2015
Հիսուսը բժշկում է բորոտին
Ապրիլ 2015


Սուրբ գրությունների ժամ

Հիսուսը բուժում է բորոտին

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Այս տարի միասին սովորենք Նոր Կտակարանի մասին:

Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք հիվանդ էիք: Ինչ-որ մեկը օգնե՞լ է, որ դուք ավելի լավ զգաք ձեզ:

Նոր Կտակարանում մենք կարդում ենք, թե ինչպես էր Հիսուսը բարյացակամորեն վերաբերվում հիվանդ մարդկանց: Մի օր բորոտություն կոչվող մաշկի ծանր հիվանդությամբ մի մարդ գնաց Հիսուսի մոտ: Նա գիտեր, որ Հիսուսը բոլոր հիվանդներին բուժելու ուժ ուներ: Նա հավատում էր, որ Հիսուսը նրան կբժկեր: Հիսուսը դիպավ բորոտին և ասաց. «Սրբուիր» (Մարկոս 1.41): Դա ասելուն պես այդ մարդը բժշկվեց:

Մենք կարող ենք հետևել Հիսուսին և լինել բարի ու սիրալիր այն մարդկանց հանդեպ, ովքեր հիվանդ կամ տխուր են: