2007
Փոքր և հասարակ բաներ
2007թ. նոյեմբեր


Փոքր և հասարակ բաներ

Թող որ մենք նորովի հայտնաբերենք ամենօրյա աղոթքի աստվածային զորությունը, Մորմոնի Գրքի համոզիչ ազդեցությունը և հաղորդությունը ճաշակելիս ճշմարիտ նվիրվածությունը:

Նկար

Յուրաքանչյուր մարդ, ով ամեն օր ապրում է Հիսուս Քրիստոսի ավետարանով և համբերում է մինչև վերջ, կստանա հավերժական կյանք. սա է Տիրոջ խոստումը:1 Իր հիմունքներով ավետարանը պարզ և հեշտ հասկանալի է, և հարմարեցված է ամենաթույլերի ունակությանը:2 Մորմոնի Գրքի մարգարե Ալման նշում է. «Արդ, դու գուցե ենթադրես, որ սա հիմարություն է իմ կողմից. բայց, … փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները… և խիստ փոքր միջոցներով Տերը շփոթեցնում է իմաստուններին և իրականացնում բազում հոգիների փրկությունը»:3

Վերջերս, ես արտոնություն ունեցա այդ ընթացքը դիտելու Սթեն անունով մի եղբոր կյանքում, ով մոտ 45 տարի ակտիվ չէր: Նա արդարակյաց կյանքով էր ապրում և օգնում էր կնոջն ու որդուն, որոնք Եկեղեցու ակտիվ և հավատարիմ անդամներ էին: Սակայն անձնական պատճառներով, նա որոշեց այլևս չանդամակցել Եկեղեցուն: Այնուամենայնիվ, ամեն ամիս նա ջերմորեն էր ընդունում տնային ուսուցիչներին:

2006 թվի փետրվարին Սթենը նոր տնային ուսուցիչներ է ունենում: Առաջին այցը բավականին հաճելի է անցնում, թեև Սթենը իրական հետաքրքրություն չէր ցուցաբերում ավետարանի հանդեպ կամ հոգևորի հետ անգամ հեռավոր կապ ունեցող որևէ թեմայի հանդեպ: Նրանց հաջորդ այցը շատ բան չավելացրեց նրանց առաջին տպավորությանը, թեև Սթենն իրեն ավելի ջերմ և ընկերական էր պահում: Սակայն երրորդ այցի ժամանակ Սթենի դեմքի և շարժուձի մեջ տեսանելի փոփոխություն էր նկատվում: Ի մեծագույն զարմանս իրենց, երբ նրանք դեռ չէին հասցրել ներկայացնել իրենց ուղերձը, Սթենը ընդհատեց մի շարք մտածված հարցերով: Հետագա քննարկման ժամանակ նա նաև հիշեց իր փորձառությունը վերջին ամսվա ընթացքում, երբ կնոջ հետ սկսել էին օրը մեկ գլուխ կարդալ Մորմոնի Գրքից:

Երեց Բրուս Ռ. Մակքոնկին արտահայտիչ ձևով է նկարագրում արթնանալու պահը, որը տեղի ունեցավ Սթենի հետ. «Ահա մի մարդ, որը ստանում է իր օրհնված գիրքը, սկսում է կարդալ այն, և շարունակում է … մինչև ավարտում է այն, նրա քաղցած հոգին լցվում է կյանքի հացով: Նա չի կարող դա մի կողմ դնել կամ անտեսել այդ ուսմունքները: Կարծես կյանքի ջրերը հոսում են նրա հոգու անպտուղ անապատը, հագեցնելով այն չորացած դատարկ զգացումը, որը բաժանել էր նրան Աստծուց»:4

Տնային ուսուցիչները կրկին ականատես եղան Մորմոնի Գրքի նշանակալից զորությանը, և թե որքան իրական է Տիրոջ Հոգու ազդեցությունը, երբ մենք դիմում ենք այդ սուրբ էջերին: Նրանք նաև ավելի լիարժեք հասկացան Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը, «որ Մորմոնի Գիրքը ամենաճշմարիտ գիրքն է երկրի վրա գոյություն ունեցող բոլոր գրքերից, … և մարդ ավելի է մոտենում Աստծուն, պահելով դրա սկզբունքները»:5

Վերականգնված ավետարանը սովորելու և այն կրկին հայտնագործելու Սթենի ծարավը օրը մեկ գլուխ կարդալու փոխարեն ուղեկցվեց հոգու խոր փնտրտուքներով և եռանդուն աղոթքով:

Նրանց, ովքեր երբեմն մտահոգվում են, թե արդյոք Տերը իրականում լսում է մեր աղոթքները, Փրկիչը հիշեցնում է.

«Եվ ձեզանից ո՞ր հորիցն իր որդին հաց ուզէ, մի՞թե քար կտա նորան. կամ եթե ձուկ, մի՞թե ձկան տեղ օձ կտա նորան: … Արդ եթե դուք, որ չար եք` գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նորանց, որ ուզում են նորանից»:6

Մեր սիրելի մարգարե Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նաև խորհուրդ է տվել. «Դուք չեք կարող դա մենակ անել: … Ձեզ պետք է Տիրոջ օգնությունը, և հրաշալին այն է, որ դուք հնարավորություն ունեք աղոթելու, ակնկալելով, որ ձեր աղոթքները կլսվեն և կպատասխանվեն: … Նա պատրաստ է օգնելու»:7

2006 թվի օգոստոսին Սթենը իր հավատարիմ կնոջ հետ գնաց ծխի հաղորդության ժողովին, առաջին անգամ 45 տարիների ընթացքում: Այնտեղ, խոնարհ և աղոթող սրտով, նա լսեց հաղորդության պարզ աղոթքները, որոնք ասացին երիտասարդ քահանաները: Իրեն անարժան համարելով և այդ առավել սուրբ արարողության խորքում և նշանակության մեջ ինչ-որ բան զգալով, նա, խորապես և ցավով հասկանալով, մի քանի շաբաթ չընդունեց հացն ու ջուրը:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, տարիներ առաջ իր մեղմ վկայության մեջ, ասաց. «Իմ դատողությամբ, հաղորդության ժողովը ամենասրբազան, ամենասուրբ հավաքն է Եկեղեցում: Երբ ես խորհում եմ Փրկչի և նրա առաքյալների հավաքի մասին այդ հիաշարժան երեկո, երբ նա ներկայացրեց հաղորդությունը, … սիրտս լցվում է հիացմունքով և հուզում եմ ապրում: Ես համարում եմ այդ հավաքը ժամանակների սկզբից ի վեր ամենալուրջ և հրաշալի իրադարձությունը»:8

Սթենը շարունակեց ուսումնասիրել, աղոթել, հաճախել եկեղեցի և ստանալ համապատասխան խորհուրդ և խրախուսանք իր տնային ուսուցիչներից: Ապա եկավ այն օրը, երբ նա ուրախությամբ զգաց, որ պատրաստ է մեկնելու իր ձեռքը և ընդունելու թանկ հաղորդությունը: Երբ մենք արժանիորեն, հասկանալով և պատկառանքով ենք ընդունում սուրբ հաղորդությունը, մենք կարողանում ենք դառնալ «աստվածային էության» ընդունողները` Քրիստոսի Քավության և Սուրբ Հոգու զորության շնորհիվ:9

Երբ Սթենը Եկեղեցում ակտիվ դարձավ, նա կոչում ստացավ, և մի քանի ամիս անց կարգվեց որպես երեց: 2007թ. հուլիսին Սթենը և նրա կինը ծնկի եկան Տիրոջ տան խորանի առաջ և Աստծո իշխանությամբ և հավերժական օրենքով ամուսնացան ժամանակի և հավերժության համար:10

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, թող որ մենք նորովի հայտնաբերենք ամենօրյա աղոթքի աստվածային զորությունը, Մորմոնի Գրքի և սուրբ գրությունների համոզիչ ազդեցությունը: Կիրակի օրերը, երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, թող որ դա անենք Նրան նվիրվելու ճշմարիտ ոգով, ով բոլոր բաներ տվողն է:11

Մեր լավագույն և շատ սահմանափակ ջանքերի արդյունքում և Տիրոջ անսահման բարության շնորհիվ «մեծ բաներ պետք է իրականանան փոքր և հասարակ բաներով»:

Վերջապես, այս սուրբ բաներին ես ավելացնում եմ իմ անձնական վկայությունը և համոզվածությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես 3 Նեփի 27.13–18; ՎևՈւ 14.7:

  2. Տես Մատթեոս ԺԱ.28–30; Հակոբ 4.14; Ալմա 37.44; ՎևՈւ 133.57–58:

  3. Ալմա 37.6–7

  4. A New Witness for the Articles of Faith (1985), 414.

  5. History of the Church, 4:461.

  6. Ղուկաս ԺԱ.11, 13; տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, տողատակի ծանոթագրություն 13ա:

  7. Teachings of Gordon B. Hinckley (1997), 468.

  8. In Conference Report, Oct. 1929, 60–61.

  9. Բ Պետրոս Ա.3–4; 3 Նեփի 18.1–14:

  10. Տես Մատթեոս ԺԹ.3–6; ՎևՈւ 131.1–4:

  11. Տես Մորոնի 6: