2015
Ներշնչումներ
Ապրիլ 2015


Ներշնչումներ

Ինչպե՞ս կարող եմ ընտանեկան երեկոն դարձնել առաջնահերթություն:

«Մինչ դուք փորձում եք ամրապնդել ձեր ընտանիքն ու զարգացնել խաղաղություն, հիշեք … ամենշաբաթյա ընտանեկան երեկոյի մասին: Զգույշ եղեք, որպեսզի ձեր ընտանեկան երեկոն չդարձնեք պարզապես զբաղված օրվա ուշացած մտահղացում։ Որոշեք, որ երկուշաբթի երեկոյան ձեր ընտանիքը կհավաքվի տանը երեկոյի համար։ Թույլ մի տվեք որպեսզի աշխատանքային զբաղվածությունը, սպորտը, արտադպրոցական միջոցառումները, տնային առաջադրանքը կամ որևէ այլ բան ավելի կարևոր լինի, քան այն ժամանակը, որը դուք միասին անց եք կացնում տանը ձեր ընտանիքի հետ։

Ձեր երեկոյի կառուցվածքն այնքան կարևոր չէ, որքան ձեր ներդրած ժամանակը։ Ավետարանը պետք է ուսուցանվի և պաշտոնապես և ոչ պաշտոնապես։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար այն դարձրեք իմաստալից փորձառություն»:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից. «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Լիահոնա, նոյ. 2014, 94: