2015
Ջոզեֆի շնորհիվ
Ապրիլ 2015


Ջոզեֆի շնորհիվ

Բացահայտեք վեց ուղիներ, որոնց միջողով ձեր կյանքը տարբեր է ի շնորհիվ Մարգարե Ջոզեֆ Սմիթի (կամ կարող է տարբեր լինել):

Նկար
Painting of a young boy kneeling looking up at a grove of trees. At the center of the painting is a young boy (age 14) kneeling. His hands are resting on his thighs and he looks up at a light source above his head. The boy wears grey trousers (with suspenders) and grey vest and an off-white shirt. The shirt has a collar and two button placket at the front and the sleeves are rolled. The young boy had blond hair that is slightly rumpled. The background his a grove of trees, almost all with no leaves. There are some low saplings immediately behind the boy. The foreground has rocks, twings and small plants sprouting. "Walter Rane 04" appears in the lower right corner in red.

Ջոզեֆ Սմիթը մահացել է 170 տարի առաջ: Նա ապրեց ընդամնեը 38 տարի, անցկացնելով այդ ժամանակի մեծ մասը այնպիսի տեղերում, որոնք այնքան անհայտ են, որ դուք հավանաբար չեք գտնի դրանք որևէ քարտեզի վրա, բացի ամենամանրամասն քարտեզներից: Եվ դուք գուցե ծանոթ եք շատ բաների հետ, որոնք նա արեց իր կյանքում: Բայց երբևիցե դուք մտածե՞լ եք, թե ինչպես են դրանք ազդել ձեզ վրա անձնապես: Չնայած այդ ուղիները խիստ բամաթիվ են՝ հաշվելու համար, դուք կարող եք սկսել այս վեցով:

Ջոզեֆ Սմիթի շնորհիվ.

1. Դուք հասկանում եք, թե ով է Աստված և Հիսուս Քրիստոսն իրականում:

Եթե նույնիսկ, Ջոզեֆ Սմիթի միջոցով չէ դա, դուք գուցե այնուամենայնիվ հավատում եք Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Դուք գուցե ունեք Աստվածաշնչի վայությունները: Բայց մտածեք, թե որքան ավելի խորն է ու ավելի հարուստ ձեր հասկացողությունը այն բանի շնորհիվ, ինչ Ջոզեֆ Սմիթը վերականգնեց՝ Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի համարձակ, հաստատող վկայություններով: Օրինակ, դուք գիտեք մի բան, որը աշխարհի մեծ մասը չգտիտի, որ հարություն առած Փրկիչը հայտնվեց Ամերիկաներում՝ ապացուցելով Իր խոսքերով, որ Նա ոչ միայն «Իսրայելի Աստվածն է [այլ նաև] ողջ երկրագնդի Աստվածը» (3 Նեփի 11.14):

Մտածեք, թե որքան է ձեր վկայությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ զորանում Նեփիի, Ալմայի, Մորոնիի հզոր վկայություններից, չեմ ասում էլ Ջոզեֆ Սմիթի մասին, ով հայտարարեց. «Նա ապրում է»: «Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում» (ՎևՈՒ 76.22–23): Մի օրում, երբ հավատքն առ Աստված և Հիսուս Քրիստոսը մարտահրավերի է ենթարկվում և հաճախ լքվում, ինչպիսի օրհնություն է ունենալ այս լրացուցիչ լույսը:

2. Դուք գիտեք, որ Աստծո զավակն եք, և այդպես՝ բոլոր մյուսները ևս:

Նկար
Youth in the Philippines are walking in a line and laughing and holding hands.

Երևի ամենակարևոր ճշմարտությունը, որ Ջոզեֆ Սմիթը վերականգնեց, Աստծո հետ մեր փոխհարաբերության վերաբերյալ ճշմարտությունն էր:1 Նա տառացիորեն մեր Հայրն է: Երբևէ կանգ առե՞լ եք մտածելու այն բաների մասին, որոնք բխում են այդ փաստից: Դա փոխում է ուղին, թե ինչպես եք տեսնում ինքներդ ձեզ, անկախ նրանից, թե ինչ է մտածում աշխարհը ձեր մասին, դուք գիտեք, որ Աստծո սիրելի զավակն եք, Նրա հատկանիշներով ձեր ներսում: Դա փոխում է ուղին, թե ինչպես եք տեսնում ուրիշներին՝ հանկարծակի բոլորը,—բոլորը—ձեր եղբայրներն ու քույրերն են: Այն փոխում է ուղին, թե ինչպես եք նայում բուն կյանքին, բոլոր դրա ուրախությունները և փորձությունները Երկնային Հոր ծրագրի մասն են կազմում՝ օգնելու դառնալ Իր նման: Վատ չէ, որ ինչ որ բանի առթիվ, դուք երգում եք Երեխաների Միությունում:2

3. Ձեր ընտանիքը կարող է հավերժական լինել:

Նկար
Family posing together on a street in Hong Kong.

Ինչո՞ւ են այդքան մարդիկ շփոթված ամուսնության և ընտանիքի կարևոորության վերաբերյալ: Միգուցե այն պատճառով, որ չգիտեն վարդապետությունը, որը վերականգվել էր Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ ամուսնությունն ու ընտանիքը կարգվել են Աստծո կողմից և նախատեսված են հավերժական լինելու: (տես ՎևՈւ 49.15, 132.7): Սրանք մարդկանց կողմից հորինված ավանդույթներ չեն, որը մեր հասարակությունն է աճեցրել, դրանք երկնքի հավերժական կարգի մասն են կազմում: Եվ ի շնորհիվ քահանյության բանալիների և տաճարային արարողությունների, որոնք վերականգվել են Ջոզեֆ Սմիթի միջոցով, ձեր հավերժական ընտանիքը կարող է սկսել այստեղ՝ երկրի վրա:

4. Քահանայությունը և նրա օրհնությունները մատչելի են ձեզ համար:

Նկար
Filipino church members during a sacrament meeting.

Քանի որ Աստված վերականգնեց Իր քահանայությունը Ջոզեֆ Սմիթի միջոցով, դուք կարող եք մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Դուք կարող եք ձգտել բժշկության, մխիթարության, և առաջնորդության քահանայության օրհնություններին: Դուք կարող եք սրբազան ուխտեր անել, որոնք կապում են ձեզ Աստծո հետ: Եվ դուք կարող եք նորոգել ձեր ուխտն ամեն շաբաթ, երբ դուք ճաշակեք հաղորդությունից: Քահանայության արարողությունների միջոցով Աստծո զորությունը մտնում է ձեր կյանք (տես ՎևՈւ 84.20–21): Սրանցից ոչ մեկը հնարավոր չէր լինի առանց այն աշխատանքի, որն իրականացվեց Ջոզեֆ Սմիթի միջոցով:

5. Դուք ազատ եք վնասակար նյութերից հակվածությունից:

Նկար
Two young men in DR Congo playing basketball.

Կամ առնվազն կարող եք լինել, եթե հնազանդվեք Ջոզեֆի հայտնությանը, որը ստացվել է 1833 թվականին, նախքան բժշկությունը կապացուցեր, որ թոքերի քաղցկեղն առաջանում է ծխախոտից, իսկ ոգելից խմիչքները կապված են լյարդի հիվանդության հետ: Երբ մարգարե ունեք, ով հայտնում է Աստծո իմաստությունը, ինչու սպասել աշխարհի իմաստությանը, որպեսզի ուղղեք բաց թողածը: Իմաստության Խոսքը ցույց է տալիս, որ Աստված հոգ է տանում ոչ միայն մեր հոգիների համար, այլ նաև մեր մարմինների համար (տես ՎևՈւ 89): Ի վերջո, ինչպես ցույց տվեց Ջոզեֆ Սմիթի հայտնությունները, մարմին ունենալը մեզ դարձնում է ավելի և ոչ թե սակավ նման մեր Երկնային Հորը, ով նույնպես մսից և ոսկորերից մարմին ունի (տես ՎևՈւ 130.22):

6. Դուք կարող եք ինքնուրույն իմանալ ճշմարտությունը Սուրբ Հոգու միջոցով:

Նկար
A young Polynesian woman kneeling in prayer beside her bed.

Երբ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը մտավ Սրբազան Պուրակ 1820 թվականին, շատ եկեղեցիների ընդհանուր համոզմունքն էր, որ հայտնությունը անցած բան է: Ջոզեֆի Առաջին Տեսիլքն ապացուցեց, որ դա սխալ է: Երկինքները բաց են ոչ միայն մարգարեների համար: Ամեն մեկն, ով հարց ունի կարող է ստանալ պատասխան խոնարհ, ջանասեր որոնման միջոցով (տես ՎևՈւ 42.61; 88.63): Օրինակ դուք կարող եք պարզել ձեզ համար, թե Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե է՞, նույն ձևով ինչպես Ջոզեֆը պարզեց Աստծուն Իրեն՝ հարցնելով:

Այս ցուցակն ընդամնեը սկիզբն է: Ի՞նչ կավելացնեիք դուք: Ի՞նչպես է ձեր կյանքը տարբեր Ջոզեֆ Սմիթի շնորհիվ:

Հղումներ

  1. Տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ (2007), 37-44:

  2. «Աստծո զավակն եմ», հիմներ և մանկական երգեր, էջ 58: