2015
«Ինձ հետ եղիր Դու միշտ»
Ապրիլ 2015


«Ինձ հետ եղիր Դու միշտ»

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Երբ մենք չէինք իմանում, թե էլ ինչ կարող էինք սովորեցնել, իմ զուգընկերը խորհուրդ էր տալիս, որ երգեինք այս օրհներգը:

Նկար
drawing of family with missionaries

Կորեայի Բալսան քաղաքում իմ միսիայի ժամանակ մի հաճելի կիրակի օր իմ զուգընկերը և ես եկեղեցուց հետո հրաժեշտ էինք տալիս անդամներին և պատրաստվում էինք ձեռնամուխ լինել քարոզչական աշխատանքին, երբ ծխի միսիայի ղեկավարը ներկայացրեց մեզ մի 12-ամյա տղայի՝ Քոնգ Սունգ-Գյունին: Նա այդ օրը հաճախել էր եկեղեցի և ցանկանում էր ավելին սովորել ավետարանի մասին:

Իհարկե,մենք ուրախ էինք նրան ուսուցանելու հեռանկարի համար, սակայն, ես նաև անհանգստանում էի այդքան երիտասարդ մեկին ուսուցանելու համար: Մենք որոշեցինք ճշտել, որ ունեինք նրա ծնողների թույլտվությունը, ուստի, ես զանգեցի Քոնգ Սունգ-Գյունի տուն և մի կարճ զրույց ունեցա նրա մոր՝ Պակ Մի-Ջունգի հետ: Ես զարմացա, երբ նա ասաց, որ ուրախ էր, որ իր որդին ցանկանում էր եկեղեցի հաճախել և որ նա ուրախ կլիներ, որ մենք գնայինք նրան ուսուցանելու:

Անսպասելի լսողներ

Հաջորդ երեկո մենք գնացինք տղայի տուն՝ պատրաստ ուսուցանելու: Մենք զարմացանք, երբ տեսանք, որ Պակ Մի-Ջունգը նաև ցանկանում էր, որ մենք ուսուցանեինք իր դստերը՝ Քոնգ Սու-Ջինին: Եվ քանի որ մենք օտարականներ էինք նրա տանը, Պակ Մի-Ջունգը ցանկացավ ներկա գտնվել դասերին: Իհարկե, մենք ուրախ էինք ուսուցանելու շատերին, ովքեր կցանկանային լսել:

Այն բանից հետո, երբ նրանք մեզ որոշ բաներ հյուրասիրեցին, մենք միասին նստեցինք և սկսեցինք խոսել: Դասն անմիջապես սկսելու փոխարեն Պակ Մի-Ջունգը ցանկացավ ավելի լավ ճանաչել մեզ և պատմել մեզ իր ընտանեկան իրավիճակի մասին: Նա պատմեց մեզ փորձությունների և դժվարությունների մասին, որոնց միջով անցնում էին վերջին ժամանակներում, ներառյալ վերջերս քաղցկեղի դեմ իր որդու մղած պայքարի մասին: Նա հաջողությամբ ստացել էր ճառագայթային բուժում, և քաղցկեղը ներկայումս չէր սպառնում նրա առողջությանը, սակայն բժիշկները նախազգուշացրել էին նրանց, որ այն կարող էր ցանկացած պահի նորից գլուխ բարձրացնել: Սա ընտանիքին մեծ վնաս հասցրեց: Նրանք բանվոր դասակարգի մի ընտանիք էին, և հայրը ստիպված էր չափազանց շատ աշխատելու, որպեսզի զուտ կարողանար տանիք ապահովել նրանց գիխավերևում և ուտելիք՝ սեղանի վրա:

Ինձ ցնցեցին և տխրություն պատճառեցին նրանց ընտանիքի փորձությունները: Կյանքը հեշտ չէր նրանց համար, սակայն ընտանիքի մտերմությունը ավելի ակնհայտ էր, քան ես տեսել էի որևէ այլ ընտանիքում, որոնց հանդիպել էի Կորեայում, որը շատ բան էր ասում Կորեայի հասարակության պես ընտանեկան կողմնորոշում ունեցող երկրում: Մենք դուրս եկանք նրանց տանից այդ երեկո, ավելի լավ ճանաչելով այս յուրահատուկ ընտանիքին և հնարավորություն էինք ունեցել կիսելու նրանց հետ ավետարանի ուղերձները:

Իմ զուգընկերը և ես մի քանի անգամ այդ շաբաթ վերադարձել էինք ուսուցանելու համար, ամեն անգամ զգալով նույն ջերմությունը և մեծահոգությունը, որի փորձառությունն ունեցել էինք առաջին այցելության ժամանակ: Երբ հասավ մկրտության մասին խոսելու պահը, երեխաները երկուսն էլ Եկեղեցուն միանալու մեծ ցանկություն ունեին: Այնուամենայնիվ, նրանց մայրը չէր կիսում նրանց ոգևորությունը: Չնայած, որ մեր ուսմունքները արձագանք էին գտել նրանում և նա հուսով էր, որ դրանք ճիշտ էին, նա չէր զգում, որ կարող էր կապել և պահել այնպիսի ուխտեր, որ պահանջում էր Եկեղեցուն միանալը: Նա նաև չէր կարծում, որ պատշաճ կլիներ իր համար մկրտվելու առանց իր ամուսնու, ում մենք դեռևս պետք է հանդիպեինք: Այնուամենայնիվ, նա ավելի, քան հոժարակամ էր շարունակելու հանդիպել մեզ հետ և նաև ցանկանում էր միանալ իր զավակներին եկեղեցի հաճախելիս:

Այդ երկրորդ շաբաթվա վերջում, մինչ մենք շարունակում էինք ուսուցանել նրա տանը, մենք հանդիպեցինք նրա ամուսնուն՝ Քոնգ Քուք-Վոնին, մի խոնարհ, գթառատ և մեծահոգի մարդու: Նա միացավ մեզ վերջին մի քանի դասերի ժամանակ և իսկույն հավատաց ամեն ինչին, ինչ մենք ուսուցանում էինք, ներառյալ վարդապետությունները, որոնք ոմանք երբեմն դժվար էին համարում, ինչպիսին էին տասանորդը և Իմաստության Խոսքը: Չնայած իրենց թշվառության հասնող ֆինանսական վիճակին, նրանք սկսեցին տասանորդ վճարել: Հոր միակ խոչընդոտն այն էր, որ ստիպված էր աշխատել կիրակի օրերին: Նա աշխատում էր Սեուլի Միջազգային Օդակայանում ամեն կիրակի, ուստի, նա չէր կարողանում ընտանիքի մնացած անդամների հետ միասին եկեղեցի հաճախել: Չնայած իր աշխատանքային գրաֆիկի, նա և իր կինը հաջորդ կիրակի ներկա գտնվեցին իրենց երեխաների մկրտությանը:

Երեխաների մկրտությունից հետո մենք շարունակեցինք հաճախակի հանդիպել այդ ընտանիքի հետ իրենց տանը: Մենք ընտանեկան տնային երեկո էինք անցկացնում, կիսվում էինք սուրբ գրություններով և ոգեշնչող փորձառություններով, և ծանոթացնում էինք նրանց ծխի անդամների հետ: Այնուամենայնիվ, չնայած շարունակվող հոգևոր փորձառություններին, ծնողները դեռևս մկրտվելու մտադրություն չունեին:

Ժամանակի ընթացքում իմ զուգընկերը տեղափոխվեց մեկ այլ տեղ, և իմ նոր զուգընկերը մի երեց էր, ով գալիս էր ուղիղ միսիոներների ուսուցման կենտրոնից: Նա լի էր հավատքով, եռանդով և խանդավառությամբ, և ես, անկեղծ ասած, դժվարանում էի հետևել նրա օրինակին: Մի քանի առիթներով Քոնգ Քուք-Վոնին և Պակ Մի-Ջունգին հանդիպելուց հետո իմ զուգընկերը մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք իմ նախկին զուգընկերը և ես ծոմ էինք պահել նրանց հետ միասին: Մենք դա չէինք արել: Բացի դրանից, նման բան իմ մտքով չէր էլ անցել: Ուստի, մենք հանդիպեցինք այդ ընտանիքի հետ և առաջարկեցինք ծոմ պահել: Ես ցնցված էի, երբ պարզեցինք, որ նրանք ինքնուրույն պարբերաբար ծոմ էին պահել և իրենց տղայի առողջության համար, և աշխատանքային գրաֆիկի փոփոխության համար, որը Քոնգ Քուք-Վոնին թույլ կտար հաճախել եկեղեցի: Այն բանից հետո, երբ իմ զուգընկերը և ես միացանք նրանց ծոմապահությանը, մեր աղոթքները պատասխանվեցին, և Քոնգ Քուք-Վոնի աշխատանքային գրաֆիկը փոխվեց: Սակայն Պակ Մի-Ջունգը դեռևս շարունակում էր անհողդողդ մնալ չմկրտվելու իր որոշման մեջ:

Ոգեշնչված գաղափար

Իմ զուգընկերն այնուհետև ունեցավ մեկ այլ փայլուն գաղափար: Նա հանեց իր գրպանի փոքրիկ երգարանը և հարցրեց, թե կարող էինք արդյոք երգել նրանց հետ: Չնայած, որ նախկինում մենք երգել էինք նրանց հետ, ես երբեք չէի տեսել Պակ Մի-Ջունգին երգելիս և պարզապես ենթադրել էի, որ նա չէր սիրում երգել կամ հարմար չէր գտնում երգելը, քանի որ երաժշտությունն անծանոթ էր նրան: Իմ զուգընկերը հարցրեց նրան, թե արդյոք նա ուներ սիրած օրհներգ, և, ի զարմանս ինձ, նա պատասխանեց, որ դեռևս մանկուց նրա սիրած օրհներգը եղել է «Ինձ հետ եղիր Դու միշտ» երգը (Hymns, no. 98): Մենք սկսեցինք երգել չորս ձայնով. հայրը երգում էր մեղեդին, մայրը երգում էր ալտո, իմ զուգընկերը երգում էր տենոր և ես երգում էի բաս:

Հոգին շատ ուժեղ էր սենյակում: Երբ մենք երգեցինք երրորդ տունը, զգացմունքները հաղթեցին նրան և նրա ձայնն աստիճանաբար մարեց, մինչ մենք շարունակում էինք.

Ինձ հետ եղիր Դու միշտ

Ամեն վայրկյան,

Առանց Քեզ կյանքն է զուր,

Անմիտ մի բան:

Ինձ հետ եղիր Դու միշտ, Տեր,

Քեզ միշտ կարոտ եմ ես,

Օրհնիր ինձ, իմ Փրկիչ,

Գալիս եմ Քեզ:

Երբ մենք ավարտեցինք չորրորդ և հինգերորդ քառյակները, նա հեկեկում էր: Մինչ նրա ամուսինը փորձում էր մխիթարել նրան, նա վերջապես կարողացավ հանգստանալ: Նա նայեց ուղիղ իմ աչքերի մեջ և ասաց. «Ես պետք է մկրտվեմ»:

Նկար
drawing of woman holding an Asian hymnbook

Քոնգ Քուք-Վոնի և Պակ Մի-Ջունգի մկրտությունը, որ ը տեղի ունեցավ այդ կիրակի օրը, իմ միսիայի ամենահոգևոր ծառայություններից մեկն էր: Նրանց երեխաներն ընդգրկված էին ծրագրում, և այդ տարածքի բազմաթիվ անդամներ այցելել էին, ցույց տալու իրենց աջակցությունը իրենց ծխի ամենանոր դարձի եկած ընտանիքին: Իմ զուգընկերը և ես պատրաստել էինք հատուկ երաժշտական համար՝ «Ինձ հետ եղիր Դու միշտ»:

Ի վերջո, ես ավարտեցի իմ միսիան և տուն վերադարձա: Քոլեջում մեկ տարի սովորելուց հետո ես վերադարձա Կորեա ամառային պրակտիկա անցկացնելու համար և ամեն հանգստյան օրերի նախատեսում էի այցելել բազմաթիվ յուրահատուկ ընկերների և ընտանիքների, որոնց հանդիպել էի իմ միսիայի ընթացքում: Մի քանի շաբաթ անց ես վերադարձա Բալսան և հանդիպեցի այս յուրահատուկ ընտանիքի հետ: Նրանց տուն մտնելուն պես ես նկատեցի, որ ինչ-որ մեկը բացակայում էր. դա նրանց որդին էր: Արցունքներն աչքերում Պակ Մի-Ջունգը հայտնեց ինձ այդ լուրը. նրանց որդու քաղցկեղը գլուխ էր բարձրացրել և 14 տարեկան հասակում պարտության էր մատնել նրան:

Մինչ ես փորձում էի արտահայտել իմ ցավակցությունն ու նաև հարմարվել այն ցավի հետ, որը ես զգացի, Քոնգ Քուք-Վոնը վստահեցրեց ինձ, որ ամեն բան լավ էր լինելու: Նրանք սիրեցին ավետարանը, հավատքով հաճախեցին եկեղեցի և սպասեցին այն օրվան, երբ իրենց ընտանիքը կարող էր միասին կնքվել Սեուլ Կորեա Տաճարում: Չնայած նրանց սրտերը շատ էին ցավում, ընտանիքը գիտեր, որ իրենք կրկին կտեսնեին Քոնգ Սունգ-Գյունին և կրկին միասին կլինեին: Պակ Մի-Ջունգը նաև ասաց ինձ, որ ամեն օր օրհներգեր երգելն օգնել էր իրեն պայքարելու համար ուժ գտնել և զգալ խաղաղությունը, որ Հոգին էր բերում:

Երբ ես այդ երեկո հեռացա նրանց տանից, ես կրկին անդրադարձա Պակ Մի-Ջունգի սիրած օրհներգի բառերին: Ես երախտապարտ եմ, որ Երկնային Հայրը օրհնել է այդ ընտանիքին խաղաղությամբ Քոնգ Սունգ-Գյունի մահից հետո, և ես հատկապես երախտապարտ եմ Պակ Մի-Ջունգի դարձի գալում Հոգու ունեցած դերի համար, որը ընտանիքին հնարավորություն տվեց որակվելու տաճարի հավերժական օրհնությունների համար: