2020
Երեց Վիլյամ Կ․ Ջեքսոն

Երեց Վիլյամ Կ․ Ջեքսոն

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

23 տարի ԱՄՆ արտաքին գործերի ծառայությունում տարածաշրջանային բուժաշխատողի պաշտոնից հետո Վիլյամ Կ․ Ջեքսոնին խնդրեցին կիսվել այն 20 լավագույն փորձով, որոնք նա ունեցել է՝ ապրելով և աշխատելով աշխարհի ամենահեռավոր շրջաններում:

Կենսաթոշակի անցնելու արարողությունից առաջ, լրջորեն մտածելով այդ խնդրանքի շուրջ, նա հասկացավ, որ «իմ 20 լավագույն փորձառությունից 20-ը կապ են ունեցել եկեղեցու կամ ընտանիքի հետ», - ասել է նա:

Վիլյամ Կ․ Ջեքսոնը ծնվել է 1956 թվականի մարտի 29-ին, Վաշինգտոն Կոլումբիայի Շրջանում (ԱՄՆ), Ե. Վիլյամ և Լուիս Անդրե Ջեքսոնների ընտանիքում: Նա մեծացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օջեյ քաղաքում, բայց ծնողների կամավոր աշխատանքի պատճառով դպրոց է հաճախել նաև Հոնդուրասում, Ալժիրում և Աֆղանստանում:

Բոլիվիա Լա Պազ միսիայում ծառայելուց հետո 1977 թվականի ամռանը երեց Ջեքսոնը հանդիպեց Էն Կեսլերին:

«Դա ինձ համար սեր էր առաջին հայացքից», - ասել է նա: «Այդ ամառվա մնացած օրերն անցկացրի՝ փորձելով համոզել նրան, որ ես այդ միակն եմ»:

Նրանք ամուսնացան 1977 թվականի դեկտեմբերի 29-ին, Լոս Անջելեսի Կալիֆորնիա տաճարում: Նրանք ունեն ութ երեխա, որոնցից երեքը որդեգրված են՝ Հնդկաստանից, Նեպալից և Կամբոջայից:

Երեց Ջեքսոնը հաճախել է Բրիգամ Յանգի համալսարան, գիտական բակալավրի կոչում է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում (Բերքլի) և 1983 թվականին ստացել է բժշկական դոկտորի կոչում Կալիֆորնիայի համալսարանում (Սան Ֆրանցիսկո):

Իր բժշկական փորձաշրջանից հետո նա և նրա ընտանիքը 26 տարի աշխատել են արտերկրում: Բոլորովին վերջերս նա աշխատել է Valley Family Health Care -ի բժշկական տնօրեն Այդահո և Օրեգոն նահանգներում (ԱՄՆ):

Ապրելով Միացյալ Նահանգներից դուրս, նա և քույր Ջեքսոնն իրենց ժամանակի մեծ մասն անցկացրել են Եկեղեցու առաջին սերնդի անդամների միջավայրում:

«Ավետարանի մասին իմ մեծ վկայությունը եղել է այն, որ հետևել ենք, թե ինչ է ավետարանն անում այն մարդկանց հետ, որոնց մենք սիրում ենք», - ասել է նա: «Այն փոխում է նրանց»:

Երեց Ջեքսոնը ծառայել է Տարածքային Յոթանասունական, Հնդկաստանի Նյու Դելի միսիայի նախագահ, ճյուղի երիտասարդ տղամարդկանց նախագահ, ինստիտուտի ուսուցիչ և Ավետարանի վարդապետության դասարանի ուսուցիչ: Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելու պահին նա ծառայում էր եպիսկոպոս։