2015
«Ինչպե՞ս կարող եմ այնքան անկաշկանդ զգալ ինձ, որպեսզի իմ եպիսկոպոսի հետ խոսեմ ինձ մտահոգող խնդիրների կամ հարցերի մասին»:
Ապրիլ 2015


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս կարող եմ այնքան անկաշկանդ զգալ ինձ, որպեսզի իմ եպիսկոպոսի հետ խոսեմ ինձ մտահոգող խնդիրների կամ հարցերի մասին»:

Դուք գուցե նյարդայնացած զգաք խոսելու ձեր եպիսկոպոսի հետ այն բաների մասին, որոնց հետ մաքառում եք և դա նորմալ է: Մենք հաճախ նյարդայնանում ենք նոր փորձառություններից առաջ կամ մինչև մեծահասակի հետ խոսելը:

Բայց ձեր եպիսկոպոսը կանչված է Աստծուց: Նա կանչվել է, որովհետև նա Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտն է: Նա կանի իր լավագունը, լինելու բարի և հասկացող: Նրա նպատակն է օգնել ձեզ գալ դեպի Փրկիչը, որպեսզի դուք կարողանաք խաղաղություն գտնել: Սկզբում, դուք կարող է ամաչեք խոսել նրա հետ ձեր հարցերի կամ մեղքերի մասին, բայց նա ձեր մասին չի փոխի իր կարծիքը: Փաստորեն նա ուրախ կլինի, որ դուք ցանկություն ունեք բարեփոխվելու: Եվ նա գաղտնի կպահի ձեր զրույցները:

Դուք չպետք է ձեր բեռները միայնակ տանեք: Ձեր եպիսկոպոսը կօգնի ձեզ պատասխաններ գտնել ձեր հարցերին և եթե անհրաժեշտ է, օգնել ձեզ ապաշխարել և հաղթահարել Քրիստոսի Քավության միջոցով, հանցանքի զգացումները, հուսահատությունը կամ անարժանությունը:

Երբ դուք զրուցեք ձեր եպիսկոպոսի հետ, դուք կզգաք նրա սերը ձեր հանդեպ: Չնայած նա պատասխանատու է ողջ ծխի կամ ճյուղի համար, նրա գլխավոր կիզակետը երիտասարդ տղամարդկանց և կանանց բարվոք վիճակն է: Դուք չեք ձանձարացնում նրան օգնություն խնդրելով:

Դուք կարող եք աղոթել Երկնային Հորը ուժի և քաջության համար ձեր եպիսկոպոսի հետ զրուցելու համար: Նա լիազորել է ձեր եպիսկոպոսին օգնելու ձեզ և ձեր եպիսկոպոսը ցանկանում է դա անել: Եթե դուք գնաք բաց սրտով և ավելի լավը լինելու ցանկությամբ, դուք կտեսնեք, որ կթողնեք նրա գրասենյակը շատ ավելի լավ զգալով, քան մինչև այդ էիք զգում:

Նա վատ բան չի մտածի ձեր մասին:

Ձեր ծխի եպիսկոպոսին տրված է լիազորւոթյուն առաջնորդելու ձեզ ապաշխարության քայլերի միջոցով: Երբեմն ձեր եպիսկոպոսին դիմելը միակ ուղին է ձեզ համար լիովին ապաշխարելու Փրկչի միջոցով: Երբ ես կարիք ունեի իմ եպիսկոպոսի հետ խոսելու, նա օգնեց ինձ գտնել Փրկչին և հաղթահարել ամենախորը վերքը, որ ես երբևէ ունեցել եմ: Ձեր եպիսկոպոսը ուզում է ձեզ օգնել: Նրա կոչումն է հոգ տանել ձեզ համար, և նա ձեր մասին վատ չի մտածի, մի բանի պատճառով, որ դուք ուզում եք նրան տեսնել:

Մադիսոն Դ., 18 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Ձեր եպիսկոպոսը պատրաստ է ձեզ օգնել

Ես սովորաբար անհարմար էի զգում հարցազրույցների ժամանակ, բայց ես ի վերջո հասկացա, որ իմ եպիսկոպոսը միշտ պատրաստ էր օգնել ինձ իմ խնդիրները լուծելու համար: Վստահեք ձեր եպիսկոպոսին, նա է հովիվը և ծուխը նրա հոտն է:

Ջեյմ Ռ. 19 տարեկան, Կոչաբամբա, Բոլիվիա

Նա չի դավաճանի ձեր վստահությանը

Ես հասկացա, որ եպիսկոպոսը ամենավստահելի մեծահասակն է, որից դեռահասը կարող է օգնություն հայցել: Նա երբեք չի դավաճանի ձեր վստահությանը, այն ամենը ինչով կիսվում եք նրա հետ, մնում է նրա գրասենյակում: Երբեմն այնքան դժվար է կիսվել ձեր խնդիրներով, բայց խոսելով դեմ առ դեմ ինչ որ մեկի հետ, ով սիրում է ձեզ և հոգ տանում ու ցանկանում լավագույնը ձեզ համար դա շատ ավելի հեշտ է դարձնում:

Նիկոլ Ս., 18 տարեկան, Այդահո, ԱՄՆ

Դուք կարող եք ապավինել նրան

Ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը Տիրոջ ճշմարիտ ծառան է: Դուք կարող եք ապավինել նրան առաջնորդության համար, երբ ոգեշնչում եք որոնում Սուրբ Հոգուց և սուրբ գրություններից: Դուք պետք է հասկանաք, որ եպիսկոպոսն այնտեղ է՝ օգնելու համար և որ նա առաջնորդվում է Աստծուց:

Ստանիսլավ Ռ., 19 տարեկան, Դոնեցկ, Ուկրաինա

Հիշեք, որ նա սիրում է ձեզ

Եթե դուք ունեք ինչ որ բան, որն իսկապես ուզում եք քննարկել եպիսկոպոսի հետ, ավելի հեշտ կլինի սկզբում զրուցել նրա հետ դպրոցի և այլ ընդհանուր բաների մասին: Եթե դուք նյարդայնանում եք, որովհետև պետք է խոսեք նրա հետ ապաշխարության հարցերի շուրջ, ուղղակի հիշեք, որ նա սիրում է ձեզ: Դուք չպետք է նյարդայնանաք, թե նա ինչ կմտածի ձեր մասին, քանի որ նա ինչու պետք է վերևից նայի ձեզ վրա՝ Քրիստոսին ավելի մոտ լինել ցանականալու համար:

Աշլի Դ, 17 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ

Աղոթեք որ իմանաք

Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք անհարմար զգում՝ եպիսկոպոսի հետ խոսելու համար: Մի՞թե կարծում եք, թե նա չի կարողանա օգնել ձեզ լուծելու ձեր խնդիրները: Աղոթեք, որ իմանաք, որ եպիսկոպոսը սիրում է ձեզ և կանչվել է օգնելու ձեզ:

Ադամ Հ., 13 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ

Նույնիսկ, եթե դուք սխալ եք գործել

Կարող է ծանր լինել և ամոթալի խոստովանել ինչ որ բաներ ձեր եպիսկոպոսին, բայց երբ դուք դուրս եք գալիս այդ գրասենյակից, դուք հանգստացած կզգաք, և դուք կիմանաք, որ Երկնային Հայրը սիրում է ձեզ: Նա ուզում է, որ դուք երջանիկ լինեք, նույնիսկ, եթե դուք սխալ եք գործել:

Ամանդա Վ. 16 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Նա այստեղ է՝օգնելու համար

Եպիսկոպոսը ձեր ծխի հովիվն է: Հիշեք, որ նա կանի իր լավագույնը օգնելու ձեզ և նա ունի Աստծո զորությունը իր կողքին: Եթե դուք վախենում եք, դուք կարող եք աղոթել ուժի համար, որպեսզի կարողանաք խոսել ձեր եպիսկոպոսի հետ: Վերջում, դուք ուրախ կլինեք, որ գնացիք նրա մոտ և դա արժեր անել:

Սամուել Հ., 14 տարեկան, Այդահո, ԱՄՆ

Տպել