Հոգին շշնջաց ինձ
Քրիստինա Ալբրեխտ Էրհարթ, Վաշինգտոն, ԱՄՆ
«Հեյ, տղաներ, վերադարձեք»,- գոչեց մի վրդովված ձայն:
Ես շրջվեցի նկատելով երկու տղաների՝ մոտ հինգ և յոթ տարեկան, որոնք վազում էին խանութի ավտոկայանատեղով դեմքերի վրայով հոսող արցունքներով: Վաճառողը մտահոգված էր երևում, երբ կանչում էր նրանց ետևից:
Երբ ես ետ շրջվեցի դեպի իմ մեքենան, Հոգին շշնջաց. «Դու կարող ես այստեղ օգնել»: Շշունջը հանգիստ էր սակայն այնքան հստակ, որ մի ակնթարթ հետո ես վազում էի կայանատեղի միջով դեպի տղաները:
Ես գտա ավագ եղբորը կանգնած մի դարչնագույն փոքր ավտոբուսի կողքին: Ես մոտեցա և ծնկի եկա նրա կողքին:
«Ողջոււյն Իմ անունը Քրիստինա է Քեզ հետ ամեն ինչ լա՞վ է»:
Իմ խոսքերի վրա նա ավելի ուժեղ լաց եղավ և թևով ծածկեց երեսը: Վաճառողը և մյուս տղան միացան մեզ:
«Կարծում եմ, նրանք միայն ֆրանսերեն են խոսում», -ասաց վաճառողը: «Մենք հենց նոր նրանց գտանք խանութում կորած վազելիս»:
Ես կրկնեցի իմ խոսքերը երեխաներին ֆրանսերեն: Ֆրանսերենը իմ առաջին լեզուն էր, բայց ես չէի խոսել այն ժամանակից ի վեր ինչ որդեգրվել էի մի անգլիախոս ընտանիքի կողմից, երբ փոքր երեխա էի: Իրականում, իմ ֆրանսերենը աղքատիկ է: Սակայն այդ պահին այն ոչ անբնական էր, ոչ էլ անճոռնի: Խոսքերը հստակ էին իմ մտքում և իմ ձայնում, երբ ես հանգստացնում էի տղաներին:
Հեկեկոցների միջից ավագ եղբայրը բացատրեց խոսքերի արագ հոսքով, որ նա և նրա եղբայրը չէին կարողանում գտնել իրենց ծնողներին որևէ տեղ խանութում և դուրս էին վազել նրանց փնտրելու: Երբ լսում էի, ես աղոտ գիտակցում էի, թե որքան զարմանալի էր, որ ես ոչ միայն ազատ զրուցում էի ֆրանսերեն, այլ նաև հեշտորեն հասկանում էի և մխիթարում երկու վախեցած երեխաներին:
«Նրանք կորցրել են իրենց ծնողներին և ցանկանում են սպասել նրանց այստեղ իրենց մեքենայի մոտ»,- ասաց վաճառողը: Փոքրիկ տղան տվեց իր ծնողների անունները, որը ես տվեցի վաճառողին, որպեսզի նա կարողանար նրանց կանչել: Մի քանի րոպե անց տղան տեսավ իր հորը, որը դուրս էր գալիս խանութից և վազեց նրան ընդառաջ:
Երբ ես հետևեցի տղային՝ մոտենալով նրա հորը ես հասկացա, որ այլևս չէի կարողանում նույնիսկ ցտեսություն ասել ֆրանսերենով: Ես զուր փորձեցի որևէ բան ասել տղաներին, որ նրանք հասկանային, բայց ես չկարողացա ասել որևէ բան բացի հատուկենտ խոսքերից: Ի վերջո, ես անցա անգլերենի, ասելով տղային. «Ցտեսություն, հաճելի էր ծանոթանալ քեզ հետ»:
Երբ ես երեխաներին թողեցի իրենց հոր հետ, ես լցված էի երախտագիտությամբ: Երկնային Հայրը իմ միջոցով գործեց մխիթարելու Իր երկու փոքրիկներին: Ես ինձ խոնարհված էի զգում, որ Տերը կարողացավ ուժեղացնել իմ սահմանափակ ունակությունները՝ իրականացնելու Իր նպատակները: Ես երախտապարտ էի ականատես լինելով, թե ինչ կարող է պատահել, երբ մենք Նրան ենք մատուցում ինքներս մեզ, երբ կանչվում ենք, նույնիսկ ամենաանհավատալի իրավիճակներում: