2020
Երեց Թիերի Կ․ Մատումբո
Մայիս 2020


Երեց Թիերի Կ․ Մատումբո

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Թիերի Կ. Մատումբոն ամուր վկայություն ուներ ավետարանի մասին, երբ երիտասարդ ժամանակ նա ստացավ իր միսիայի կանչը: 10 տարեկանում մկրտվելով իր ընտանիքի հետ, նա ականատես էր եղել, թե որքան էր ավետարանը փոխել իր ընտանիքին։

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ պատրաստվում էր մեկնել Կոտ դ՛Իվոր Աբիդջանի միսիա, նա չուներ ամուր վկայություն Մորմոնի Գրքի մասին: Նա մինչ այդ երբեք չէր կարդացել այն։

Թիերիի ներշնչված եպիսկոպոսը մարտահրավեր նետեց նրան ամեն օր կարդալ Մորմոնի Գիրքը՝ իր միսիա մեկնելուց առաջ: Նա նույնիսկ Թիերիին տվեց տեղի հավաքատան բանալին, որպեսզի նա հնարավորություն ունենա հանգիստ վայրում ուսումնասիրել։

Թիերին երեք ամիս շարունակ ամեն օր կարդաց այն։ Միսիայի երկիր հասնելուց առաջ նա ոչ միայն ամուր վկայություն ստացավ Մորմոնի Գրքի մասին, այլ նաև զարգացրեց ուսումնասիրության սովորություններ, որոնք օգնեցին նրան միսիոներ եղած ժամանակ։

«Ամենամեծ միջոցը, որով մենք պետք է մարդկանց բերենք դեպի ավետարանի լույսը և հավաքենք ցրված Իսրայելը, Մորմոնի Գիրքն է», - ասել է նա:

Թիերի Կասուանգի Մատումբոն ծնվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա քաղաքում, 1976 թվականի հունվարի 31-ին՝ Անտուան Կասուանգի Մատումբոյի և Մարի Թերեզա Մացանգա Մատումբոյի ընտանիքում։ Նա քաղաքացիական արարողությամբ ամուսնացել է Տշայի Նաթալի Սինդայի հետ 2002 թվականի նոյեմբերի 29-ին: Ավելի ուշ, 2004 թվականի նոյեմբերի 19-ին, նրանք կնքվեցին Յոհանեսբուրգ Հարավային Աֆրիկայի տաճարում: Նրանք ունեն վեց զավակ:

Երեց Մատումբոն 2010 թվականին ավարտել է Քեպրոմադի համալսարանը և ստացել բիզնեսի կառավարման աստիճան, իսկ 2012 թվականին՝ մարդկային ռեսուրսների կառավարման բակալավրի աստիճան: Նա Եկեղեցու համար աշխատել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում` որպես ընտանեկան պատմության և մարդկային ռեսուրսների բաժինների կառավարիչ և նյութերի կառավարման բաժանմունքի ղեկավար:

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելու պահին երեց Մատումբոն Մերիլանդ Բալթիմոր միսիայի նախագահն էր: Նախկինում նա ծառայել է ցցի նախագահ, ցցի նախագահի խորհրդական, ծխի միսիայի ղեկավար, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և ցցի գործադիր քարտուղար։