2016
Չափենք Մադագասկարի օրհնությունները
April 2016


Երիտասարդ չափահասների դիմանկարները

Չափենք Մադագասկարի օրհնությունները

Անկախ իր երկրի քաղաքական ցնցումներից և տնտեսական ճգնաժամից, Սոլոֆոն ապավինում է օրհնություններին, որոնք գալիս են ավետարանով ապրելուց։

Նկար
lemur and baobab tree

Լուսանկարներ․ վերևում՝ Solofo Ravelojaona; ներքևում՝ © iStock/Thinkstock

Այն բանից հետո, երբ Սոլոֆո Ռավելոջաոնայի կինը իր առաջին հղիության ժամանակ ցավալիորեն կորցրեց երեխային, նա զգաց, որ իրենց աղոթքները տեղ էին հասել. մեկ տարի անց նա երկրորդ անգամ հղիացավ։ Նա և կինը՝ Հարի Մարտինը, դստեր ծնունդը համարում են իրենց մեծագույն օրհնություններից մեկը։ Սոլոֆոն պարզաբանում է․ «Քանի որ մենք խնդրել ենք Աստծուն և Նա տվել է մեզ դուստր, մենք կոչել ենք նրան մի անունով, որը մալագասերեն նշանակում է «Աստծո պատասխան»։

Նկար
Solofo with his daughter

Սոլոֆոն՝ Մադագասկարից այդ երիտասարդ չափահասը, կառչում է այն գիտելիքից, որ Աստված պատասխանում է աղոթքներին և Իր ժամանակին օրհնում է հավատարիմներին։ «Կյանքը դժվար է,- ասում է Սոլոֆոն,- և երբ մարդիկ չեն ստանում այն, ինչ ուզում են, ոմանք սկսում են հարցնել․ «Ինչո՞ւ սա պատահեց ինձ հետ»։ Պատահում է, որ նրանք հեռանում են Եկեղեցուց կամ հարցականի տակ դնում իրենց հավատն առ Աստված։ Սակայն, երբ մենք ապրում ենք ավետարանի համաձայն և կարդում սուրբ գրությունները, ավելի հեշտ է լինում։ Երբ դուք իրոք ապրում եք ավետարանի համաձայն, դուք իրոք կարողանում եք տեսնել օրհնությունները»։

Ապրելով մի երկրում, որն ունի լուրջ խնդիրներ, ինչպես օրինակ ծայրահեղ աղքատությունը, անկայուն կառավարությունը, թույլ ենթակառուցվածքները, բնական աղետները, պարզ է դառնում, թե ինչու է Սոլոֆոն ասում, որ կյանքը դժվար է։ Սակայն նրա համար օրհնությունները, որոնք բերում է ավետարանով ապրելը, գերազանցում են ցանկացած դժվարության։ «Ես նույնիսկ չեմ էլ կարող հաշվել օրհնությունները, որոնք ստանում եմ ավետարանով ապրելու շնորհիվ», ասում է նա։

Քանի որ Եկեղեցին համեմատաբար նոր է Մադագասկարում (առաջին ճյուղը ձևավորվել է 1990 թվակաին), Սոլոֆոն ասում է, որ անդամ լինելու հետ կապված դժվարություններն առաջ են գալիս Եկեղեցու հետ կապված ասեկոսների և թյուրըմբռնումների արդյունքում։ Սոլոֆոն մեկնաբանում է, որ ճիշտ ինչպես կենաց ծառի վերաբերյալ Լեքիի տեսիլքում էր, «մարդիկ ամբողջությամբ չեն ընդունում ավետարանը գուցե այն պատճառով, որ ամաչում են իրենց ընկերներից և վախենում, որ կմերժվեն իրենց ընտանիքի կողմից»։ Սոլոֆոն տարբերվում է մյուսներից այն պատճառով, որ, ինչպես ինքն է ասում՝ «Ես երբեք չեմ ամաչել։ Ես ապրում եմ ավետարանի համաձայն և ես միշտ ուզում եմ կիսվել իմ գործընկերների հետ, չնայած նրանցից մի քանիսն այդքան էլ չեն հետաքրքրվում»։ Նա այնքան հաճախ է կիսվում իր պարզ վկայությամբ, որ գործընկերները նրան տվել են «քահանա» մականունը։

Նկար
Solofo and Hary Martine

Տնտեսական և քաղաքական ցնցումների միջով անցնելով՝ Սոլոֆոն և Հարի Մարտինը ապավինում են իրենց տաճարային ուխտերի օրհնություններին (նրանք ամուսնացել են Յոհանեսբուրգ Հարավային Աֆրիկայի Տաճարում՝ իրենց միսիայից մեկ տարի հետո․ նա ծառայել է Ուգանդայում, իսկ կինը՝ Մադագասկարում), ինչպես նաև վստահում են Տիրոջը։ «Ես ունեմ ավետարանը, և ես պարզապես իմ կյանքը դնում եմ Աստծո ձեռքերում», մեկնաբանել է Սոլոֆոն։ Նա կարող է ապավինել իր ամուր վկայությանը, քանի որ նա արդեն իսկ հավատում է «Աստծո պատասխաններին»։