2015
Մեր ընթացքը
Ապրիլ 2015


Մեր ընթացքը

Հրշեջներ և Աստծո սպառազինությունը

Նկար
illustration of firefighters

Նկարազարդումը՝ Ջուլիա Յելլոուի

Խաղաղ օր էր իմ աշխատանքի վայրում, որտեղ ես կամավոր հրշեջ էի, այսպիսով ես որոշեցի կարդալ Մորմոնի Գիրքը: Երբ իմ աշխատակիցներից մեկը տեսավ ինձ կարդալիս, նա հարցրեց, թե արդյոք գիտեի, թե ինչպես մենք պետք է հագնենք Աստծո սպառազինությունը արդի ժամանակներում: Երբ մենք խոսում էինք, հնչեց ահազանգ: Հրդեհ էր բռնկվել մոտակա խանութում:

Մենք արագ հագանք հակահրդեհային համազգեստը և ուղիղ գնացինք այնտեղ: Բոցերը վիթխարի էին, և երբ մենք մոտենոմ էինք խանութին, ինչ որ բան պայթեց դեպի մեր ուղղությամբ: Բոցերը մեզ շրջափակեցին: Պայթյունը մի քանի րոպե շփոթեցրեց ինձ և իմ գործընկերոջը: Բայց ի շնորհիվ մեր սարքավորումների և մեր պաշտպանական հագուստների, մենք վնասվածքներ չստացանք:

Երբ մենք վերադարձանք դեպի կայան, հրդեհը հանգցնելուց հետո, ես հարցրեցի իմ գործընկերոջը, թե նա հիշո՞ւմ էր Աստծո սպառազինության մասին իր հարցը: Նա ասաց, որ հիշում էր, և ես բացատրեցի, որ Աստծո սպառազինությունը նման է մեր հակահրդեհային պաշտպանական հանդերձանքին: Մենք միշտ պետք է այն կրենք, որպեսզի դիմանանք հակառակորդի հզոր հարձակումներին: Եթե պահենք պատվիրանները, մենք կօրհնվենք Աստծո սպառազինության պաշտպանական զորությամբ, և Սուրբ Հոգին կլինի մեր ուղեկիցը:

Ֆերնանդո դե լա Ռոզա Մարրոն, Մեքսիկա

Իմ սիրելի սուրբ գրությունը

Ա Թագավորաց 16.7: «Մարդը այնպես չի տեսնում, ինչպես Տերը. որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում» (Ա Թագավորաց ԺԶ.7):

Մինչև Եկեղեցուն միանալը ես միշտ ինձ համարում էի սովորական ունակություններով սովորական մարդ: Ես զգում էի, որ ոչ մի արժեքավոր բան չունեի առաջարկելու: Ես վախենում էի ցույց տալ մարդկանց, թե ով եմ ես այն պատճառով, որ վախենում էի մերժված և վիրավորված լինել: Ես կարծում էի, որ ամեն մեկը իմ շրջապատում ավելի ուժեղ էր, ավելի խելացի և ավելի լավը, քան ես:

Բայց բոլոր այս տեսակետները փոխվեցին, երբ ես դարձա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ես իմացա, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք և մենք ժառանգել ենք աստվածային հատկանիշներ: Ես այժմ հասկանում եմ, որ չկա որևէ մրցություն, թե ով է ավելի խելացի, ավելի հարուստ կամ ավելի լավ արտաքինով: Տիրոջ աչքում մենք բոլորս հավասար հիմքերի վրա ենք և Նա է, որ դատում է՝ ոչ թե մեր ֆիզիկական հատկանիշների վրա հիմնվելով, այլ մեր հնազանդության և Իր սահմանած ուղուն հետևելու ցանկության վրա:

Ջոան Ազուսենա, Ֆիլիպպիններ

Կաշխատե՞ք կիրակի օրը:

Նկար
illustration of men loading a truck

Նկարազարդումը՝ Ջուլիա Յելլոուի

Երբ ես 15 տարեկան էի, ես ձեռք բերեցի ուժեղ վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և այնքան երջանիկ էի Եկեղեցուն միանալու համար: Այդ ժամանակ ես աշխատում էի իմ ընտանիքին օգնելու համար: Այնուամենայնիվ, մկրտվելուց ոչ շատ անց, ես կորցրեցի իմ աշխատանքը:

Ես պետք է շուտ գտնեի նոր աշխատանք, որովհետև իմ ընտանիքը կախված էր ինձանից, բայց ամեն աշխատանքի համար, որ ես դիմում էի, պահանջում էին, որ ես աշխատեմ կիրակի օրերը: Ես մերժեցի շատ աշխատանքների առաջարկություններ, որովհետև ես գիտեի, որ պետք է լինեի եկեղեցում կիրակի օրերին (տես ՎևՈւ 59.9–10):

Երկու ամիս որոնելուց հետո, ես դեռ չկարողացա գտնել աշխատանք: Մայրս Եկեղեցու անդամ չէր, և չնայած նա հավատում էր Աստծուն, նա շատ բարկացած էր, որ ես ձեռքից բաց էի թողնում այդքան շատ աշխատանքներ:

Մի գիշեր նա նայեց ինձ արցունքն աչքերին և հարցրեց. «Ինչո՞ւ է Աստված թողնում, որ այս պատահի մեզ, երբ դու այդքան հավատարիմ ես անելիս այն ինչ ճիշտ է»:

Ես պատասխանեցի. «Մամ, ես չգիտեմ, թե ինչո՞ւ է սա պատահում մեզ հետ, բայց ես իսկապես գիտեմ, որ ես անում եմ ճիշտը, և ես գիտեմ, որ Աստված կօրհնի մեզ դրա համար»:

Հաջորդ առավոտ մեկն ինձ բավականին մեծ գումար առաջարկեց՝ երկու օր որոշ ծանր բեռներ մի տնից մյուսը տեղափոխելու համար: Աշխատանքը ծանր էր, բայց երբ ես ստացա փողը, ես ուղիղ տուն գնացի և հղեցի երախտագիտության աղոթք: Ես շուտով լավ աշխատանք գտա, որը թույլ էր տալիս կիրակի օրը համգստանալ, և ես այդ ժամանակվանից սկսած անգործ չեմ մնացել:

Ես ուրախ եմ, որ սուրբ պահեցի Հանգստության օրը: Կյանքում շատ մարտահրավերներ կան, բայց ես գիտեմ, որ եթե մենք ձգտում ենք ուժեղ լինել, չնայած այդ մարտահրավերներին, Տերը կօրհնի մեզ:

Սահիլ Շարմա, Հնդկաստան