2007
Փակման խոսք

Փակման խոսք

Մենք ոգեշնչվեցինք և ավելի բարձր գնահատեցինք այս հրաշալի ավետարանը:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այժմ մենք ավարտում ենք այս մեծ համաժողովը: Մենք ուսուցանվեցինք և վեհացանք: Մենք ոգեշնչվեցինք և ավելի բարձր գնահատեցինք այս հրաշալի ավետարանը: Երաժշտությունը, խոսքը, աղոթքները` ամեն ինչ հոյակապ էր:

Այժմ մենք վերադառնում ենք մեր տները: Եթե մեքենա եք վարում, զգույշ եղեք: Թող ոչ մի ողբերգություն չմթագնի այն պայծառ պահերը, որ վայելեցինք այստեղ:

Այս համաժողովի բոլոր նիստերի ելույթները կտպագրվեն Ensign-ի և Լիահոնայի հաջորդ համարում: Մենք խրախուսում ենք ձեզ կրկին կարդալ ելույթները ձեր ընտանեկան երեկոների ժամանակ և միասին ընտանիքով քննարկել դրանք: Դրանք շատ աղոթքների ու խորհրդածության արդյունք են, այնպես որ արժանի են ուշադիր վերանայման:

Այժմ համաժողովը փակում ենք վեց ամսով: Մենք անհամբեր սպասում ենք տեսնելու ձեզ կրկին հաջորդ տարվա ապրիլին: Ես 97 տարեկան եմ, սակայն հուսով եմ կտեսնեմ ձեզ կրկին: Միևնույն ժամանակ թող երկնքի օրհնությունները ձեզ հետ լինեն, մեր խոնարհ և անկեղծ աղոթքն է մեր Քավիչի, այսինքն` Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: