2020
Երեց Մոիսես Վիլանուեվա
Մայիս 2020


Երեց Մոիսես Վիլանուեվա

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Այն ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր, բայց երեց Մոիսես Վիլանուեվան երբեք չի մոռանա այն զգացումը, երբ միսիոներները նրան և իր ընտանիքին սովորեցնում էին ավետարանը Մեքսիկայի Օաքսակա քաղաքում:

«Ես հիշում եմ այն Հոգին, որը նրանք բերեցին, այն խաղաղությունը, որը ես զգացի իմ սրտում», - ասել է նա։

Երբ Մոիսեսը մկրտվեց իր չորս քույր և եղբայրների հետ, նրա մայրը, ով միայնակ էր և մեծ դժվարությամբ էր մեծացնում Մոիսեսին և նրա յոթ քույրերին ու եղբայրներին, կրկին դարձավ ակտիվ Եկեղեցում։

Ավելի ուշ, երբ 18-ամյա Մոիսեսը պատրաստվում էր իր միսիային, նրա ընտանիքը շարունակում էր դիմագրավել նյութական մարտահրավերներին: Նա կասկածում էր հեռանալու իր որոշման մեջ և ասաց մորը, որ ցանկանում է մնալ տանը և օգնել նրան:

«Եթե դու իսկապես ուզում ես օգնել ինձ, - ասաց նա, - գնա և ծառայիր Տիրոջը»:

Մեքսիկա Հերմոսիլո միսիա գնալու նախօրեին Մոիսեսը ծնկի իջավ իր մահճակալի մոտ և զգաց, որ Տերը գոհ է իր որոշման համար։ Վերականգնված ավետարանի իր վկայության աճը նա վերագրում է իր միսիային։

«Այս եկեղեցին առաջնորդվում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից», - ասել է Երեց Վիլանուեվան: «Նա գիտի մեր բոլորի անունները: Նա գիտի մեր կարիքները, մեր մարտահրավերները և մեր մտահոգությունները: Նա նաև գիտի մեր ուժեղ կողմերը և նույնիսկ մեր սրտերի ցանկությունները»:

Մոիսես Վիլանուեվա Լոպեսը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 13-ին, Մեքսիկայի Օաքսակա քաղաքում՝ Ռուբեն Վիլանուեվա Պլատաս և Դելֆինա Լոպես Դոմինգեսի ընտանիքում։ 1995 թվականի հունիսի 30-ին նա ամուսնացել է Լետիսիա Ավալոս Լոզանոյի հետ Մեքսիկայի Մեխիկո Սիթիի տաճարում։ Նրանք ունեն երեք զավակ:

1997 թվականին երեց Վիլանուեվան ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի կոչում Southeast Regional համալսարանում, իսկ 2011 թվականին՝ բիզնեսի կատարելագործման մագիստրոսի կոչում Tecnológico de Monterrey-ում: Վերջերս նա աշխատել է Sertexa տրանսպորտային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն:

Իր կոչումը ստանալու պահին երեց Վիլանուեվան ծառայում էր Տարածքային Յոթանասունական Մեքսիկայում: Նա նաև ծառայել է Կալիֆորնիայի Արկադիա միսիայի նախագահ և բարձրագույն խորհրդական, ցցի նախագահի խորհրդական, եպիսկոպոս և հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն։