2015
Արդյոք ընդունելի կլինի՞ գնալ պարերի կամ երեկույթների, որտեղ գիտեմ վատ բաներ են տեղի ունենալու, որպեսզի լինեմ լավ օրինակ:
Ապրիլ 2015


Արդյոք ընդունելի կլինի՞ գնալ պարերի կամ երեկույթների, որտեղ գիտեմ վատ բաներ են տեղի ունենալու, որպեսզի լինեմ լավ օրինակ:

Նկար
A young man in a black plaid shirt is resting his chin on his hand.

Լուսանկարը՝ Դեյվ Պիտերսոնի

Հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպիսի՞ օրինակ եմ իրականում մտածում լինել այդ իրավիճակում»: Եթե դուք մտադիր եք գնալ ինչ որ տեղ, որտեղ կլինեն թմրանյութեր կամ ոգելից խմիչքներ, անհամեստ զգեստներ, գռեհիկ բառերով երաժշտություն կամ անպարկեշտ պարեր, ինչպե՞ս եք ցույց տալու մարդկանց, թե որքան զվարճություն կարող են նրանք ունենալ առանց այդ բաների: Ի՞նչ կմտածեն ըստ երևույթին ձեր շրջապատում գտնվող մարդիկ. «Մի՞թե դա հավատքի կամ չափանիշների մեծ օրինակ է» կամ «Ինչո՞ւ է այդ անձնավորությունն ընդհանրապես եկել»: Շատ դեպքերում, դուք կլինեք շատ ավելի լավ օրինակ՝ ընդհանրապես չգնալով, որովհետև դուք դիտավորյալ և գիտակցաբար ձեզ չեք ենթարկի գայթակղության: