2020
Բրեդլի Ռ․ Վիլկոքս
Մայիս 2020


Բրեդլի Ռ. Վիլկոքս

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

Կալիֆորնիայում անցկացվող երիտասարդների համաժողովին մասնակցելիս Բրեդլի (Բրեդ) Ռ. Վիլկոքսը հանդիպեց մի երիտասարդ տղայի, որը չէր ցանկանում այնտեղ գտնվել: Նա մոտեցավ այդ պատանուն, երբ նա կանգնած էր ծառի ստվերում, և շուտով նրանք քննարկում էին երիտասարդների սիրած թեման՝ սքեյթբորդը:

Եղբայր Վիլկոքսը խնդրեց պատանուն ցույց տալ սքեյթբորդի մի քանի շարժումներ: Տպավորվելով՝ նա երիտասարդներին հրավիրեց սքեյթբորդի ցուցադրություն անցկացնել այդ ամառ կայանալիք Հատուկ երիտասարդների համար (ՀԵՀ) միջոցառման ժամանակ: Երիտասարդը մերժեց, բայց ի վերջո համաձայնվեց: ՀԵՀ-ի ժամանակ նրա կյանքը փոխվեց, և նա վերագտավ ավետարանի մասին իր վկայությունը։

«Նա ՀԵՀ-ին մասնակցեց սքեյթբորդի պատճառով, բայց այդտեղից հեռացավ որպես միսիոներ», - ասել է եղբայր Վիլկոքսը:

«Ես կյանքս անցկացրել եմ երեխաների և պատանիների հետ, - ասել է եղբայր Ուիլկոքսը, - և ես սիրում եմ երիտասարդներին»:

Բրեդլի Ռեյ Վիլկոքսը ծնվել է ԱՄՆ Յուտա նահանգի Պրովո քաղաքում, 1959 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Ռեյ Թ. Վիլկոքսի և Վալ Ս. Վիլկոքսի ընտանիքում: Նա մեծացել է Պրովոյում, բացառությամբ՝ մանկության մի քանի տարիների, որոնք անցկացրել է Եթովպիայում։

Չիլիի Վինա դել Մար լիաժամկետ միսիայում ծառայելիս եղբայր Վիլկոքսը Պրովո Յուտայի տաճարում ամուսնացավ Դեբորա Գյունելի հետ 1982 թվականի հոկտեմբերի 7-ին: Նրանք ունեն չորս զավակ:

Եղբայր Վիլկոքսն իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Բրիգամ Յանգ համալսարանում, իսկ մանկավարժության դոկտորի աստիճանը՝ Վայոմինգի համալսարանում: Եղբայր Վիլկոքսը կրթության ոլորտում իր աշխատանքի համար պարգևատրվել է մի շարք մրցանակներով, ավելի քան 30 տարի նվիրել է ԲՅՀ-ի- «Հատուկ երիտասարդների համար» ծրագրին և հաճույքով ծառայել է «Համալսարանական կրթության շաբաթ»-ի հրահանգիչ:

Եղբայր Վիլկոքսը և նրա ընտանիքն ապրել են Նոր Զելանդիայում և Իսպանիայում, երբ նա ղեկավարում էր ԲՅՀ-ի արտերկրում ուսուցանելու ծրագրերը: Նա հեղինակ է մի քանի գրքերի և ներկայումս ԲՅՀ-ի Հին ձեռագրերի բաժնի պրոֆեսոր է:

Եղբայր Վիլկոքսը ծառայել է Չիլի Սանտյագո Արևելյան միսիայի նախագահ, Կիրակնօրյա դպրոցի գերագույն խորհրդի անդամ, ցցի նախագահության խորհրդական և երիտասարդ ամուրիների ծխի եպիսկոպոս: Այս ծառայությանը կանչվելու պահին նա ծառայում էր բարձրագույն խորհրդական և ցցի Երիտասարդ Տղաների նախագահ։