2020
Երեց Մեթյու Ս․ Հոլլանդ
Մայիս 2020


Երեց Մեթյու Ս․ Հոլլանդ

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Մեթյու Ս. Հոլլանդին օտար չեն Բարձրագույն Իշխանությունները կամ գերագույն համաժողովները։

Եկեղեցու անդամներից շատերը նրան ճանաչում են որպես Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի որդի։ Մյուսները կարող են նրան հիշել 1983 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի քահանայության նիստին ելույթ ունենալիս, երբ նա 17 տարեկան էր:

«Հրաշալի օրհնություն է եղել իմ կյանքում տեսնել, թե ինչպես են իմ մայրիկն ու հայրիկն ապրում, որքան են նրանք նվիրված և ինչպիսին են նրանց գործերը», - ասել է երեց Հոլլանդը, ով ներկայումս նախագահում է Հյուսիսային Կարոլինայի Ռալի միսիան։

«Այնուամենայնիվ, մոտիկից ծանոթ լինելով այդ ամենին, մենք շատ բան գիտենք այդ կոչման մասին, որպեսզի կարծենք, որ պատշաճ կերպով համապատասխանում ենք դրան», - ավելացրել է նա: «Բարեբախտաբար, մենք նաև սովորել ենք, որ Տերը որակավորում է նրանց, ում Նա կանչում է, և մենք դրան շատ ենք հավատում և սփոփվում դրանով»:

Երեց Հոլանդը հիշում է, որ վախեցնող էր գերագույն համաժողովում ելույթ ունենալը: Պատրաստելով իր ուղերձը, որն ի վերջո տրվեց «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28․30) դարձավ «վաղ, հանգստացնող օրհնություն այն մասին, որ երբ ընդունում ենք Տիրոջ հանձնարարությունները, Նա օգնում է և մտքեր ու տպավորություններ է սերմանում, թե ինչով պետք է կիսվենք»:

Մեթյու Սքոթ Հոլլանդը ծնվել է 1966 թվականի հունիսի 7-ին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Պրովո քաղաքում՝ Ջեֆրի Ռ. և Պատրիսիա Հոլլանդների որդին է: Նա ամուսնացել է Փեյջ Բեյթմանի հետ 1996-ի մայիսի 20-ին Սենթ Ջորջ Յուտա տաճարում։ Նրանք ունեն չորս զավակ:

Երեց Հոլլանդը ստացել է քաղաքական գիտությունների երեք աստիճան. 1991 թվականին բակալավրի աստիճան է ստացել Բրիգամ Յանգ համալսարանում և փիլիսոփայության մագիստրոսի և դոկտորի աստիճաններ Դյուկի համալսարանում՝ համապատասխանաբար 1997-ին և 2001-ին։

Երբ աշխատել է ԲՅՀ-ի քաղաքական գիտությունների դոցենտ (2001–2009), նա 2009 թվականին նշանակվել է Յուտա Վելի համալսարանի նախագահ՝ ծառայելով մինչև 2018 թվականի իր կոչումը՝ որպես միսիայի նախագահ:

Նա ծառայել է եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոսի խորհրդական, ծխի Երիտասարդ տղամարդկանց խորհրդատու, ծխի միսիայի ղեկավար, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և լիաժամկետ միսիոներ Շոտլանդիայի Էդինբուրգ միսիայում։