2007
Եկեղեցու պաշտոնյաների հաստատումը
2007թ. նոյեմբեր


Եկեղեցու պաշտոնյաների հաստատումը

Այժմ ես ձեր հաստատմանը կներկայացնեմ Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորներին, Տարածքային Յոթանասունականներին և օժանդակ կազմակերպությունների գերագույն նախագահություններին: Նախքան դա անելը, ես մի քանի խոսք կասեմ վերջերս կյանքից հեռացած Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական` Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի մասին: Նա շատ ունակ մարդ էր, մեծ հավատ ու կարողություն ունեցող մարդ, որը մեծ ավանդ էր ներդնում մեր հավաքներին: Մենք շատ ենք կարոտում նրան: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրա սիրելի կնոջը` Ռութին, և նրանց զավակներին:

Առաջարկվում է, որ հաստատենք Գորդոն Բիտներ Հինքլիին որպես մարգարե, տեսանող և հայտնող և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ, Թոմաս Սպենսեր Մոնսոնին՝ որպես Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական և Հենրի Բենինոն Այրինգին` որպես Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական: Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա:

Ովքեր դեմ են, կարող են նույնպես արտահայտել դա:

Առաջարկվում է, որ հաստատենք Թոմաս Սպենսեր Մոնսոնին որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, Բոյդ Քենեթ Փաքերին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Գործող Նախագահ, և հետևյալ անձանց՝ որպես այդ քվորումի անդամներ. Բոյդ Ք. Փաքեր, Լ. Թոմ Փերի, Ռասսել Մ. Նելսոն, Դալլին Հ. Օուքս, Մ. Ռասսել Բալլարդ, Ջոզեֆ Բ. Վիրթլին, Ռիչարդ Գ. Սքոթ, Ռոբերտ Դ. Հեյլս, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Հենրի Բ. Այրինգ, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Դեյվիդ Ա. Բեդնար և Քուենթին Լ. Քուք:

Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա:

Կա՞ որևէ մեկը, որ դեմ է:

Առաջարկվում է, որ հաստատենք Առաջին Նախագահության Խորհրդականներին և Տասներկու Առաքյալներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա:

Եթե կան դեմ, արտահայտեք նույն կերպ:

Այժմ, այս առավոտ մենք ազատում ենք իրենց պաշտոններից Երեցներ` Չարլզ Դիդիեին, Մերիլ Ջ. Բեյթմանին, Ռոբերտ Ս. Օուքսին և Քուենթին Լ. Քուքին որպես Յոթանասունի Քվորումների Նախագահության անդամներ: Նաև առաջարկվում է, որ ազատենք Երեցներ` Մերիլ Ջ. Բեյթմանին, Մոնթե Ջ. Բրոուին, Ջենե Ռ. Քուքին, Ռոբերտ Ք. Դելենբախին և Վ. Ռոլֆ Կերին որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամներ և նշանակենք նրանց Գերագույն Իշխանությունների պատվավոր անդամներ:

Ովքեր ցանկանում են միանալ մեզ այս նշանակումը կատարելիս, խնդրում ենք արտահայտել դա:

Երեց Կերը կշարունակի ծառայել որպես Եկեղեցու Կրթական Համակարգի Հանձնակատար:

Մենք ազատում ենք Երեցներ` Դ. Ռեքս Գերաթին, Ռոբերտ Ֆ. Օրթոնին, Վայնե Ս. Պիտերսոնին, Ռ. Քոնրադ Շուլցին և Հ. Ռոս Վորքմանին որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամների իրենց կոչումներից:

Ովքեր ցանկանում են միանալ մեզ` շնորհակալություն հայտնելով այդ Եղբայրներին, խնդրում ենք արտահայտել դա:

Առաջարկվում է, որ հաստատենք Երեցներ` Կլաուդիո Ռ. Մ. Կոստային, Սթիվեն Է. Սնոունին և Վոլթեր Ֆ. Գոնզալեսին որպես Յոթանասունի Քվորումների Նախագահության անդամներ:

Ովքեր կողմ են, խնդրում եմ արտահայտել դա:

Կա՞ որևէ դեմ:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Բարձրագույն մյուս Իշխանավորներին, Տարածքային Յոթանասունականներին և Օժանադակ Կազմակերպությունների Գերագույն Նախագահություններին իրենց ներկայիս կազմերով:

Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա:

Ակնհայտ է, որ հաստատումն անցավ միաձայն: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, շնորհակալություն ձեր մշտապես հաստատող հավատքի և աղոթքների համար: Այժմ խնդրում ենք Նախագահ Այրինգին և Երեցներ Քուքին և Գոնզալեսին գրավել իրենց հատկացված տեղերը: