2015
Մեկ հոտ և մեկ հովիվ
Ապրիլ 2015


Մեկ հոտ և մեկ հովիվ

Ոչխարի հոտի համար ցանկապատն ուսուցանում է մեզ՝ Իր ժողովրդի համար Փրկչի հոգատարության մասին:

Հնադարյան ոչխարների փարախ

Գավազան

Մահակ

Հովիվ

Քարե պատեր

Մուտք

Ոչխարներ

Պարսատիկ

Ի՞նչ է սա. Հասարակ փարախ՝ ցանկապատված պատերով:

Նպատակը. Պաշտպանել ոչխարների հոտը գիշատիչներից և գողերից՝ հատկապես գիշերը:

Նյութեր և շինարարություն՝ Քարեր, սովորաբար փշերի հետ խոզանակաձև դրվում են պատերի կատարներին: Խիտ փշե թփուտները հաճախ օգտագործվում էին նաև ցանկապատ պատրաստելու ոչխարների ժամանակավոր ինքնաշեն փարախի համար: Քարանձավները երբեմն ծառայում էին, որպես ոչխարների փարախ՝ դրանց դեմ դնելով փոքրիկ ժայռաբեկոր կամ փշե արգելքներ դնելով դրանց առջև:

Ինչ կարող ենք մենք սովորել

Ոչխարի փարախները,

այն տեղն է, որտեղ հոտն է հավաքվում: Որպես Եկեղեցու անդամներ, մենք կիսում ենք միասնության մի կապ՝ մեր հավատքի և մեր ուխտերի միջոցով, ինչպես նաև տառացիորեն միասին հավաքվելու միջոցով: Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական՝ Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Միասնության ուրախությունը, որը [Երկնային Հայրն] այնքան շատ է ուզում տալ մեզ, անհատական չէ: Մենք պետք է մյուսների հետ փնտրենք այն և արժանի լինենք դրան: Ուրեմն զարմանալի չէ, որ Աստված հորդորում է մեզ հավաքվել, որպեսզի Նա կարողանա օրհնել մեզ: Նա ուզում է, որ մենք հավաքվենք ընտանիքներում: Նա հիմնադրել է դասարաններ, ծխեր և ճյուղեր և պատվիրել է մեզ հաճախ հանդիպել միմյանց: Այդ հավաքներում, … մենք կարող ենք աղոթել և աշխատել միասնության համար, որը կբերի մեզ ուրախություն և կբազմապատկի մեր ծառայելու ուժը» («Մեր սրտերը միահյուսված որպես մեկ», Լիահոնա, նոյ. 2008, 69):

Ապահովության և անվտանգության վայր: Հիսուս Քրիստոսում մենք «գտնում ենք հանգստություն [մեր] հոգիներին» (Մատթեոս ԺԱ.29): Նրա Եկեղեցին «պաշտպանություն է և … ապաստան» (ՎևՈւ 115.6): Եվ ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն է ուսուցանել. «Մենք գտնում ենք ապահովություն և անվտանգություն մեզ համար … հարգելով մեր կապած ուխտերը և ապրելով հնազանդության սովորական գործերով, որոնք պահանջվում են Քրիստոսի հետևորդներից» («Այս բաները ես գիտեմ», Լիահոնա, մայիս 2013, 7):

Հսկվում են հովվի կողմից: Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է, ով փրկում է մեզ: Նա տառապեց և մահացավ, որպեսզի մենք կարողանանք հաղթել մեղքին և մահին և վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոս և հնազանդվում ենք Նրա պատվիրաններին, Նա օրհնում է, առաջնորդում և պաշտպանում մեզ ինչպես անհատապես, այնպես էլ որպես Իր ուխտի ժողովրդի: