Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 35
նախորդ հաջորդ

Բաժին 35

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Ֆայեթում կամ նրա մոտակայքում, Նյու Յորք, 1830թ. դեկտեմբեր (History of the Church, 1.128–131): Այս ժամանակաշրջանում մարգարեն գրեթե ամեն օր զբաղված էր Աստվածաշնչի թարգմանությամբ: Թարգմանությունն սկսվել էր 1830թ. հունիսից ոչ շուտ, և թե՛ Օլիվեր Քաուդերին, թե՛ Ջոն Ուիթմերը ծառայել էին, որպես դպիրներ: Քանի որ այժմ նրանք կանչվել էին այլ պարտականությունների, Սիդնի Ռիգդոնն աստվածային նշանակմամբ կանչվել էր ծառայելու այս աշխատանքում, որպես Մարգարեի դպիր (տե՛ս հատված 20): Որպես այս հայտնության իր արձանագրման նախաբան, Մարգարեն գրել է. «Դեկտեմբերին Սիդնի Ռիգդոնը եկավ [Օհայոյից] Տիրոջը հարցնելու, և նրա հետ եկել էր Էդվարդ Պատրիջը…. Այս երկու եղբայրների ժամանումից կարճ ժամանակ անց, այսպես խոսեց Տերը» (History of the Church, 1.128):

1–2՝ Ինչպես կարող են մարդիկ դառնալ Աստծո որդիներ. 3–7՝ Սիդնի Ռիգդոնը կանչված է՝ մկրտելու և շնորհելու Սուրբ Հոգին. 8–12՝ Նշաններն ու հրաշքներն իրագործվում են հավատքով. 13–16՝ Տիրոջ ծառաները Հոգու զորությամբ կկալսեն ազգերը. 17–19՝ Ջոզեֆ Սմիթը կրում է խորհուրդների բանալիները. 20–21՝ Ընտրվածները կմնան Տիրոջ գալստյան օրը. 22–27՝ Իսրայելը կփրկվի:

1 Լսեք ձայնը աՏիրոջ, որ ձեր Աստվածն է, այսինքն՝ բԱլֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը, որի գընթացքը մեկ հավերժական շրջան է, դնույնը՝ երեկ, այսօր և հավիտյան:

2 Ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին, որը ախաչվել էր աշխարհի մեղքերի համար, այսինքն՝ բոլոր նրանց համար, ովքեր բկհավատան իմ անվանը, որ նրանք կարողանան դառնալ Աստծո գորդիներ, նույնիսկ դմեկ՝ ինձանում, ինչպես ես եմ եմեկ՝ Հոր մեջ, ինչպես Հայրն է մեկ՝ ինձանում, որ մենք կարողանանք մեկ լինել:

3 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ ես ասում եմ իմ ծառա Սիդնիին. Ես նայել եմ քեզ և քո գործերին: Ես լսել եմ քո աղոթքները և նախապատրաստել քեզ ավելի մեծ գործի համար:

4 Օրհնված ես դու, քանզի մեծ բաներ պիտի անես: Ահա դու առաջ էիր ուղարկվել, ճիշտ ինչպես աՀովհաննեսը, ճանապարհ պատրաստելու իմ առաջ, և բԵղիայի առաջ, որը պիտի գա, և դու չգիտեիր դա:

5 Դու մկրտեցիր ջրով՝ ապաշխարության համար, բայց նրանք աչստացան Սուրբ Հոգին.

6 Բայց այժմ ես տալիս եմ քեզ պատվիրան, որ դու պիտի ամկրտես ջրով, և նրանք պիտի ստանան բՍուրբ Հոգին՝ գձեռնադրումով, ճիշտ ինչպես առաքյալները հնում:

7 Եվ կլինի այնպես, որ մի մեծ գործ կկատարվի երկրի վրա, նույնիսկ ահեթանոսների մեջ, քանզի նրանց անմտությունն ու նրանց պղծությունները հայտնի պիտի դարձվեն բոլոր մարդկանց աչքերում:

8 Քանզի ես Աստված եմ, և իմ ձեռքը չի ակարճացել. և բհրաշքներ, գնշաններ և զարմանալիքներ ես պիտի ցույց տամ նրանց, ովքեր դհավատում են իմ անվանը:

9 Եվ ովքեր որ կխնդրեն իմ անունով, ահավատքով, նրանք բդևեր պիտի դուրս գգցեն. նրանք պիտի դբժշկեն հիվանդներին. նրանք պիտի հրամայեն, և կույրերը կստանան իրենց տեսողությունը, և խուլերը կլսեն, և համրերը կխոսեն, և կաղերը կքայլեն:

10 Եվ արագ մոտենում է ժամանակը, որ մեծ բաներ ցույց կտրվեն մարդկանց զավակներին.

11 Սակայն աառանց հավատքի ոչ մի բան ցույց չի տրվի, բացի բամայացումներից՝ գԲաբելոնի վրա, այն նույնի, որը ստիպել է բոլոր ազգերին խմել իր դպոռնկության ցասման գինուց:

12 Եվ աչկա մեկը, որ բարիք գործի, բացի նրանցից, ովքեր պատրաստ են ընդունելու իմ ավետարանի լրիվությունը, որը ես առաջ եմ ուղարկել դեպի այս սերունդը:

13 Ուստի, ես կանչում եմ աշխարհի աթույլերին, նրանց, ովքեր բանուսում են և արհամարհված, որպեսզի կալսեն ազգերն իմ Հոգու զորությամբ.

14 Եվ նրանց ձեռքը պիտի լինի իմ ձեռքը, և ես կլինեմ նրանց ավահանն ու նրանց ասպարը. և ես կգոտեպնդեմ նրանց մեջքը, և նրանք տղամարդու պես պիտի մարտնչեն ինձ համար. և նրանց բթշնամիները կլինեն նրանց ոտքերի տակ. և ես թույլ կտամ, որ գընկնի սուրը, նրանց օգտի համար, և իմ զայրույթի դբոցով կպահպանեմ նրանց:

15 Եվ աաղքատներին ու բհեզերին պիտի քարոզվի ավետարանը, և նրանք պիտի գսպասեն իմ գալստյան ժամին, քանզի այն դմոտ է՝ առ ձեռն,–

16 Եվ նրանք կսովորեն աթզենու առակը, քանզի, նույնիսկ հիմա, ամառն արդեն մոտ է:

17 Եվ ես առաջ եմ ուղարկել իմ ավետարանի ալրիվությունը՝ իմ ծառա բՋոզեֆի ձեռքով. և իր թուլության մեջ ես օրհնել եմ նրան.

18 Եվ ես տվել եմ նրան աբանալիներն այն խորհուրդների, որոնք բկնքված են եղել, այսինքն՝ այն բաների, որոնք կային աշխարհի գհիմնադրումից ի վեր, և այն բաների, որոնք պիտի գան այս ժամանակից ի վեր, մինչև իմ գալու ժամանակը, եթե նա մնա ինձ հետ, իսկ թե ոչ, նրա տեղում ես մեկ ուրիշին կդնեմ:

19 Ուստի, հսկիր նրան, որ նրա հավատքը չպակասի, և դա կտրվի աՄխիթարիչի՝ բՍուրբ Հոգու միջոցով, որը գիտի բոլոր բաները:

20 Եվ ես պատվիրան եմ տալիս քեզ,– որ դու պետք է ագրես նրա համար. և սուրբ գրքերը պիտի տրվեն, ճիշտ ինչպես դրանք իմ ծոցում են, իմ բընտրյալների փրկության համար.

21 Քանզի նրանք պիտի լսեն իմ աձայնը, և պիտի տեսնեն ինձ, և քնած չպիտի լինեն, և պիտի բմնան իմ գգալու օրը. քանզի նրանք պիտի մաքրագործվեն, ճիշտ ինչպես ես եմ դմաքուր:

22 Եվ այժմ ես ասում եմ աքեզ. Մնա նրա հետ, և նա պիտի ճամփորդի քեզ հետ. մի թողնիր նրան և, անկասկած, այս բաները պիտի իրականանան:

23 Եվ աորքան որ դուք չեք գրի, ահա՛, նրան պիտի տրվի մարգարեանալ. իսկ դու պիտի քարոզես իմ ավետարանը և վկայակոչես սուրբ բմարգարեներին՝ հաստատելու համար նրա խոսքերը, երբ որ դրանք տրվեն նրան:

24 աՊահեք բոլոր պատվիրաններն ու ուխտերը, որոնցով դուք կապված եք. և ես բկցնցեմ երկինքները ձեր բարիքի համար, և գՍատանան պիտի դողա, իսկ Սիոնը պիտի դցնծա բլուրների վրա և ծաղկի.

25 Եվ աԻսրայելը բկփրկվի ինձ հարմար ժամանակ. և այն գբանալիներով, որոնք ես տվել եմ, նրանք պիտի առաջնորդվեն և ամենևին էլ չեն խարխափի:

26 Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախ եղեք՝ ձեր ափրկագնումը մոտենում է:

27 Մի վախեցիր, փո՛քր հոտ. աարքայությունը քոնն է, մինչև որ ես գամ: Ահա, ես շուտով բգալիս եմ: Ճիշտ այդպես: Ամեն: