2015
Մեկ ուրիշի համար լինել Սարա
Ապրիլ 2015


Երիտասարդներ

Մեկ ուրիշի համար լինել Սարա

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Մի ժամանակ ինձ համար դժվար էր օգտագործել իմ համոզմունքները պատասխանելու համար այնպիսի մի հասարակ հարցի, ինչպիսին է՝ «Ինչո՞ւ դուք սուրճ չեք խմում»: Նախկինում ես բերում էի այնպիսի պատճառաբանություններ, ինչպիսին են՝ «Այն շատ դառն է» կամ «Համն ինձ դուր չի գալիս»:

Ինչո՞ւ էի ես ամաչում: Ինչո՞ւ էի ես վախենում խիզախորեն խոսել այն ամենի մասին, ինչին ես հավատում էի: Այժմ, երբ ետ եմ նայում, ես չեմ կարողանում պարզ հասկանալ, թե ինչից էի ես վախենում: Սակայն ես պարզ հիշում եմ, թե երբ սկսեցի թաքնվել պատճառաբանությունների ետևում:

Մի օր իմ ավագ դպրոցում անգլերենի դասի ժամանակ ուսուցիչը հայտարարեց, որ մենք դիտելու ենք հեռուստատեսային մի ծրագրի հատված, որը ես գիտեի, որ չպետք է դիտեի: Մինչ մյուս երեխաներն ուրախությամբ ընդունեցին այդ լուրը, մեր դասարանի Սարան ձեռք բարձրացրեց և հարցրեց, թե կարող էր դուրս գալ:

Երբ ուսուցիչը հարցրեց, թե ինչու, Սարան պարզապես պատասխանեց. «Քանի որ ես մորմոն եմ և ես չեմ դիտում հաղորդումներ, որտեղ կա անպարկեշտություն»:

Դասարանի առջև կանգնելու նրա քաջությունը հրաշալի էր: Երախտապարտ եմ Սարային, քանի որ ես նույնպես կանգնեցի և մինչև ծրագրի վերջը սպասեցի դրսում՝ մաքուր խղճով:

Ես ընդմիշտ փոխվեցի: Ես սկսեցի բացատրել իմ համոզմունքները՝ թեմայից խուսափելու փոխարեն: Եվ արդյունքում ես ինքնավստահություն ձեռք բերեցի և նույնիսկ ավելի շատ սկսեցի մասնակցել Եկեղեցու և դպրոցի միջոցառումներին:

Ես երբեք չասացի Սարային, թե ինչ մեծ նշանակություն ունեցավ նրա օրինակն ինձ համար, սակայն ես փորձում եմ հետևել նրա ինքնավստահության օրինակին: Ես այժմ գիտակցում եմ, որ Աստծո հրաշալի, սրբազան Եկեղեցու անդամը լինելն ամենևին էլ ամոթալի բան չէ: Ես հուսով եմ, որ կարող եմ իմ օրինակով մեկ ուրիշի համար լինել Սարա: