2015
Նախագահ Մոնսոնը կոչ է անում քաջ լինել
Ապրիլ 2015


Առաջին Նախագահության Ուղերձ

Նախագահ Մոնսոնը կոչ է անում քաջլինել

Նկար
diamond shape made up of fish with one orange fish in the center of black fish.

Լուսանկարը՝ iStock/Thinkstock

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նշել է, որ ժամանակն անցնում է, իսկ մենք կանչված ենք կատարելու զանազան ընտրություններ:

Նա ասել է, որ իմաստուն ընտրություններ կատարելու համար մեզ քաջություն է անհրաժեշտ. «քաջություն՝ ասելու ոչ, քաջություն՝ ասելու այո: Որոշումները ճակատագիր են կերտում»:1

Հետևյալ մեջբերումներում Նախագահ Մոնսոնը հիշեցնում է Վերջին Օրերի Սրբերին, որ նրանց քաջություն է պետք, որ պաշտպան կանգնեն ճշմարտությանը և արդարությանը, պաշտպանեն այն, ինչին հավատում են, և դիմակայեն աշխարհին, որը մերժում է հավերժական արժեքները և սկզբունքները:

«Քաջ լինելու կոչ մշտապես տրվում է մեզանից յուրաքանչյուրին»,- ասել է նա: «Դա միշտ այդպես է եղել, և արդպես էլ միշտ կլինի»:2

Քաջությունն առաջ է բերում Աստծո հավանությունը

«Մենք բոլորս էլ կհանդիպենք վախի, ծաղրանքի և ընդդիմության: Եկեք բոլորս ունենանք քաջություն՝ չենթարկվելու տարածված կարծիքին, քաջություն՝ համարձակորեն պաշտպանելու մեր սկզբունքները։ Փոխզիջման չգնալու քաջությունը օրհնում է մեզ Աստծո հավանությամբ: Քաջությունը կարևոր և էական արժանիք է դառնում ոչ այնքան այն ժամանակ, երբ այն վերաբերվում է հոժարակամ արիաբար մահանալուն, այլ պարկեշտորեն ապրելու վճռականություն ունենալուն: Առաջ շարժվելով և ապրելով այնպես, ինչպես պետք է ապրենք, մենք անկասկած օգնություն կստանանք Տիրոջից և կարող ենք մխիթարություն գտնել Նրա խոսքերում»:3

Քաջարի դիմակայել

«Ի՞նչ է նշանակում համբերել: Ես սիրում եմ այս սահմանումը՝ քաջարի դիմակայել: Քաջությունը գուցե անհրաժեշտ է հավատալու համար, երբեմն այն անհրաժեշտ կլինի, որ դուք հնազանդվեք: Դրա կարիքն անշուշտ կունենաք, համբերելով մինչև այն օրը, երբ դուք կհեռանաք այս մահկանացու կյանքից»:4

Քաջություն ունենալ կանգնելու ճշմարտության համար

«Թող որ դուք քաջություն ունենաք ամուր կանգնելու ճշմարտության և արդարակեցության համար: Քանի որ այսօր հասարակության չափանիշներն արագորեն հեռանում են մեզ տրված Տիրոջ արժեքներից և սկզբունքներից, ձեզ գրեթե միշտ կոչ կանեն պաշտպանել այն, ինչին դուք հավատում եք։ Եթե ձեր վկայության արմատները խորը չեն գնացել, դժվար կլինի դիմակայել նրանց ծաղրանքին, ովքեր կասկածի են ենթարկում ձեր հավատքը: Եթե ավետարանի, Փրկչի և մեր Երկնային Հոր մասին վկայությունը խորը արմատներ է գցել, ապա այն կազդի այն ամենի վրա, որ կանեք ձեր կյանքում»:5

Մենք պետք է ունենանք հոգևոր և բարոյական քաջություն

«Հեռուստատեսությամբ, կինոնկարներում և այլ լրատվամիջոցներով հաղորդվող ուղերձները [այսօր] շատ հաճախ ուղղակիորեն հակասում է այն ամենին, ինչ մենք ցանկանում ենք մեր երեխաներն ընդունեն և իրենց սրտում պահեն: Մեր պարտականությունն է ոչ միայն սովորեցնել նրանց լինել հաստատուն հոգով և վարդապետության մեջ, այլև օգնել նրանց մնալ այդպիսին՝ անկախ նրանից դրսում ինչպիսի ուժերի նրանք կբախվեն: Սա շատ ժամանակ և ջանքեր կպահանջի մեզանից, և որպեսզի օգնենք մյուսներին, մենք ինքներս պետք է հոգևոր և բարոյական քաջություն ունենանք, որպեսզի դիմակայենք չարին, որ տեսնում ենք ամենուր»:6

Թող որ մենք միշտ լինենք խիզախ

«Օրեցօր անցնող կյանքով քայլելիս մեր հավատքն անխուսափելիորեն կփորձվի: Երբեմն կլինենք մարդկանցով շրջապատված, բայց դեռևս փոքրամասնություն կկազմենք կամ անգամ միայնակ կլինենք այն հարցում, թե ինչն է ընդունելի, և ինչը՝ ոչ: …

Թող որ մենք միշտ լինենք խիզախ և պատրաստ պաշտպանելու մեր համոզմունքները, և եթե այդ ընթացքում մենք պետք է միայնակ մնանք, թող որ դա անենք քաջաբար, ամրացած գիտելիքով, որ իրականում մենք երբեք միայնակ չենք, երբ կանգնում ենք մեր Երկնային Հոր հետ»:7

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Ընտրության երեք դասերը», Լիահոնա, նոյ. 2010, 67, 68:

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Քաջության կոչ», Լիահոնա, մայիս 2004, 55:

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Զորացիր և քաջ եղիր», Լիահոնա, մայիս 2014, 69:

  4. Թոմաս Ս. Մոնսոն, «Հավատացեք, հնազանդվեք և համբերեք», Լիահոնա, մայիս 2012, 129:

  5. Թոմաս Ս. Մոնսոն, «Որ դուք քաջություն ունենաք», Լիահոնա, մայիս 2009, 126:

  6. Թոմաս Ս. Մոնսոն, «Երեք նպատակներ պետք է ուղեկցեն ձեզ», Լիահոնա, նոյ. 2007, 118–119:

  7. Թոմաս Ս. Մոնսոն, «Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ», Լիահոնա, նոյ. 2011, 60, 67: