2020
190-րդ ամենամյա գերագույն համաժողովի ամփոփում
Մայիս 2020


190-րդ ամենամյա գերագույն համաժողովի ամփոփում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հստակ ուղերձ հղեց գերագույն համաժողովի ժամանակ․ «Լսի՛ր Նրան»։

«Մենք պետք է ձգտենք հնարավոր բոլոր եղանակներով լսել Հիսուս Քրիստոսին, ով մեզ հետ խոսում է Սուրբ Հոգու զորության և սպասավորության միջոցով»,- ուսուցանել է նախագահ Նելսոնը։

«Այս և մյուս գերագույն համաժողովների նպատակն է՝ օգնել մեզ լսել Նրան» (էջ 7)։

Առաջին Տեսիլքին և Վերականգնմանը նվիրված համաժողովում մեզ ուսուցանվեց, որ կարող ենք լսել Նրան այնպես, ինչպես Ջոզեֆ Սմիթը լսեց Սրբազան պուրակում: Շրջապատված լինելով միլիոնավոր մարդկանց վրա ազդող համաշխարհային համավարակի հետևանքներով, մեզ ուսուցանվեց լսել Նրան՝ մեր խնդիրների մեջ առաջնորդություն ստանալու համար: Նայելով թե՛ Եկեղեցու և թե՛ յուրաքանչյուրիս պայծառ ապագային, մեզ ուսուցանվեց նորոգել Նրան լսելու և Նրան հետևելու ջանքերը:

«2020 թվականի ապրիլյան այս գերագույն համաժողովի բազմաթիվ ոգեշնչող ուղերձները, - ասել է նախագահ Նելսոնը, - կարելի է ամփոփել երկու աստվածային պատգամների բառերով՝ «Լսիր Նրան»։ Մենք աղոթում ենք, որ կենտրոնանալով Երկնային Հոր, ով ասել է այդ խոսքերը, և Նրա Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսի վրա, դուք կկարողանաք ձեր հիշողության մեջ պահել և արտաբերել այն ամենը, ինչ ասվեց»։

Երբ ուսումնասիրեք համաժողովի ուղերձները և ձգտեք «լսել, ականջ դնել և ուշք դարձնել Փրկիչի խոսքերին», ձեր կյանքում կիրականանա մարգարեի խոսքերը, որ «վախը կպակասի, իսկ հավատը կաճի» (էջ 114)։

  • Նախագահ Նելսոնը ներկայացնում է Եկեղեցու նոր խորհրդանիշը 73-րդ էջում։

  • Նախագահ Նելսոնը ներկայացնում է Վերականգնման հռչակագիրը 91-րդ էջում։

  • Նախագահ Նելսոնը ղեկավարում է համաշխարհային հանդիսավոր ժողովը 92-րդ էջում:

  • Նախագահ Նելսոնը հայտարարում է ութ նոր տաճարների մասին 115-րդ էջում:

  • Իմացեք ավելին այն մասին, թե մենք ինչպես կարող ենք օգնել ուրիշներին #HearHim HearHim.ChurchofJesusChrist.org-ում։