2007
Սուրբ ձեռքեր և անարատ սիրտ
2007թ. նոյեմբեր


Սուրբ ձեռքեր և անարատ սիրտ

Մեր հոգևոր նպատակն է հաղթահարել և՛ մեղքը, և՛ մեղքի ցանկությունը, և՛ մեղքի ապականությունն ու իշխանությունը:

Նկար

Ես սիրում եմ հիշել իմ մանկության օրերը, երբ մայրս ինձ համար կարդում էր Մորմոնի Գրքի պատմությունները: Նա այնպես էր պատմում, որ սուրբ գրությունների պատմությունները կենդանանում էին իմ մանկական պատկերացման մեջ, և ես չէի կասկածում, որ մայրս վկայություն ուներ այդ սուրբ գրության ճշմարտացիության վերաբերյալ: Ես հատկապես հիշում եմ նրա նկարագրությունն այն մասին, ինչպես Փրկիչն Իր Հարությունից հետո այցելեց Ամերիկա մայր ցամաքը և Բաունտիֆուլ երկրի ժողովրդին ուսուցանեց: Իր օրինակով և վկայության շնորհիվ իմ մայրը իմ մեջ վառեց հավատի առաջին կրակը Փրկչի և Նրա Վերջին Օրերի Եկեղեցու հանդեպ: Ես կարողացա ինքս իմանալ, որ Մորմոնի Գիրքը մեկ այլ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին և պարունակում է Նրա հավերժական ավետարանի լրիվությունը (տես ՎևՈւ 27.5):

Այսօր ես ուզում եմ վերանայել ձեզ հետ Մորմոնի Գրքի իմ սիրված իրադարձությունները, Փրկչի այցելությունը Նոր Աշխարհ, և քննարկել Նրա հրահանգը ուղղված բազմությանը Սուրբ Հոգու մաքրող զորության մասին: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ և ինձ:

Փրկչի ծառայությունը Նոր Աշխարհում

Նոր Աշխարհում Տիրոջ երեքօրյա ծառայության ժամանակ` Նա ուսուցանեց Իր վարդապետությունը, լիազորեց Իր աշակերտներին կատարել քահանայության արարողություններ, բուժեց հիվանդներին, աղոթեց մարդկանց համար և սիրով օրհնեց երեխաներին: Երբ Փրկչի ժամանակն արդեն մոտենում էր ավարտին, Նա հստակ ամփոփեց Իր ավետարանի հիմնական սկզբունքները:

Նա ասաց. «Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ ոռջև վերջին օրը» (3 Նեփի 27.20):

Այս սուրբ գրության մեջ Վարդապետի կողմից շեշտած հիմնական սկզբունքները էական են հասկանալու և մեր կյանքում կիրառելու համար: Առաջինը ապաշխարությունն էր, «սիրտը և կամքը դեպի Աստված շրջելը» և մեղքից հրաժարվելը» (Bible Dictionary, “Repentance,” 760): Եթե մենք ճիշտ փնտրենք և ստանանք Քավիչի հանդեպ հավատի հոգևոր պարգևը, ապա մենք կարող ենք դիմել և ապավինել Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին (տես 2 Նեփի 2.8): Ապաշխարությունը քաղցր պտուղ է, որը գալիս է Փրկչից և նշանակում է շրջվել դեպի Աստված և հեռանալ մեղքից:

Հարություն առած Տերն ապա բացատրում է Իր մոտ գալու կարևորության մասին: Բազմությունը հավաքվել էր տաճարում և բառացիորեն հրավիրվում էր մեկ առ մեկ գալ Քրիստոսի մոտ (3 Նեփի 11.15) շոշափելու բևեռների նշանները Վարդապետի ձեռքերի և ոտքերի վրա և մտցնելու ձեռքերը Նրա կողը: Այդ փորձառությունն ունեցող յուրաքանչյուր մարդ իմացավ «անկասկած ու վկայեց, որ այդ նա էր» (հ. 15), Ինքը Հիսուս Քրիստոսը, որն եկել էր:

Փրկիչը նաև սովորեցրեց մարդկանց գալ Իր մոտ սուրբ ուխտերի միջոցով, և Նա հիշեցրեց նրանց, որ իրենք ուխտի զավակներ են (3 Նեփի 20.26): Նա շեշտեց մկրտության (տես 3 Նեփի 11.19-39) և Սուրբ Հոգին ստանալու արարողությունների կարևորությունը (տես 3 Նեփի 11.35–36; 12.6; 18.36–38): Նույն ձևով դուք և ես խրախուսվում ենք դառնալ դեպի Քրիստոսը և սովորել Նրանից, և գալ Նրա մոտ Իր վերականգնված ավետարանի ուխտերի և արարողությունների միջոցով: Այդպես վարվելով մենք ի վերջո լիովին կճանաչենք Նրան (տես Հովհաննես ԺԷ.3), «իր ժամանակին, և իր ձևով, և ըստ իր կամքի» (ՎևՈւ 88.68), ինչպես արեցին Բաունթիֆուլի ժողովուրդը:

Փրկության ուխտերի և արարողությունների միջոցով դեպի Քրիստոսը գալը նախադրյալներ են և պատրաստություն Սուրբ Հոգին ստանալով մաքրվելու և վերջին օրը Աստծո առաջ անբիծ կանգնելու համար: Այժմ ես ուզում եմ մեր ուշադրությունը բևեռել Սուրբ Հոգու մաքրող զորության վրա, որպեսզի այն ներկա լինի մեր կյանքում:

Մեր հոգևոր ճանապարհորդությունը

Մկրտության դարպասը տանում է դեպի անձուկ ու նեղ ճանապարհը և այն նշանակետը, որտեղ բնական մարդուն հանում են և դառնում սուրբ Տեր Քրիստոսի Քավության միջոցով (տես Մոսիա 3.19): Մեր մահկանացու ճանապարհորդության նպատակը ոչ միան տեսարժան վայրեր տեսնելն է երկրի վրա և մեզ հատկացված ժամանակը մեզ վրա ծախսելը, այլ նոր կյանքի մեջ քայլերը (տես Հռովմայեցիս Զ.4), որպեսզի մաքրվենք ենթարկելով մեր սրտերը Աստծուն (տես Հելաման 3.35), և ձեռք բերենք «Քրիստոսի միտքը» (տես Ա Կորնթացիս Բ.16):

Մեզ պատվիրված է ապրել այնպես, որպեսզի մեր ընկած էությունը փոխվի Սուրբ Հոգու մաքրող զորությամբ: Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին սովորեցրել է, որ Սուրբ Հոգու միջոցով կրակով մկրտվելը «մեզ աշխարհիկից փոխում է դեպի հոգևորը: Այն մաքրում է, բուժում և սրբում հոգին: … Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը, ապաշխարությունը և ջրով մկրտությունը նախադրյալներն ու պահանջներն են դրա համար, բայց վերջնակետը կրակով մկրտվելն է: Կրակով մկրտվելու համար մարդու հանդերձները պետք է լվացվեն Հիսուս Քրիստոսի քավող արյունով» (Learning for the Eternities, comp. George J. Romney [1977], 133; տես նաև 3 Նեփի 27.19–20):

Այսպիսով, երբ մենք ծնվում ենք կրկին և աշխատում միշտ Նրա Հոգին մեզ հետ ունենալ, Սուրբ Հոգին մաքրագործում և սրբագործում է մեր հոգիները կրակով (տես 2 Նեփի 31.13–14, 17): Ի վերջո, մենք պետք է անբիծ կանգնենք Աստծո առաջ:

Հիսուս Քրիստոսի ավետարանը պարփակում է ավելին, քան մեղքերից և մեր կյանքի վատ ազդեցություններից խուսափելը, դրանք հաղթահարելը և դրանցից մաքրվելը: Այն հիմնականում պահանջում է անել լավը, լինել լավը, և դառնալ ավելի լավը: Մեր մեղքերից ապաշխարելը և ներում փնտրելը հոգևոր անհրաժեշտություն է, և մենք պետք է միշտ անենք դա: Սակայն մեղքերի թողությունը ավետարանի միակ և վերջնական նպատակը չէ: Որպեսզի մեր սրտերը փոխվեն Սուրբ Հոգու միջոցով, և «մենք այլևս հակված չլինենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5.2), ինչպես արեցին Բենիամին թագավորի ժողովուրդը, մենք պետք է վերցնենք ուխտի պատասխանատվություն: Այս զորեղ փոփոխությունը պարզապես ավելի շատ աշխատելու կամ անձնական ավելի խիստ կարգապահություն ձևավորելու արդյունք չէ: Դա մեր ցանկությունների, մեր միտումների և մեր էության հիմնովին փոխվելու հետևանք է, որը հնարավոր է դառնում Տեր Քրիստոսի Քավության շնորհիվ: Մեր հոգևոր նպատակն է հաղթահարել և՛ մեղքը, և՛ մեղքի ցանկությունը, և՛ մեղքի ապականությունն ու իշխանությունը:

Դարեր շարունակ մարգարեները շեշտել են կրկնակի պահանջները. (1) խուսափել և հաղթահարել չարը և (2) գործել բարի և դառնալ ավելի լավը: Խորհեք ոգեշնչված հարցերի մասին, որոք բարձրացրել է Սաղմոսագիրը.

«Ո՞վ վեր կգնա Տիրոջ սարը, և ո՞վ կկանգնի նորա սրբության տեղումը:

Նա, ով սուրբ է ձեռքով և անարատ սրտով, որ իր անձը անիրավության չէ տալիս, և երդում չէ անում նենգությունով» (Սաղմոս ԻԴ.3–4):

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, հնարավոր է ունենալ մաքուր ձեռքեր, բայց չունենալ մաքուր սիրտ: Խնդրում եմ նկատեք, որ մաքուր ձեռքերը և մաքուր սիրտը պահանջվում են Տիրոջ սարը բարձրանալու և Նրա սուրբ տեղում կանգնելու համար:

Թույլ տվեք առաջարկել ձեռքերը մաքրել, հանելով բնական մարդուն և հաղթահարելով մեղքը և մեր կյանքի չար ազդեցությունները Փրկչի Քավության միջոցով: Սրտերը մաքրվում են, երբ մենք ստանում ենք Նրա ամրացնող զորությունը բարին անելու և ավելի լավը դառնալու համար: Մեր բոլոր արժանի ցանկությունները և բարի գործերը, որքան էլ անհրաժեշտ լինեն, երբեք մեզ չեն ապահովի մաքուր ձեռքերով և սրտով: Հիսուս Քրիստոսի Քավությունն է, որ ապահովում է և մաքրող ու քավող զորությունը մեղքը հաղթահարելու համար, և սրբագործող ու ամրացնող զորությունը ավելի լավը դառնալու համար, ինչին չենք կարող հասնել, եթե ապավինենք միայն մեր սեփական ուժին: Անսահման Քավությունը և՛ մեղանչողի և՛ սրբի համար մեզանից յուրաքանչյուրի մեջ է:

Մորմոնի Գրքում մենք գտնում ենք Բենիամին թագավորի կատարյալ ուսմունքները Հիսուս Քրիստոսի առաքելության և Քավության վերաբերյալ: Նրա սովորեցրած պարզ վարդապետության ազդեցության տակ բազմությունը ընկավ գետնին, քանզի Տիրոջ երկյուղը եկել էր նրանց վրա: «Եվ նրանք տեսել էին իրենց` իրենց իսկ մարմնական վիճակում, նույնիսկ ավելի շնչին, քան հողի փոշին: Եվ նրանք բոլորն աղաղակեցին բարձրաձայն` միաձայն ասելով. ողորմություն ունեցիր և գործի դիր Քրիստոսի քավիչ արյունը, որպեզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից, և մեր սրտերը կարողանան մաքրվել. քանզի մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին` Աստծո Որդուն, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, և բոլոր բաները. որը պիտի իջնի մարդկանց զավակների մեջ» (Մոսիա 4.2; շեղագրումն ավելացված է):

Այս հատվածում մենք կրկին գտնում ենք կրկնակի օրհնություն և մեղքի ներման համար, որը ենթադրում է մաքուր ձեռքեր, և մեր էության փոփոխության համար, որը նշանավորում է մաքուր սիրտը:

Ավարտելով իր ուսուցումը, Բենիամին թագավորը շեշտում է հոգևոր զարգացման այս երկու հիմնական մասերի կարևորությունը:

«Եվ այժմ, հանուն այն բաների, որոնք ես խոսեցի ձեզ համար, - այսինքն` հանուն ձեր մեղքերի թողության օրեցօր պահպանման, որպեսզի դուք կարողանանք անմեղ քայլել Աստծո առաջ,- ես կկամենայ, որ դուք բաժին հանեիք ձեր ստացվածքից աղքատներին» (Մոսիա 4.26, շեղագրումն ավելացված է):

Մեր անկեղծ ցանկությունը պետք է լինի մաքուր ձեռքեր և մաքուր սիրտ ունենալը` և մեղքերի թողություն օրեցօր, և Աստծո առաջ անմեղ քայլելը: Միայն մաքուր ձեռքերը բավական չեն, երբ մենք կանգնում ենք Նրա առաջ, ով մաքուր է, և ով որպես «անբիծ ու անարատ գառ» (Ա Պետրոս Ա.19), ազատ թափել է Իր թանկ արյունը մեզ համար:

Տող առ տող

Ոմանք, այս ուղերձը լսելիս կամ կարդալիս, կարող են մտածել, թե հոգևոր զարգացումը, որը ես նկարագրում եմ, հասանելի չէ իրենց կյանքում: Մենք կարող է համոզված լինենք, որ այս ճշմարտությունները վերաբերում են ուրիշներին, բայց ոչ` մեզ:

Մենք չենք հասնի կատարելության վիճակի այս կյանքում, բայց մենք կարող ենք և պետք է առաջ մղվենք Քրիստոսի հանդեպ հավատքով, նեղ ու անձուկ ճանապարհով, և հաստատուն առաջընթաց ապրենք դեպի հավերժական ճակատագիր: Հոգևոր զարգացման Տիրոջ եղանակն է` «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» (2 Նեփի 28.30): Փոքր, հաստատուն, առանձին հոգևոր բարելավումներն այն քայլերն են, որոնք Տերը ցանկանում է, որ մենք կատարենք: Աստծո առաջ անմեղ քայլելուն պատրաստվելը մեր առաջնային նատակներից մեկն է մահկանացու և գալիք կյանքում: Դրան չեն հասնում կտրուկ ոչ կանոնավոր հոգևոր գործողության արդյունքում:

Ես վկայում եմ, որ Փրկիչը կամրացնի և կաջակցի մեզ, որպեսզի մենք իրականացնենք կայուն հետևողական առաջընթաց: Մորմոնի Գրքում հին Եկեղեցում «հսկայական քանակության շատերի» (Ալմա 13.12) օրինակը, ովքեր մաքուր և անբիծ էին Աստծո առաջ, ինձ համար խրախուսման և հույսի աղբյուր է: Ես կարծում եմ, որ հին Եկեղեցու այդ անդամները սովորական տղամարդիկ և կանայք էին, ինչպես դուք և ես: Այդ անձիք չէին կարող նայել մեղքի վրա առանց զզվանքի, և նրանք «դարձել էին անարատ և մտել Աստծո` իրենց Տիրոջ հանգիստը» (հ. 12): Եվ հոգևոր զարգացման այս սկզբունքները և այս ընթացքը հավասարապես և միշտ վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին:

Մորոնիի եզրափակող հրավերը

Բնական մարդուն հանելու և սուրբ դառնալու, չարից խուսափելու և դա հաղթահարելու, և բարին գործելու և ավելի լավը դառնալու, սուրբ ձեռքեր և անարատ սիրտ ունենալու պահանջը Մորմոնի Գրքում անընդհատ շեշտվող թեմաներն են: Գրքի վերջին մասում Մորոնիի եզրափակող հրավերը այդ թեմաների ամփոփումն է.

«Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանմ, և հրաժարվեք ամեն անաստվածությունից. և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում …

Եվ բացի այդ, եթե դուք Աստծո շնորհով կատարյալ լինեք Քրիստոսում և չուրանաք նրա զորությանը, ապա դուք կսրբագործվեք Քրիստոսում`Աստծո շնորհով, Քրիստոսի արյան հեղվելով, որը Հոր ուխտի մեջ` մեղքերի թողության համար, այնպես որ դուք դառնում եք սուրբ առանց բծի» (Մորոնի 10.32—33, շեղագրումն ավելացված է):

Թող որ դուք և ես ապաշխարենք սրտի անկեղծությամբ և ճշմարտապես գանք դեպի Քրիստոսը: Ես աղոթում եմ, որ մենք ջանանք Փրկչի Քավության միջոցով ունենալ և՛ մաքուր ձեռքեր և՛ մաքուր սիրտ, որ մենք կարողանանք դառնալ սուրբ, անբիծ: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Հավերժական Հոր Որդին է և մեր Փրկիչը: Նա, ով անբիծ է, քավում է մեր մեղքերը և ամրացնում մեզ, որպեսզի մենք գործենք բարին և դառնանք ավելի լավը: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: