2020
Երեց Խորխե Թ. Բեսերա
Մայիս 2020


Երեց Խորխե Թ. Բեսերա

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Խորխե Թ. Բեսերան ամաչկոտ և լուռ էր բնավորությամբ, բայց նրա միսիայի նախագահը նրան առաջնորդելու հնարավորություն տվեց: Խորխեն տուն վերադարձավ Կալիֆորնիայի Արկադիա միսիայից՝ ցանկանալով իր մնացած կյանքը նվիրել Տիրոջ գործին:

Ղեկավարման ավելի շատ հնարավորություններ ընձեռվեցին ավելի շուտ, քան նա սպասում էր: 27 տարեկանում նա կանչվեց եպիսկոպոսության անդամ։ 32 տարեկանում նա կանչվեց եպիսկոպոս։ Սկզբում նա իրեն անհամապատասխան էր զգում, քանի որ մարդիկ նրան էին մոտենում իրենց մարտահրավերներով:

«Ես չեմ հասկանում, թե ինչ եմ անում», - ասել է նա իր հորը:

Հոր պատասխանը զորեղ դաս է եղել նրա համար և հիշեցրել է նրան իր միսիայի նախագահի հավատքն իր հանդեպ և օգնել է նրան նախապատրաստվել հետագա ղեկավարման կոչումներին, այդ թվում՝ 37 տարեկանում ցցի նախագահի իր կոչմանը:

«Հայրս ասաց, - որդիս քանի՞ տարեկան է Սուրբ Հոգին»։ Հիշում է երեց Բեսերան։ «Դա ինձ համար հիանալի ուսուցողական պահ էր, քանի որ ես գիտեի, որ կարող եմ անել այն ամենը, ինչ Տերը խնդրում էր ինձ»:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում տարիներ շարունակ սրտանց ծառայության ժամանակ Երեց Բեսերան հիշեց այդ դասը։

Խորխե Էդուարդո Տորես Բեսերան ծնվել է 1962 թ. դեկտեմբերի 18-ին, Խուան Ս. Բեսերա և Սելիա Թ. Բեսերայի ընտանիքում՝ ԱՄՆ -ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, որտեղ նա մեծացել է:

Լիաժամկետ միսիա ծառայելուց հետո Երեց Բեսերան ամուսնացել է Դեբի Իլեն Շնեբերգերի հետ Սոլթ Լեյքի տաճարում՝ 1984 թվականի օգոստոսի 10-ին: Նրանք ունեն հինգ զավակ:

Երեց Բեսերան ընդհանուր գիտությունների որակավորման աստիճան է ստացել Յուտայի Համալսարանում և հաշվապահության «ասոշիեյթ» որակավորում՝ Սոլթ Լեյքի Համայնքային Քոլեջում: Ֆենիքսի Համալսարանում նաև ուսումնասիրել է գործարարություն։ 1998 թվականին նա դարձավ Allegis Advisor Group ֆինանսական խորհրդատվական ընկերության գործընկեր: Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելու պահին նա աշխատում էր ֆինանսական խորհրդատու Intermountain Financial Partners-ում։

Երեց Բեսերան ծառայել է որպես ծխի երիտասարդ տղամարդկանց նախագահ, միսիայի նախագահի խորհրդական, ճյուղի նախագահի խորհրդական, սեմինարիայի ուսուցիչ, եպիսկոպոսի խորհրդական, եպիսկոպոս, ցցի նախագահ և Կալիֆորնիայի Արկադիա միսիայի նախագահ: Իր կոչումը ստանալու պահին նա ծառայում էր Տարածքային Յոթանասունական: