2015
Աղոթքներ և եկեղեցիներ
Ապրիլ 2015


Աղոթքները և տաճարները

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

«Դուք իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք» (Հովհ. 13.35):

Դանին նայեց վերև, բայց դեռ չէր կարողանում տեսնել գեղեցիկ տաճարի վերևի մասը: Այստեղ են գալիս այլ եկեղեցուն պատկանող մարդիկ: Դանին չէր հասկանում, թե ինչու էր իր ընտանիքը հաճախում եկեղեցի ուրբաթ օրը, բայց հայրիկն ասաց, որ իրենք գնում էին երեկոյան ժամերգության:

«Ի՞նչ է դա»,- հարցրեց Դանին:

«Մարդիկ հավաքվում են եկեղեցում՝ երգում են, կարդում են սուրբ գրություններ և միասին աղոթում են»,- ասաց հայրիկը,- Ինչպես մի մեծ ընտանիք օրվա վերջում»:

Դանիին դա շատ դուր եկավ: Նա և իր ընտանիքը եկել էին Անգլիա: Անցյալ կիրակի նրանք այցելել էին մի ցից Յորք քաղաքում: Երեխաների խմբում բոլորը գիտեին նույն սուրբ գրությունները և երգերը, որոնք Դանին գիտեր: Նա գիտեր, որ ծուխը որտեղ նա այցելում էր Հիսուսի իսկական Եկեղեցու մաս էր, ճիշտ այնպես, ինչպես նրանց հաճախած ծուխը:

Բայց այս եկեղեցին շատ էր տարբերվում իր իմացած եկեղեցուց: Նա նկատեց մոմերով լի մի փոքր սեղան: Դանին տեսավ, թե ինչպես մի տղա մոմ վառեց:

«Ինչո՞ւ ես դու մոմ վառում»,- հարցրեց Դանին:

Տղան ժպտաց: «Ես մոմ եմ վառում, երբ աղոթում եմ հատուկ բաների համար: Քանի դեռ մոմը վառվում է, հուսով եմ, որ աղոթքը կշարունակվի լսվել Աստծո կողմից»:

Դրանք Դանիին սովորական մոմեր թվացին: Նա փոքր-ինչ շփոթված էր, բայց ուզում էր քաղաքավարի լինել: Նա ժպտաց այդ տղային:

Դանին և իր ընտանիքը նստեցին, և շուտով երեկոյան ժամերգությունը սկսվեց: Նա տեսավ նույն տղային մի քանի շարք այն կողմ: Եվ շուտով հասկացավ, որ նա ոչ մի երգ չգիտի այն երգերից, որ բոլորը երգում են: Աղոթելիս նրանք կարդում էին մի փոքր գրքից: Ամեն ինչ տարբվում էր այն ամենից, ինչին նա ծանոթ էր:

Ճիշտ է երաժշտությունն իրեն ծանոթ չէր, բայց շատ գեղեցիկ էր: Այնուհետև մի մարդ կանգնեց, որ կարդա սուրբ գրություններից: Նա կրում էր թիկնոց, և չէր հագել կոստյում և փողկապ՝ ինչպես Դանիի եպիսկոպոսը: Բայց երբ նա սկսեց, Դանին հասկացավ, որ գիտեր այդ պատմությունը: Նա կարդում էր այն մասին, թե ինպես Հիսուսը բժշկեց 10 բորոտներին:

«Հայրիկ,- շշնջացԴանին,- Ես սիրում եմ այս պատմությունը»:

Հայրը ժպտաց,- «Ես նույնպես»:

Այնուհետև թիկնոցով մարդը աղոթք ասեց: Նա խնդրեց Աստծուն, որ օրհներ հիվանդներին և կարիքավորներին: Ճիշտ այնպես, ինչպես Դանին էր անում: Նա նաև հատուկ օրհնություններ խնդրեց իր եկեղեցու ղեկավարների համար: Դանին հիշեց, թե ինչպես նա և իր ընտանիքը միշտ խնդրում էին, որ Երկնային Հայրն օրհներ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և նրա խորհրդականներին:

Դանիի սիրտը ջերմությամբ լցվեց: Նա գիտեր, որ այդպես Երկնային Հայրն ասում էր իրեն, որ սիրում էր Իր բոլոր զավակներին և լսում էր նրանց բոլորի աղոթքները, նույնիսկ եթե նրանք հաճախում էին ուրիշ եկեղեցի և չունեին ավետարանի լրիվությունը:

Երբ նրանք վեր կացան, որ գնային, հայրը ստուգեց իր հեռախոսը: Նա կարծես տխրեց, երբ կարդում էր իր հաղորդագրությունները: «Քույր Մոնսոնը մահացել է»,- ասաց նա:

«Օ՜, ոչ»: Դանին մտքում արագ աղոթեց Նախագահ Մոնսոնի համար:

«Քեզ լա՞վ ես զգում»,- հարցրեց ինչ-որ մեկը: Դա այն տղան էր: Նա լսեց Դանիին, և նա մտահոգված էր երևում:

«Քույր Մոնսոնն է մահացել,- ասաց Դանին,- Նա մեր մարգարեի՝ Նախագահ Մոնսոնի կինն էր»:

«Ցավում եմ,- սիրալիր ասաց տղան,- Ես մի մոմ կվառեմ նրա համար»:

Դանին ժպտաց և շնորհակալություն հայտնեց նրան: Իր համար շատ հաճելի էր, որ այդ տղան պետք է հատուկ աղոթեր Նախագահ Մոնսոնի համար: Նա գիտեր, որ Երկնային Հայրը կլսեր իր սրտում ասված աղոթքը և տղայի աղոթքը՝ նույնպես: