2020
Ահմադ Ս․ Քորբիտ
Մայիս 2020


Ահմադ Ս․ Քորբիտ

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության առաջին խորհրդական

Ահմադ Ս. Քորբիտը, 57 տարեկան, ծնվել է 1962 թվականի օգոստոսին՝ Ջեյմս Էրլ և Ամելիա Քորբիտների ընտանիքում: Նրա ընտանիքն աղքատ էր և բնակվում էր Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի էժանագին շենքերում (ԱՄՆ), որոնց շրջապատում գերիշխում էին հանցավորությունը և խմբավորումների բռնությունները: Թաղամասից թաղամաս ճամփորդելը վտանգավոր էր։

Բայց նրա մոր հոգևոր տպավորություններն առաջնորդեցին նրա 10 երեխաներին և պահեցին նրանց ապահով: Նա ներքուստ զգում էր, երբ իր երեխաները պետք է խաղան դրսում, իսկ երբ պետք է մնան ներսում:

Դա այն հոգևոր զգայունությունն էր, որը հետագայում ստիպեց նրան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին հրավիրել իր տուն: Իր պատանեկության և երիտասարդության տարիներին Ահմադն ու իր ընտանիքը երկրպագում էր «Իսլամի ազգ» կրոնական շարժման հետ, իսկ ավելի ուշ մկրտվեց բողոքական եկեղեցում: Բայց այժմ նա իրեն սիրված է զգում Վերջին Օրերի Սրբերի տեղական համայնքի կողմից։

Նրա մայրը, քույրերից ու եղբայրներից մի քանիսը մկրտվեցին հաջորդ ամիս։ 1980 թվականի օգոստոսի 16-ին, իր ծննդյան 18-ամյակի օրը Ահմադը նույնպես մտավ մկրտության ջրերը: Նրա խորթ հայրը՝ Հենրի Բրանդֆորդ Քեմփբելը, հաջորդ տարի միացավ Եկեղեցուն:

«Իրականում մենք չէինք որոշում», - ասել է նա: «Դա Աստված էր որոշում, և թե ինչ էր Նա ուզում, որ մենք անենք: Մենք պատրաստ էինք խոնարհ և անկեղծ լինել: Եվ Նա մեզ առաջնորդեց»։

Ռիքս քոլեջում սովորելուց հետո և 1982-1984 թթ. Պուերտո Ռիկոյի Սան Խուան միսիայում ծառայելուց հետո չափահաս ամուրիների տաճարային ուղևորության ժամանակ նա հանդիպեց Ջեյն Ջոսլինին։ Զույգն ամուսնացավ 1985թ. ապրիլի 25-ին Վաշինգտոն Կ․Շ․ տաճարում և այժմ ունեն չորս զավակ:

Հաջորդ ինը տարիների ընթացքում նա աշխատում էր ցերեկը, իսկ երեկոները հաճախում էր համալսարան. առաջին դիպլոմը նա ստացավ Նյու Ջերսիի Ռիչարդ Ստոկթոնյան քոլեջում, իսկ երկրորդը՝ Ռաթգերսի իրավաբանական համալսարանում:

Նա եղել է ցցի նախագահի խորհրդական, ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական և Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո արևելյան միսիայի նախագահ։

Եղբայր Քորբիտն աշխատել է դատական իրավաբան, հասարակական կապերում և Եկեղեցու Նյու Յորքի հանրային կապերի միջազգային գրասենյակի տնօրեն: Ներկայումս նա աշխատում է Եկեղեցու Միսիոներական բաժնում: