2015
Ճիշտ ուղին
Ապրիլ 2015


Ճիշտ ուղին

«Եկեք չբռնենք սխալ ճանապարհը» ելույթից, Լիահոնա, մայիս 2014, 39–41:

«Լսեք խոսքերն այն Աստծո, որն արարել է ձեզ» (ՎևՈւ 43.23):

Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում ընտանիքիս հետ այցելեցինք Յուտայի Կամարների ազգային զբոսայգի: Այնտեղի ամենագեղատեսիլ և ամենահայտնի կամարներից մեկը կոչվում է Փխրուն կամար, և մենք որոշեցինք բարձրանալով սարը՝ հասնել այդ կամարին:

Մենք մեծ խանդավառությամբ սկսեցինք մեր ճանապարհը, սակայն շուտով մյուսները հանգստանալու կարիք զգացին: Այնքան մեծ էր այնտեղ շուտ հասնելու իմ ցանկությունը, որ ես մենակ շարունակեցի ճանապարհը: Առանց ուշադրություն դարձնելու այն ուղուն, որով պետք է գնայի, ես հետևեցի իմ առջևում գնացող մարդուն, ով, կարծես, գիտեր, ուր էր գնում:

Քայլելու համար ճանապարհը դառնում էր ավելի ու ավելի դժվար: Ես համոզվեցի, որ ընտանիքս չէր կարող անցնել այն: Հանկարծ ես տեսա Փխրուն Կամարը, սակայն ի զարմանս ինձ, այն անհասանելի էր ինձ համար: Արահետը, որով ես բարձրացել էի, չէր տանում դեպի կամարը:

Հիասթափված ես բռնեցի ետդարձի ճանապարհը: Անհամբեր սպասում էի, երբ էի կրկին իմ խմբին հանդիպելու: Նրանք ինձ ասացին, որ ճիշտ ճանապարհը ցույց տվող նշաններին ուշադիր և ջանասիրաբար հետևելով, նրանք հասել էին Փխրուն կամարին: Դժբախտաբար, ես գնացել էի սխալ ճանապարհով: Ինչպիսի՜ դաս ես սովորեցի:

Միշտ ձեր տեսադաշտում պահեք ձեր ուղին, որը տանում է դեպի հավերժական կյանք ձեր Երկնային Հոր հետ: Հետևեք ձեր սովորած ավետարանական սկզբունքներին և պատվիրաններին, և կմնաք ճիշտ ուղու վրա և հավերժ կապրեք Նրա հետ: