2015
Գիտեմ, սիրում է Փրկիչն ինձ
Ապրիլ 2015


Փոքր երեխաների համար

Գիտեմ, Հիսուսը սիրում է ինձ

Հեղինակն ապրում է Կոլորադոյում, ԱՄՆ:

Լեյնին փորձում էր եկեղեցում ակնածալից լինել: Բայց նա հոգնել էր և ուզում էր ոտքերը շարժել:

Հաղորդությունն ավարվելուց հետո Լեյնին բացեց Հիսուսի մասին իր գիրքը: Նա գտավ նկարը, որտեղ Հիսուսը փոքր երեխաների հետ էր: Դա իրեն խաղաղությամբ և ուրախությամբ լցրեց:

Հաղորդության ժողովից հետո Լեյնին հարցրեց մայրիկին. «Ինչո՞ւ է ավելի հեշտ լինել հարգալից, երբ ես թերթում եմ Հիսուսի մասին իմ գիրքը»:

«Կարծում եմ, որովհետև այն հիշեցնում է, թե որքան շատ է Հիսուսը քեզ սիրում»,- ասեց մայրիկը:

Լեյնին գլխով արեց: «Կարծում ես Հիսուսը գիտի՞, որ ես էլ Նրան եմ սիրում»,- հարցրեց նա:

Մայրիկը գրկեց Լեյնիին: «Վստահ եմ, որ Նա գիտի»: