Հարցեր և պատասխաններ
«Ինչպե՞ս կարող եմ այնքան անկաշկանդ զգալ ինձ, որպեսզի իմ եպիսկոպոսի հետ խոսեմ ինձ մտահոգող խնդիրների կամ հարցերի մասին»:
Դուք գուցե նյարդայնացած զգաք խոսելու ձեր եպիսկոպոսի հետ այն բաների մասին, որոնց հետ մաքառում եք և դա նորմալ է: Մենք հաճախ նյարդայնանում ենք նոր փորձառություններից առաջ կամ մինչև մեծահասակի հետ խոսելը:
Բայց ձեր եպիսկոպոսը կանչված է Աստծուց: Նա կանչվել է, որովհետև նա Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտն է: Նա կանի իր լավագունը, լինելու բարի և հասկացող: Նրա նպատակն է օգնել ձեզ գալ դեպի Փրկիչը, որպեսզի դուք կարողանաք խաղաղություն գտնել: Սկզբում, դուք կարող է ամաչեք խոսել նրա հետ ձեր հարցերի կամ մեղքերի մասին, բայց նա ձեր մասին չի փոխի իր կարծիքը: Փաստորեն նա ուրախ կլինի, որ դուք ցանկություն ունեք բարեփոխվելու: Եվ նա գաղտնի կպահի ձեր զրույցները:
Դուք չպետք է ձեր բեռները միայնակ տանեք: Ձեր եպիսկոպոսը կօգնի ձեզ պատասխաններ գտնել ձեր հարցերին և եթե անհրաժեշտ է, օգնել ձեզ ապաշխարել և հաղթահարել Քրիստոսի Քավության միջոցով, հանցանքի զգացումները, հուսահատությունը կամ անարժանությունը:
Երբ դուք զրուցեք ձեր եպիսկոպոսի հետ, դուք կզգաք նրա սերը ձեր հանդեպ: Չնայած նա պատասխանատու է ողջ ծխի կամ ճյուղի համար, նրա գլխավոր կիզակետը երիտասարդ տղամարդկանց և կանանց բարվոք վիճակն է: Դուք չեք ձանձարացնում նրան օգնություն խնդրելով:
Դուք կարող եք աղոթել Երկնային Հորը ուժի և քաջության համար ձեր եպիսկոպոսի հետ զրուցելու համար: Նա լիազորել է ձեր եպիսկոպոսին օգնելու ձեզ և ձեր եպիսկոպոսը ցանկանում է դա անել: Եթե դուք գնաք բաց սրտով և ավելի լավը լինելու ցանկությամբ, դուք կտեսնեք, որ կթողնեք նրա գրասենյակը շատ ավելի լավ զգալով, քան մինչև այդ էիք զգում:
Նա վատ բան չի մտածի ձեր մասին:
Ձեր ծխի եպիսկոպոսին տրված է լիազորւոթյուն առաջնորդելու ձեզ ապաշխարության քայլերի միջոցով: Երբեմն ձեր եպիսկոպոսին դիմելը միակ ուղին է ձեզ համար լիովին ապաշխարելու Փրկչի միջոցով: Երբ ես կարիք ունեի իմ եպիսկոպոսի հետ խոսելու, նա օգնեց ինձ գտնել Փրկչին և հաղթահարել ամենախորը վերքը, որ ես երբևէ ունեցել եմ: Ձեր եպիսկոպոսը ուզում է ձեզ օգնել: Նրա կոչումն է հոգ տանել ձեզ համար, և նա ձեր մասին վատ չի մտածի, մի բանի պատճառով, որ դուք ուզում եք նրան տեսնել:
Մադիսոն Դ., 18 տարեկան, Յուտա, ԱՄՆ
Ձեր եպիսկոպոսը պատրաստ է ձեզ օգնել
Ես սովորաբար անհարմար էի զգում հարցազրույցների ժամանակ, բայց ես ի վերջո հասկացա, որ իմ եպիսկոպոսը միշտ պատրաստ էր օգնել ինձ իմ խնդիրները լուծելու համար: Վստահեք ձեր եպիսկոպոսին, նա է հովիվը և ծուխը նրա հոտն է:
Ջեյմ Ռ. 19 տարեկան, Կոչաբամբա, Բոլիվիա
Նա չի դավաճանի ձեր վստահությանը
Ես հասկացա, որ եպիսկոպոսը ամենավստահելի մեծահասակն է, որից դեռահասը կարող է օգնություն հայցել: Նա երբեք չի դավաճանի ձեր վստահությանը, այն ամենը ինչով կիսվում եք նրա հետ, մնում է նրա գրասենյակում: Երբեմն այնքան դժվար է կիսվել ձեր խնդիրներով, բայց խոսելով դեմ առ դեմ ինչ որ մեկի հետ, ով սիրում է ձեզ և հոգ տանում ու ցանկանում լավագույնը ձեզ համար դա շատ ավելի հեշտ է դարձնում:
Նիկոլ Ս., 18 տարեկան, Այդահո, ԱՄՆ
Դուք կարող եք ապավինել նրան
Ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը Տիրոջ ճշմարիտ ծառան է: Դուք կարող եք ապավինել նրան առաջնորդության համար, երբ ոգեշնչում եք որոնում Սուրբ Հոգուց և սուրբ գրություններից: Դուք պետք է հասկանաք, որ եպիսկոպոսն այնտեղ է՝ օգնելու համար և որ նա առաջնորդվում է Աստծուց:
Ստանիսլավ Ռ., 19 տարեկան, Դոնեցկ, Ուկրաինա
Հիշեք, որ նա սիրում է ձեզ
Եթե դուք ունեք ինչ որ բան, որն իսկապես ուզում եք քննարկել եպիսկոպոսի հետ, ավելի հեշտ կլինի սկզբում զրուցել նրա հետ դպրոցի և այլ ընդհանուր բաների մասին: Եթե դուք նյարդայնանում եք, որովհետև պետք է խոսեք նրա հետ ապաշխարության հարցերի շուրջ, ուղղակի հիշեք, որ նա սիրում է ձեզ: Դուք չպետք է նյարդայնանաք, թե նա ինչ կմտածի ձեր մասին, քանի որ նա ինչու պետք է վերևից նայի ձեզ վրա՝ Քրիստոսին ավելի մոտ լինել ցանականալու համար:
Աշլի Դ, 17 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ
Աղոթեք որ իմանաք
Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք անհարմար զգում՝ եպիսկոպոսի հետ խոսելու համար: Մի՞թե կարծում եք, թե նա չի կարողանա օգնել ձեզ լուծելու ձեր խնդիրները: Աղոթեք, որ իմանաք, որ եպիսկոպոսը սիրում է ձեզ և կանչվել է օգնելու ձեզ:
Ադամ Հ., 13 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ
Նույնիսկ, եթե դուք սխալ եք գործել
Կարող է ծանր լինել և ամոթալի խոստովանել ինչ որ բաներ ձեր եպիսկոպոսին, բայց երբ դուք դուրս եք գալիս այդ գրասենյակից, դուք հանգստացած կզգաք, և դուք կիմանաք, որ Երկնային Հայրը սիրում է ձեզ: Նա ուզում է, որ դուք երջանիկ լինեք, նույնիսկ, եթե դուք սխալ եք գործել:
Ամանդա Վ. 16 տարեկան, Յուտա, ԱՄՆ
Նա այստեղ է՝օգնելու համար
Եպիսկոպոսը ձեր ծխի հովիվն է: Հիշեք, որ նա կանի իր լավագույնը օգնելու ձեզ և նա ունի Աստծո զորությունը իր կողքին: Եթե դուք վախենում եք, դուք կարող եք աղոթել ուժի համար, որպեսզի կարողանաք խոսել ձեր եպիսկոպոսի հետ: Վերջում, դուք ուրախ կլինեք, որ գնացիք նրա մոտ և դա արժեր անել:
Սամուել Հ., 14 տարեկան, Այդահո, ԱՄՆ
Վստահեք Նրան
«Խորհուրդ փնտրեք ձեր քահանայության առաջնորդներից, հատկապես ձեր եպիսկոպոսից: Նա գիտի չափանիշները և նա գիտի, թե ինչ ուսուցանի ձեզ: Որոնեք առիթներ նրա հետ լինելու համար: Դուք կարող եք ակնկալել, որ նա կհարցնի սուր, հետախուզող հարցեր: Վստահեք Նրան: Ապավինեք Նրան: Խնդրեք նրան, որ նա օգնի ձեզ հասկանալ, թե ինչ է Տերն ակնկալում ձեզանից: Պարտավորվեք ապրել ըստ Եկեղեցու բարոյական չափանիշների: Մեծահասակ առաջնորդի հետ իմաստալի փոխհարաբերությունը կենսական է օգնելու ձեզ բարոյապես մաքուր և արժանի պահելու համար»:
Elder M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, “Purity Precedes Power,” Ensign, Nov. 1990, 37.
Հաջորդ հարցը
«Ինձ դպրոցում ծաղրում են ՎՕՍ լինելու համար: Ես գիտեմ, որ պետք է պաշտպանեմ այն ինչին հավատում եմ, բայց դա այնքան դժվար է: «Ինչպե՞ս կարող եմ այնքան խիզախ դառնալ, որպեսզի ասեմ այդ մարդկանց, որ նրանք դադարեն»:
Ձեր պատասխանը և, ցանկության դեպքում, բարձրորակ լուսանկարը ներկայացրեք մինչև մայիսի 1ը, 2015թ., liahona.lds.org ում, է-փոստով liahona@ldschurch.org ում, կամ փոստով (տես հասցեն էջ 3-ում):
Հետևյալ տեղեկությունը և թույլտվությունը պետք է ներառված լինի ձեր է-փոստի կամ նամակի մեջ. (1) լրիվ անունը, (2) ծննդյան թիվը, (3) ծուխը կամ ճյուղը, (4) ցիցը կամ շրջանը, (5) ձեր գրավոր թույլտվությունը և, եթե դուք 18 տարեկանից ցածր եք, ձեր ծնողի գրավոր թույլտվությունը (է-փոստն ընդունելի է) ձեր պատասխանը և լուսանկարը տպագրելու համար:
Պատասխանները կարող են խմբագրվել չափսերի կամ հստակության համար: