2007
Սնվել Աստծո բարի խոսքով

Սնվել Աստծո բարի խոսքով

Մեզ համար էական է սնուցել նրանց, ում ուսուցանում ենք, և ղեկավարել կենտրոնանալով սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում շեշտված հիմնական վարդապետությունների, սկզբունքների և կիրառումների վրա:

Երիտասարդ տարիքում ես հորս և եղբայրներիս հետ հարավային Յուտայում և հյուսիսային Արիզոնայում անասուն և ձի էինք պահում մեր ռանչոյում: Հայրս սովորեցնում էր մեզ, որ եթե մենք ուզում էինք բռնել մեր ձիերից մեկին ձիավարելու համար, պետք է միայն մի բուռ ցորեն լցնեինք դույլի մեջ և թափահարեինք մի քանի վայրկյան: Անկախ նրանից, թե որտեղ էին ձիերը, ձիանոցում, թե դաշտում, նրանք վազքով գալիս էին ուտելու ցորենը: Ապա մենք բռնում էինք նրանց մինչ ուտում էին, մեղմորեն գցելով սանձը նրանց վզին: Ես միշտ զարմանում էի, որ այդքան պարզ ձևն այդպես լավ աշխատում էր:

Որոշ դեպքերում, երբ ժամանակ չկար ցորեն հանել պահեստից, մենք դույլի մեջ հող էինք լցնում և թափահարում, փորձելով խաբել ձիերին, կարծես թե ցորեն էինք տալիս ուտելու: Երբ նրանք հայտնաբերում էին մեր խորամանկությունը, ոմանք մնում էին, մյուսները փախնում, և նրանց գրեթե անհնարին էր կրկին բռնել: Երբեմն օրեր էին պահանջվում նրանց վստահությունը վերականգնելու համար: Մենք արագ հասկացանք, որ մեր ձիերը ավելի կառավարելի են դառնում, երբ մենք ժամանակ ենք հատկացնում նրանց մշտապես ցորենով կերակրելուն, բացի դա ցորենը նրանց սնում և ավելի մեծ ուժ է տալիս ամենօրյա աշխատանքի համար:

Թեև շատ տարիներ են անցել ռանչոյում անցկացրած իմ օրերից, իմ նկարագրած փորձը օգնում է ինձ, երբ մտածում եմ հետևյալ հարցերի շուրջ. Ի՞նչ մենք կարող ենք անել որպես ուսուցիչներ և ղեկավարներ, որպեսզի ապահովենք վարդապետության և հոգևոր ավելի լավ սնուցում նրանց, ում ծառայում ենք: Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդը ուսուցանել է.

«Մարդկանց մեծ մասը գալիս է եկեղեցի ոչ թե պարզապես ավետարանի մի քանի նոր փաստ սովորելու կամ հին ընկերներին տեսնելու համար, թեև դա նույնպես կարևոր է: Նրանք հոգևոր փորձառություն են փնտրում: Նրանք հանգստություն են ցանկանում: Նրանք ուզում են ամրացնել իրենց հավատը և թարմացնել իրենց հույսերը: Մի խոսքով, նրանք ուզում են սնվել Աստծո բարի խոսքով, ամրանալ երկնքի ուժերի շնորհիվ: Նրանք, ովքեր կանչվել են խոսելու, ուսուցանելու կամ ղեկավարելու, պարտական են օգնել ապահովել դա, որքանով որ կարող են:1

Փրկիչը և Նրա ծառաները ոչ միայն մեզ սովորեցրել են մյուսներին Աստծո բարի խոսքով սնվելու հարցում օգնելու կարևորությունը (տես Մորոնի 6.4), այլ նաև ոգեշնչված ուղղություն ցույց տալ, որպեսզի այդ ուսուցումն ու ղեկավարումը լավագույն ձևով իրականացվեն: Վարդապետություն և Ուխտերի 50-րդ բաժինը այն հղումներից է, որ մեզ արժեքավոր խորհուրդ են տալիս: Նրանից, հետո երբ Փրկիչը մտահոգություն հայտնեց Եկեղեցու վաղ ճյուղերում տիրող իրավիճակի մասին, Նա ղեկավարների մի խմբի առաջարկեց իրենց առաջ ծառացած խնդիրների լուծումները: Նրա հրահանգները սկսվեցին կարևոր հարցադրումով. «Ուստի, Ես` Տերս, տալիս եմ ձեզ այս հարցը, - Ինչի՞ համար եք դուք կարգվել» (ՎևՈւ 50.13): Տիրոջ հայտնի պատասխանը հետևում է տող 14-ում. «Քարոզելու իմ ավետարանը Հոգով, այսինքն` Մխիթարիչով, որն առաջ է ուղարկվել` ճշմարտությունն ուսուցանելու»:

Այն խնդիրների պատասխանները, որոնք Սրբերը ունեին 1831 թվին, նույնն են, ինչ մենք ունենք այսօր. մենք պետք է ուսուցանենք Հիսուս Քրիստոսի ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ:

Բաժին 50-ը տալիս է մի քանի էական խորհուրդներ սնելու համար նրանց, ում մենք ուսուցանում և ղեկավարում ենք: Առաջին խորհուրդը գտնում ենք «իմ ավետարանը քարոզելու» Փրկչի խրատի մեջ (ՎևՈւ 50.14, շեղագրումն ավելացրած է): Սուրբ գրությունները հստակ ուսուցանում են, որ ավետարանը, որը մենք պետք է քարոզենք, «աշխարհի իմաստությունը» չէ (Մոսիա 24.7), այլ «Քրիստոսի վարդապետությունը» (2 Նեփի 31.21): Թեև Հիսուս Քրիստոսի ավետարանը պարունակում է լրիվ ճշմարտությունը, ոչ բոլոր ճշմարտությունը հավասար արժեք ունի:2 Փրկիչը հստակ ուսուցանում էր, որ Իր ավետարանը, առաջին հերթին և հիմնականում, Նրա «քավիչ զոհաբերությունն է: Նրա ավետարանը նաև հրավեր է ստանալու Քավության օրհնությունները Քրիստոսի հանդեպ հավատի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ հավատարմորեն համբերելու միջոցով:3

Ինչպես ես երիտասարդ տարիքում սովորեցի, որ ցորենն ավելի հաճելի է մեր ձիերին, քան մի դույլ հողը, ես սովորեցի նաև, որ ցորենը ավելի սննդարար է, քան սիլոսը, իսկ սիրոլսն ավելի, քան ծղոտը, և որ հնարավոր է կերակրել ձիուն առանց սնելու նրան: Որպես ուսուցիչներ և ղեկավարներ, մեզ համար էական է սնուցել նրանց, ում ուսուցանում ենք, և ղեկավարել կենտրոնանալով սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում շեշտված հիմնական վարդապետությունների, սկզբունքների և կիրառումների վրա, ոչ թե ծախսել թանկագին ժամանակը ավելի քիչ նշանակություն ունեցող թեմաների և առարկաների վրա:

Որպես ուսուցիչ ես սովորեցի, որ դասարանի քննարկումը Հիսուս Քրիստոսի Քավության շուրջ անսահման ավելի կարևոր է, քան այսօր աշխարհագրության մեջ Զարահեմլա հնագույն քաղաքի ճշգրիտ տեղի շուրջ քննարկումները: Որպես ղեկավար, ես սովորեցի, որ ղեկավարության ժողովները ավելի իմաստալից են, եթե մեր ամենամեծ առաջնահերթությունը միացյալ ջանքն է Քրիստոսում հավատ կառուցելու և ընտանիքները ամրացնելու գործը, և ոչ թե պարզապես լինել համակարգող օրացույց:

Բաժին 50-ում Տիրոջ խոսքերը պարունակում են նախազգուշացում, որ, եթե մենք ուսուցանենք «որևէ այլ ձևով», քան Տիրոջ տված եղանակն է, «ապա Աստծուց չէ» (ՎևՈւ 50.18): Նրանց, ովքեր ծառայում են Եկեղեցում, Տերը սովորեցնում է ուսուցանել` «ոչինչ, բացի այն, ինչ գրել են մարգարեներն ու առաքյալները, և այն, ինչ ուսուցանվել է իրենց` Մխիթարիչի կողմից, հավատքի աղոթքով» (ՎևՈւ 52.9): Նշանակո՞ւմ է սա արդյոք, «քարոզիր իմ ավետարանը» Փրկչի հորդորին հետևելը պահանջում է, որ մեր ուսուցանած կամ ղեկավարած յուրաքանչյուր դասարան, ուսուցանվի միայն հավատ և ապաշխարություն:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը, պատասխանելով նման հարցի, ասել է.

«Իհարկե ոչ: Սակայն դա նշանակում է, որ ուսուցիչը և մասնակիցները պետք է միշտ ցանկանան բերել Տիրոջ Հոգին սենյակում գտնվող անդամների սրտերը, առաջացնելով հավատ և ապաշխարելու ու մաքրվելու վճռականություն»: 4

Երկրորդ խորհուրդն է, որպեսզի նրանք, ում մենք ուսուցանում և ղեկավարում ենք, «սնվեն Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4), որը նույնպես գտնվում է Փրկչի պատգամի մեջ. «Քարոզիր իմ ավետարանը Հոգով, այսինքն` Մխիթարիչով, որն առաջ է ուղարկվել` ճշմարտությունն ուսուցանելու» (ՎևՈւ 50.14, շեղագրումն ավելացված է): Փրկչի խոսքերը ոչ միայն ուղղություն են տալիս մեզ հետևել Հոգուն պատրաստվելիս և ուսուցանելիս, Նա նաև սովորեցնում է, որ դա Հոգին է, որն ամենաարդյունավետ ուսուցիչն է ցանկացած իրավիճակում:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինք Սմիթը սովորեցրել է. «Մարդու հոգու հետ խոսող Աստծո Հոգին ճշամրտությունը հասցնելու ավելի արդյունավետ և հասկանալի դարձնելու զորություն ունի, քան, եթե ճշմարտությունը ուսուցանվում է անձնական շփումով, անգամ երկնային էակների հետ»:5

Մի քանի ամիս առաջ ես հաճախեցի մի վերապատրաստման հավաքի, որտեղ ելույթ ունեցան մի քանի Գերագույն Իշխանություններ: Նշելով տրված հիանալի ուսուցումը Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հարցրեց. «Ի՞նչ ենք մենք սովորում, որի մասին խոսք չասվեց»: Ապա Նա բացատրեց, որ ի լրումն այն խորհրդի, որը տրվեց խոսնակների կողմից և դեռ իրենց խոսքը չասածների, մենք պետք է նաև ուշադիր լսենք լուռ տպավարությունները, որոնք գալիս են Սուրբ Հոգու կողմից:

Մեր սիրելի մարգարե Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը լրացուցիչ խորհուրդ են տալիս Հոգով ուսուցանելու վերաբերյալ. «Մենք պետք է … խնդրենք մեր ուսուցիչներին խոսել իրենց սրտից, ոչ թե գրքերից, արտահայտել Տիրոջ և այս արժեքավոր աշխատանքի հանդեպ իրենց սերը, և ինչ-որ ձևով դա կրակ կվառի նրանց սրտերում, ում նրանք ուսուցանում են»:6

Վարդապետություն և Ուխտերի բաժին 50-ի Տիրոջ խոսքերը նաև ոգեշնչված չափանիշ են տալիս, որով մենք կարող ենք գնահատել մեր ուսուցանածի, ղեկավարման և սովորածի արդյունավետությունը: Հատված 22-ում մենք կարդում ենք. «Հետևաբար, նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում»:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, իմ ողջ սրտով ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեծ հոգատարությամբ սնուցի նրանց, ում ուսուցանում և ղեկավարում է, ամրացնելով նրանց կենաց հացով և կենդանի ջրով, որոնք գտնվում են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: