2020
Համաժողովի հիշարժան պահերը
Մայիս 2020


Համաժողովի հիշարժան պահերը

Ինչպես խոստացավ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, այս գերագույն համաժողովն անմոռանալի էր շատ առումներով:1 Ահա որոշ հիշարժան պահեր համաժողովից։

Նոր խորհրդանիշ

Նախագահ Նելսոնը հայտարարեց Եկեղեցու նոր խորհրդանիշը (տես 73-րդ էջում)։ Այդ խորհրդանիշը ներառում է ուղղանկյան մեջ գտնվող Եկեղեցու անվանումը, որը ներկայացնում է անկյունաքար: Դրանից վեր կանգնած է Քրիստուսի արձանը կամարի տակ, որը հիշեցնում է մեզ Փրկիչի և Նրա դատարկ գերեզմանի մասին:

Երկուհարյուրամյա հռչակագիրը

Նախագահ Նելսոնը կարդաց «Հիսուս Քրիստոսիավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», որն ամենուրեք մարդկանց հրավիրում է սովորելու, որ Նոր Կտակարանում նշված Հիսուս Քրիստոսի ավետարանն այսօր կրկին երկրի վրա է: Պաշտոնական թարգմանությունը կարելի է գտնել այս համարի դիմերեսի շապիկին 12 լեզուներով: Անդամները, ովքեր դեռ սպասում են պաշտոնական թարգմանությանը, կարող են հռչակագիրը կարդալ Նախագահ Նելսոնի նախնական թարգմանության մեջ (տես 91-րդ էջը):

Հանդիսավոր ժողով

Կիրակի առավոտյան տեղի ունեցավ «հանդիսավոր ժողով»՝ որպես Առաջին Տեսիլքի Եկեղեցու երկուհարյուրամյա տոնակատարության մաս: Այս սուրբ ժողովի ընթացքում Նախագահ Նելսոնն առաջնորդեց Սրբերին Ովսաննա բացականչության ժամանակ, գովքի միասնական արտահայտություն, որն օգտագործվում է հատուկ միջոցառումներում, ինչպիսիք են տաճարային նվիրագործությունները (տես 92-րդ էջը):

Համաշխարհային երկրորդ ծոմապահությունը

Ինն օրվա մեջ երկրորդ անգամ Նախագահ Նելսոնը աշխարհին հրավիրեց ծոմ պահել և աղոթել «որպեսզի ներկայիս համավարակը վերահսկելի դառնա, բուժաշխատողները պաշտպանված լինեն, տնտեսությունն ուժեղանա և կյանքը կարգավորվի» (էջ 74): Այս երկրորդ միջազգային ծոմապահությունը տեղի ունեցավ 2020 թվականի ապրիլի 10-ին, ուրբաթ օրը:

Նոր տաճարներ

Նախագահ Նելսոնը հայտարարեց աշխարհով մեկ ութ նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին (տես 115-րդ էջը)։ Ներկայումս աշխարհում կա 168 նվիրագործված տաճար, որոնցից 7-ը վերանորոգման ընթացքում են։

Երիտասարդ խոսնակներ

Շաբաթ երեկոյան նիստի ժամանակ ելույթ ունեցան երկու դեռահասներ՝ Լոդի Ռութ Քաուքը և Էնցո Սերժ Պետելոն, ովքեր խոսեցին այն մասին, թե ինչպես է քահանայությունն օրհնում երիտասարդներին (տես 56 և 58 էջերը): Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ երիտասարդները չէին ընդգրկվել գերագույն համաժողովի ելույթ ունեցողների մեջ։

Ազդեցիկ երաժշտություն

Համաժողովի երաժշտական համարները նախապես ձայնագրվել էին։ Աշխարհի սրբերն ավարտեցին համաժողովը՝ երգելով «Շնորհակալ ենք, Տեր, Մարգարեի համար» օրհներգը՝ Գանայում, Նոր Զելանդիայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում և Բրազիլիայում գտնվող երգչախմբերի կատարմամբ (տես 2-րդ էջը):

Հղում

  1. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 122։