2015
Առաջ գնացեք հավատքով
Ապրիլ 2015


Առաջ գնացեք հավատքով

2014թ․ փետրվարի 4-ին Բրիգամ Յանգ Համալսարանում «Այնուամենայնիվ ես առաջ գնացի» ելույթից: Անգլերեն լեզվով ողջ հոդվածը կարդալու համար այցելեք speeches.byu.edu կայքը:

Նեփիի կողմից ոգեշնչված որոշում ընդունելու չորս դասերը կարող են նվազեցնել ձեր երկյուղները և մեծացնել առաջ շարժվելու ձեր վստահությունը:

Նկար
composite of Nephi praying and a modern youth praying

Հատված Աղոթքի Հոգին, Կլաուդիո Ռոբերտո Աքուիար Ռամիրես

Դուք երիտասարդ չափահասներդ այժմ ապրում եք այսպես կոչված «Որոշումների տասնամյակում»: Դուք ընդունում եք ձեր կյանքի կարևոր որոշումներից շատերը, ինչպես օրինակ՝ «տաճար գնալը, միսիա ծառայելը, կրթություն ստանալը, մասնագիտություն ընտրելը և զուգընկեր ընտրելը և սուրբ տաճարում ժամանակի և ողջ հավերժության համար կնքվելը»:1

Ես հատկապես խոսում եմ նրանց համար, ովքեր մաքառում են այս կարևոր որոշումներից մեկի կամ մի քանիսի հետ,- ոմանք սխալ որոշում ընդունելու վախից հավանաբար գրեթե կաթվածահար են կամ կարիք ունեն ամրապնդման՝ նախկինում կայացրած որոշմանը համոզված մնալու համար:

Նեփիի կողմից ոգեշնչված որոշում ընդունելու չորս դասերը կիրառվելու դեպքում, կարող են նվազեցնել ձեր երկյուղները և մեծացնել առաջ շարժվելու ձեր վստահությունը:

1. Հնազանդվեք պատվիրաններին:

Նեփիի սրբազան հիշատակարանի վերջին հատվածն ամփոփում է նրա կյանքը. «Քանզի այսպես է պատվիրել ինձ Տերը և ես պետք է հնազանդվեմ:» (2 Նեփի 33.15:

Նեփիի հավատքն ու սերը Փրկչի հանդեպ ակնհայտ է Աստծո պատվիրաններին հնազանդվելու նրա օրինակից: Նա աղոթում էր (տես 1 Նեփի 2.16) Նա կարդում էր սուրբ գրությունները (տես 1 Նեփի 22.1): Նա ուղղություն էր փնտրում և հետևում ապրող մարգարեին (տես 1 Նեփի 16.23–24): Այդպիսի հնազանդությունը թույլ էր տալիս, որ Սուրբ Հոգին զորությամբ ընկերակցեր Նեփիին իր ողջ կյանքի ընթացքում և ենթարկվում էր շարունակվող անձնական հայտնությանը:

Դուք ևս պետք է մոտ մնաք Տիրոջը պահելով Աստծո պատվիրանները: Ես վկայում եմ, որ հետևողական հնազանդությունը փոքր բաներում, ինչպես օրինակ սուրբ գրությունները կարդալը, ամեն օր աղոթելը, Եկեղեցու ժողովներին հաճախելը, ապրող մարգարեների խորհուրդներին ականջ դնելը և ուրիշներին ծառայելը ձեզ կորակավորի Հոգու համար և այն հայտնության համար, որ այն բերում է:

Կատարելությունը անհրաժեշտ նախապայման չէ անձնական հայտնության համար: Անհրաժեշտ նախապայման է ամենօրյա ապաշխարությունը (տես Հռովմայեցիս Գ.23): Եթե ձեր ապաշխարությունը անկեղծ է և խորը (տես ՎևՈւ 58.42–43), Քավության մաքրագործող ուժը կբերի Հոգին ՝առաջնորդելու ձեզ կյանքի ծանրակշիռ որոշումներում:

2. Առաջ գնացեք հավատքով

Պատկերացրեք ձեզ Նեփիի իրավիճակում: Ձեր հայրն ասում է ձեզ, որ Տերը պատվիրել է ձեր ընտանիքին թողնել ձեր հարստությունը և հեռանալ անապատ: Մի՞թե չէիք կամենա իմանալ ձեր ճանապարհորդության և նպատակակետի մասին:

Կարծում եմ Նեփին հիացած կլիներ, եթե Տերը հստակ բացահայտեր նրա ապագան: Բայց Աստված այդպես չգործեց Նեփիի հետ և Նա այդպես չի գործի ձեզ հետ:

Երբ Նեփիի ընտանիքը ճանապարհորդում էր անապատում, նրան հրահանգներ էր տրվում միայն «ժամանակ առ ժամանակ» (1 Նեփի 16.29; 18.1): Առջևում համոզվածությամբ տեսնելով իր կյանքի ճանապարհորդությունը, չէր տա նրան հոգեկան լարվածության և հավատք ձևավորող այն փորձառությունները, որոնք օգնեցին նրան դառնալ ավելի Քրիստոսանման մարդ:

Նկար
composite with illustration of Lehi loading the plates of Laban on a donkey and a modern girl reading the Book of Mormon

Եթե դուք սպասում եք, որ Աստված բացահայտի, թե ինչ լուրջ գիտական աստիճանների հետամուտ լինեք, ում հետ ամուսնանաք, ինչ աշխատանք կատարեք, որտեղ ապրեք, արդյոք գնաք ավարտական դպրոց, և քանի երեխա ունենաք, դուք հավանական է երբեք չթողնեք ձեր բնակարանը: Ես վկայում եմ, որ անձնական հայտնությունը կգա միայն «ժամանակ առ ժամանակ»:

Մեր Երկնային Հայրը կամենում է, որ մենք աճենք, իսկ դա ներառում է փաստերը կշռադատելիս մեր ունակությունները զարգացնելը, դատողություններ անելը և որոշումներ կայացնելը: Սակայն Նա նաև հրավիրում է մեզ բերել մեր որոշումները Իր առջև աղոթքով (տես ՎևՈւ 9.7–9): Երեց Ռիչարդ Գ. Սքոթ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից.ուսուցանել է, որ մեր աղոթքների պատասխանները գալիս են «երեք ուղիներից մեկով»:2

Հաստատող համոզվածություն

«Առաջինը», ասել է Երեց Սքոթը, «դուք կարող է զգաք խաղաղություն, հանգստություն և համոզվածություն, որոնք հաստատում են, որ ձեր որոշումը ճիշտ է»:3 Կինս՝ Քրիսթին և ես պարզել ենք, որ կյանքի վրա ազդող վճռական որոշումների համար համոզվածությունը կարող է հաղորդվել սուրբ գրությունների միջոցով, հաճախ տաճարային երկրպագությունից հետո:

Օրինակ շատ խորհելուց և աղոթելուց հետո, մենք որոշեցինք թողնել մեր երազած տունը Տեխասում, ընդունել այլ աշխատանքի անցնելը և տեղափոխվել վեց փոքրահասակ երեխաների հետ Բեյջինգ, Չինաստան: Բայց մենք ծայրահեղորեն ցանկանում էինք հոգևոր հաստատում ստանալ այդպիսի կարևոր քայլի համար: Աստվածային համոզվածությունը եկավ մեզ տաճարում, երբ մենք կարդացինք հետևյալ խոսքերը Վարդապետություն և Ուխտերում. «Դա իմ կամքն է, որ դու պետք է … շատ [չ]մնաս այս վայրում, … մի մտահոգվիր քո ունեցվածքի համար: Գնա արևելյան հողերը» (ՎևՈւ 66.5–7):

Սուրբ գրություններում Հիսուս Քրիստոսի ձայնը, ուղեկցվելով Սուրբ Հոգու հզոր զգացողություններով, հաստատեց, որ Չինաստան տեղափոխվելու մեր որոշումը ճիշտ էր:

Անորոշության զգացում

Երկրորդ ուղին, որ Երկանյին Հայրը պատասխանում է աղոթքներին «անորոշության զգացումն է, մտքի արգելակումը, ցույց տալով, որ մեր ընտրությունը սխալ է»:4

Տայվանում իմ միսիայից հետո, ես կարծում էի միջազգային օրենքը լավ կարիերայի ընտրություն կլիներ: Երբ Քրիսթին և ես մտածեցինք այդ հնարավոր ապագայի մասին, մենք հասկացանք, որ առջևում ունեինք ևս հինգ տարիների թանկարժեք կրթություն:

ԱՄՆ-ի տնտեսությունը խորն անկման մեջ էր և մեր ֆոնդերը սահմանափակ էին, այսպիսով մենք մտածեցինք որ Օդային ուժերին ROTC միանալը իմաստուն ընտրություն կլիներ՝ վճարելու իմ ուսման համար: Բայց, երբ ես հանձնեցի պահանջվող ստուգարքները և լրացրեցի փաստաթղթերը, մենք ուղղակի չկարողացանք հարմարավետ զգալ այդ պարտավորությունը վերցնելիս: Ոչ մի մտքի արգելակում կամ մութ զգացումներ չեկան, միայն խաղաղության բացակայություն:

Այդ թվացյալ անտրամաբանական ֆինանսական որոշումը մասամբ ոգեշնչվեց, որովհետև ես կդառնայի սոսկալի փաստաբան:

Աստծուն վստահել

Աստված պատասխանում է աղոթքներին երրորդ ձևով՝ ոչ մի պատասխան: «Երբ դուք արժանի եք ապրում և ձեր ընտրությունը համապատասխանում է Փրկչի ուսմունքներին դուք պետք է գործեք», ասել է Երեց Սքոթը, «առաջ գնացեք հավատքով»:5

Արույրե թիթեղները ձեռք բերելու Նեփիի վերջին փորձը ցույց է տալիս, թե ինչպես է պետք շարունակել Աստծուն վստահելով: Նա գրել է.

«Եվ ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի:

Այնուամենայնիվ ես առաջ գնացի» (1 Նեփի 4.6–7):

Պահեր կգան ձեր որոշումների տասնամյակում, երբ դուք այլևս չեք կարող հետաձգել և պետք է գործեք: Ես սովորեցի այդ, երբ Երեց Դալին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանեց. «մենք հուշումներ կստանանք Հոգուց, երբ անենք այն ամենը ինչ կարող ենք, ավելի շուտ, երբ մենք դրսում արևի տակ աշխատում ենք, քան ստվերում նստած աղոթում ենք՝ առաջին քայլն անելու վերաբերյալ ուղղորդման համար»:6

Ինչպես Նեփիի դեպքում, հոգին պատշաճ ժամանակին կհաստատի կամ կնախազգուշացնի ձեր ընտրած ուղու վերաբերյալ:

3. Ապրեք ներկայում

Նեփիի նվիրվածությունը դեպի խոստացված երկիր ճանապարհորդությանը բացարձակ հակադրության մեջ էր գտնվում իր եղբայրների՝ Լամանի և Լեմուելի հետ: Նրանք որոշում կայացրեցին գնալ, բայց նրանց սրտերը երբեք չթողեցին Երուսաղեմը: Նեփին վերանորոգում էր իր աղեղը՝ ուտելու բան որսալու համար և ձգտում հանքաքար գտնել նավը կառուցելու համար, մինչ նրա եղբայրները կարծես թե հանգստանում էին վրանում:

Այսօր աշխարհը շատ Լամաններ և Լեմուելներ ունի: Բայց Տերը կարիք ունի Նեփիի նման նվիրված տղամարդկանց և կանանց: Դուք ավելի մեծ առաջընթաց կունենաք կյանքում, երբ դուք ամբողջապես նվիրվեք ձեր որոշումներին և ձգտեք աչքի ընկնել ձեր ներկա հանգամանքներում, նույնիսկ եթե դուք բաց աչքով նայում եք դեպի ապագան:

Նեփին օրինակ է հանդիսանում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի իմաստուն խորհրդի համար. «Անրջելով անցյալի մասին և տենչալով ապագայի համար կարող է հարմարավետություն տալ, բայց չի կարող գրավել ներկայում ապրելու տեղը: Սա է մեր հնարավորության օրը, և մենք պետք է որսանք այն»:7

4. Ուրիշներից ուժ վերցրեք

Նույնիսկ հետո, երբ մենք որոնել ենք Հոգին, առաջ ենք ընթացել մեր որոշման մեջ և լիովին նվիրված ենք եղել դրան, կասկածներ միևնույն է կարող են ծագել և ստիպել մեզ հարցականի տակ դնել մեր որոշումը: Այդպիսի հանգամանքներում ընտանիքի հավատարիմ որևէ անդամ կամ ընկեր կարող է խորհուրդ և ուժ տալ՝ մնալու ուղու վրա: Կարծում եմ ճանապարհորդության ընթացքում Նեփիի հարսնացուն դարձավ նրա վստահելի խարիսխը:

Նեփիի կնոջ հանդեպ շնորհակալությամբ լցվեցի, երբ այցելեցի Եկեղեցու Պատմության Թանգարանը: Ես այնտեղ ցնցվեցի մի նկարից, որտեղ Նեփին կապված էր նավի կայմից, մինչև ոսկորները թրջված մոլեգնող փոթորիկից:8

Նեփիի կողքին էին նրա կինը և երեխաներից մեկը: Նա կրում էր նույն մարտահրավերներն ու փոթորիկը ինչպես Նեփին, բայց նրա աչքերը համարձակ էին և նրա ուժեղ ձեռքերը պաշտպանողական ձևով գրկել էին նրա ուսերը: Այդ պահին ես հասկացա, որ ես ևս օրհնված էի՝ ունենալով հավատարիմ կողակից, որն ուժ էր տալիս ինձ իմ փորձությունների ժամանակ: Ես հուսով եմ, որ ես նույնպիսի ուժ եմ նրա համար:

Նկար
composite of Nephite family and modern couple

Եղբայրներ, պահպանելով և զորացնելով հոգևոր ուժը, որը դուք զարգացրել եք (կամ դեռ կզարգացնեք) որպես միսիոներ կամ որևէ արդար այլ ծառայությունում, ձեր լավագույն արժանիքն է՝ ցանկալի ամուսին և հայր դառնալու համար: Քույրեր, հոգևոր զգայունությունը, հավատքը և Հիսուս Քրիստոսին հետևելու քաջությունը, որպես կին և մայր ձեր լավագույն հատկանիշներից են:

Ես կոչ եմ անում ձեզ, դառնալ այնպիսի անձնավորություն, որպեսզի ձեր ներկա կամ ապագա ամուսինը կարողանա իմաստուն խորհուրդ և ուժ վերցնել: Առաքինի տղամարդը և արժանավոր կինը, ովքեր կնքվել են ժամանակի և ողջ հավերժության համար տաճարում, կարող են անել դժվար բաներ որպես հավասար զուգընկերներ:

Ես խոստանում եմ, որ եթե դուք կիրառեք Նեփիից և ժամանակակից մարգարեներից վերցված դասերը՝ որոշումներ կայացնելիս, դուք «ժամանակ առ ժամանակ» կառաջնորդվեք անձնական հայտնությամբ: Երբ դուք առաջնորդվեք ձեր որոշման տասնամյակում, թող որ դուք Նեփիի նման ունենաք հավատք ասելու.

Եվ ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի:

Այնուամենայնիվ ես առաջ գնացի» (1 Նեփի 4.67):

Հղումներ

  1. Robert D. Hales, “To the Aaronic Priesthood: Preparing for the Decade of Decision,” Liahona, May 2007, 48.

  2. Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործել աղոթքի մեծագույն պարգևը», Լիահոնա, մայիս 2007, 10:

  3. Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործել աղոթքի մեծագույն պարգևը», 10:

  4. Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործել աղոթքի մեծագույն պարգևը», 10:

  5. Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործել աղոթքի մեծագույն պարգևը», 10:

  6. Դալլին Հ. Օուքս, «Իր իսկ ժամանակին, Իր իսկ ձևով», Լիահոնա, Օգ. 2013, 26:

  7. Թոմաս Ս. Մոնսոն, «Գանձի որոնումներում», Լիահոնա, մայիս 2003, 20:

  8. Տես Helpmeet, by K. Sean Sullivan, in “The Book of Mormon: A Worldwide View,” Liahona, Dec. 2000, 37.