2020
Եկեք դեպի Քրիստոս` ապրելով որպես վերջին օրերի սրբեր

Եկեք դեպի Քրիստոս` ապրելով որպես վերջին օրերի սրբեր

Մենք կարող ենք դժվար գործեր կատարել և օգնել մյուսներին անել նույնը, որովհետև մենք գիտենք, թե ում կարող ենք ապավինել:

Շնորհակալություն, Երեց Սոարես, Մորմոնի Գրքի ձեր հզոր և մարգարեական վկայության համար: Վերջերս, ես առանձնահատուկ հնարավորություն ունեցա ձեռքով բռնել Մորմոնի Գրքի բնօրինակ ձեռագրից մի էջ: Այդ բացառիկ էջի վրա առաջին անգամ այս տնտեսությունում Նեփիի հետևյալ համարձակ խոսքերն էին արձանագրված. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց»։1

Երբ ես բռնել էի այդ էջը, խորապես գնահատեցի 23-ամյա Ջոզեֆ Սմիթի ջանքերը, ով թարգմանեց Մորմոնի Գիրքը «Աստծո պարգևով և զորությամբ»:2 Ես նաև երախտագիտություն զգացի երիտասարդ Նեփիի հանդեպ՝ իր խոսքերի համար, ում խնդրել էին կատարել մի շատ դժվարին հանձնարարություն` ձեռք բերել արույրե թիթեղները Լաբանից:

Նեփին գիտեր, որ եթե շարունակեր կենտրոնացած մնալ Տիրոջ վրա, հաջողություն կունենար կատարելու այն, ինչ Տերն էր պատվիրել իրեն: Նա կենտրոնացած մնաց Փրկիչի վրա իր ողջ կյանքի ընթացքում, չնայած դիմացավ գայթակղությունների, ֆիզիկական փորձությունների և նույնիսկ դավաճանության` իր անմիջական ընտանիքի որոշ անդամների կողմից:

Նեփին գիտեր, թե ում էր Նա ապավինել:3 Երբ Նեփին բացականչեց. «Ո՜վ թշվառ մարդ, որ ես եմ: Այո, սիրտս վշտանում է` մարմնիս պատճառով»,4 անմիջապես նշեց. «Իմ Աստվածն է եղել իմ ապավենը. նա իմ չարչարանքների միջով առաջնորդել է ինձ անապատում. և նա պահպանել է ինձ մեծ անդունդի ջրերի վրա»:5

Որպես Քրիստոսի հետևորդներ, մեր կյանքում մենք զերծ չենք մարտահրավերներից և փորձություններից: Մեզանից հաճախ պահանջվում է դժվար գործեր կատարել, որ եթե մենակ փորձեինք, դժվար կլիներ, և գուցե՝ անհնարին: Երբ մենք ընդունենք Փրկիչի «եկ ինձ մոտ» հրավերը,6 Նա կապահովի աջակցություն, մխիթարություն և խաղաղություն, որոնք անհրաժեշտ են, ինչպես նա արեց Նեփիի և Հովսեփի համար: Նույնիսկ մեր ամենածանր փորձությունների մեջ մենք կարող ենք զգալ Նրա ջերմ սիրո գրկախառնումը, երբ վստահում ենք Նրան և ընդունում Նրա կամքը: Մենք կարող ենք զգալ ուրախություն, որը պահված է Նրա հավատարիմ աշակերտների համար, «քանզի Քրիստոսն է ուրախությունը»:7

2014 թվականին, երբ ծառայում էի լիաժամկետ միսիա, մեր ընտանիքն անսպասելի իրադարձությունների շրջադարձ ունեցավ: Մեր կրտսեր որդին, սքեյթբորդով բլրի զառիվայրով իջնելիս ընկավ և կյանքին սպառնացող ուղեղի վնասվածք ստացավ: Քանի որ նրա վիճակը վատանում էր, բժշկական անձնակազմը անհապաղ վիրահատեց նրան:

Մեր ընտանիքը ծնկի իջավ հիվանդանոցի մեկ այլ դատարկ սենյակում, և մենք մեր սրտի խոսքն ուղղեցինք Աստծուն : Այդ խառնաշփոթ և ցավալի պահին մենք լցված էինք Երկնային Հոր սիրով և խաղաղությամբ:

Մենք չգիտեինք, թե ինչ էր սպասվում ապագայում կամ արդյոք կրկին ողջ կտեսնեինք մեր որդուն: Մենք գիտեինք շատ հստակ, որ նրա կյանքը Աստծո ձեռքում էր, իսկ արդյունքը՝ հավերժության տեսանկյունից, կգործեր նրա և մեր բարիքի համար: Հոգու պարգևի միջոցով մենք լիովին պատրաստ էինք ընդունել ցանկացած արդյունք:

Դա հեշտ չէր: Այդ վթարը առաջացրեց երկու ամիս հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն, մինչ մենք նախագահում էինք 400 լիաժամկետ միսիոներների: Մեր որդին տարավ հիշողության նշանակալի կորուստ: Նրա ապաքինումը ներառում էր ֆիզիկական, խոսքի և մասնագիտական թերապիայի երկար և դժվարին սեանսներ: Դժվարությունները մնում են, բայց ժամանակի ընթացքում մենք ականատես եղանք հրաշքի:

Մենք հասկանում ենք, որ ոչ ամեն փորձություն, որին դիմակայում ենք, կունենա մեր ցանկացած արդյունքը: Սակայն, երբ մենք մնում ենք կենտրոնացած Քրիստոսի վրա, խաղաղություն կզգանք և կտեսնենք Աստծո հրաշքները, ինչպիսին էլ որ լինեն դրանք, Նրա ժամանակին և Նրա ձևով:

Կլինեն դեպքեր, երբ մենք չենք կարողանա տեսնել որևէ ուղի, որ ներկա իրավիճակը լավ ավարտ կունենա և գուցե նույնիսկ արտահայտվենք, ինչպես Նեփին. «Սիրտս վշտանում է մարմնիս պատճառով»:8 Կարող են լինել դեպքեր, երբ միակ հույսը, որ ունենք, Հիսուս Քրիստոսի մեջ է: Ինչպիսի օրհնություն է ունենալ այդ հույսը և վստահությունը Նրա հանդեպ: Քրիստոսն այն մեկն է, ով միշտ կպահի Իր խոստումները: Նրա հանգիստը երաշխավորված է բոլորի համար, ովքեր գալիս են դեպի Նա:9

Մեր ղեկավարները խորապես ցանկանում են, որ բոլորը զգան խաղաղությունը և հանգստությունը, որը գալիս է Փրկիչ Հիսուս Քրիստոսին վստահելու և Նրա վրա կենտրոնանալու միջոցով:

Մեր ապրող մարգարեն` նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, հաղորդեց Տիրոջ տեսլականը աշխարհի և Քրիստոսի Եկեղեցու անդամների համար. «Աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ ու անկեղծ է․ մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի իրենց Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի»։10

«Եկեք դեպի Քրիստոս» այս հրավերը հատուկ իմաստներ ունի Վերջին Օրերի Սրբերի համար:11 Որպես Փրկիչի Եկեղեցու անդամներ, մենք կապել ենք ուխտեր Նրա հետ և դարձել ենք Նրա հոգևորապես ծնված որդիներն ու դուստրերը:12 Մեզ նաև հնարավորություն է տրվել աշխատել Տիրոջ հետ` հրավիրելով ուրիշներին գալ դեպի Նա:

Երբ մենք աշխատում ենք Քրիստոսի հետ, մեր խորապես կենտրոնացած ջանքերը պետք է լինեն մեր սեփական տների ներսում: Կլինեն դեպքեր, երբ ընտանիքի անդամները և մոտիկ ընկերները կբախվեն դժվարությունների: Աշխարհի ձայները և միգուցե իրենց անձնական ցանկությունները կարող է, ստիպեն նրանց կասկածել ճշմարտությանը: Մենք պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք՝ օգնելու նրանց զգալ ինչպես Փրկիչի, այնպես էլ մեր սերը: Ես հիշում եմ «Սիրեք բոլորին» հիմնը, որն ուսուցանում է մեզ. «Սիրով պիտ …. գիտնան …. իմ հետևորդներն եք, երբ սեր ունեք դուք բոլորին»:13

Նրանց հանդեպ մեր սիրով հանդերձ, ովքեր կասկածում են ճշմարտությանը, ողջ ուրախության թշնամին գուցե փորձի մեզ ստիպել այնպես զգալ, կարծես մենք դավաճանում ենք նրանց, ում սիրում ենք, եթե մենք ինքներս շարունակում ենք ապրել ավետարանի լրիվությամբ և ուսուցանում դրա ճշմարտությունները:

Դեպի Քրիստոս գալու կամ դեպի Քրիստոս վերադառնալու գործում ուրիշներին օգնելու մեր ունակությունը մեծապես կորոշվի մեր օրինակի միջոցով` ուխտի արահետի վրա մնալու մեր անձնական նվիրվածությամբ:

Եթե մեր իսկական ցանկությունն է փրկել նրանց, ում սիրում ենք, մենք պետք է ամուր մնանք Քրիստոսում՝ կառչելով Նրա Եկեղեցուց և Նրա ավետարանի լրիվությունից:

Վերադառնալով Նեփիի պատմությանը, մենք գիտենք, որ Տիրոջն ապավինելու Նեփիի հակումը ենթարկվել էրիր ծնողների՝ Տիրոջը վստահելու նախասիրության և ուխտ պահելու նրանց օրինակի ազդեցությանը: Սա հիանալի նկարագրվում է կենաց ծառի Լեքիի տեսիլքում: Ծառի քաղցր և ուրախալի պտղից ճաշակելուց հետո Լեքին «աչք ածեց [իր] շուրջբոլորը, որպեսզի կարողանար գտնել [իր] ընտանիքին»:14 Նա տեսավ Սարիային, Սամին և Նեփիին կանգնած. «կարծես թե չիմանալով, թե ուր պիտի գնան»:15 Այնուհետև Լեքին գրում է. «Ես ձեռքով նշան արեցի նրանց և նաև կանչեցի նրանց բարձր ձայնով, որ նրանք գան ինձ մոտ և ճաշակեն պտղից»:16 Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ Լեքին չհեռացավ կենաց ծառից: Նա հոգևորապես մնաց Տիրոջ հետ և հրավիրեց իր ընտանիքին գալ, որտեղ ինքն էր, որպեսզի ճաշակեին պտղից:

Հակառակորդը կգայթակղի ոմանց թողնել ավետարանի ուրախությունը` առանձնացնելով Քրիստոսի ուսմունքները Նրա Եկեղեցուց: Նա կկամենա ստիպել մեզ հավատալ, որ մենք ինքնուրույն կարող ենք ամուր մնալ ուխտի արահետում` մեր անձնական հոգևորության միջոցով, անկախ Նրա Եկեղեցուց:

Այս վերջին օրերում Քրիստոսի Եկեղեցին վերականգնվեց, որպեսզի օգնի Քրիստոսի ուխտի զավակներին մնալ Նրա ուխտի արահետում:

Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք. «Ահա, սա իմ վարդապետությունն է,– ով ապաշխարում և գալիս է ինձ մոտ, նա է իմ եկեղեցին»:17

Քրիստոսի Եկեղեցու միջոցով մենք ամրապնդվում ենք որպես Սրբերի համայնք՝ մեր փորձառությունների միջոցով: Մենք լսում ենք Նրա ձայնը Իր մարգարեների, տեսանողների ու հայտնողների միջոցով։ Ամենակարևորը, Նրա Եկեղեցու միջոցով մեզ տրվում են Քրիստոսի Քավության հիմնական օրհնությունները, որոնք կարող են իրականացվել միայն սրբազան արարողություններին մասնակցելու միջոցով:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Քրիստոսի Եկեղեցին է Երկրի վրա, որը վերականգնվել է այս վերջին օրերում Աստծո բոլոր զավակների օգտի համար:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ երբ մենք «գալիս ենք դեպի Քրիստոս» և ապրում որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք կօրհնվենք Նրա սիրո, Նրա ուրախության և Նրա խաղաղության հավելյալ չափով: Նեփիի նման, մենք կարող ենք դժվար գործեր կատարել և օգնել մյուսներին անել նույնը, որովհետև մենք գիտենք, թե ում մենք կարող ենք ապավինել:18 Քրիստոսն է մեր լույսը, մեր կյանքը և մեր փրկությունը:19 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։