2007
Սուրբ գրքերի վկայություններ
2007թ. նոյեմբեր


Սուրբ գրքերի վկայություններ

Վերականգնման Սուրբ գրքերը չեն մրցակցում Աստվածաշնչի հետ, դրանք համալրում են Աստվածաշունչը:

Նկար

Մենք մեր սերն ու հիացմունքն ենք հայտնում Նախագահ Հենրի Բ. Այրինգին, Երեց Քուենթին Լ. Քուքին և Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալեսին և աղոթում ենք, որ Տերն օրհնի նրանց իրենց նոր կոչումներում:

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ձեզ ենք հղում երախտագիտության մեր անկեղծ զգացումները: Ողջ աշխարհով մեկ ձեր ծառայության և կարեկցանքի օրինակները մեծ ուշադրության են արժանանում: Միևնույն ժամանակ շատ մարդկանց է հետաքրքրում այս Եկեղեցու պատմությունը և վարդապետությունները: Այդ հետաքրքրասերների մեջ կան ոմանք, ովքեր ձգտում են թերագնահատել Մորմոնի Գիրքը:1

Անհարգալից վերաբերմունքը Մորմոնի Գրքի կամ որևէ այլ սուրբ գրքի հանդեպ խորապես մտահոգում է ինձ: Այդ մտահոգություններին պատասխանելու համար ես վերնագրել եմ իմ դիտողությունները որպես «Սուրբ գրքերի Վկայություններ»:

Սահմանումներ

Ես կնշեմ, որ սուրբ գիրք տերմինը վերաբերում է Աստվածաշնչին և Վերականգնման սուրբ գրություններին:2 Եկեղեցու անդամները հավատում են, որ «Աստվածաշունչը Աստծո խոսքն է այնքանով, որքանով այն ճիշտ է թարգմանված: Մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է»:3 Վերականգնման Սուրբ գրքերի մեջ են մտնում Վարդապետություն և Ուխտերը, ինչպես նաև Թանկագին Մարգարիտը:

Բառարանը սահմանում է վկայութուն բառը որպես` «փաստի կամ իրադարձության մասին վկայի ցուցմունք` վկայություն»:4 Վկայություն տերմինը հատուկ նշանակություն է ձեռք բերում, երբ այն վերաբերվում է Աստծո խոսքին: Աստվածաշնչում կարդում ենք այս կարևոր հայտարարությունը: «Երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատվի»:5 Սա հավաստում է Աստծո զավակներին, որ աստվածային վարդապետությունները հաստատվում են ավելի քան մեկ սուրբ գրքի վկայությամբ:

Սուրբ գրքերը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը երկուսն էլ վկայություններ են Հիսուս Քրիստոսի մասին: Դրանք սովորեցնում են, որ Նա Աստծո Որդին է, որ Նա ապրեց օրինակելի կյանքով, որ Նա քավություն արեց ողջ մարդկության համար, որ Նա մահացավ խաչի վրա և կրկին բարձրացավ որպես հարություն առած Տեր: Դրանք սովորեցնում են, որ Նա է աշխարհի Փրկիչը:

Սուրբգրքյան վկայությունները վավերացնում են մեկը մյուսին: Այս տեսակետը վաղուց է բացատրվել, երբ մի մարգարե գրեց, որ Մորմոնի Գիրքը «գրվել է այն նպատակով, որ դուք հավատաք [Աստվածաշնչին] և եթե դուք հավատաք [Աստվածաշնչին], դուք կհավատաք նաև [Մորմոնի Գրքին]:6 Յուրաքանչյուր գիրք հղում է կատարում մյուսի վրա: Յուրաքանչյուր գիրք ապացույց է հանդիսանում, որ Աստված ապրում է և խոսում Իր զավակների հետ` Իր մարգարեներին հայտնություն տալու միջոցով:7

Մորմոնի Գրքի հանդեպ սերը մեծացնում է սերը Աստվածաշնչի հանդեպ և ճիշտ հակառակը: Վերականգնման Սուրբ գրքերը չեն մրցակցում Աստվածաշնչի հետ, դրանք համալրում են Աստվածաշունչը: Մենք պարտական ենք նահատակներին, ովքեր տվեցին իրենց կյանքը, որպեսզի մենք կարողանայինք ունենալ Աստվածաշունչը: Այն հաստատում է ավետարանի հավերժական բնույթը և երջանկության ծրագիրը: Մորմոնի Գիրքը վերականգնում և ընդգծում է աստվածաշնչյան վարդապետությունները, ինչպես օրինակ` տասանորդը,8 տաճարը,9 Հանգստյան օրը10 և քահանայությունը:11

Մի հրեշտակ հայտարարեց, որ Մորմոնի Գիրքը12 կհաստատի Աստվածաշնչի ճշմարտությունը:13 Նա նաև հայտնեց, որ Աստվածաշնչում գրվածները, որոնք մատչելի են մեզ մեր օրերում այնպես լրիվ չեն, ինչպես սկզբում գրվել էին մարգարեների և առաքյալների կողմից:14 Նա հայտարարեց, որ Մորմոնի Գիրքը կվերականգնի պարզ և արժեքավոր բաները, որոնք հանվել էին Աստվածաշնչից:15

Մորմոնի Գրքում մի մարգարեություն նախազգուշացնում է, որ որոշ մարդիկ կմերժեն լրացուցիչ սուրբ գրությունների գաղափարը: Նրանց, ովքեր կարծում են իրենք կարիք չունեն «մեկ այլ Աստվածաշնչի»,16 ուզում եմ ուղղել Աստծո կողմից տրված այս խորհուրդը.

«Չգիտե՞ք դուք, որ կան մեկից ավելի ազգեր: Չգիտե՞ք, որ ես` Տերս, ձեր Աստվածը, …ստեղծել եմ բոլոր մարդկանց … և որ ես իշխում եմ վերը` երկինքներում, և ներքևում` երկրի վրա. և ես հայտնի եմ դարձնում իմ խոսքը մարդկանց զավակներին, այո այսինքն` երկրագնդի բոլոր ազգերին:

Չգիտե՞ք դուք, որ երկու ազգերի վկայությունն ապացույց է ձեզ, որ ես եմ Աստված, որ ես հիշում եմ մեկ ազգին, ինչպես մյուսին: Ուստի, ես խոսում եմ նույն խոսքերն ինչպես մեկ ազգին, այնպես էլ մյուսին: Եվ … երկու ազգերի վկայությունները նույնպես կմիավորվեն»:17

Հիսուս Քրիստոսի սուրբգրքյան պատմությունը իսկապես երկու կիսագնդի պատմությունն է:18 Երբ Մարիամն ու Հովսեփը արևելքում` Բեթլեհեմում, պատրաստվում էին սուրբ մանկան ծննդյանը, 19 Նեփին արևմուտքում ուսուցանվում էր նախամահկանացու Մեսիայի կողմից: Նեփիին Տերն ասաց. «Ուրախացիր, … էգուց ես գալիս եմ աշխարհ` ցույց տալու աշխարհին, որ ես իրագործելու եմ այն բոլորը, ինչ ես խոսել եմ տվել սուրբ մարգարեների բերանով»:20

Տերը մի նախազգուշացում տվեց այդ երկրորդ վկայությանը` Մորմոնի Գրքին կասկածողներին. «Որովհետև դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք … [դուք] պետք է մնաք այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեք և հիշեք… Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ [Աստվածաշունչը, և] … գործեք համաձայն նրա, ինչ ես գրել եմ»:21

Տերը տվեց Վերականգնման22 այլ սուրբ գրություններ և հայտարարեց, որ այդ խոսքերը ևս կկատարվեն: 23 Սուրբ գրքերի այդ վկայություններով կեղծ վարդապետությունները կվերանան:24 Այդ սուրբ գրքերի վկայություններով Աստվածաշնչի վարդապետությունները ոչ միայն կվերահաստատվեն, այլև կպարզաբանվեն:

Վերականգնման սուրբ գրքերը պարզաբանում են Աստվածաշունչը

Ինչպե՞ս են Վերականգնման սուրբ գրքերը պարզաբանում Աստվածաշունչը: Կան շատ օրինակներ: Ես մեջ կբերեմ միայն մի քանիսը, սկսելով Հին Կտակարանից: Եսայիան գրել է. «Պիտի … հողիցը խոսես, և պիտի փոշիիցը մնչես քո խոսքերը, և վհուկի պես` տափիցն է դուրս գալու քո ձայնը և փոշիիցը պիտի ճվճվաս քո խոսքերը»:25 Կարո՞ղ են որևէ այլ խոսքեր ավելի արտահայտիչ լինել Մորմոնի Գրքի համար, որը դուրս եկավ «հողից» և «փոշիից ճվճվաց» մեր օրերի մարդկանց:26

Բայց Եսայիան Հին Կտակարանի միակ մարգարեն չէր, որը կանխագուշակեց Մորմոնի Գրքի մասին: Եզեկիելը գրել է.

«Քեզ համար մեկ փայտ առ և նրա վրա գրիր` Հուդայինը և նրա ընկեր Իսրայելի որդկանցը … և մեկ փայտ էլ առ և նրա վրա գրիր` Հովսեփինը` Եփրեմի փայտը և նրա ընկեր Իսրայելի բոլոր տանը …

Եվ նրանց մոտեցրու միմյանց որ մեկ փայտ դառնան և նրանք միանան քո ձեռքումը»: 27

Այսօր, բազմաթիվ ազգերի մեջ ապրող Սրբերը երախտագիտությամբ պահում են Աստվածաշունչը (Հուդայի փայտը) և Մորմոնի Գիրքը (Եփրեմի փայտը) որպես մեկ կապված` իրենց ձեռքերում:

Իսկ Նոր Կտակարա՞նը: Մորմոնի Գիրքը հանդիսանում է որպես սուրբ գրքի վկայություն նաև նրա ուսմունքների համար: Օրինակների շարքում են` մանկան հրաշափառ ծնունդը,28 Լեռան Նրա Քարոզը,29 և Փրկչի ուժեղ տառապանքը:30 Հարության վարդապետությունն ավելի հաճախակի է հիշատակվում Մորմոնի Գրքում, քան Աստվածաշնչում:31

Սուրբ Հոգու անհրաժեշտության մասին նշել է Պողոսը: Նա հարցրել է. «Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք … Եվ նրանք ասացին նրան. Մենք չենք էլ լսել թե Սուրբ Հոգի կա»:32 Այդ վարդապետությունը պարզաբանվում է մեկ այլ սուրբ գրքի վկայությամբ` տրված Տիրոջ Վերականգնման մարգարեի միջոցով: Նա սովորեցրեց մեզ` «հավատալ ձեռքերի դրմամբ Սուրբ Հոգու պարգևին»:33 Այդ թանկագին և զորավոր պարգևը կրկին մատչելի է Աստծո զավակների համար:

Պողոսն ի նկատի ուներ հետմահկանացու երեք փառքի աստիճանները, երբ նա սովորեցրեց, որ «ուրիշ է արեգակի փառքը, … և ուրիշ է լուսնի փառքը, և ուրիշ է աստղերի փառքը»:34 Այդ ակնարկը դեպի հետմահու փառք պարզաբանվում է մեկ այլ սուրբ գրքի վկայությամբ: Տերը հայտնել է, որ. «Ուրիշ է սելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է արեգակի փառքը:

Եվ ուրիշ է թերեստրիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է լուսնի փառքը:

Եվ ուրիշ է թելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է աստղերի փառքը»: 35

Այս արքայություններից բարձրագույնը սելեստիալն է, որը պահված է նրանց համար, ովքեր հնազանդվում են այդ արքայության օրենքին:

«Նրանք, ովքեր չեն սրբագործվում … Քրիստոսի օրենքով, պետք է ժառանգեն մեկ այլ արքայություն, այսինքն` այն, որը թերեստրիալ արքայությանն է կամ այն, որը թելեստիալ արքայությանն է:

Քանզի նա, ով չի կարողանում մնալ սելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ սելեստիալ փառքում»:36

Փառքի այս երեք աստիճանները վերաբերվում են հետմահկանացու կյանքին: Դրանք վերաբերվում են մարդկային հոգու անմահությանը: Անմահության այդ պարգևը դարձավ իրականություն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:37 Այս կարևոր խոսքը` քավություն, իր ձևերից ցանկացածով, միայն մեկ անգամ է հիշատակվում Նոր Կտակարանի Հակոբ Թագավորի տարբերակում:38 Մորմոնի Գրքում այն հայտնվում է 39 անգամ:39

Հովհաննեսը, գրելով Նոր Կտակարանի Հայտնության գիրքը, կանխատեսավ «մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին. և ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի»:40 Մորմոնի Գրքի պատասխանատվության բանալիները կրում էր մեկ որոշակի հրեշտակ: 41 Դա Մորոնի հրեշտակն էր: Այս օրինակները մի քանիսն են աստվածաշնչյան վարդապետությունների, որոնք պարզաբանվում են Վերականգնման սուրբ գրքերով:42

Մորմոնի Գիրքը` Եվս Մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի Մասին

Մենք պատրաստակամորեն ենք կիսվում Վերականգնման սուրբ գրքերով ողջ աշխարհի ժողովուրդների հետ: Մորմոնի Գիրքն արձանագրում է հարություն առած Տիրոջ անձնական ծառայությունը հնադարյան Ամերիկայի ժողովրդին: Խորհեք այս հավիտենական ճշմարտությունների մասին, որ նա հռչակեց.

«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին: Ես ստեղծեցի երկինքները և երկիրը և բոլոր բաները, որ դրանցում են: Ես Հոր հետ էի ի սկզբանե ….

… Սուրբ գրքերը, իմ գալստի վերաբերյալ, կատարվել են ….

Ես եմ լույսն ու կյանքն աշխարհի….»:

Փրկիչը շարունակել է.

«Ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով ….

…. Ես եկել եմ աշխարհ` փրկագնում բերելու աշխարհին, փրկելու աշխարհը մեղքից:

Հետևաբար, ով որ ապաշխարում է և գալիս ինձ մոտ, ինչպես մի փոքր երեխա, նրան ես կընդունեմ, քանզի այդպիսիններին է Աստծո արքայությունը …. Ես իմ կյանքը ցած եմ դրել և վերցրել այն կրկին. ուստի ապաշխարեք և եկեք ինձ մոտ, …. և փրկվեք»:43

Տիրոջ այդ հայտարարություններն ամփոփում են, թե ով է Նա իսկապես, և թե ինչպիսին է ուզում, որ մենք լինենք: Նա ուզում է, որ մենք գանք դեպի Նա և, ի վերջո, փառահեղորեն գրկվենք նրա սիրո բազուկներում:

Ես իմ խորագին երախտագիտությունն եմ հայտնում սուրբ գրքերի վկայությունների համար: Ես տեսել եմ մարդիկ, ովքեր հզոր փոփոխություններ են ունեցել կիրառելով Տիրոջ ուսմունքներն իրենց կյանքում: Այդպիսի փոխակերպումը տանում է դեպի հավերժական կյանքի օրհնություն:44

Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա ավետարանը վերականգվեց այս վերջին օրերում: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Նրա մարգարեն է այս ժամանակաշրջանում: Ես այս ամենը վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Լրիվ վերնագիրն է ` Մորմոնի Գիրքը` Եվս մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:

  2. Վերականգնումը կանխագուշակվել էր Պետրոսի կողմից (տես Գործք Գ.19–21), Հովհաննես (տես Հայտնություն ԺԴ.6–8) և Պողոս (տես Եփեսացիս 1.10): Մարգարե Ջոզեֆ Սմիթը հրահանգվեց, որ լինելու է «աշխարհի սկզբից ի վեր բոլոր սուրբ մարգարեների բերանով խոսված բոլոր բաների վերականգնում» (ՎևՈՒ 27.6):

  3. Հավատո Հանգանակներ 1.8:

  4. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “witness,” 1439.

  5. Բ. Կորնթացիս ԺԳ.1: Նույնանման դրույթներ հայտնվում են Մատթեոս ԺԸ.16 և Եթեր 5.4 հատվածներում:

  6. Մորմոն 7.9:

  7. Ներկա ժամանակաշրջանի մարգարեին Տերը հայտարարեց. «Բայց այս սերունդն իմ խոսքը կունենա քո միջոցով» (ՎևՈՒ 5.10):

  8. Տես Ալմա 13.15, 3 Նեփի 24.8–10.

  9. Տես 2 Նեփի 5.16, Հակոբ 1.17, 2.2, 11, Մոսիա 2.5–7:

  10. Տես Մեսիա 13.16–19, 18.23:

  11. Տես 2 Նեփի 6.2, Մոսիա 18.18, Ալմա 6.1, 13.1–3, 6–11, 3 Նեփի 18.5, Մորոնի 3.1–4:

  12. Մորմոնի Գիրքը «հայտնի կդարձն[ի] բոլոր ցեղերին, լեզուներին ու ժողովուրդներին, որ Աստծո Գառը` Հավերժական Հոր Որդին է և աշխարհի Փրկիչը և որ բոլոր մարդիկ պետք է գան դեպի նա, այլապես նրանք չեն կարող փրկվել» (1 Նեփի 13.40):

  13. Տես 1 Նեփի 13.40:

  14. Տես 1 Նեփի 13.28–29:

  15. Տես 1 Նեփի 13.40:

  16. 2 Նեփի 29.6:

  17. 2Նեփի 29.7–8:

  18. Քանի որ Նա է Արարիչը «անթիվ աշխարհների» (Մովսես 1.33) հստակ հավանականություն է այլ վայրերից լրացուցիչ սուրբ գրությունների առկայությունը:

  19. Տես Ղուկաս Բ.4–6:

  20. 3 Նեփի 1.13:

  21. ՎևՈՒ 84.54, 57:

  22. Տես ՎևՈՒ 135.3:

  23. Տես Ջոզեֆ Սմիթ — Մատթեոս 1.31–35:

  24. Տես 2 Նեփի 3.12, Ezra Taft Benson, “A New Witness for Christ,” Ensign, Nov. 1984, 8.

  25. Եսայիա ԻԹ.4:

  26. Եսայիան տեսավ, որ Աստված անելու է «զարմանալիք և զարմանք» վերջին օրերում (Եսայիա ԻԹ.14): Եսայիայի այդ խոսքերը արձագանքեցին հնադարյան Ամերիկայի բնակիչների ականջներում. «Տերը կպարզի իր ձեռքը կրկին, երկրորդ անգամ, վերականգնելու իր ժողովրդին իրենց կորած և ընկած վիճակից: Ուստի, նա կսկսի անել մի սաքանչելի գործ և զարմանալիք մարդկանց զավակների մեջ» (2 Նեփի 25.17): Այդ սքանչելի գործը իր մեջ կներառի Մորմոնի Գրքի առաջ գալը և ավետարանի Վերականգնումը: Եսայիան հաճախ է մեջբերվում Մորմոնի Գրքում: Այդ մեջբերումների ուսումնասիրությունը կարող է հոգնեցուցիչ լինել, բայց այն չի կրկնվում: Մորմոնի Գրքում Եսայիայի 433 հատվածներից 234-ը տարբերվում է իրենց աստվածաշնչյան օրինակից:

  27. Եզեկիել 37.16–17:

  28. Տես 1 Նեփի 11.13–20, Ալմա 7.10:

  29. Տես 3 Նեփի 12–14:

  30. Տես Մոսիա 3.7: Նրա տառապանքի մասին առաջին ձեռից ստացված մի պատմություն տրվեց Նրա վերջին օրերի մարգարեին: (տես ՎևՈՒ 19.16-19):

  31. Հարություն բառը հայտնվում է Աստվածաշնչի Թագավոր Հակոբոսի տարբերակում 40 անգամ, այն հայտնվում է Մորմոնի Գրքի 56 հատվածներում: Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլանդի Քրիստոսը և Նոր Ուխտը` Մորմոնի Գրքի Մեսիական ուղերձը (1997), 238–241:

  32. Գործք ԺԹ.2: Տես Գործք Բ.38 Պետրոսի ուսմունքը Սուրբ Հոգու պարգևի անհրաժեշտության մասին:

  33. History of the Church, 5:499.

  34. Ա Կորնթացիս ԺԵ.41:

  35. ՎևՈՒ 76.96–98, տես նաև 131.1:

  36. ՎևՈՒ 88.21–22:

  37. Տես Մոսիա 16.10, Ալմա 42.23, Մորմոն 6.21:

  38. Տես Հռովմայեցիս Ե.11:

  39. Քավություն` 28 անգամ, քավել կամքավելով` 8 անգամ, քավում է` 3 անգամ: Մի քանի հատվածներում քավություն բառը հայտնվում է մեկ անգամից ավելի (տես 2 Նեփի 9.7, Ալմա 34.9, 42.23):

  40. Հայտնություն ԺԴ.6:

  41. Տես ՎևՈՒ 27.5, 128.20:

  42. Նոր Կտակարանը նշում է.«ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս գավիթիցը չեն, և նրանց էլ պետք է բերեմ. և իմ ձայնին կլսեն, և մի հոտ և մի հովիվ կլինեն» (Հովհաննես Ժ.16): Այդ վարդապետությունը հստակեցվում է Մորմոնի Գրքում: Այն արձանագրում է հարություն առած Տիրոջ խոսելը հնադարյան Ամերիկայի ժողովրդին: Այնտեղ Տերն ասաց. «Դուք եք նրանք, ում մասին ես ասացի. Այլ ոչխարներ ես ունեմ, որոնք այս հոտից չեն. նրանց նույնպես ես պիտի բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը. և կլինի մեկ հոտ, և մեկ հովիվ»: (3 Նեփի 15.21): Մահացածների համար մկրտության մասին Պողոսի սահմանափակ պատմությունը գտնվում է Նոր Կտակարանում (տես Ա Կորնթացիս ԺԵ.29): Միայն Վերականգնման սուրբ գրություններում էաստվածային վարդապետությունը պարզաբանվում (տես ՎևՈւ 124.29–30, 41; 128.1, 11–12, 16–18; 138.47–48):

  43. 3 Նեփի 9.15–16, 18, 20–22:

  44. Տես 3 Նեփի 9.14, ՎևՈՒ 30.8: