2016
Սովորեցրու նրանց կարդալ Մորմոնի Գիրքը
April 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Սովորեցրու նրանց կարդալ Մորմոնի Գիրքը

Էմիլիան Ռիու, Քվեբեք, Կանադա

Շվեյցարիայի Ժնևի միսիայում ծառայելիս ես կանչվեցի և ձեռնադրվեցի որպես ճյուղի նախագահ, իսկ կինս կանչվեց որպես Սփոփող Միության նախագահ: Միասին մենք աշխատում էինք մեր ողջ ուժով, որպեսզի վերակենդանացնեինք մաքառող ճյուղը: 1960-ականներին կազմակերպված ճյուղում վերջին տարիներին ոչ մի մկրտություն չէր կատարվել և 15 տարվա ընթացքում այդ ճյուղից ոչ մի միսիոներ չէր մեկնել միսիա ծառայելու:

Ակնհայտ էր, որ մենք Տիրոջ օգնության կարիքն ունեինք, որպեսզի կարողանայինք լուծումներ գտնել ճյուղի դեմ ծառացած բազում խնդիրների համար: Երբ աղոթեցի ճյուղում առկա խնդիրների համար, Տիրոջ Հոգին ասաց ինձ. «Սովորեցրու անդամներին կարդալ Մորմոնի Գիրքը և դու հաջողություն կունենաս»:

Անմիջապես մենք ծրագրեր կազմեցինք, որպեսզի բոլոր անդամները սկսեին կարդալ Մորմոնի Գիրքը:

Մենք արտասովոր արդյունքների ականատեսը եղանք: Խաղաղությունն ու Հոգին կրկին պարուրեցին այդ ճյուղը: Նոր ընտանիքներ միացան Եկեղեցուն: Ծառայելու ցանկությամբ տոգորված մի երիտասարդ մեկնեց միսիա: Քայքայման եզրին կանգնած բազում ամուսնություններ ամրացան և ընտանիքներ սերտացան: Առ այսօր այդ ճյուղը շարունակում է առաջադիմել:

Մենք և ճյուղի անդամները վկայություն ունենք Մորմոնի Գրքի զարմանահրաշ զորության մասին: Այն իրոք մեր կրոնի, ավետարանի և Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունների պորտաքարն է: Մենք սիրում ենք այն մեր ողջ սրտով: Դա անսահման և հաստատուն գիտելիքի աղբյուր է:

Այդ փորձառությունն ուսուցանեց մեզ, որ Մորմոնի Գիրքը հավաստի միջոց է օգնելու մեր եղբայրներին և քույրերին՝ դուրս գալ երկիրը ստվերող հոգևոր խավարից: Այս գիրքը խաղաղություն, ուրախություն, երջանկություն և Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու մեծ ցանկություն է պարգևում: