2020
Երեց Սիրո Շմայլ
Մայիս 2020


Երեց Սիրո Շմայլ

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Սիրո Շմայլը միշտ էլ ձգտել է հնազանդվել Տիրոջը, նույնիսկ այն ժամանակ, երբ նա չի հասկացել տրված պատվիրանի պատճառը: «Երբ մենք հնազանդ ենք, երբ մենք պահում ենք պատվիրանները, - սովորել է նա, - Տերը միշտ կօրհնի մեզ»։

Իր կոչումները կատարելիս նա տեսել է այն օրհնությունները, որոնք բխում են հնազանդությունից: Եպիսկոպոս և ցցի նախագահ ծառայելիս նա բազմաթիվ հիշարժան հնարավորություններ է ունեցել «տեսնելու, թե ինչպես են մարդիկ փոխում իրենց կյանքը՝ Փրկիչի և Մորմոնի Գրքի վերաբերյալ իրենց վկայության շնորհիվ»:

Երեց Շմայլը ծնվել է 1971 թ․ ապրիլի 16-ին, Բրազիլիայի Պարանա նահանգի Պոնտա Գրոսա քաղաքում՝ Բրունո և Էրիկա Շմայլների ընտանիքում, ովքեր նորադարձ էին Եկեղեցում։ Նա մեծացել է Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքում և այն ժամանակ, երբ ծնողները կանչվեցին նախագահելու Բրազիլիայի Կամպինասի միսիայում, նա մեկնեց ծառայելու Յուտա Օգդենի միսիայում։

Յուտայի համալսարանում ուսանելիս երեց Շմայլը մի հոգևոր հավաքի ժամանակ ծանոթացավ Բրիգամ Յանգ համալսարանի ուսանող Ալեսանդրա Մաչադո Լուզայի հետ: «Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք հոգևոր հավաքի ժամանակ, նա ամբողջովին անտեսեց ինձ», - ասել է նա: Բայց նրա համար դա սեր էր առաջին հայացքից:

Նրանք ամուսնացան 1994 թվականի հուլիսին Բրազիլիայի Սան Պաուլո տաճարում և իրենց ուսումն ավարտեցին Միացյալ Նահանգներում: Նրանք վերադարձան Բրազիլիա և 20 տարի անց տեղափոխվեցին Կոլորադո (ԱՄՆ), որից հետո տեղափոխվեցին Ֆլորիդա (ԱՄՆ)։ Երեց և Քույր Շմայլներն ունեն երկու զավակ։

1995 թվականին երեց Շմայլը ճարտարագիտության իր բակալավրի աստիճանը ստացել է Յուտայի hամալսարանից, իսկ 2010 թվականին բիզնեսի կառավարման գործադիր մագիստրոսի աստիճանը ստացել է Օհայոյի hամալսարանից: Նա աշխատել է Walmart Brasil-ում՝ որպես փոխնախագահ և անշարժ գույքի զարգացման գծով տնօրեն, Scopel-ի գործառնությունների բաժնի տնօրեն, Cia City-ի գլխավոր տնօրեն, իսկ վերջերս՝ որպես JBS S.A-ի անշարժ գույքի կազմակերպության ղեկավար:

Երեց Շմայլը ծառայել է Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ և ճյուղի նախագահ։