2015
Հիսուս Քրիստոսի հատկանիշները. նենգությունից կամ կեղծավորությունից զերծ
Ապրիլ 2015


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Հիսուս Քրիստոսի հատկանիշները. նենգությունից կամ կեղծավորությունից զերծ

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկչի կյանքը և դերերը հասկանալը ինչպե՞ս կմեծացնեն ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնեն նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Նկար

Հասկանալը, որ Հիսուս Քրիստոսը նենգությունից կամ կեղծավորությունից զերծ է, կօգնի մեզ հավատարմորեն փորձել հետևել Նրա օրինակին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինն (1917–2008) ասել է. «Նենգություն գործել նշանակում է խաբել կամ մոլորեցնել: … Նենգությունից զերծ անձնավորությունը անմեղ, անկեղծ միտում ունեցող և մաքուր շարժառիթներ ունեցող անձնավորություն է, ում կյանքն արտացոլում է ազնվության սկզբունքների պարզ կիրառումը նրա ամենօրյա գործողություններում: … Ես կարծում եմ, որ Եկեղեցու անդամների նենգությունից զերծ լինելու անհրաժեշտությունն այսօր ավելի հրատապ է, քան եղել է այլ ժամանակներում, քանի որ շատերն աշխարհում, ըստ երևույթի, չեն հասկանում այս արժանիքի կարևորությունը»:1

Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Մեզանից ոչ ոք էլ այնքան Քրիստոսանման չէ, որքան գիտենք, որ պետք է լինենք: Այնուամենայնիվ, մենք լրջորեն ցանկանում ենք հաղթահարել մեր թուլությունները և մեղք գործելու միտումները: Սրտով և հոգով մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը՝ Հիսուս Քրիստոսի Քավության օգնությամբ»:2

Մենք գիտենք, որ «մենք կդատվենք համաձայն մեր գործերի, մեր սրտի ցանկությունների և ըստ այն բանի, թե ինչպիսի մարդ ենք մենք դարձել»:3 Սակայն, երբ մենք ձգտենք ապաշխարել, մենք կդառնանք ավելի մաքուր. և «երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն» (Մատթեոս Ե.8):

Լրացուցիչ սուրբ գրություններ

Սաղմոս ԼԲ.2, Հակոբոս Գ.17, Ա Պետրոս Բ.1–2, 22

Սուրբ գրություններից

Փոքր երեխաները զերծ են նենգությունից: Հիսուս Քրիստոսն ասել է. «Թույլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը: … Եւ [երեխաներին] առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց» (Մարկոս Ժ.14, 16):

Քրիստոսը նաև սպասավորեց երեխաներին Ամերիկաներում Իր Խաչելությունից հետո: Նա պատվիրեց, որ մարդիկ Իր մոտ բերեին իրենց փոքր երեխաներին և «դրեցին նրանց ներքև՝ գետնի վրա, նրա շուրջը, և Հիսուսը կանգնեց մեջտեղում. …

… [Եվ] նա արտասվեց, և բազմությունը վկայեց դա, և նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը: …

Եվ երբ նրանք նայեցին՝ տեսնելու համար, նրանք գցեցին իրենց աչքերը դեպի երկինք, և … նրանք տեսան հրեշտակներ՝ իջնելիս երկնքից, կարծես թե կրակի մեջ էին. և նրանք իջան վար և օղակեցին այն փոքրիկների շուրջը, … և հրեշտակները սպասավորում էին նրանց» (3 Նեփի 17.12, 21, 24):

Հղումներ

  1. Joseph B. Wirthlin, “Without Guile,” Ensign, May 1988, 80, 81.

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Եկեք, միացեք մեզ», Լիահոնա, նոյեմբեր 2013, 23:

  3. Ձեռնարկ 2. Ծառայել Եկեղեցում (2010), 1.2.1: