2007
Կոտրված սիրտ և փշրված հոգի
2007թ. նոյեմբեր


Կոտրված սիրտ և փշրված հոգի

Նրանք, ովքեր ունեն կոտրված սիրտ և փշրված հոգի, պատրաստ են անել այն ամենը, ինչ Աստված խնդրում է իրենցից:

Նկար

Որքա՜ն եմ սիրում Երեց Ջոզեֆ Վիրթլինին: Բանաստեղծ Ռուդյարդ Կիպլինգը 1897թ գրեց հետևյալ խոսքերը, հորդոր Բրիտանական Կայսրությանը հպարտության դեմ.

Ժխորն ու աղաղակը մեռնում,

Հրամանատարներն ու թագավորները հեռանում:

Կանգուն է դեռ քո հին զոհաբերությունը,

Մի խոնարհ ու փշրված սիրտ:

(“God of Our Fathers, Known of Old,” Hymns, no. 80):

Երբ Կիպլինգը խոսել է փշրված սրտի մասին որպես «հին զոհաբերություն», հավանաբար, նա ի նկատի է ունեցել Թագավոր Դավթի 51 սաղմոսը. «Աստծո ընդունելի պատարագները կոտրված հոգին է. կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված» (հ.17): Դավթի խոսքերը ցույց են տալիս, որ նույնիսկ Հին Կտակարանի ժամանակներում, Տիրոջ ժողովուրդը հասկանում էր, որ նրանց սրտերը պետք է տրված լինեն Աստծուն, որ միայն ողջակեզները բավական չէին:

Զոհաբերությունները, որոնք կատարվում էին Մովսեսի ժամանակներում խորհրդանշաբար մատնանշում էին Մեսիայի քավող զոհաբերությունը, որը միայն ինքը կարող էր հաշտեցնել մեղսավոր մարդուն Աստծո հետ: Ինչպես սովորեցրել է Ամուղեկը. «Ահա, այս է ողջ իմաստը օրենքի` ամեն մասնիկ մատնանշելով դեպի այն մեծ և վերջին զոհաբերությունը … Աստծո Որդին» (Ալմա 34.14):

Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը հայտարարեց Նոր Աշխարհի մարդկանց.

«Ձեր զոհերն ու ձեր ողջակեզները վերջ պիտի տրվեն քանզի ես չեմ ընդունի [դրանցից] ոչ մեկը …

Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի: Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով … նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով» (3 Նեփի 9.19–20):

Ի՞նչ է կոտրված սիրտն ու փշրված հոգին: Եվ ի՞նչու է դա համարվում զոհաբերություն:

Ինչպես բոլոր բաներում, Փրկչի կյանքը ծառայում է որպես կատարյալ օրինակ. չնայած Նազարեթցի Հիսուսը բացարձակապես անմեղ էր, Նա քայլում էր կյանքով կոտրված սրտով և փշրված հոգով, ինչպես դրսևորվեց Իր Հոր կամքին Նրա ենթարկմամբ: «Որովհետև ես իջա, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես Զ.38): Իր աշակերտներին Նա ասաց. «Ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթեոս ԺԱ.29): Եվ երբ եկավ ժամանակը վճարելու վերջնական զոհաբերությունը, որը Քավության կարևոր մասն էր, Քրիստոսը չընկրկեց դառը բաժակից, այլ ամբողջապես ենթարկվեց Իր Հոր կամքին:

Փրկչի կատարյալ ենթարկումը Հավերժական Հորը հենց կոտրված սրտի և փշրված հոգու էությունն են հանդիսանում: Քրիստոսի օրինակը սովորեցնում է մեզ, որ կոտրված սիրտը աստվածայնության հավերժական հատկանիշ է: Երբ մեր սրտերը կոտրված են, մենք ամբողջապես բաց ենք Աստծո Հոգու առջև և ընդունում ենք մեր կախվածությունը Նրանից այն բոլոր բաների համար, որ ունենք, և այն ամենի համար, ինչ որ կանք: Զոհաբերությունը, որն այնքան անհրաժեշտ է` հպարտության զոհաբերումն է բոլոր իր ձևերով: Վարպետ բրուտագործի ձեռքում, փափուկ կավի նման, կոտրված սրտովները կարող են կաղապարվել և ձևավորվել Վարպետի ձեռքերում:

Կոտրված սիրտն ու փշրված հոգին նաև նախապայմաններ են ապաշխարության համար: Լեքին սովորեցրել է.

«Ուստի, փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով …

Ահա նա իրեն զոհ է մատուցում մեղքի համար` բավարարելու օրենքի պահանջները, բոլոր նրանց համար, ովքեր ունեն կոտրված սիրտ ու փշրված հոգի, և ուրիշ ոչ մեկի համար օրենքի պահանջները չեն կարող բավարարվել» (2 Նեփի 2.6–7):

Երբ մենք մեղանչում ենք և ուզում ենք ներվել, կոտրված սիրտն ու փշրված հոգին նշանակում է «Աստծո ուզած կերպով տրտմություն» զգալ, որը «ապաշխարություն է գործում» (Բ Կորնթացիս Է.10): Այն գալիս է, երբ մեղքից մաքրվելու մեր ցանկությունն այնքան ուժեղ է, որ մեր սրտերը ցավում են տրտմությունից, և մենք տենչում ենք խաղաղություն զգալ Մեր Երկնային Հոր հետ: Նրանք, ովքեր ունեն կոտրված սիրտ և փշրված հոգի, պատրաստ են անել այն ամենը, ինչ Աստված խնդրում է նրանցից առանց դիմադրության կամ վրդովմունքի: Մենք դադարում ենք անել բաներ մեր ձևով և սովորում ենք փոխարենը անել դրանք Աստծո ձևով: Ենթարկվածության այդպիսի վիճակում Քավությունը կարող է ուժի մեջ մտնել և ճշմարիտ ապաշխարություն կարող է տեղի ունենալ: Զղջացողն այդ ժամանակ զգում է Սուրբ Հոգու սրբագործող ուժը, որը կլցնի նրանց խղճի խաղաղությամբ և Աստծո հետ հաշտության ուրախությամբ: Աստվածային հատկանիշների հրաշագործ միավորմամբ, նույն Աստվածը, որը սովորեցնում է մեզ քայլել կոտրված սրտով, հրավիրում է մեզ ցնծալ և քաջ լինել:

Երբ ստանում ենք մեղքերի ներում, կոտրված սիրտը ծառայում է որպես աստվածային վահան գայթակղության դեմ: Նեփին աղոթեց. «Թող դժոխքի դռները շարունակ փակ լինեն իմ առջև, քանզի իմ սիրտը կոտրված է և հոգիս փշրված» (2 Նեփի 4.32): Թագավոր Բենյամինը սովորեցրեց իր ժողովրդին, որ եթե նրանք քայլեն համեստության խորքերում, նրանք կարող են միշտ հրճվել «և լցված կլինեն Աստծո սիրով և միշտ կպահպանեն … մեղքերին թողություն» (Մոսիա 4.12): Երբ մեր սրտերը ենթարկում ենք Տիրոջը, աշխարհի գրավչությունները պարզապես կորցնում են իրենց դյութանքը:

Սակայն կա կոտրված սրտի մեկ այլ չափ, այսինքն մեր խորը երախտագիտությունը հանուն մեզ Քրիստոսի տառապանքի համար: Գեթսեմանում Փրկիչը «վայր իջավ բոլոր բաներից ցած» (ՎևՈՒ 88.6) քանզի Նա կրեց մեղքի բեռը յուրաքանչյուր մարդու համար: Գողգոթայում Նա «իր անձը մատնեց մահվան» (ԾԳ.12), և Նրա մեծ սիրտը տառացիորեն կոտրվեց Աստծո զավակների հանդեպ կատարյալ սիրուց: Երբ մենք հիշում ենք Փրկչին և Նրա տառապանքը, մեր սրտերը ևս կոտրվում են Օծյալի հանդեպ երախտագիտությամբ:

Երբ մենք Նրան ենք զոհաբերում այն բոլոր բաները, որ ունենք և այն ամենը, ինչ մենք կանք, Տերը կլցնի մեր սրտերը խաղաղությամբ: Նա «կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու» է (Եսայիա ԿԱ.1) և օրհնելու մեր կյանքը Աստծո սիրով, «որը քաղցր է այն ամենից, ինչ քաղցր է … և մաքուր է այն ամենից, ինչ մաքուր է» (Ալմա 32.42): Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: