք՝ ըստ ավետարանի: (Տես նաև ՎևՈւ 14.7:) Ւ՞նչ հավերժական հետևանքներ են ունենում նրանք, ովքեր խիզախ չեն Հիսուսի վկայության մեջ (Տես նաև ՎևՈւ 76.79:)

Հղումներ

  1. Charles W. Nibley, “Reminiscences,” in Gospel Doctrine, 5th ed. (1939), 518.

  2. Charles W. Nibley, “Reminiscences,” 525.

  3. Gospel Doctrine, 257.

  4. Gospel Doctrine, 394–95; paragraphing added.

  5. Gospel Doctrine, 155.

  6. “Editor’s Table: Principle, Not Popularity,” Improvement Era, July 1906, 731, 733.

  7. Gospel Doctrine, 119–20.

  8. Gospel Doctrine, 211.

  9. Gospel Doctrine, 251.

  10. Deseret News: Semi-Weekly, 9 Aug. 1898, 1.

  11. Gospel Doctrine, 169.

  12. In Conference Report, Oct. 1906, 9.

  13. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:296.

  14. Gospel Doctrine, 198–99.

  15. In Conference Report, Apr. 1906, 2.

  16. In Conference Report, Apr. 1906, 8.

Նկար
Apostle Paul writing

Պողոս Աոաքյալը գրելիս, Ռոբերտ Բարեթ: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է, որ Պողոսը «շղթայված էր և մահ էր սպասում նրան, սակայն նա դեռևս խիզախում էր: Նա քաջարի հավատ ուներ» (Gospel Doctrine, 119):