2007
Անձնական հայտնություն` մարգարեների ուսմունքներն ու օրինակները
2007թ. նոյեմբեր


Անձնական հայտնություն` մարգարեների ուսմունքներն ու օրինակները

Անձնական հայտնությունն այն ձևն է, որով մենք իմանում ենք մեզ համար ամենակարևոր ճշմարտությունները մեր գոյության մասին,

Նկար

Սկսելով այս պատմական համաժողովի վերջին նիստը, ես միանում եմ ձեզ` երախտագիտություն հայտնելով Նախագահ Հենրի Բ. Այրինգին որպես Առաջին Նախագահության խորհրդական, Երեց Քուենթին Լ. Քուքին Տասներկուսի Քվորումում և Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալեսին Յոթանասունի յոթ Նախագահների թվում հաստատելու արտոնության համար: Ես նրանց իմ սերն ու աջակցությունն եմ հայտնում, և վկայում եմ, որ նրանք կանչված են Աստծո կողմից, կենդանի մարգարե Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից` «հայտնության և մարգարեության հոգու համաձայն»:1Անցած այս երկու օրերի իրադարձությունները սովորեցնում են մեզ Տիրոջ աշխատանքում հայտնության անհրաժեշտության և մեր սեփական կյանքում անձնական հայտնության անհրաժեշտության մասին: Անձնական հայտնությունն այն ձևն է, որով մենք իմանում ենք մեզ համար ամենակարևոր ճշմարտությունները մեր գոյության մասին, Աստծո` մեր Հավերժական Հոր և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի կենդանի իրականության մասին, վերականգված ավետարանի ճշմարտացիության և Աստծո նպատակի և մեզ ուղղություն տալու մասին:1

Մեծ մասը, ինչ գիտեմ անձնական հայտնության մասին, սովորել եմ ինչպես հին, այնպես էլ մեր օրերի մարգարեների օրինակներից: Այսօր ես կցանկանայի կիսվել այդ անձնական օրինակներից մի քանիսով և աղոթել, որ դրանք ոգեշնչեին մեզանից յուրաքանչյուրին` ձգտել անձնական հայտնության օրհնությանը մեր սեփական կյանքում:

Որպես շրջանային երիտասարդ ներկայացուցիչ` ինձ հանձնարարվեց օգնել Երեց Մերիոն Գ. Ռոմնիին ցցի վերակազմավորման աշխատանքում: Դեպի համաժողով ավտոմեքենայով երկար ու խաղաղ երթի ընթացքում մեր զրույցը ծավալվեց մեր հանձնարարության հոգևոր կողմի շուրջ: Երեց Ռոմնին ինձ սովորեցրեց այն մասին, թե ինչպես է Տերն օրհնում մեզ հայտնությամբ: «Ռոբերտ, -ասաց նա,- Ես սովորել եմ, որ երբ Տիրոջ գործն ենք կատարում, մենք ունենում ենք Նրա օրհնությունները` իրականացնելու այն, ինչ մեզ խնդրվել է անել»: Երեց Ռոմնին հետո բացատրեց, որ երբ ժամանենք այդ հեռավոր քաղաքը, ծնկի իջնենք աղոթքով, հարցազրույց անցկացնենք քահանայություն կրողների հետ, նորից ծնկի իջնենք, այդ ժամանակ Սուրբ Հոգին հայտնի կդարձնի մեզ այն անձնավորությանը, որին Տերն ընտրում է լինել նոր ցցի նախագահ: Նա խոստացավ, որ դա կլինի իմ կյանքի հոգևոր մեծ փորձառություններից մեկը, և դա այդպես էլ եղավ:

Մեզանից յուրաքանչյուրը Մեր Երկնային Հոր կողմից երկիր է ուղարկվել` ապացուցելու հավերժական կյանքի համար մեր արժանավորությունը. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նրան, որ ուղարկեցիր` Հիսուսին Քրիստոսին»:2 Ինչպե՞ս ենք մեզ համար ճանաչում Հորը և Որդուն: Անձնական հայտնության միջոցով: Անձնական հայտնությունն այն ուղին է, որով Երկնային Հայրն օգնում է մեզ ճանաչել Իրեն և Իր Որդուն, սովորել և ապրել ավետարանով, համբերել մինչև վերջ արդարությամբ և արժանանալ հավերժական կյանքին` վերադառնալ Նրանց ներկայություն:

Դուք գուցե հարցնեք. «Ինչպե՞ս ենք որոնում անձնական հայտնություն»:Պողոսը խորհուրդ է տվել Սրբերին ապավինել ավելի շատ Հոգուն, քան աշխարհի իմաստությանը:3 Այդ Հոգին ձեռք բերելու համար, մենք սկսում ենք աղոթքով: Նախագահ Լորենցո Սնոուն ուսումնասիրել էր ավետարանը մի քանի տարի նախքան Եկեղեցուն միանալը: Բայց չէր ստացել վկայություն մինչև իր մկրտությունից երեք շաբաթ անց, երբ նա առանձնացել էր գաղտնի աղոթելու: «Աստծո Հոգին իջավ ինձ վրա,- ասաց նա,-Օ՜, ինչ ուրախություն և երջանկություն ես զգացի, [քանզի] այդ ժամանակ ես ստացա կատարյալ գիտելիք, որ Աստված ապրում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, և ստացա գիտելիք սուրբ Քահանայության վերականգման ու Ավետարանի լրիվության մասին»:4

Ես սովորեցի, որ աղոթքն ամուր հիմք է ապահովում անձնական հայտնության համար: Բայց պահանջվում է ավելին: Քանի դեռ շրջանային ներկայացուցիչ էի, ես հնարավորւթյուն ունեցա սովորել մեկ այլ Առաքյալից` Երեց Բոյդ Կ. Փաքերից: Մեզ հանձնարարվել էր վերակազմավորել մի ցից և սկսեցինք միասին ծնկի իջած աղոթել: Քահանայության առաջնորդների հետ հարցազրույց անցկացնելուց և աղոթելուց հետո, Երեց Փաքերն առաջարկեց, որ միասին քայլենք շենքի շուրջը: Երբ քայլում էինք, նա ցույց տվեց անձնական հայտնություն որոնելու մի կարևոր սկզբունք, որը Տերը սովորեցրել էր Օլիվեր Քաուդերիին: «Ահա … դու պետք է քննես այն քո մտքում»:5 Մենք խորհեցինք մեր հանձնարարության մասին, խորհրդակցեցինք միասին և ականջ դրեցինք Հոգու ձայնին: Երբ ետ գնացինք, մենք աղոթեցինք և շարունակեցինք ուսումնասիրել, և այդ ժամանակ մենք պատրաստ էինք ստանալու հայտնություն:

Հայտնությունը գալիս է ըստ Տիրոջ ժամանակացույցի, որը հաճախ նշանակում է, որ պետք է առաջ շարժվենք հավատքով, չնայած չենք ստացել բոլոր պատասխանները, որոնք ցանկանում ենք: Որպես Գերագույն Իշխանավոր ինձ հանձնարարված էր վերակազմավորել ցցի նախագահությունը Երեց Էզրա Թաֆթ Բենսոնի ղեկավարության ներքո: Աղոթելուց, հարցազրույց անցկացնելուց, ուսումնասիրելուց և կրկին աղոթելուց հետո, Երեց Բենսոնը հարցրեց, թե արդյոք գիտեի՞, թե ով էր լինելու նախագահ: Ես ասացի, որ դեռ չեմ ստացել այդ ոգեշնչումը: Նա երկար նայեց ինձ վրա և պատասխանեց, որ ինքն էլ չի ստացել: Այնուամենայնիվ, մենք ոգեշնչվեցինք խնդրել երեք արժանի քահանայություն կրողների խոսել համաժողովի շաբաթ օրվա երեկոյան նիստին: Երրորդ խոսնակի սկսելուց մի քանի րոպե անց, Հոգին հուշեց ինձ, որ նա պետք է լինի նոր ցցի նախագահը: Ես նայեցի Նախագահ Բենսոնին և տեսա նրա դեմքի վրայով հոսող արցունքներ: Մեզ երկուսիս էլ հայտնություն էր տրվել, բայց միայն այն ժամանակ, երբ հավատքով շարժվեցինք առաջ` շարունակելով որոնել մեր Երկնային Հոր կամքը:

Իմ եկեղեցական ծառայության վաղ շրջանում Երեց Հարոլդ Բ. Լին սովորեցրեց այս դասը, երբ եկավ կազմավորելու նոր ցից այն շրջանում, որտեղ մենք էինք ապրում: Երեց Լին հարցրեց ինձ, որպես նոր հաստատված եպիսկոպոս, թե չէի ցանկանա միանալ նրան մամլո ասուլիսի ժամանակ: Այնտեղ մի եռանդուն լրագրող մարտակոչ նետեց Երեց Լիին: Նա ասաց նրան. «Դուք ձեզ մարգարե եք կոչում: Ե՞րբ եք վերջին անգամ հայտնություն ունեցել և ինչի՞ մասին էր այն»: Երեց Լին կանգ առավ, ուղիղ նայելով նրան, բարեհամբույր պատասխանեց. «Դա երեկ կեսօրին էր, մոտ ժամը երեքին: Մենք աղոթում էինք այն մասին, թե ով պետք է կանչվի որպես նոր ցցի նախագահ և մեզ հայտնի դարձվեց, թե ով պետք է լինի այդ անձնավորությունը»: Լրագրողի սիրտը փոխվեց: Ես երբեք չեմ մոռանա այն Հոգին, որ եկավ այդ սենյակ, երբ Երեց Լին զորավոր վկայություն բերեց հայտնության մասին, որը կարող են ստանալ նրանք, ովքեր հավատարմորեն ձգտում են կատարել Տիրոջ կամքը:

Որպես հավատարիմ երեխաներ, երիտասարդներ, ուսուցիչներ և առաջնորդներ մենք կարող ենք ավելի հաճախ ստանալ անձնական հայտնություն, քան պատկերացնում ենք: Որքան ավելի շատ ենք ստանում և ճանաչում անձնական հայտնությունը, այնքան ավելի է աճում մեր վկայությունները: Որպես եպիսկոպոս իմ վկայությունն աճում էր յուրաքանչյուր անգամ, երբ ծխի անդամներին կոչումներ տալու հայտնություն էի ստանում: Այդ վկայությունն ամրապնդվել է յուրաքանչյուր անգամ, երբ ես վկա եմ եղել Գերագույն Իշխանավորների և ծառայողների, Տարածքային Յոթանասունականների և ցցի նախագահների կանչվելուն կամ նոր հանձնարարություններ տրվելուն: Ավելի կարևոր է այն, որ ես զորացվում եմ անձնական հայտնության միջոցով, որը ես ստանում եմ իմ դերում, որպես Աստծո որդի, ամուսին և հայր: Ես այնքան շնորհակալ եմ Հոգու առաջնորդության և ուղղության համար մեր տանը, երբ մենք առաջնորդություն ենք փնտրում ընտանեկան հարցերում:

Մեզ բոլորիս անձնական հայտնությունները գալիս են ինչպես մարգարեների մոտ, որի մասին պատմվում է սուրբ գրություններում: Ադամն ու Եվան կանչեցին առ Տիրոջ անունը և ստացան անձնական հայտնություն, ներառյալ գիտելիք Փրկչի մասին:6 Ենովքը, Աբրահամը և Մովսեսը որոնում էին իրենց ժողովրդի բարօրությունը և նրանց տրվեց հրաշալի հայտնություններ, որոնք արձանագրված են «Թանկագին Մարգարիտում»:7 Եղիայի անձնական հայտնությունը եկավ մեղմ, ցածր ձայնի միջոցով, 8 Դանիելինը եկավ երազի միջոցով: 9 Պետրոսի անձնական հայտնությունը նրան վկայություն տվեց, որ Հիսուսը Քրիստոսն է:10 Լեքին և Նեփին հայտնություններ ստացան Փրկչի և փրկության ծրագրի մասին և, փաստորեն Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի բոլոր մարգարեները հայտնություններ ստացան նախազգուշացնելու, սովորեցնելու, զորացնելու և նրանց ու իրենց ժողովրդին մխիթարելու համար:11 Տաճարում շատ աղոթելուց հետո, Սպենսեր Վ. Քիմբալը ստացավ հայտնություն քահանայության վերաբերյալ:12 Եվ Եկեղեցու ավելի շատ անդամների տաճարային օրհնություններով ապահովելու համար աղոթելուց հետո, Նախագահ Հինքլին հայտնություն ստացավ փոքր տաճարներ կառուցելու մասին:13

Մարգարեներն անձնական հայտնություններ են ստանում, որոնք օգնում են նրանց իրենց անձնական կյանքում և ուղղություն տալիս Եկեղեցու երկրային գործերի վերաբերյալ: Մեր պարտականությունն է որոնել անձնական հայտնություններ մեզ համար և այն պարտականությունների վերաբերյալ, որ Տերը տվել է մեզ:

Այս անցած շաբաթների ընթացքում Նախագահ Հինքլին ձգտում էր հայտնություն ստանալ կոչումների վերաբերյալ, որոնք կհայտարարվեն այս համաժողովի ընթացքում: Մոտ մեկ ամիս առաջ հինգշաբթի օրը Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի մեր տաճարային ժողովի ժամանակ ես լսեցի, ինչպես Նախագահ Հինքլին հասարակ, անկեղծ աղոթքով դիմեց հոգևոր առաջնորդության համար: Նրա սրտառուչ աղոթքի պատասխանն այժմ ներկայացվեց մեզ բոլորիս:

Արդյոք տեսնո՞ւմ եք հայտնության օրինակը մարգարեների կյանքում: Արդյո՞ք օրինակի այդ թելերը հյուսվում են նաև մեր կյանքում:

Մենք գիտենք, որ այդ օրինակը կենտրոնացած է Քավության վրա:14 Մենք ստանում ենք Քավության օրհնությունները, երբ ապաշխարում ենք մեր մեղքերից և պահում պատվիրանները: Դա մենք ուխտել ենք անել, երբ մկրտվել ենք, և ամեն շաբաթ մենք նորոգում ենք այդ ուխտը, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Երբ արդարությամբ շարունակում ենք , մենք արժանի ենք լինում ասելու Սամուելի հետ. «Խոսիր, որովհետև քո ծառան լսում է»:15 Եվ Տերը պատասխանում է. «Երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, և ձեր ականջները, որ լսում են»:16

Մենք պատրաստվում ենք անձնական հայտնություն ստանալ, ինչպես մարգարեներն են ստանում` ուսումնասիրելով սուրբ գրությունները, ծոմապահությամբ, աղոթքով և հավատք կառուցելով: Հավատքը բանալին է: Հիշեք Առաջին Տեսիլքին Ջոզեֆի նախապատրատվելը.

«Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստվածանից …

Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու»:17

Անսասան հավատքով ենք մենք սովորում մեզ համար, որ «հավատքով է, որ հրաշքներ են գործվում»:18

Ընդհանրապես, այդ հրաշքները չեն լինի Աստծո զորության ֆիզիկական դրսևորումներ,- Կարմիր ծովի բաժանում, մահացածներին հարություն տալ, բանտի պատերի փլուզվել, կամ երկնային սուրհանդակների հայտնվել: Ըստ ծրագրի, հրաշքների մեծ մասը Աստծո զորության հոգևոր դրսևորումներ են` գորովալից ողորմություններ, որոնք շնորհվում են նրբորեն` որպես տպավորություններ, գաղափարներ, համոզվածության զգացումներ, խնդիրների լուծումներ, դժվարություններին դիմակայելու ուժ և հանգստություն հուսախաբություններ և վիշտ տանելիս:

Այս հրաշքները գալիս են մեզ, երբ մենք դիմանում ենք, ինչպես սուրբ գրություններն են կոչում «[մեր] հավատքի փորձությանը»:19 Երբեմն այդ փորձությունն այն ժամանակն է, որ տևում է մինչև պատասխան է ստացվում: Երբ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը նախրապան պատանի էր, նա վկայություն էր որոնում, սակայն այն եկավ շատ տարիներ հետո, երբ Շոտլանդիայում միսիա էր ծառայում: Նա ասել է. «Դա մի հայտնություն էր, որի համար, որպես կասկածող պատանի ես գաղտնի աղոթել էի բլրալանջին և մարգագետնում: Դա մի հավաստիացում էր ինձ, որ անկեղծ աղոթքը պատասխանվում է ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի տեղում»:20

Պատասխանը կարող է լինել` «Ոչ այժմ, համբերիր և սպասիր»:

Ես վկայում եմ, որ բլրալանջին թե մարգագետնում, պուրակում թե սենյակում, այժմ թե գալիք հավերժություններում, մեզանից յուրաքանչյուրին ուղղված Փրկչի խոսքերը կիրականանան: «Խնդրեցեք և կտրվի ձեզ. որոնեցեք և կգտնեք, թակեցեք և կբացվի ձեզ»:21 Թեպետ մեզ պատվիրված է չորոնել նշաններ, մեզ պատվիրված է «հետամուտ լինել լավագույն պարգևների …»:22 Այդ պարգևները ներառում են Սուրբ Հոգին և անձնական հայտնությունը: Այդ հայտնությունը կգա «տող առ տող, ցուցում առ ցուցում», ինչպես Փրկիչն է ասել, և «նրան, ով ընդունում է, [Տերը] կտա ավելին»:23

Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին, այս համաժողովից հետո ավելի շատ ձգտեք և ավելի շատ ստացեք Աստծո Հոգին: Փրկիչն աղոթեց, որ Իր աշակերտները Նոր Աշխարհում ստանան այդ Հոգին: Հետո, որպես օրինակ մեզ բոլորիս համար, Նա առանձնացավ Իր աշակերտներից և աղոթքով գոհացավ Երկնային Հորից այն շնորհելու համար:24 Եկեք հետևենք Նրա օրինակին և աղոթենք Աստծո Հոգու համար` գոհություն հայտնելով մեր կյանքում նրա հրաշալի օրհնությունների համար:

Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է և ղեկավարում է Իր Եկեղեցին ապրող մարգարեի` Գորդոն Բ. Հինքլիի միջոցով: Ես գիտեմ, ես գիտեմ, որ Նախագահ Հինքլին ղեկավարում է այս Եկեղեցին հայտնությամբ: Ալմայի խոսքերով. «Ահա ես ասում եմ ձեզ` [այս բաները] հայտնի են դարձվել ինձ Աստծո Սուրբ Հոգու կողմից: Ահա, ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր …Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են, քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ… և դա հայտնության ոգին է, որն իմ մեջ է»:25

Ես սրտանց աղոթում եմ, որպեսզի մեզանից ամեն մեկը կարողանա ստանալ այդ Հոգին, ձեռք բերի անձնական հայտնության օրհնությունները և ինքներս իմանանք, որ այս բաները ճշմարիտ են, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ալմա 8.24:

  2. Հովհաննես ԺԷ.3:

  3. Տես Ա Կորնթացիս Բ.11–16:

  4. Quoted in Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 8.

  5. ՎևՈՒ 9.8:

  6. Տես Մովսես 5.4–11:

  7. Տես Ծննդոց ԺԸ.23–33, Ելից Գ.1–3, 32.31–33, Մովսես 1.1–2, 24, 6.26–37; 7.2–4; Աբրահամ 1.1–2, 15–19:

  8. Տես Գ Թագավորաց ԺԹ.11–12:

  9. Տես Դանիել Բ.16–20:

  10. Տես Մատթեոս ԺԶ.15–17:

  11. Տես 1 Նեփի 2.16, 11.1–2, լրացուցիչ օրինակների համար տես Մոսիա 3.1–4, Ալմա 43.23, Հելաման 7–8, 10.2–4, 3 Նեփի 1.10–13, Մորմոն 8.34–35, Եթեր 3.1–6, 13–14, 25:

  12. See “Letter of the First Presidency Regarding Revelation on the Priesthood,” Tambuli, July 1978, 31; “Revelation on Priesthood Accepted, Church Officers Sustained,” Ensign, Nov. 1978, 16.

  13. See “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 49.

  14. Տես Գործք Թ, Մոսիա 27, Ալմա 36:

  15. Ա Սամուել Գ.10:

  16. Մատթեոս ԺԳ.16:

  17. Հակոբոս Ա.5–6:

  18. Մորոնի 7.37:

  19. Եթեր 12.6:

  20. Quoted in Francis M. Gibbons, David O. McKay: Apostle to the World, Prophet of God (1986), 50.

  21. Մատթեոս Է.7, Ղուկաս ԺԱ.9, տես նաև 3 Նեփի 14.7:

  22. ՎևՈՒ 46.8:

  23. 2 Նեփի 28.30:

  24. Տես 3 Նեփի 19.19–23:

  25. Ալմա 5.46