2016
Մեր Երկնային Հոր դուստրերը
April 2016


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Մեր Երկնային Հոր դուստրերը

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: «Ընտանիք՝հայտարարություն աշխարհին» փաստաթղթի բովանդակության հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Նկար
Սփոփող Միության դրոշմակնիք

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Նկար
elderly woman

Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ «Աստուծոյ ազգիցն ենք» (Գործք 17․29)։ Աստված դիմեց Էմմա Սմիթին՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կնոջը, որպես «իմ դուստր» (ՎևՈւ 25․1)։ Ընտանիքի վերաբերյալ հռչակագիրը սովորեցնում է, որ մեզանից յուրաքանչյուրը «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր … դուստրն է»:1

«Նախաերկրային կյանքում մենք իմացանք կնոջ՝ մեր հավերժական ինքնության մասին»,- ասել է Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Քույր Քերոլ Մ․ Սթեֆենսը։

«Մեր մահկանացու ճամփորդությունը դեպի երկիր չփոխեց այդ ճշմարտությունները»:2

«Ձեր Երկնային Հայրը գիտի ձեր անունը և գիտի ձեր պայմանները»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը։ «Նա լսում է ձեր աղոթքները: Նա գիտի, թե ինչ հույսեր և երազանքներ դուք ունեք՝ ներառյալ ձեր վախերն ու հիասթափությունները»։3

«Մեզանից յուրաքանչյուրը պատկանում է Աստծո ընտանիքին, որտեղ կա մեր կարիքը»,- ասել է Քույր Սթեֆենսը: «Երկրի վրա բոլոր ընտանիքները տարբեր են: Եվ մինչ մենք ջանասիրաբար փորձում ենք ամուր ավանդական ընտանիքներ ստեղծել, Աստծո ընտանիքի անդամ լինելը կախված չէ որևէ տեսակի կարգավիճակից, լինի դա ամուսնական, ծնողական, ֆինանսական, սոցիալական և անգամ սոցիալական կայքերում նշված կարգավիճակ»:4

Լրացուցիչ սուրբ գրություններ

Երեմիա 1․5, Հռովմայեցիս 8․16, Վարդապետություն և Ուխտեր 76․23–24

Մեր պատմությունից

Պատմելով Առաջին Տեսիլքի մասին5 Մարգարե Ջոզեֆ Սմիթը բազմաթիվ ճշմարտությունների շարքում հաստատում է նաև այն, որ մեր Երկնային Հայրը գիտի մեր անունը։

Պատանի Ջոզեֆը փորձում էր իմանալ, թե որ եկեղեցուն միանար և առաջնորդություն գտավ Հակոբոս 1․5-ում։ Ջոզեֆը որոշեց, որ պետք է հարցներ Աստծուն։

1820 թվականի գարնանային մի առավոտ նա գնաց անտառ աղոթելու, սակայն անմիջապես նրան համակեց մի չար ուժ։ Այդ ամենի վերաբերյալ նա գրել է․

«Հենց այդ մեծ տագնապի պահին, իմ գլխավերևում ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

Լույսի հայտնվելուն պես, ես ինձ ազատված գտա այդ թշնամու կապանքներից: Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»։ (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):

Հղումներ

  1. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  2. Քերոլ Մ․ Սթեֆենս, «Ընտանիքն Աստծուց է», Լիահոնա, մայիս 2015, 11։

  3. Jeffrey R. Holland, “To Young Women,” Liahona, Nov. 2005, 28.

  4. Քերոլ Մ․ Սթեֆենս, «Ընտանիքն Աստծուց է», 11։

  5. See Gospel Topics, “First Vision Accounts,” topics.lds.org.