2015
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Ապրիլ 2015


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:

Նկար
photo of family gathered around a piano and singing

«Ինձ հետ եղիր դու միշտ», էջ 30. Ճիշտ ինչպես «Ինձ հետ եղիր դու միշտ» օրհներգի բառերն օգնեցին Փեք Մի-Յունգին մկրտվելու որոշում կայացնել, օրհներգերը կարող են զորեղ ազդեցություն ունենալ մեր կյանքում: Մտաբերեք մի այնպիսի ժամանակ, երբ օրհներգի բառերն օրհնել են ձեր կյանքը և խորհեք փորձառությունը ձեր ընտանիքի հետ կիսելու մասին: Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընտրել սիրած օրհներգ և պատմել, թե ինչպես է այն օրհնել նրա կյանքը: Ապա ձեր ընտանիքով երգեք յուրաքանչյուր օրհներգը: (Դուք կարող եք սա անել մի քանի շաբաթների ընթացքում:)

«Աղոթքներ և տաճարներ», էջ 68. Այս պատմությունը կարդալուց հետո ցուցադրեք կամ թվարկեք ձեր քաղաքի տարբեր եկեղեցիներ և ձեր ընտանիքի հետ քննարկեք այս հարցերը. Ի՞նչ նմանություններ մենք ունենք ուրիշ եկեղեցիների հետ: Ի՞նչ է Երկնային Հայրը զգում Իր բոլոր զավակների հանդեպ: Ինչպե՞ս մենք պետք է վերաբերվենք այն մարդկանց, ովքեր ունեն այլ համոզմունքներ: Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Դալլին Հ. Օուքսի «Հավասարակշռելով ճշմարտությունն ու հանդուրժողականությունը» հոդվածն օգտագործելու մասին (Լիահոնա, փետրվար 2013, 28–35), որը կօգնի պատասխանել այս հարցերին: