2020
Մի հատուկ վեհ կոչում
Մայիս 2020


Մի հատուկ վեհ կոչում

Որպես հավատացյալ կանայք, մենք կարող ենք ճշմարտության սկզբունքներ վերցնել մարգարե Ջոզեֆ Սմիթի փորձառություններից, որոնք գաղափարներ են տալիս մեր անձնական հայտնությունը ստանալու վերաբերյալ:

Ես երախտապարտ եմ, որ իմ դիտարկումներն այսօր կենտրոնացնելու եմ վերականգնման ընթացքում կանանց շարունակվող դերերի վրա: Պարզ է, որ ողջ պատմության ընթացքում կանայք հատուկ տեղ են զբաղեցրել մեր Երկնային Հոր ծրագրում: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Անհնարին կլիներ չափել ազդեցությունը, որ …. կանայք ունեն ոչ միայն իրենց ընտանիքներում, այլև Տիրոջ Եկեղեցում, որպես կանայք, մայրեր և տատիկներ, որպես քույրեր և մորաքույրներ, որպես ուսուցիչներ և ղեկավարներ, և հատկապես՝ որպես հավատքի օրինակներ և նվիրյալ պաշտպաններ»: 1

Մարգարե Ջոզեֆ Սմիթը 178 տարի առաջ Նավուի Սփոփող միության առաջին քույրերին խորհուրդ տվեց «ապրել [իրենց] արտոնության համաձայն»: 2 Նրանց օրինակն ուսուցանում է մեզ այսօր: Նրանք միասնաբար հետևեցին մարգարեի ձայնին և ապրեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ անսասան հավատքով, երբ օգնեցին դնել այն հիմքը, որի վրա մենք այժմ կանգնած ենք: Քույրե՛ր, մեր հերթն է: Մենք աստվածային հանձնարարություն ունենք Տիրոջից, և մեր հավատարիմ, առանձնահատուկ ներդրումները էական են:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է. «Մեր Փրկիչի երկրորդ գալուստից առաջ այս երկրագնդի պտուտակաձև տեսարանների ընթացքում արդարակյաց կին լինելը մի հատուկ վեհ կոչում է: Այսօր արդարակյաց կնոջ ուժն ու ազդեցությունը կարող է տասնապատիկ լինել՝ ավելի հանգիստ ժամանակների համեմատ»: 3

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նույնպես աղերսել է․ «Ես աղերսում եմ ձեզ՝ Եկեղեցու քույրե՛ր, …. քայլ արեք դեպի առաջ: Ավելի քան երբևէ, ձեր իրավացի և անհրաժեշտ տեղը զբաղեցրեք ձեր տանը, ձեր համայնքում և Աստծո արքայությունում»: 4

Վերջերս ես արտոնություն ունեցա Երեխաների միության մի խումբ երեխաների հետ միասին հանդիպել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ Նյու Յորք նահանգի Պալմիրայի շրջանի մի տանը, որը Սմիթների ընտանիքի տան կրկնօրինակն էր: Լսեք, թե ինչպես է սիրելի մարգարեն ուսուցանում երեխաներին, թե նրանք ինչ կարող են անել` դեպի առաջ քայլ կատարելու համար:

Քույր Ջոնս. «Հետաքրքիր է՝ արդյոք հարց ունեք, որը կկամենայիք տալ նախագահ Նելսոնին: Դուք նստած եք այստեղ մարգարեի հետ: Կա՞ մի բան, որը դուք միշտ ցանկացել եք հարցնել մարգարեին: Այո, Փերլ»:

Փերլ. «Դժվա՞ր է լինել մարգարե: Դուք իսկապես շատ ե՞ք զբաղված»:

Նախագահ Նելսոն. «Իհարկե դժվար է: Անել ամեն բան` Փրկիչին ավելի նմանվելու համար, դժվար է: Օրինակ, երբ Աստված կամեցավ տասը պատվիրանները տալ Մովսեսին, ըստ Նրա, ուր պիտի Մովսեսը գնար: Դեպի սարի գագաթը՝ Սինայ սարի գագաթը: Այնպես որ, Մովսեսը ստիպված էր քայլել ամբողջ ճանապարհը, մինչև հասներ այդ սարի գագաթը, որպեսզի ստանար տասը պատվիրանները: Այսպիսով, Երկնային Հայրը կարող էր ասել, «Մովսե՛ս, դու սկսիր այնտեղից, իսկ ես կսկսեմ այստեղից, և ես կհանդիպեմ քեզ կես ճանապարհին»: Ոչ, Տերը սիրում է ջանքը, որովհետև ջանքը բերում է պարգևներ, որը չի կարող գալ առանց դրա: Օրինակ, դուք երբևէ դաշնամուրի դասեր վերցրել եք»:

Երեխաներ. «Այո»:

Փերլ. «Ես ջութակի դասեր եմ վերցնում»:

Նախագահ Նելսոն. «Իսկ դուք պարապո՞ւմ եք»:

Երեխաներ. «Այո»:

Նախագահ Նելսոն. «Ի՞նչ է տեղի ունենում, եթե չեք պարապում»:

Փերլ. «Մոռանում ենք»:

Նախագահ Նելսոն. «Այո, դուք առաջընթաց չեք ունենում, այդպես չէ՞»: Այսպիսով պատասխանն է՝ այո, Փերլ: Դա պահանջում է ջանք, շատ տքնաջան աշխատանք, շատ պարապմունքներ, և երբեք վերջ չկա: Դա լավ է։ Դա լավ է, որովհետև մենք միշտ առաջադիմում ենք: Նույնիսկ հաջորդ կյանքում մենք առաջընթաց ենք ունենում:

Նախագահ Նելսոնի պատասխանը այդ թանկագին երեխաներին վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին: Տերը սիրում է ջանքը, իսկ ջանքերը բերում են պարգևներ: Մենք շարունակում ենք պարապել: Մենք միշտ առաջադիմում ենք, քանի դեռ ձգտում ենք հետևել Տիրոջը: 5 Նա չի ակնկալում կատարելություն այսօր: Մենք շարունակում ենք մագլցել մեր անձնական Սինայ սարը: Ինչպես անցյալ ժամանակներում, մեր ճամփորդությունը իսկապես ջանք է պահանջում, տքնաջան աշխատանք և պարապմունք, բայց առաջադիմելու մեր պարտավորությունը բերում է հավերժական պարգևներ: 6

Էլ ի՞նչ ենք սովորում մարգարե Ջոզեֆ Սմիթից և առաջին տեսիլքից ջանքի, տքնաջան աշխատանքի և պարապելու մասին: Առաջին տեսիլքը մեզ ուղղություն է տալիս մեր եզակի, շարունակվող դերերի վերաբերյալ: Որպես հավատացյալ կանայք, մենք կարող ենք ճշմարտության սկզբունքներ վերցնել մարգարե Ջոզեֆ Սմիթի փորձառություններից, որոնք գաղափարներ են տալիս մեր անձնական հայտնությունը ստանալու վերաբերյալ: Օրինակ.

  • Մեր աշխատանքում կան դժվարություններ:

  • Մենք դիմում ենք սուրբ գրություններին, որպեսզի իմաստություն ստանանք գործելու համար:

  • Մենք ցույց ենք տալիս մեր հավատքը և վստահությունը Աստծո հանդեպ:

  • Մենք գործադրում ենք մեր ուժը՝ Աստծուն աղերսելու համար, որ օգնի մեզ խափանել հակառակորդի ազդեցությունը:

  • Մենք առաջարկում ենք մեր սրտի ցանկություններն Աստծուն:

  • Մենք կենտրոնանում ենք Նրա լույսի վրա, որն առաջնորդում է մեր կյանքի ընտրությունները և հանգչում է մեզ վրա, երբ մենք դիմում ենք Նրան:

  • Մենք գիտակցում ենք, որ Նա գիտի մեզանից յուրաքանչյուրին անունով և մեզ համար անհատական դերեր ունի, որ կատարենք: 7

Բացի այդ, Ջոզեֆ Սմիթը վերականգնեց այն գիտելիքը, որ մենք ունենք աստվածային ներուժ և հավերժական արժեք: Մեր Երկնային Հոր հետ այդ կապի շնորհիվ ես հավատում եմ՝ Նա սպասում է մեզ, որ հայտնություն ստանանք Իրենից:

Տերը Էմմա Սմիթին նաև խորհուրդ տվեց «ընդունել Սուրբ Հոգին», շատ սովորել, «մի կողմ դնել այս աշխարհի բաները, …. ավելի լավ բաների ձգտել» և «կառչել Աստծո հետ կապած [իր] ուխտերից»։ 8 Սովորելն առաջընթացի անբաժանելի է մասն է, մանավանդ որ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը սովորեցնում է մեզ մի կողմ դնել այն, ինչը մեզանից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է, այսինքն՝ այն, ինչ կարող է շեղել մեզ կամ հետաձգել մեր առաջընթացը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը»: 9 Մեր մարգարեի խոսքերը մշտապես ինձ հետ են, երբ մտածում եմ կանանց՝ առաջ քայլ անելու ունակության մասին: Նա աղերսում է մեզ, որը նշանակում է առաջնահերթություն: Նա մեզ սովորեցնում է, թե ինչպես կարելի է հոգեպես գոյատևել մեղքերով հիվանդ աշխարհում ՝ հայտնություն ստանալու և ըստ դրա գործելու միջոցով. 10 Երբ մենք դա անում ենք, հարգելով և ապրելով ըստ Տիրոջ պատվիրանների, մեզ, ինչպես Էմմա Սմիթին խոստացված է «արդարության պսակ»: 11 Մարգարե Ջոզեֆն ուսուցանել է գիտենալու կարևորության մասին, որ այն ուղին, որին հետևում ենք մենք այս կյանքի ընթացքում, հաստատված է Աստծո կողմից: Առանց այդ գիտելիքի, մենք «գնալով կհոգնենք [մեր] մտքերում և կթուլանանք»: 12

Այս համաժողովում մենք կլսենք ճշմարտություններ, որոնք կոգեշնչեն մեզ փոխվել, բարելավվել և մաքրագործել մեր կյանքը: Անձնական հայտնության միջոցով կարող ենք կանխել այն, ինչ ոմանք անվանում են «գերագույն համաժողովով համակված», երբ մենք հեռանում ենք՝ վճռականորեն տրամադրված, որ կանենք այդ ամենն այժմ: Կանայք կրում են բազմաթիվ գլխարկներ, բայց անհնարին է և անհարկի դրանք բոլորը միանգամից կրել: Հոգին օգնում է մեզ որոշել, թե ինչ աշխատանքի վրա կենտրոնանալ այսօր: 13

Սուրբ Հոգու միջոցով Տիրոջ սիրառատ ազդեցությունն օգնում է մեզ հասկանալ մեր առաջընթացի համար Նրա առաջնահերթությունը: Անձնական հայտնությանն ուշադրություն դարձնելը տանում է դեպի անձնական առաջընթաց: 14 Մենք լսում ենք և գործում: 15 Տերն ասել է. «Խնդրեք Հորը՝ իմ անունով, հավատքով հավատալով, որ պիտի ստանաք, և դուք կունենաք Սուրբ Հոգին, որը ցույց է տալիս բոլոր բաները, որոնք նպատակահարմար են»: 16 Մեր շարունակական դերը շարունակական հայտնություն ստանալն է:

Այդ անելիս երբ մենք հասնում ենք հմտության ավելի բարձր աստիճանի, մենք կարող ենք ստանալ ավելի շատ զորություն մեր անհատական դերերում՝ ծառայելու և կատարելու փրկության ու վեհացման գործը, որպեսզի իսկապես «մի կողմ դնենք այս աշխարհի բաները և ձգտենք ավելի լավ բաների»: 17 Այդ ժամանակ մենք կարող ենք ավելի արդյունավետ ոգեշնչել մեր աճող սերնդին անել նույնը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք բոլորս ձգտում ենք Աստծո զորությանը մեր կյանքում: 18 Այսօր կանանց և տղամարդկանց միջև կա գեղեցիկ միասնություն` Աստծո աշխատանքը իրականացնելիս: Մեզ մատչելի է քահանայության զորությունը ուխտերի միջոցով, որը կատարում ենք առաջինը՝ մկրտության ջրերում, իսկ հետո՝ սուրբ տաճարի պատերի ներսում: 19 Նախագահ Նելսոնն ուսուցանել է մեզ. «Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, ով Աստծո հետ ուխտ է կապում և պահում այդ ուխտերը, և ով արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, նրանց ուղղակիորեն մատչելի է Աստծո զորությունը»: 20

Այսօր իմ անձնական խոստովանությունն այն է, որ ես, որպես կին, իմ կյանքի ավելի վաղ շրջանում չէի գիտակցում, որ ինձ իմ ուխտերի միջոցով մատչելի էր քահանայության զորությունը: 21 Քույրե՛ր, ես աղոթում եմ, որ մենք ճանաչենք և փայփայենք քահանայության զորությունը, երբ «կառչում ենք [մեր] ուխտերից», 22 ընդունում սուրբ գրությունների ճշմարտությունները և ուշադրություն դարձնում մեր ապրող մարգարեների խոսքերին:

Եկեք համարձակ հայտարարենք մեր նվիրվածությունը մեր Երկնային Հորը և մեր Փրկիչին «անխախտ հավատքով նրա հանդեպ, ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս»: 23 Եկեք ուրախությամբ շարունակենք այս ճամփորդությունը դեպի մեր բարձրագույն հոգևոր ներուժը և օգնենք նրանց, ովքեր մեր շրջապատում են, անել նույնը` սիրով, ծառայությամբ, ղեկավարելով և գթությամբ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը նրբանկատորեն հիշեցրել է մեզ. «Կանանց և կանացիության ամենամեծ պաշտպանն աշխարհում Հիսուս Քրիստոսն է»: 24 Վերականգնման գործում կանանց շարունակական դերերի և մեզ բոլորիս համար վերջնական վերլուծության արդյունքում ո՞ր դերն է առաջնային: Ես վկայում եմ՝ դա Նրան լսելն է, 25 Նրան հետևելը, 26 Նրան վստահելը, 27 և Նրա սիրո տարածողը դառնալը: 28 Ես գիտեմ՝ Նա ապրում է: 29 Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: