2015
«Միշտ» ի Նրա խոստումը
Ապրիլ 2015


«Միշտ» ի Նրա խոստումը

Ռոբին Կասպեր, Յուտա, ԱՄՆ

Նկար
drawing of a broken bike

Նկարազարդումները՝ Բրադլի Հ. Քլարկի

Երբ ես նստած էի հաղորդության ժողովին՝ խորհելով հացի վրայի աղոթքը, խոսքերը շարունակում էին կրկնվել ինքնաբերաբար իմ մտքում, «որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան» (Մորոնի 4.3, ՎևՈՒ 20.77):

Ասվում է « միշտ», ոչ թե ուղղակի որոշ դեպքերում: Ապա ինչու, մի քանի ամիս առաջ ամուսինս և ես չհուշվեցինք այն բանի վերաբերյալ, թե ինչպես պաշտպանեինք մեր 11 տարեկան որդուն, նախքան նա կզոհվեր հեծանիվի ու ավտոմեքենայի վթարից: Ինչո՞ւ Երկնային Հայրը «միշտ» չի հսկում մեզ և նախազգուշացնում մեզ:

Ինձ ուսուցանվել էր Երեխաների Միությունում և ես հավատացել էի, որ Սուրբ Հոգին կպաշտպանի մեզ: Նա կօգտագործի մեղմ և հանդարտ ձայնը՝ հսկելու, առաջնորդելու և նախազգուշացնելու մեզ վտանգի մասին: Այս միտքը իմ ուղեղում էր Բենի մահվանից սկսած: Ես նրան շատ էի կարոտում և սիրտս հասկացողություն և խաղաղություն էր փափագում:

Որտե՞ղ էր իմ նախազգուշացնող ձայնը: Որտե՞ղ էր Սուրբ Հոգին: Ես զգում էի, որ մենք անում էինք մեր լավագույնը արդարակյաց լինելու համար: Մենք վճարում էինք մեր տասանորդը, հաճախում էինք մեր ժողովներին և ծառայում էինք, երբ որ մեզ խնդրվում էր: Մենք հեռու էինք կատարյալ լինելուց, բայց մենք անցակցնում էինք ընտանեկան երեկոներ և սուրբ գրությունների ուսումնասիրություն: Մենք փորձում էինք:

Գրեթե այդ պահին ես նստած էի Սփոփող Միության դասին, երբ ուսուցիչը պատմեց մի պատմություն մոտիկ բարեկամներից մեկի մասին: Լուսացույցին սպասելիս բարեկամը զգացել էր հստակ տպավորություն, մնալ որտեղ նա կանգնած էր, երբ լույսը փոխվել էր կանաչ: Նա հնազանդվել էր հուշումին և գրեթե անմիջապես մի մեծ բեռնատար սլանալով անցել էր խաչմերուկը կարմիր լույսի տակով: Եթե նա լսած չլիներ և հնազանդված այդ ձայնին, նա և նրա երեխաները հավանաբար վնասված կլինեին կամ նույնիսկ մահացած:

Այս պատմությունը ինձ հարվածեց ուժեղ, բայց երբ նստած էի աթոռիս արցունքների մեջ՝ պատրաստվելով կանգնել և հեռանալ սենյակից, մի մեծ հանգստություն իջավ ինձ վրա: Ես խաղաղություն զգացի, որ Սուրբ Հոգին, իսկապես, ինձ հետ էր եղել: Իմ դեպքում Նա եղել էր ինձ հետ ոչ թե որպես նախազգուշացնող ձայն, այլ որպես մխիթարող:

Բենի վթարից հետո ես զգացել էի ուժ իմ սեփականից վեր և մխիթարվել էի իմ Երկնային Հոր կողմից: Ես չէի հասկանում երբեմն, թե ինչու են որոշ բաներ պատահում, բայց ես երբեք չէի կասկածել Նրա սիրուն:

Ես ունեմ հավատք, որ Աստված հասկանում է բոլոր բաները և երբեք ինձ չի թողնի անմխիթար: Սուրբ Հոգին շատ դերեր է խաղում մեր կյանքում: Նա կարող է պաշտպանել մեզ, բայց Նա նաև առաջնորդում է մեզ, մխիթարում մեզ, ուսուցանում և տալիս հասկացողություն և այլ օրհնություններ:

Ես հասկացա, որ Երկնային Հայրն իսկապես պահում է Իր խոստումները: Նա «միշտ» եղել էր ինձ հետ: