2015
Ի՞նչ չափով սատանան ազդեցություն ունի իմ մտքերի վրա:
Ապրիլ 2015


Ի՞նչ չափով սատանան ազդեցություն ունի իմ մտքերի վրա:

Մեր Երկնային Հայրը հավաստիացնում է, որ մենք ունենք բարոյական ազատ կամք, բարին կամ չարը ընտրելու ունակություն: Նա չի ստիպի մեզ բարին գործել, իսկ դևը չի կարող ստիպել մեզ չարը գործել (տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 214):

Այսպիսով, ինչ վերաբերում է ձեր մտքերին, դևն ընդամենը այնքան ազդեցություն ունի ձեր մտքերի վրա, որքան որ դուք կամենում եք տալ նրան: Նախագահ Ջոզեֆ Սմիթն ասել է. «Սատանան չի կարող մեզ հարկադրել իր գայթակղություններով, մինչև մենք մեր սրտերում չհամաձայնվենք և անձնատուր չլինենք» (Teachings: Joseph Smith, 213): Նա ասել է նաև. «Դևը զորություն չունի մեզ վրա, բացառությամբ միայն այն դեպքում, երբ մենք թույլ ենք տալիս նրան» (214):

Բացի այդ, սուրբ գրություններն ասում են մեզ, որ «չկա ուրիշ ոչ մեկը, բացի Աստծուց, որ իմանա քո մտքերը և մտադրությունները քո սրտի» (ՎևՈւ 6.16), այսպիսով սատանան իրականում չգիտի, թե ինչ եք դուք մտածում: Նա կարող է միայն առաջարկել գայթակղություններ և հրապուրանքներ: Բայց, եթե դուք ընտրեք դրանք, նա ձեռք է բերում ավելի մեծ ուժ ձեզ վրա և գայթակղություններն ավելի են ուժեղանում: Նույն ձևով, եթե դուք դիմադրում եք չարին և ընտրում եք բարին, դուք կուժեղացվեք և կօրհնվեք: